Ակնաբանություն
Ակնաբանական հիվանդների բժշկասոցիալական փորձաքննության առանձնահատկությունները
Բանալի բառեր. տեսողական օրգանի ախտահարում, ակնաբանական հիվանդներ, հաշմանդամություն
Տեսողական օրգանի ախտահարումով անձանց բժշկասոցիալական փորձաքննությունը և վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. հունիսի 13-ի Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները հաստատելու մասին թիվ 780 որոշման հիման վրա: Ակնաբանական հիվանդների բժշկասոցիլական փորձաքննությունը և վերականգնումն ունի որոշակի առանձնահատկություններ:
Տեսողությունը բարդ հոգեֆիզիոլոգիական երևույթ է, որի լիարժեքությունը խիստ անհրաժեշտ է մարդու նորմալ կենսագործունեության համար, քանզի արտաքին աշխարհի վերաբերյալ տեղեկության 90%-ը մարդը ստանում է տեսողական զգայարանի միջոցով: Կենսագործունեության սահմանափակմանը հանգեցնող տեսողական խանգարումները կարող են պայմանավորված լինել բազմազան ախտահարումներով, ինչը հետևանք է հիվանդությունների, զարգացման արատների, ակնագնդի և նրա հավելումների վնասվածքների, ինչպես նաև տեսողական զգայարանի կենտրոնական հատվածի ախտահարման:
Տեսողական խանգարումների պատճառով առաջացած կենսագործունեության սահմանափակումների գնահատման ժամանակ հիմնարար նշանակություն ունեն ճիշտ կլինիկա-ֆունկցիոնալ ախտորոշումը, կլինիկական կանխատեսման որոշումը, տեսողական արատին հարմարվողականության աստիճանի գնահատումը, ինչպես նաև տեսողական ֆունկցիայի խանգարման կոմպենսացիայի կամ մասնակի փոխարինման համար կարևոր այլ զգայարանների վիճակի գնահատումը:
Ակնաբանական հիվանդներին փորձաքննելիս կլինիկաֆունկցիոնալ ախտորոշումն ու կանխատեսումը որոշվում է հաշվի առնելով հետևյալ գործոնները.
- ժառանգական բարդացվածությունը ակնաբանական հիվանդություններով,
- հիվանդության անամնեզը և կատանամնեզը, դրա ընթացքի առանձնահատկությունները,
- տեսողական խանգարումների վաղեմությունը,
- տեսողական օրգանի ախտահարման ձևը,
- տեսողական օրգանի կառուցվածքային փոփոխությունների մանրամասն բնութագիրը,
- տեսողական ֆունկցիայի վիճակը և դինամիկան,
- տեսողական օրգանի էլեկտրաֆիզիոլոգիական բնութագիրը,
- տեսողական աշխատունակության վերաբերյալ տվյալները,
- օրգանիզմի այլ օրգան-համակարգերի ուղեկցող ախտահարումների առկայությունը,
- տեսողության շտկման, վերականգնողական բուժման հնարավորության արդյունավետության գնահատման արդյունքները:
Սոցիալական գործոններից անհրաժեշտ է հաշվի առնել տարիքը, ընտանեկան դրությունը, կենցաղային պայմանները, կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքային ստաժը, հոգեբանական առանձնահատկությունները և սոցիալական օգնության տարբեր տեսկների անհրաժեշտությունը:
Նման համապարփակ վերլուծության հիման վրա եզրակացություն է արվում կենսագործունեության սահմանափակման աստիճանի և հաշմանդամության առկայության վերաբերյալ:
Տեսողության խանգարումներն անբարենպաստ են ազդում կենսագործունեության գրեթե բոլոր դրսևորումների վրա, սակայն այդ ազդեցության աստիճանը տարբեր կաող է լինել:
Մարդու տեղաշարժման, ինքնասպասարկման, կողմնորոշման, շփման կարողությունները կախված են առավելապես տեսողական հիմնական ֆունկցիաների վիճակից` սրությունից և տեսադաշտից: Տեսողական ֆունկցիաները որոշում են միակնանի (մոնօկուլյար) և երկակնանի (բինօկուլյար) հետազոտման ընթացքում, սակայն բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ ֆունկցիոնալ խանգարման ծանրությունը գնահատում են լավ տեսնող աչքի ֆունկցիայի վիճակով` տանելի (օպտիմալ) շտկման պայմաններում:
Ավելի բարդ է տեսողական զգայարանի հնարավորությունների գնահատումը աշխատանքային գործունեության առանձնահատուկ խնդիրների և ուսումնառության նկատմամբ: Բացի կենսագործունեության բոլոր տեսակների համար առաջնային հանդիսացող տեսողական հիմնական ֆունկցիաների (տեսողության սրություն և տեսադաշտ) ստուգումից, անհրաժեշտ է գնահատել տեսողական զգայարանի այլ ֆունկցիաների վիճակը ևս, որոնք հատուկ նշանակություն ունեն տեսողական ուղղվածության գործունեության որոշ տեսակների համար, ինչպես նաև շփման ու մասնագիտական ուսուցման համար: Այդ ֆունկցիաներն են. լուսազգացողությունը, գունազգացողությունը, երկակնանի տեսողությունը, տեսողության սրությունը մոտ տարածությունից, հարմարումը (ակոմոդացիա), տեսողական հոգնածությունը, տեսողական արդյունավետությունը և այլ օֆթալմոէրգոնոմիական (ակնաաշխատունակաչափական) բնութագրերը: Երբեմն ամետրոպիաների, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, աչքի մկանների ֆունկցիայի խանգարումների տեսանյարդային ապարատի ախտահարման ժամանակ, նույնիսկ տեսողության սրության և տեսադաշտի համեմատաբար բարվոք ցուցանիշների պարագայում ախտաբանական տեսողական հոգնածությունը խոչընդոտում է տեսողական բնույթի որոշ տեսակների աշխատանքների կատարմանը, մասնավորապես համակարգիչների օգտագործմանը: Այդ աշխատանքների կատարումը դժվարություններ է ստեղծում նաև միակնանի, նիստագմով անձանց մոտ:
Մեծ նշանակություն ունեն նաև տեղեկությունները աչքի հիդրո- և հեմոդինամիկայի վիճակի մասին, հատկապես ծանր ֆիզիկական և հոգեհուզական ծանրաբեռնվածության հետ կապված աշխատանքային գործունեության կատարման կարողության գնահատման դեպքում:
Հաճախ անկախ տեսողական ֆունկցիայի վիճակից, ախտահարման բնույթը, աչքի տարբեր հատվածների կառուցվածքային փոփոխությունները պայմանավորում են աշխատանքի առանձին տեսակների գործունեության սահմանափակումները: Օրինակ. ցանցենու վիրահատված շերտազատման, խորիոռետինալ դիստրոֆիաների, բարձր աստիճանի կարճատեսության, գլաուկոմայի ժամանակ հակացուցված է ծանր ֆիզիկական աշխատանքը, տեսողական նյարդի, եղջրենու, ոսպնյակի ախտահարումների ժամանակ` աշխատանքը թունավոր նյութերի հետ, լորձաթաղանթի, եղջրենու հիվանդությունների ժամանակ` աշխատանքը փոշոտ պայմաններում, երկակնակի տեսողության բացակայության դեպքում` բարձրության հետ կապված աշխատանքները և այլն: Աչքի օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ, որոշ ակնավիրաբուժական միջամտություններից հետո (կեռատոպլաստիկա, ծավալուն ռեկոնստրուկտիվ վիրահատություններ), որոշակի ժամկետով, անկախ տեսողական ֆունկցիայի խանգարման աստիճանից սահմանափակվում է աշխատանքային գործունեության կարողությունը, ելնելով հատուկ խնայողական ռեժիմի պահպանման, մասնագիտական աշխատանքի ծավալի կրճատման կամ աշխատանքային հատուկ պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:
Այսպիսով, փորձաքննվող անձի ուսումնառության և աշխատանքային գործունեության կարողության սահմանափակման աստիճանի գնահատումը հիմնվում է անձի աշխատանքի բնույթի և պայմանների, այդ թվում աշխատանքային գործունեության սանիտարահիգիենիկ և հոգեֆիզիոլոգիական գործոնների, կատարվող աշխատանքի կամ ուսումնական ընթացքի բովանդակությանը և ծավալին ներկայացվող պահանջների և նրա կլինիկաֆունկցիոնալ վիճակի բոլոր ցուցանիշների համապատասխանության որոշման վրա:
Տեողական զգայարանի վիճակի մասին կարևոր տեղեկություն կամ տվյալներ են ստանում էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտման (այսուհետև` ԷՖՀ) օգնությամբ: Այդ հետազոտության տվյալները առանձնահատուկ նշանակություն ունեն տեսողական նյարդի և ցանցենու հիվանդությունների դեպքում, երբ վիզուալ հետազոտմամբ չի հաջողվում փոփոխություններ հայտնաբերել և միայն ԷՖՀ-ն է թույլ տալիս որոշել ախտաբանական վիճակի առկայությունը և տեղակայումը: Նույնքան անհրաժեշտ է ԷՖՀ-ն բեկող միջավայրերի պղտորման դեպքում, եթե ակնահատակի զննումը անհանարին է: ԷՖՀ-ի տվյալները օգնում են օբյեկտիվացնել փորձաքննվող անձի ստուգման ընթացքում ստացված ցուցանիշները:
Համաձայն տեսողական խանգարումների միջազգային դասակարգման (10-րդ Ժնևյան վերանայման) տեսողական ֆունկցիայի խանգարման աստիճաններն են.
1-ին` թույլ տեսողություն ցածր աստիճանի
2-րդ` թույլ տեսողություն միջին աստիճանի
3-րդ` թույլ տեսողություն բարձր աստիճանի
4-րդ` գործնական կամ բացարձակ կուրություն
| Ֆունկցիաներ | Ֆունկցիաների խանգարման աստիճան | |||
| Աննշան (թույլ տեսողություն ցածր աստիճանի) | Չափավոր (թույլ տեսողություն միջին աստիճանի) | Արտահայտված (թույլ տեսողություն բարձր աստիճանի) | Խիստարտա-հայտվածգործնական կամ բացարձակ կուրություն) | |
| Տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով | 0.3-ից ավել | 0.1-ից մինչև 0.3 | 0.05-ից մինչև 0.09 | 0-ից մինչև 0.04 | 
| Կեսադաշտը (ծայրամասային սահմանը ֆիքսման կետից) | նորմայի սահմաններում կամ նեղացած մինչև 40˚ | 
 1. 40˚-ից նեղ, բայց 20˚-ից լայն 2. Հեմիանօպսիա 
 | Հավասար է կամ նեղ 20˚-ից, բայց լայն է 10˚-ից | Հավասար է կամ նեղ 10˚-ից (խողովակային տեսողություն) | 
| Սկոտոմաներ կենտրոնական տեսադաշտում | չկա | եզակի հարաբերական սկոտոմաներ | 
 1. եզակի հարաբերական սկոտոմաներ 2. Բազմակի ոչ միացած սկոտոմաներ 
 | 
 1. կենտրոնական սկոտոմա 1 0˚ և ավելին 2. Հարկենտրոնական բացարձակ սկոտոմաներ 
 | 
| ԷՖՀ | 
 | 
 | 
 | 
 | 
| 1. Լյաբիլություն (Հց) | մինչև 45 | մինչև 30 | մինչև 20 | 20-ից պակաս | 
| 2. ՁՑՏՐ (ցոլքերի ձուլման կրիտիկական հաճախականություն) Հց | մինչև 45 | մինչև 30 | մինչև 20 | 
 | 
Տեսողական ֆունկցիաների խանգարմամբ պայմանավորված կենսագործունեության տեսակների սահմանափակման աստիճանները ընդհանրացված ձևով ներկայացվում է աղյուսյակի տեսքով.
| Կենսագործունեության տեսակ | Հիմնական տեսողության ֆունկցիայի խանգարման աստիճան | |||
| I | II | III | IV | |
| Կենսագործունեության սահմանափակման աստիճան | ||||
| Ինքնասպասարկման ունակություն | չկա | չկա | 2 | 3 | 
| Ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն | չկա | չկա | 1 կամ 2 | 3 | 
| Ուսումնառության կարողություն | չկա | 1 | 1 կամ 2 | 2 | 
| Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն | 1 | 1 | 2 | 2 կամ 3 | 
| Կողմնորոշվելու կարողություն | չկա | 1 | 1 կամ 2 | 2 | 
| Հաղորդակցվելու կարողություն | չկա | չկա | 1 կամ 2 | 2 | 
Կախված տեսողական օրգանի ֆունկցիոնալ խանգարումների ծանրության և կենսագործունեության սահմանափակման աստիճանից, հաշվի առնելով սոիալական պաշտպանության անհրաժեշտութունը` անձը ճանաչվում է հաշմանդամ:
Տեսողական խանգարումներ ունեցող հիվանդների մոտ հաշմանդամության առաջին խումբ սահմանվում է զույգ աչքի գործնական կամ բացարձակ կուրության դեպքում:
Հաշմանդամության 2-րդ խումբը սահմանվում է թույլ տեսողության բարձր աստիճանի (3-րդ) դեպքում լավ տեսնող, միակ կամ զույգ աչքերում: Հաշմանդամության 3-րդ խումբը սահմանվում է հիմնականում աշխատանքային գործունեության սահմանափակման դեպքում պայմանավորված թույլ տեսողության միջին աստիճանով: Հազվադեպ հաշմանդամության երրորդ խումբ է սահմանվում թույլ տեսողության ցածր աստիճանով կամ այլ տեսողական խանգարումներով պայմանավորված աշխատանքային գործունեության սահմանափակման դեպքում եթե աշխատանքը կապված է լիարժեք երկակնանի տեսողության, գունազգացողության, լուսազգացողության, անփոփոխ տեսողական աշխատունակության հետ:
Հաշմանդամության 3-րդ խումբ անժամկետ և (հաշմանդամ երեխա) կարգավիճակ մինչև 18 տարեկան սահմանվում է նաև մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում` համաձայն ՀՀ կառավարության 18.08.05թ. N 1304-Ն և N 780-Ն որոշման 31 և 32 կետերում կատարված փոփոխությունների:
Գրականություն
- Либман Е.С. Основные позиции офтальмологической медико-социальной экспертизы в свете современной концепции инвалидности.
- Закон О социальной защите инвалидов в РФ (№ 181 от 24.11.95 г.)
- Басинский С. Медико-социальная экспертиза и реабилитация лиц с заболеваниями и повреждениями органа зрения. Клинические лекции по офтальмологии с.18.
- Постановление Правительства РФ № 95 от 25.02.2006. О порядке признания граждан инвалидами.
- Коробов М.В., Помников В.Г. Справочник по Медико-социальной экспертизе и реабилитоло-гии.
 02.12.2011
02.12.2011                    Կարդացեք նաև
Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...
Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշ գլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա (Нестеров А.П., Егоров Е.А., 2005; Netland R.A., Landry, Sullivan E.K. et all 2001)...
Հանրապետությունում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումների նպատակն է բազմակողմանիորեն բարձրացնել բուժօգնության որակը և հասանելիությունը: Ներոլորտային մակարդակում առաջնությունը տրվելու է առողջության առաջնային պահպանման օղակին` կարևորելով ընտանեկան բժշկության համակարգի զարգացումը: Այս ծրագրային խնդիրներից է թեթևացնել...
 09.04.2008
09.04.2008                                    Հանդիսանալով տաք աշխարհագրական գոտիների հիվանդություն, պտերիգիումը ամբուլատոր կարգով հետազոտված կամ բուժված ակնաբուժական հիվանդությունների շարքում կազմում է 2–6,8%, իսկ աչքի հիվանդություններով հոսպիտալացված հիվանդների շրջանում հանդիպում է 3,24% դեպքերում: Միաժամանակ կան ընդհանրական տվյալներ, որ 35–400 զուգահեռների հատվածում ապրող...
 08.04.2008
08.04.2008                                    Չնայած պտերիգիումի վերաբերյալ գոյություն ունեցող բազմաթիվ հետազոտությունների, մինչ այժմ չկա միակարծություն վերջինիս առաջացման և զարգացման վերաբերյալ, հայտնի չէ ինչպե՞ս է սկսում աճը կամ հանկարծակի կանգ է առնում, պարզ չէ թե ինչու՞ է աճը լինում դեպի կենտրոնաձիգ այլ ոչ թե ամբողջ ուղղությամբ, աճը կանգնում է երբ վերջինիս գլխիկը հասնում է եղջրենու կենտրոն...
 07.04.2008
07.04.2008                                    Պտերիգիումը կոնյունկտիվաի դեգեներատիվ, հիպերպլաստիկ ախտահարում է, սովորաբար եռանկյունաձև գագաթով կամ գլխիկով, աճում է դեպի եղջերաթաղանթի կենտրոնական հատված և հատակով նայում է դեպի միջային ակնաճեղք...
 06.04.2008
06.04.2008                                    Դիմային ներվի պարիեզը ուղեկցվում է կոպերի ոչ լիարժեք փակումով և դա պատճառ է հանդիսանում կերատոպաթիայի: Աչքի կողմից առաջանում են հետևյալ փոփոխությունները` եղջերաթաղանթի չորացում, ոչ լիարժեք թարթում, լագոֆթալմ, ստորին կոպի էկտրոպիոն, հոնքի պտոզ...
 05.04.2008
05.04.2008                                    Բանալի բառեր` ծայրամասային եղջերաթաղանթ, լիմբային դերմոիդ, եղջերաթաղանթի/շաղկապենու ներէպիթելային նորագոյացություն, ամնիոտիկ թաղանթի պատվաստում
Ծայրամասային եղջերաթաղանթն (ԾԵ) իրենից ներկայացնում է կոռնեոսկլերալ լիմբին հարող եղջերաթաղանթի 2մմ-անոց հատված: ԾԵ առանձնահատկություններն են հարակից լինելը լիմբի անոթային ցանցին, սպիտապատյանին, էպիսկլերային, շաղկապենուն...
 30.04.2007
30.04.2007                                    Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)
Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...
 
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
     
     
    