Ակնաբանություն
Ակնաբուժական օգնության իրականացման հեռանկարները մարզային առողջապահության զարգացման տեսակետից
Հանրապետությունում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումների նպատակն է բազմակողմանիորեն բարձրացնել բուժօգնության որակը և հասանելիությունը: Ներոլորտային մակարդակում առաջնությունը տրվելու է առողջության առաջնային պահպանման օղակին` կարևորելով ընտանեկան բժշկության համակարգի զարգացումը: Այս ծրագրային խնդիրներից է թեթևացնել ստացիոնար բուժօգնության ծանրաբեռնվածությունը, իջեցնել ծախսատարությունը: Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից է համարվում մարզային բուժհաստատությունների ապահովումը կադրերով և ժամանակակից բուժսարքավորումներով, շենքային պայմանների բարելավումը: Մեր կարծիքով, առանձնակի ուշադրության են արժանի մասնագիտացված բուժօգնության իրականացման հնարավորությունների դիտարկումը մարզային պայմաններում:
Այսպես, եթե մայրաքաղաքում ակնաբուժական օգնությունը իրականացվում է ակնաբուժական կենտրոնում և բաժանմունքներում, ապա նման ծառայություն շրջաններում կամ նախատեսված չէ, կամ էլ լավագույն դեպքում կազմակերպվում է ակնաբուժական կաբինետի մակարդակով:
Որակյալ բուժօգնության ապահովման նպատակով, անհրաժեշտ է կատարել զգալի ֆինանսական ներդրումներ, որոնք իրենց մեջ ներառելով նաև որոշ վերադիր ծախսեր, դժվար է իրականացնել ամբողջ ծավալով: Նյութական միջոցների, դեղորայքի և բժշկական պարագաների արժեքները, էլեկտրաէներգիայի, ջրի, կոյուղու, կապի և այլ ծառայությունների սակագների աճի ավելացումը կատարվում է արագ և անընդմեջ: Այս իրավիճակում, բնականաբար, հիվանդի բուժման համար նախատեսված գումարների մի մասը, լրացուցիչ կերպով, ծախսվում է թանկացած ապրանքների ձեռք բերման և ծառայությունների պարտքերը մարելու նպատակով:
Ստեղծված իրավիճակում, բուժական գործընթացի ծախսատարությունը նվազեցնելու նպատակով, հրամայական է դառնում հիվանդների մի մասի ախտորոշումը կամ բուժումը իրականացնել ցերեկային ստացիոնար և ամբուլատոր պայմաններում:
Խնդրի նման դիտարկման ժամանակ հնարավորությունները ավելի բարենպաստ են ակնաբուժական ծառայության արդիականացման համար: Ախտորոշիչ և խորհրդատվական ծառայությունները ամբողջ ծավալով հնարավոր է իրականացնել ամբուլատոր պայմաններում` դինամիկ հսկողության միջոցով, իսկ վիրահատությունները, կարծում ենք, պետք է իրականացվեն ստացիոնար կամ ցերեկային ստացիոնար պայմաններում:
Վիրահատական միջամտություն պահանջող հիվանդների ճնշող մեծամասնությունը տարեցներ են, տառապում են այլ օրգան համակարգերի կողմից ախտաբանական փոփոխություններով, կարիք ունեն բազմակողմանի հետազոտությունների և մշտական խնամքի, որի ապահովումը հնարավոր է իրականացնել ստացիոնար պայմաններում, ինչը կնպաստի հավանական բարդությունների առաջացման կանխարգելմանը:
Որակյալ բուժօգնության կազմակերպման նպատակով նպատակահարմար է մասնագիտացված բուժօգնության որոշ խմբերի, գործառույթների, վիրաբուժական միջամտությունների և բուժական սկզբունքների ներդրում մարզային մակարդակով:
Այս դրույթը կարևոր է նաև այն իմաստով, որ ակնաբուժական բուժօգնության իրականացումը ներկա պայմաններում ենթադրում է արդեն իսկ այս սկզբունքների կիրառում արտակարգ իրավիճակներում: Դա առավել ցայտուն էր դրսևորում հատկապես պատերազմական գործողությունների ժամանակ:
Արցախյան հակամարտության ընթացքում ակնաբուժական վնասվածքներով ընդունված վիրավորների բուժօգնությունը հիմնականում իրականացվել է վնասվածք ստանալուց 8–10 ժամից մինչև վնասվածքից 5–6 օր անց: Եթե նկատի ունենանք նաև, որ վիրավորների 80–85%-ը իրենց հետագա բուժումը շարունակել են ակնաբուժական կենտրոններում, արդեն իսկ վիրահատական միջամտության համար անբարենպաստ ժամկետներով, ապա ակնհայտ է հարցի հրատապությունը:
Չխորանալով նաև այն հարցում, որ մարզային մակարդակով աշխատող ակնաբույժների ճնշող մեծամասնությունը չեն իրականացնում վիրահատական միջամտություններ, կարծում ենք պետք է կատարվի ակնաբուժական ծառայության կազմակերպման, բարելավման, առաջնահերթ խնդիրների, շեշտադրումների փոփոխություն: Նպատակն է` ընդլայնել տեղերում ցուցաբերվող ակնաբուժական վիրաբուժական միջամտությունների քանակը և որակը:
Կարծում ենք, որ ակնաբուժական առավել հաճախ հանդիպող հիվանդությունների և վնասվածքների ախտորոշման, բուժօգնության իրականացման, հետվիրահատական վերականգնման, ինչպես նաև բժշկական չափորոշիչների ներդրման, մասնագիտական կադրերի անընդմեջ կատարելագործման հարցերը պետք է արժանանան հատուկ ուշադրության: Մարզային առողջապահության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բուժօգնության հստակ իրականացման նպատակով, ցանկալի է մասնագիտացման և վերապատրաստման ծրագրերում հիմնական ուշադրությունը կենտրոնացնել անհրաժեշտ ակնաբուժական վիրահատական մեթոդների և սկզբունքների մատչելի և գործնական ուսուցմանը:
 09.04.2008
09.04.2008                    Կարդացեք նաև
Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...
Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշ գլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա (Нестеров А.П., Егоров Е.А., 2005; Netland R.A., Landry, Sullivan E.K. et all 2001)...
Բանալի բառեր. տեսողական օրգանի ախտահարում, ակնաբանական հիվանդներ, հաշմանդամություն
Տեսողական օրգանի ախտահարումով անձանց բժշկասոցիալական փորձաքննությունը և վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության...
 02.12.2011
02.12.2011                                    Հանդիսանալով տաք աշխարհագրական գոտիների հիվանդություն, պտերիգիումը ամբուլատոր կարգով հետազոտված կամ բուժված ակնաբուժական հիվանդությունների շարքում կազմում է 2–6,8%, իսկ աչքի հիվանդություններով հոսպիտալացված հիվանդների շրջանում հանդիպում է 3,24% դեպքերում: Միաժամանակ կան ընդհանրական տվյալներ, որ 35–400 զուգահեռների հատվածում ապրող...
 08.04.2008
08.04.2008                                    Չնայած պտերիգիումի վերաբերյալ գոյություն ունեցող բազմաթիվ հետազոտությունների, մինչ այժմ չկա միակարծություն վերջինիս առաջացման և զարգացման վերաբերյալ, հայտնի չէ ինչպե՞ս է սկսում աճը կամ հանկարծակի կանգ է առնում, պարզ չէ թե ինչու՞ է աճը լինում դեպի կենտրոնաձիգ այլ ոչ թե ամբողջ ուղղությամբ, աճը կանգնում է երբ վերջինիս գլխիկը հասնում է եղջրենու կենտրոն...
 07.04.2008
07.04.2008                                    Պտերիգիումը կոնյունկտիվաի դեգեներատիվ, հիպերպլաստիկ ախտահարում է, սովորաբար եռանկյունաձև գագաթով կամ գլխիկով, աճում է դեպի եղջերաթաղանթի կենտրոնական հատված և հատակով նայում է դեպի միջային ակնաճեղք...
 06.04.2008
06.04.2008                                    Դիմային ներվի պարիեզը ուղեկցվում է կոպերի ոչ լիարժեք փակումով և դա պատճառ է հանդիսանում կերատոպաթիայի: Աչքի կողմից առաջանում են հետևյալ փոփոխությունները` եղջերաթաղանթի չորացում, ոչ լիարժեք թարթում, լագոֆթալմ, ստորին կոպի էկտրոպիոն, հոնքի պտոզ...
 05.04.2008
05.04.2008                                    Բանալի բառեր` ծայրամասային եղջերաթաղանթ, լիմբային դերմոիդ, եղջերաթաղանթի/շաղկապենու ներէպիթելային նորագոյացություն, ամնիոտիկ թաղանթի պատվաստում
Ծայրամասային եղջերաթաղանթն (ԾԵ) իրենից ներկայացնում է կոռնեոսկլերալ լիմբին հարող եղջերաթաղանթի 2մմ-անոց հատված: ԾԵ առանձնահատկություններն են հարակից լինելը լիմբի անոթային ցանցին, սպիտապատյանին, էպիսկլերային, շաղկապենուն...
 30.04.2007
30.04.2007                                    Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)
Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...
 
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
     
     
    