Ակնաբանություն
Որոշ մոտեցումներ պտերիգիումի բուժման վիրահատական եղանակների վերաբերյալ
Պտերիգիումը կոնյունկտիվաի դեգեներատիվ, հիպերպլաստիկ ախտահարում է, սովորաբար եռանկյունաձև գագաթով կամ գլխիկով, աճում է դեպի եղջերաթաղանթի կենտրոնական հատված և հատակով նայում է դեպի միջային ակնաճեղք:
Հիվանդության դեղորայքային բուժումը առայժմ գոյություն չունի, քանի որ վերջինս որպես կանոն անընդմեջ շարունակվող է:
Սակայն վիրահատական միջամտությունը դեռևս չի երաշխավորում հիվանդության լիովին բուժումը, ինչի պատճառով վերջինիս կրկնությունը հանդիպում է բավականին հաճախ և տատանվում է 2-ից մինչև 50%, իսկ ըստ Zauberman–ի` նույնիսկ 88% դեպքերում և ծանրացնում են հիվանդության զարգացման հետագա ընթացքը: Կրկնությունների (ռեցիդիվը) կեսը նկատվում է առաջին չորս ամսում, մնացածը հիմնականում բաժին է հասնում մինչև մեկ տարվա ժամանակահատվածը:
Վիրահատություններից առավել արդյունավետ են համարվում այն միջամտությունները, որոնք ավարտվում են կոնյունկտիվաից եղջերաթաղանթ աճի շրջանում արհեստական պատնեշի (բարիերի) ստեղծմամբ: Որպես պատնեշային տրանսպլանտատ, օգտագործվել է տարբեր տիպի հյուսվածքներ` եղջերաթաղանթ, կոնյունկտիվա, շրթունքի լորձաթաղանթ, մաշկի էպիդերմիս, կերակրափողի լորձաթաղանթ, ամիոնային և ուղեղի կարծաթաղանթ և այլն:
Յուրաքանչյուր եղանակ ունի իր թերությունները: Այսպես եղջերաթաղանթի փոխպատվաստումը տեխնիկապես բարդ է, չկա անհրաժեշտ քանակի դիակային նյութ, վերջինիս կոնսերվացումը սահմանափակ է ժամանակի իմաստով և չի կարող իրականացվել շրջանային պայմաններում:
Սեփական կոնյունկտիվայի օգտագործումը սովորաբար դժվար է, քանի որ արդեն կա կոնյունկտիվաի դեֆեկտ և հիվանդությունը հաճախ ախտահարում է երկու աչքը: Շրթունքի լորձաթաղանթը և մաշկը նպատակահարմար չէ օգտագործել կոսմետիկ տեսակետից: Տարածված վիրահատություններից է պտերիգիումի և կոնյունկտիվաի կպումների արմատական հեռացումից հետո, ակնաճեղքի ներքին անկյան շրջանում առաջացած դեֆեկտի միապահ փակումը բերանի խոռոչի լորձաթաղանթի և եղջրաթաղանթի պերիֆերիկ փոխպատվաստմամբ ըստ ծ.Ը. կցփՍՏՉրՍՈÿ – ի:
Սակայն, հեղինակը ինքը նշում է, որ նախորդ վիրահատություններից հետո, առաջացած կպումների հետևանքով հերթական միջամտությունը, տեխնիկապես ավելի դժվար է, պտերիգիումի պղտոր թաղանթների հեռացման ժամանակ կարող է վնասվել եղջրաթաղանթը, որն էլ հանդիսանում է այն հիմնական բարդությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ կատարել վերջինիս եզրային փոխպատվաստում:
Մեր կողմից 43 հիվանդների մոտ ախտորոշվել է զարգացման ընթացքի պտերիգիում (I – II - III աստիճանի), որոնք վիրահատվել են հետևյալ եղանակով` կոնյունկտիվայում լիմբից դեպի աչքի քթային անկյան ուղղությամբ կատարվում է կտրվածք, միկրոսկոպի տակ, սուր եղանակը պտերիգիումի գլխիկի և մարմնի կպման տեղը մանրամասն մաքրվում է պղտորված մասնիկներից, անջատվում և լիարժեք հեռացվում է ենթակոնյունկտիվալ հյուսվածքի հետ, ինչպես նաև հատվում ու հեռացվում է տենոնյան թաղանթի արտաքին շերտը, կատարվում է մանրամասն հեմոստազ և վերքը թողնվում է բաց վիճակում:
Տենոնյան թաղանթի արտաքին շերտի հեռացումը համարում ենք կարևոր, քանի որ մեր կողմից հյուսվածքաբանական հետազոտությունների ժամանակ այստեղ հայտնաբերվել է էլաստոիդ դիստրոֆիայի պատկեր, որը հետագայում նպաստում է պտերիգիումի կրկնմանը: Նման մոտեցման ժամանակ վերքի էպիթելիզացիան ընթանում է դանդաղ ու նեովասկուլյարիզացիան չի տարածվում եղջերաթաղանթի վրա: Պտերիգիումի կրկնություն հանդիպել է 2 դեպքում, որոնք նկատվել են վիրահատությունից 6 և 12 ամիս անց և հանդիպել են մեթոդի տիրապետման սկզբնական հատվածում: Արդյունքները կարելի է համարել գոհացուցիչ, քանի որ պտերիգիումի կրկնությունը հանդիպել է 2,5 անգամ ավելի քիչ, համեմատելով նախկինում 48 պտերիգիումի հեռացման տվյալների հետ (Մակ-Ռեյնոլդսի, Չերմակի եղանակներով), որի ժամանակ դիտվել է 5 դեպք:
Այս միջամտությունը կարող է համարվել ընտրության վիրահատություն, քանի որ տեխնիկապես բարդ չէ, քիչ ծախսատար է և հնարավոր է իրականացնել շրջանային պայմաններում:
Կրկնվող պտերիգիումների 8 դեպքերում կատարվել է շերտ առ շերտ բրեֆոկերատոպլաստիկա, որպես փոխպատվաստանյութ օգտագործելով մահացած պտղի եղջերաթաղանթը, որը մեծահասակների եղջրաթաղանթի հետ համեմատ աչքի է ընկնում ամենաքիչ անտիգենային ակտիվությամբ:
06.04.2008 Կարդացեք նաև
Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...
Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշ գլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա (Нестеров А.П., Егоров Е.А., 2005; Netland R.A., Landry, Sullivan E.K. et all 2001)...
Բանալի բառեր. տեսողական օրգանի ախտահարում, ակնաբանական հիվանդներ, հաշմանդամություն
Տեսողական օրգանի ախտահարումով անձանց բժշկասոցիալական փորձաքննությունը և վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության...
02.12.2011 Հանրապետությունում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումների նպատակն է բազմակողմանիորեն բարձրացնել բուժօգնության որակը և հասանելիությունը: Ներոլորտային մակարդակում առաջնությունը տրվելու է առողջության առաջնային պահպանման օղակին` կարևորելով ընտանեկան բժշկության համակարգի զարգացումը: Այս ծրագրային խնդիրներից է թեթևացնել...
09.04.2008 Հանդիսանալով տաք աշխարհագրական գոտիների հիվանդություն, պտերիգիումը ամբուլատոր կարգով հետազոտված կամ բուժված ակնաբուժական հիվանդությունների շարքում կազմում է 2–6,8%, իսկ աչքի հիվանդություններով հոսպիտալացված հիվանդների շրջանում հանդիպում է 3,24% դեպքերում: Միաժամանակ կան ընդհանրական տվյալներ, որ 35–400 զուգահեռների հատվածում ապրող...
08.04.2008 Չնայած պտերիգիումի վերաբերյալ գոյություն ունեցող բազմաթիվ հետազոտությունների, մինչ այժմ չկա միակարծություն վերջինիս առաջացման և զարգացման վերաբերյալ, հայտնի չէ ինչպե՞ս է սկսում աճը կամ հանկարծակի կանգ է առնում, պարզ չէ թե ինչու՞ է աճը լինում դեպի կենտրոնաձիգ այլ ոչ թե ամբողջ ուղղությամբ, աճը կանգնում է երբ վերջինիս գլխիկը հասնում է եղջրենու կենտրոն...
07.04.2008 Դիմային ներվի պարիեզը ուղեկցվում է կոպերի ոչ լիարժեք փակումով և դա պատճառ է հանդիսանում կերատոպաթիայի: Աչքի կողմից առաջանում են հետևյալ փոփոխությունները` եղջերաթաղանթի չորացում, ոչ լիարժեք թարթում, լագոֆթալմ, ստորին կոպի էկտրոպիոն, հոնքի պտոզ...
05.04.2008 Բանալի բառեր` ծայրամասային եղջերաթաղանթ, լիմբային դերմոիդ, եղջերաթաղանթի/շաղկապենու ներէպիթելային նորագոյացություն, ամնիոտիկ թաղանթի պատվաստում
Ծայրամասային եղջերաթաղանթն (ԾԵ) իրենից ներկայացնում է կոռնեոսկլերալ լիմբին հարող եղջերաթաղանթի 2մմ-անոց հատված: ԾԵ առանձնահատկություններն են հարակից լինելը լիմբի անոթային ցանցին, սպիտապատյանին, էպիսկլերային, շաղկապենուն...
30.04.2007 Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)
Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYPk3fcw' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ