Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Հակաբիոտիկների ընտրությունը գլխուղեղի թարախաօջախային ախտահարումների բուժման ժամանակ

Բանալի բառեր. գլխուղեղի թարախաօջախային ախտահարում, գլխուղեղի թարախակույտ, գլխուղեղի էմպիեմա, կոնսերվատիվ բուժում, հակաբիոտիկային թերապիա, հակաբիոտիկոգրամմա, բակտերիաբանական հետազոտություն

 

Գլխուղեղի թարախաօջախային ախտահարումները (ԳԹՕԱ), որոնք տվյալ հետազոտության մեջ դիտարկվում են երկու խմբերով` գլխուղեղի թարախակույտեր  (ԳԹ) և գլխուղեղի էմպիեմաներ (ԳԷ), համարվում են համեմատաբար հազվադեպ հանդիպող ներգանգային հիվանդություններ, ըստ տարբեր հեղինակների, կազմելով ներգանգային գոյացությունների 1-8%-ը (այլ տվյալներով` 2-5%)` կախված տվյալ պետության տնտեսական զարգացվածությունից, որտեղ իրագործվել է այդ հետազոտությունը [2,4]: Միայն ԱՄՆ-ում, օրինակ, տարեկան գրանցվում են 1500-2500 դեպքեր [2]:

 

Գլխուղեղի էմպիեմաներն համեմատաբար ավելի քիչ են հանդիպում (0,1-0,3%) (5): Հիվանդանում են ցանկացած տարիքում (հիվանդների միջին տարիքը 35-45 տարեկան) [4,5]: Հիվանդության անմիջական պատճառ են հանդիսանում օրգանիզմում առկա տարբեր սուր կամ քրոնիկ բորբոքային պրոցեսները: ԳԹՕԱ ռիսկի գործոններ են հանդիսանում թոքերի բորբոքային հիվանդությունները, սրտի բնածին հիվանդությունները, մասնավորապես, սրտի կապույտ արատները, գլխուղեղի թափանցող վնասվածքներն ու ՁԻԱՀ-ը, երբ կա իմունային համակարգի անբավարարություն, թթվածնով արյան ցածր հագեցվածություն ու հիպոքսիա կամ ուղղակիորեն դեպի գանգի խոռոչ վարակի թափանցման նպաստավոր պայմաններ [1,3,6]: 

 

Չնայած հակաբիոտիկների կիրառմանը` ԳԹՕԱ  հանդիպման հաճախությունը չի փոխվել դեռևս անցած հարյուրամյակի կեսերից [8]: Հակառակ դրան, շնորհիվ անտիբիոտիկների ներմուծման, ԳԹՕԱ մահացությունը 75-100%-ից նվազել է, կազմելով 15-25% ԳԹ-ի  և 25-40% գլխուղեղի սուբդուրալ էմպիեմայի դեպքում: Մահացությունը համեմատաբար ցածր է գլխուղեղի էպիդուրալ էմպիեմայի դեպքում [5]: Վերապրած հիվանդների կեսի մոտ մնում են մնացորդային նյարդաբանական ախտանիշներ (հեմիպարեզ, աֆազիա, ատաքսիա), հաշմանդամություն` 45-50%, էպիսինդրոմի զարգացում բուժումից հետո` մինչև 27% :

 

ԳԹՕԱ զուտ կոնսերվատիվ բուժումն, որի կարևորագույն բաղադրիչն է հակամանրէայինը, ցուցվում է ԳԹ-ի վաղ պատիճավորման կամ ցերեբրիտի փուլում, բազմակի փոքր (2,5սմ) թարախակույտերի դեպքում, եթե չկա գլխուղեղի ներհրման վտանգ` հակաբիոտիկների 7 օրվա կիրառության լավ արդյունքի դեպքում, երբ ներգանգային հիպերտենզիան մեծ չէ  [4]: Միայն կոնսերվատիվ բուժում ցանկացած դեպքում սխալ է կազմակերպել ԳԷ-ների ժամանակ: Ընդհանրապես ինտենսիվ հակամանրէային բուժում պետք է սկսել ԳԹՕԱ ախտորոշման հաստատումից անմիջապես հետո: Վաղ ցերեբրիտի փուլում հակաբիոտիկային թերապիան կարող է լավացում ապահովել առանց վիրահատական միջամտության [7]: Հակաբիոտիկային թերապիան բուժման անհրաժեշտ բաղադրիչ է հանդիսանում նաև ԳԹՕԱ ցանկացած վիրահատական միջամտության ժամանակ: Օրգանիզմում հակամանրէային դեղամիջոցներ կարելի է ներմուծել միջմկանային, ներերակային ներարկումների ձևով, պերօրալ կամ էնդոլյումբալ: Զուտ կոնսերվատիվ բուժումը համարվում է ոչ արդյունավետ, երբ երկու շաբաթվա ընթացքում ԳԹ-ը չափերով մեծանում է, տարածվում է փորոքի ուղղությամբ, բացասական տեղաշարժ է նկատվում նյարդաբանական ստատուսում, չափերը չեն փոխվում չորս շաբաթների ընթացքում [4,5]: 

 

Հետազոտության նպատակն էր «Արմենիա» ՀԲԿ 1993-2007թթ. բուժված ԳԹՕԱ-ով 56 հիվանդների կլինիկական դիտարկումների վերլուծության հիման վրա մշակել  հակաբիոտիկային թերապիայի առավել արդյունավետ մարտավարություն: Այդ իմաստով կարևորվում է հակաբիոտիկային թերապիայի սկսվելու ժամկետների, օրգանիզմ հակամանրէային դեղամիջոցի ներմուծման ձևի, տարբեր հակաբիոտիկների համակցումների ու կիրառության տևողության օպտիմալ ցուցանիշների ընտրությունը:

 

Նյութը և մեթոդները  


Աշխատանքը հիմնված է «Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական, ԼՕՌ, նյարդային հիվանդությունների ու վերակենդանացման բաժանմունքներում 1993-2007թթ. բուժված ԳԹՕԱ-ով 56 անձանց կլինիկական դիտարկումների և հիվանդության պատմությունների հիման վրա: Հիվանդներից 39-ը ունեցել են ԳԹ, 17-ը` ԳԷ: Հիվանդների միջին տարիքը ԳԹ-ի դեպքում կազմել է 40,4, իսկ ԳԷ-ի դեպքում` 22,3 տարեկան: Արական և իգական սեռերի հարաբերակցությունը եղել է 41:15: Նյարդավիրաբուժական տեսանկյունից միայն կոնսերվատիվ բուժում ստացել են 7 հիվանդներ, որոնցից հինգի նկատմամբ` ԼՕՌ արմատական վիրահատություններ էպիմեզոտիմպանիտների, հեմիսինուսիտների և պանսինուսիտների կապակցությամբ` ուղղված վարակի առաջնային օջախի վերացմանը: Հիվանդներից մեկը հակաբիոտիկ ընդհանրապես չի ստացել սխալ ախտորոշման պատճառով: Նյարդավիրաբուժական միջամտության չենթարկված ու կոնսերվատիվ բուժում ստացած 7 հիվանդներից 3-ը մահացել են, մեկը` դուրս է գրվել առանց վիճակի բարելավման, 3-ը` լավացմամբ: Բոլոր դեպքերում հակաբիոտիկային թերապիան սկսվել է հիվանդության ախտորոշման հաստատման կամ, նույնիսկ, կասկածի պահից ու, սովորաբար, շարունակվել ինչպես վաղ հետվիրահատական շրջանում, այնպես էլ վիրահատությունից հետո 3-6 շաբաթների ընթացքում` կախված բակտերիաբանական հետազոտության տվյալներից, հիվանդության կլինիկական ընթացքից, նյարդաբանական ստատուսից: Առաջնային օջախից կամ գանգի խոռոչից վերցված նյութի բակտերիաբանական հետազոտություն կատարվել է դեպքերի մեծ մասում (42 դեպք 56-ից): Ընդհանուր առմամբ 42 հիվանդների կատարվել են 64 բակտերիաբանական հետազոտություններ: Առաջնային ձևով կատարված բակտերիաբանական հետազոտության ժամանակ մանրէների աճ նկատվել է ընդամենը 17 դեպքերում: Հետևաբար անտիբիոտիկոգրամմայի տվյալներ կան ընդամենը 17 հիվանդների վերաբերյալ: Բակտերիաբանական հետազոտությամբ մանրէ չհայտնաբվերած ու ընդհանրապես բակտերիաբանական հետազոտություն չանցկացված դեպքերում հակաբիոտիկների ընտրությունը կատարվել է` ելնելով նրանց ազդեցության սպեկտրի բնութագրերից:

 

Արդյունքներն ու դրանց քննարկումը   

 

Բակտերիաբանական հետազոտության են ենթարկվել 56 հիվանդներից 42-ը: Ընդհանուր առմամբ այդ հիվանդների նկատմամբ կատարվել են 64 բակտերիաբանական հետազոտություններ (ներառյալ նաև առաջնային օջախից վերցված նյութի ու դրենավորման տևողության որոշման նպատակով կատարվող հետազոտությունները): Չհետազոտված 14 հիվանդներից 3-ը մահացել են` առանց վիրահատական միջամտության ենթարկվելու, 2-ը` մահացել են վիրահատությունից մի քանի օր անց, 2-ը ընդհանրապես նյարդավիրաբուժական միջամտության չենթարկվելով, դուրս են գրվել լավացմամբ, 7 հիվանդների նկատմամբ բակտերիաբանական հետազոտություն հնարավոր չի եղել կազմակերպել տարբեր տեխնիկական պատճառներով: Հետազոտված 42 հիվանդներից 25-ի դեպքում բակտերիաբանական հետազոտությամբ որևէ հարուցիչ չի հայտնաբերվել: Նշված բոլոր հիվանդներն էլ մինչ բակտերիաբանական հետազոտության կազմակերպումը տարբեր տևողության հակաբիոտիկային թերապիայի կուրս են ստացել և այս փաստը հնարավոր է բացատրել միայն մանրէների վրա հակաբիոտիկների թողած բակտերիոստատիկ ազդեցությամբ: Իհարկե, չի բացառվում և բակտերիաբանական հետազոտության կազմակերպման որոշ նրբությունների անտեսման հանգամանքն ախտորոշիչ ծառայության կողմից: Արտասահմանյան աղբյուրներում այդ ցուցանիշը մոտավորապես 25-30% է, իսկ այլ տվյալներով` մինչև 45-50%: Մեր աշխատանքում ՙստերիլ՚ թարախի տոկոսային մասնաբաժինը կազմել է 59.8%, ինչը գերազանցում է վերը նշված տվյալները: 17 հիվանդներից 9-ի մոտ (53%) հայտնաբերվել է խառը միկրոֆլորա, որից երկու դեպքերում միաժամանակ հայտնաբերվել են ախտահարույց սունկ և բակտերիա: 8 դեպքերում (47%) հայտնաբերվել են մեկական հարուցիչներ: Ավելի հաճախ գաղութ են առաջացրել Staphylococcus epidermidis, Protea mirabilis, Klebsiela pneumoniae, Staphylococcus aureus, Streptococcus milleri, Eshericha coli, Enterococcus հարուցիչները: Մեկական դեպքում հայտնաբերվել է Streptococcus pneumoniae, Protea morgani, Staphylococcus haemolyticus, Criptococcus species, Streptococcus anginosus, Streptococcus intermedius, Streptococcus constillatus, Haemophilus influenzae, Pseudomonas aeruginosae: 

 

Հետվնասվածքային թարախակույտերին առավելապես բնորոշ են ստաֆիլոկոկային ինֆեկցիաները, խրոնիկական կամ սուր օտիտներին` սնկերը, էնտերոկոկը և անաերոբ ստրեպտոկոկերը: 

 

Խառը միկրոֆլորայով 9 հիվանդներից 3-ը մահացել են, մեկը` դուրս գրվել վատացմամբ` հարազատների պնդմամբ, մյուսը` անփոփոխ, 4-ն էլ` լավացմամբ: Մեկ հարուցիչ ունեցող հիվանդներից մեկը մահացել է, 2-ը դուրս են գրվել անփոփոխ, 5-ը` լավացմամբ: Այսպիսով, նույնիսկ առանց վիճակագրական վերլուծության, ակնհայտ է, որ խառը միկրոֆլորայի դեպքում հիվանդության ելքը համեմատաբար ավելի անբարենպաստ է: Հակաբիոտիկոգրամմայում հիմնականում դիտարկվել են այն հակաբիոտիկների ազդեցությունները, որոնք եղել են հիվանդանոցի դեղատանը: Հիվանդների մեծ մասը ստացել են երկու և ավելի տեսակի հակաբիոտիկներ ու հակասնկային դեղամիջոցներ (միջին հաշվով յուրաքանչյուր հիվանդ ստացել է մոտ 3 տեսակի հակամանրէային ու հակասնկային դեղամիջոցներ): Դեպքերի մեծ մասում բարձր զգայնություն է գրանցվել ամիկացինի, ռիֆամպիցինի, ցիպրոֆլոքսացինի ու առաջին և երրորդ սերնդի ցեֆալոսպորինների նկատմամբ (աղ. 1): 

 

Աղյուսակ 1

Երկու և ավել դեպքերում հայտնաբերված հարուցիչների հակաբիոտիկային զգայնությունը

 

Այդ  է  վկայում  նաև  ընդհանրապես     ԳԹՕԱ-ի  ժամանակ  կիրառված  հակաբիոտիկների արդյունավետության   վերլուծությունը     (աղ. 2):

 

Աղյուսակ 2

Հակաբիոտիկների արդյունավետության ընդհանուր գնահատումը ԳԹՕԱ-ների ժամանակ (X2 = 18,8 (p < 0,0001))

 

Հակաբիոտիկային թերապիան սկսվել է հիվանդության ախտորոշումից անմիջապես հետո ու շարունակվել կլինիկական նշանների մեղմացումից հետո ևս 2-4 շաբաթների ընթացքում` կախված մանրէաբանական հետազոտության տվյալներից և արյան ընդհանուր անալիզում ԷՆԱ-ի ու լեյկոցիտների քանակական ցուցանիշների կանոնավորումից: Օրգանիզմ հակաբիոտիկները ներմուծվել են ինչպես միջմկանային ու ներերակային ներարկումների ձևով, այնպես էլ` պերօրալ և էնդոլյումբալ:

 

Տվյալներից երևում է, որ առավել արդյունավետ է մետրոնիդազոլի և ցեֆալոսպորինների համակցված կիրառումը:

 

Եզրակացություն.

 

  1. Բակտերիաբանական հետազոտությամբ մեծ տոկոս դեպքերում որևէ հարուցիչ չի հայտնաբերվում (մոտ 60%) և հակաբիոտիկոգրամմայի բացակայության պայմաններում նման դեպքերում ցուցվում է մետրոնիդազոլի և երրորդ սերնդի ցեֆալոսպորինների համակցված կիրառումը:
  2. Խառը միկրոֆլորայի դեպքերը գերակշռում են մեկ հարուցչով պայմանավորված հիվանդության դեպքերին և առավել վատ ելք են կանխատեսում: 
  3. ԳԹՕԱ-ի դեպքում թարախի ՙստերիլ՚ լինելն էականորեն չի անդրադառնում բուժման արդյունավետության վրա:

 

Գրականություն 

 

  1. Белобородов В.Б. Этиотропная терапия грибковых менингитов, Consilium Medicum, 2002, т. 4, 1, с. 38-42.
  2. Воронкин В.Ф., Сергеев М.М. Актуальные вопросы научно-практической оториноларингологии. В сб.: Мат. конференции. Ставрополь, 1997, с.24-28. 
  3. Лысенко А.Я., Турьянов М.Х., Лавдовская М.В., Подольский В.М. Криптококкоз. ВИЧ-инфекция и СПИД-ассоциируемые заболевания.  М., 1996, с. 401-416.
  4. Протас Р.Н. Клиника, диагностика и лечение абсцессов головного мозга. Мед. новости, 2000, 1,с. 34-37.
  5. Эхтибарли С.А. Клиника, диагностика и лечение нетравматических абсцессов головного мозга у больных различных возрастных групп. Автореф. дис. канд. мед. наук. Киев, 1992.
  6. Cabre P., Smadja D., Cabie A., Newton C.R. HTLV-I and HIV infections of the central nervous system in tropical areas, Ibid, 2000, 68, p. 550-557.
  7. Patel K.S., Marks P.V. Management of focal intracranial infections: Is medical treatment better than surgery? Discussion of the issue of nonsurgical management, J. Neurol. Neurosurg. Psychiatry, 1990; 53: 472.
  8. Takeshita M., Kagawa M., Izawa M., Takakura K. Current treatment strategies and factors influencing outcome in patients with bacterial brain abscess, Acta Neuropathologica, 1998; 12: 140.

Հեղինակ. Կ.Մ. Նահապետյան, Դ.Ա. Պատրիկյան, Ռ.Վ.Ֆանարջյան ԵՊԲՀ նյարդավիրաբուժության կուրս,«Արմենիա» ՀԲԿ, նյարդավիրաբուժական բաժանմունք 0073, Երևան, Մարգարյան 6 УДК 616.831-002.3+616-073
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 3.2007
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com
Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com

Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...

Վիրաբուժություն
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Սրտանոթաբանություն Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Գոտկասրբանային ցավեր ունեցող հիվանդների մոտ դեպրեսիայի աստիճանի գնահատումը

Բանալի բառեր. ցավ, գոտկասրբանային ցավեր, դեպրեսիա

Ֆիզիկական ցավն` ըստ DSM-IV (Diagnostic and Statistical Manual of Mental Disorders), լինում է սուր և խրոնիկական: Ի սկզբանե խրոնիկական էր կոչվում այն ցավը, որը տևում էր 6 ամիս և ավել...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2012 (49)
Կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ ախտահարմամբ նորածիների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի կլինիկական նշանակությունը

ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգ)-ի պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկա նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...

Մանկական հիվանդություններ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011
Հեստացիայի ախտաբանությամբ մայրերից ծնված երեխաների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի վերլուծությունը

ժամանակակից պերինատոլոգիայում գրանցված առաջընթացը հանգեցրեց նոր խնդիրների լուծման անհրաժեշտությանը, որոնք կապված են պտղի անտենատալ պաշտպանության և հեստացիոն պրոցեսի հետ [3,7,13,15]...

Մանկական հիվանդություններ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները II մաս

Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...

Վարակաբանություն Առողջապահություն 1.2010
Գոտկա-սրբանային ցավեր. հիվանդության պատմության և նյարդաբանական քննության դերը ճշգրիտ ախտորոշման կայացման մեջ (գրականության ակնարկ)

Բանալի բառեր. գոտկա-սրբանային շրջանի ցավեր, պատճառաբանություն, նյար­դա­բա­նա­կան քննություն, հիվանդության պատմություն

Վերին շնչուղիների հիվանդություններից հետո գոտկա-սրբանային ցավերը (ԳՍՑ) հան­դիսանում են բժիշկներին դիմելու եր­կրորդ պատճառը [1]: Մեծահասակ մարդ­կանց մոտավորապես 70%-ն ունենում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41)
Տարբեր գենեզի դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների դինամիկ գնահատումը Վեքսլերի մոդիֆիկացված թեստի միջոցով

Բանալի բառեր. դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, անոթային դեմենցիա, Վեքսլերի թեստ

Գլխուղեղի անոթային հիվանդությունների քանակն ու հաճախականությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաս­տա­նում գնալով ավելանում են` բերելով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41)
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները. I մաս

Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...

Վարակաբանություն Առողջապահություն 4.2009
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցիշուրջ

Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ

Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի բազմակի միջողնային ճողվածքներ. վիրաբուժական ռազմավարությունը

Բանալի բառեր: բազմակի միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ախտորոշում, կլինիկական դրսևրումներ

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների բազմակի ճողվածքների (ԲՄԱՃ) բուժմանը նվիրված խնդիրները լիարժեք արտացոլված չեն գրականության մեջ...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Սաղմնային պրոտեոգլիկանները և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունը

Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...

Առողջապահություն 1.2009
Զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ կարպալ թունելի համախտանիշի զարգացման հավանականության գնահատումը

Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա

Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես...

Սրտանոթաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Գլյուկոկորտիկոիդների կիրառումը սուր արմատիկային համախտանիշի բուժման ժամանակ

Կյանքի ժամանակակից պահանջները և աշխա­տան­քային պայմանները պարտադրում են արագ վերա­կանգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամ­կետ­ներում նրան վերադարձնել ակտիվ գործու­նե­ության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթի և մանիտոլի կիրառման արդյունավետությունն օսմոթերապիայի շրջանակներում

Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմո­ռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորա­գույն խնդիրը է հանդիսանում  հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակա­ռակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ