Նյարդաբանություն
ՄՌՏ հետազոտությունը քունքային բլթի էպիլեպսիայի ժամանակ
Բանալի բառեր. հիպոկամպի սկլերոզ, քունքային բլթի էպիլեպսիա, ՄՌՏ, քանակական անալիզ
Պարցիալ էպիլեպսիայով հիվանդների ամենատարածված կառուցվածքային պաթոլոգիան մեզիալ քունքային սկլերոզն է (ՄՔՍ): Ախտաբանական տեսանկյունից ՄՔՍ իրենից ներկայացնում է նեյրոնալ կորուստ և աստրոցիտոզ հիպոկամպում, նշաձև մարմնում և հարհիպոկամպալ շրջանում: Հիպոկամպալ սկլեռոզում ընդգրկվում են CA1-CA4 դաշտերը, ատամնավոր գալարը և սանձիկը, իսկ ամոնյան եղջյուրի սկլերոզի ժամանակ ախտահարվում են միայն CA1-CA4 դաշտերրը [1]: Այսպիսի դետալները կարող են իրապես ապացուցվել հյուսվածքաբանական մեթոդով, բայց 3D բարձր հնարավորություն ունեցող ՄՌՏ-ի միջոցով կարելի է որոշել հիպոկամպի, ամոնյան եղջյուրի և հարհիպոկամպալ շրջանի չափսը և մորֆոլոգիկ տվյալները [2]: Հայտնագործումները կարող են լինել երկկողմանի, բայց ծավալի կորուստը և ազդանշանային շեղումները հաճախ ասիմետրիկ են լինում: Քանակական ծավալաչափումը օգտագործվում է հիպոկամպի ասիմետրիան հայտանաբերելու համար:
Մագնիսական ռեզոնանսային պատկերումը օգտագործվում է սիմպտոմատիկ, պարցիալ և գեներալիզացված էպիլեպսիայով հիվանդների մոտ էպիլեպտոգեն կառուցվածքային փոփոխությունները հայտնաբերելու համար: ՄՌՏ միջոցով հիանալի արտացոլվում են անատոմիական դետալները, որոնք նախկինում հնարավոր էր հայտնաբերել միայն աուտոպսիայի միջոցով:
ՄՌՏ-ի վրա հայտնաբերվում է հիպոկամպալ ատրոֆիա, բարձր T2 ազդանշան, հիպոդենսություն T1 թուլացման ժամկետում: Ներկայումս տեսողական հսկումով հնարավոր է ախտորոշել հիպոկամպալ սկլերոզը (ՀՍ) [3]:
Տեխնիկան. ՄՌՏ ոչ ինվազիվ տեխնիկա է՝ կենսաբանորեն ոչ տոքսիկ, որը կարող է հայտնաբերել նոպայի էթիոլոգիան, էպիլեպտոգեն զոնայի տեղակայումը, կողմնայնությունը: Այն ունի կանխորոշիչ նշանակություն վիրահատության թեկնածու հիվանդների համար: ՄՌՏ միջոցով առավել մեծ ճշտությամբ հայտնաբերվում է միկրոսկոպիկ դեստրուկտիվ պաթոլոգիաները՝ մասնավորապես ՀՍ-ը և կատարվում քանակական ծավալաչափում [4]:
Կորոնալ և սագիտալ պատկերումը առաջին անգամ կատարվել է Մայոյի կլինիկայում` մեզիալ քունքային պաթոլոգիայի հայտնաբերման համար: Հյուսվածքի բնութագիրը հիմնված է T1 և T2 խտությունների տարբերության վրա: Էպիլեպտոգեն օջախները արտահայտվում են T1 և T2 խտության մեջ ազդանշանի աճով: Քունքային բլթի կառուցվածքային ախտահարումը ավելի լավ արտահայտվում է կորոնալ հարթության T2 խտության մեջ: T1 խտության մեջ ուղեղի գորշ նյութը անջատվում է սպիտակ նյութից: Այսպիսով, կարճ TR/TE սկանը կորոնալ հարթության մեջ համարվում է օպտիմալ ՄՔԲԷ-ով հիվանդների հիպոկամպի և նշաձև մարմնի չափման համար: Պրոտոնային խտությունը TR երկար/TE կարճ ժամկետում տարբերակում է ուղեղի պաթոլոգիան ուղեղողնուղեղային հեղուկից [5]:
ՄՌՏ հետազոտությունը անց կացվել է 0.5-T գերհաղորդակցվող մագնիսական դիսփլեյով՝ մատրիքսի հիման վրա: Բոլոր դեպքերը հետազոտվել են SE և 3D արձանագրության համաձայն:
SE արձանագրությունը ունի հետևյալ ցուցանիշները. կորոնալ T1 խտություն 500/20 TR մ/վրկ էխո/ժ TE/մվրկ, ազդանշանների քանակը՝ 2, իսկ կտրվածքի հաստությունը՝ 3.5-5մմ, աքսիալ T2 խտություն` 2500/20-80, ազդանշանների նիջին քանակը՝ 2, կտրվածքի հաստությունը՝ 3.5-5մմ:
T2 խտության մեջ արված նկարները հաջորդել են 0.2 մմոլ գադոլինիումի դիէթիլեն տրիամինպենտացետային թթվի ն/ե ներարկմանը՝ կգ քաշին հաշված / բարձր T2 խտության SE հաջորդականության մեջ/: SE հաջորդականության մեջ կտրվածքների ճեղքը կազմում է 17-20, T1 խտության մեջ ստացվում է 200/15՝ առանց ճեղքվածքի:
Հիպոկամպի և նշաձև մարմնի քանակական ՄՌՏ. Վերջերս նեյրոիմիջինգի զարգացումը` հիպոկամպալ ծավալաչափության վրա հիմնված ՄՌՏ-ն ներկայացնում է որպես հիպոկամպի ծավալի կորստի քանակական անալիզի միջոց: Վաղ ուսմունքներում նշվել է, որ ծավալաչափական անալիզը կարող է վստահաբար ապացուցել ոչ տրավմատիկ պարցիալ էպիլեպսիայով հիվանդների մոտ քունքային բնույթը [6]: Ապացուցված է, որ էպիլեպտիկ նոպաները հիպոկամպում համադրվում են հիպոկամպի ենթադաշտերում նեյրոնալ կորստի հետ: Քանակական ՄՌՏ վերլուծությունը օգտագործվում է միակողմանի և երկկողմանի հիպոկամպալ ատրոֆիայի ժամանակ [7]:
T2-քարտավորումը իրականացվում է ըստ Փըրսեր-Մեբիում-Ջիլի սանդղակի և հաշվվում է 16 համանման պատկերներով, որոնց էխո-ժամկետը տատանվում է 22-262մվ-ի միջև:
Հիպոկամպի և նշաձև մարմնի քարտավորումը թույլ է տալիս չափել դրանք T2 թուլացման ժամկետում: Հիպոկամպի չափումը ավելի լավ է կատարել ուղղահայաց հարթության մեջ՝ ողնուղեղային հեղուկի ծավալային էֆեկտը քչացնելու համար: Հիպոկամպի չափումը իրականացվում է 3D ծավալային համակարգում: T2 ազդանշանի ֆոկալ իջեցումը խոսում է ողնուղեղային հեղուկի պարցիալ ծավալային էֆեկտների մասին [8]:
Հիպոկամպալ ծավալի նշանակալի տարբերությունը ցույց է տալիս ՀՍ-ի առկայությունը փոքր կողմում: Որոշ աշխատանքներ ցույց են տալիս, որ այս հիվանդների մոտ դրական էֆեկտ կա վիրահատությունից հետո և միակողմանի ՀՍ-ի հայտնաբերումը հանդի-սանում է ցուցում ինվազիվ ԷԷ-ի համար: Ներկա փուլում հիպոկամպի ծավալա-չափումը զարգանում է և հանդիսանում է օպ-տիմալ մեթոդ:
ՀՍ-ի զուգակցումը ՔԲԷ-ի ժամանակ այլ պաթոլոգիաների հետ լավ հայտնի է: Մեր դիտարկումներում 100 հիվանդից 10%-ի մոտ հայտնաբերվել է արտահիպոկամպալ քունքային օտար հյասվածքային ախտահարում ՀՍ-ի հետ միասին:
Այլ պաթոլոգիա ունեցող հիվանդների մոտ (մեր դիտարկումներում գրանցվել է 4 անոթային անոմալիա) հիմնական հիվանդությունը հայտնաբերվում է, եթե ախտահարումը գտնվում է հիպոկամպի հարևանությամբ: Այս հայտնագործումները շեշտում են բարձր հնարավորություն ունեցող ՄՌՏ-ի անհրաժեշտությունը:
ՄՌՏ-ի արագ զարգացումը թույլ տվեց 100%-ով հայտնաբերել կառուցվածքային փոփոխությունները ֆոկալ էպիլեպսիայի դեպքում: ՀՍ-ը պարցիալ էպիլեպսիայի ամենահաճախ հանդիպող պատճառն է և 95% դեպքերում հայտնաբերվում է բարձր հնարավորություն ունեցող ՄՌՏ-ով T2 խտության մեջ: ՄՌՏ բարձր զգայունություն ունի նաև բարորակ ուռուցքների և բնածին ուղեղային անոմալիաների (կեղևային դիսպլիազիաներ (ԿԴ), միգրացիայի և գիրացիայի անոմալիաներ) հայտնաբերման համար: ՄՌՏ-ի դերը ԿՏ և այլ բարորակ ուռուցքների դիֆերենցման մեջ ցածր է, սակայն՝ իմանալով որոշակի հյաուսվածքաբանական առանձնահատկություններ, հաճախ կարելի է ախտորոշել միայն ՄՌՏ-ով [9]:
ՄՌՏ-ն հայտնաբերում է ոչ նորմալ ուղեղային կառուցվածքային փոփոխությունները էպիլեպսիայի շատ դեպքերում: Այնուամենայնիվ, ՀՍ-ով, հարփորոքային հետերոտոպիայով և այլ տեսանելի ֆոկալ դիսկինեզիայով (ՖԴ) որոշ հիվանդներ չեն լավանում նույնիսկ ֆոկալ ռեզեկցիայից հետո: Կրկնվող էպիլեպտոգենեզը շատ դեպքերում կարող է ունենալ կառուցվածքային հիմք, որը չի հայտնաբերվում ՄՌՏ-ով:
ՄՌՏ-ի տվյալները իդեալական են քանակական վերլուծության համար: ՄՌՏ-ի և այլ տեխնիկաների միջոցով հետազոտվել են ուղեղի կառուցվածքային տարրերը, ծավալային հատկությունները, կապերը և հյուսվածքային կառուցվածքը, և ենթադրվել է, որ ՖԴ և ՀՍ շատ հիվանդներ, որոնք ռեզեկ-ցիայից հետո շարունակում են ունենալ նո-պաներ, ունեն օջախային կառուցվածքային փոփոխություններ, որոնք կարող են լինել էպիլեպտոգեն օջախ [10]:
ՄՌՏ նեգատիվ էպիլեպսիա. Ռեֆրակտեր ՔԲԷ-ի ախտորոշումը նեգատիվ ՄՌՏ-ի դեպքում հանդիսանում է մեծ խնդիր: Մենք հայտնաբերել ենք, որ ռեֆրակտեր ՔԲԷ հիվանդների 25%-ը ունեն նորմալ, ստանդարտ ՄՌՏ, նորմալ հիպոկամպի չափսեր, քանի որ երբեմն մակերեսային ՄՌՏ չի հայտնաբերում փոքր ախտահարումները:
Եթե ՄՌՏ նեգատիվ է, ապա կիրառվում է ԷԷ-վիդեո-մոնիտոր՝ գրգռի օջախը հայտնաբերելու համար: Տվյալ վարկածով` այս շրջանում կատարվում է ավելի բարակ կտրվածքով ՄՌՏ հետազոտություն:
Ներկայումս ՄՌՏ համարվում է կարևորագույն ախտորոշիչ մեթոդ էպիլեպսիայի էթիոլոգիայի հայտնաբերման համար: ՄՌՏ-ի վրա կառուցվածքային ախտահարման հայտնաբերումը դարձավ ռեֆրակտեր ՔԲԷ-ի նախավիրահատական կարևորագույն փուլ: Բարձր հնարավորություն ունեցող T2 և T1 խտությունները, բարակ կտրվածքը հիպո-կամպի երկայնաձիգ առանցքով բերում է ՀՍ-ի հայտնաբերմանը: ՀՍ-ի որոշ տարբերակներ (երկկողմանի ՀՍ, միակողմանի առաջային ՀՍ, ֆիզիոլոգիական ասիմետրիա) հայտնաբերվում են հիպոկամպի ծավալաչափման միջոցով: Այսպիսով քանակական ՄՌՏ հանդիսանում է լավագույն տեխնիկական միջոց հիպոկամպում և նշաձև մարմնում շեղումների հայտնագործման համար:
Գրականություն
- Jenseni, Klinken L. Temporal lobe epilepsy and neuropathology: histological findings in resected temporal lobes correlated to surgical results and clinical aspects, Acta Neurol. Scand., 1976: 54: 391-414.
- Falconer M.A. Etiology and pathogenesis of temporal lobe epilepsy, Arch. Neurol., 1964, 10:233-48.
- Kuzniecky R. Magnetic resonance imaging in temporal lobe epilepsy: pathological correlations, Ann. Neurol., 1987, 22:341-63.
- Berkovic S.F., Andermann F. Hippocampal sclerosis in temporal lobe epilepsy demonstrated by magnetic resonance imaging, Ann. Neurol., 1991, 29:175-82 .
- Jackson G.D., Connelly A. Detection of hippocampal pathology in intractable partial epilepsy: increased sensitivity with quantitative magnetic resonance T2 relaxometry, Neurology, 1993, 43:1793-7.
- Jackson G.D., Berkovic S.F. Optimizing the diagnosis of hippocampal sclerosis using MR imaging, AJNR, 1993, 14:753-62.
- Van Paesschen, Jackson G.D., Connelly A. The spectrum of hippocampal sclerosis. A quantitative MRI study, Ann. Neurol., 1997, 41:41-51.
- Cook M.J., Fish D.R. Hippocampal volumometris and morphometric studies in frontal and temporal lobe epilepsy, Brain, 1992;115:1001-15.
- Van Paesschen, Connelly A. The amygdala and intractable temporal lobe epilepsy: Quantitative MRI Study, Neurology, 1996; 47:1021-31.
- Fish D.R. MRI in focal lesions, Acta Neurol. Scand., suppl., 1994, 152:101-4.
Աշոտ
07.11.2010
Կարդացեք նաև
Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...
Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...
Բանալի բառեր. ցավ, գոտկասրբանային ցավեր, դեպրեսիա
Ֆիզիկական ցավն` ըստ DSM-IV (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders), լինում է սուր և խրոնիկական: Ի սկզբանե խրոնիկական էր կոչվում այն ցավը, որը տևում էր 6 ամիս և ավել...
ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգ)-ի պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկա նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...
ժամանակակից պերինատոլոգիայում գրանցված առաջընթացը հանգեցրեց նոր խնդիրների լուծման անհրաժեշտությանը, որոնք կապված են պտղի անտենատալ պաշտպանության և հեստացիոն պրոցեսի հետ [3,7,13,15]...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Բանալի բառեր. գոտկա-սրբանային շրջանի ցավեր, պատճառաբանություն, նյարդաբանական քննություն, հիվանդության պատմություն
Վերին շնչուղիների հիվանդություններից հետո գոտկա-սրբանային ցավերը (ԳՍՑ) հանդիսանում են բժիշկներին դիմելու երկրորդ պատճառը [1]: Մեծահասակ մարդկանց մոտավորապես 70%-ն ունենում է...
Բանալի բառեր. դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, անոթային դեմենցիա, Վեքսլերի թեստ
Գլխուղեղի անոթային հիվանդությունների քանակն ու հաճախականությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում գնալով ավելանում են` բերելով...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
Բանալի բառեր: բազմակի միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ախտորոշում, կլինիկական դրսևրումներ
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների բազմակի ճողվածքների (ԲՄԱՃ) բուժմանը նվիրված խնդիրները լիարժեք արտացոլված չեն գրականության մեջ...
Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...
Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա
Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն