Ակնաբանություն
Ծայրամասային եղջերաթաղանթի հիվանդությունների բնութագիրը` նեոպլազիաների վերլուծությամբ և կլինիկական դեպքերի քննարկմամբ
Բանալի բառեր` ծայրամասային եղջերաթաղանթ, լիմբային դերմոիդ, եղջերաթաղանթի/շաղկապենու ներէպիթելային նորագոյացություն, ամնիոտիկ թաղանթի պատվաստում
Ծայրամասային եղջերաթաղանթն (ԾԵ) իրենից ներկայացնում է կոռնեոսկլերալ լիմբին հարող եղջերաթաղանթի 2մմ-անոց հատված: ԾԵ առանձնահատկություններն են հարակից լինելը լիմբի անոթային ցանցին, սպիտապատյանին, էպիսկլերային, շաղկապենուն և եղջերաթաղանթի էպիթելային ցողունային բջիջների տեղադրությունը, որոնցից առաջանում են եղջերաթաղանթի բոլոր էպիթելային բջիջները: Ցողունային բջիջների բացակայության դեպքում եղջերաթաղանթի մակերեսը լավանում է շաղկապենացման (կոնյունկտիվիզացման) միջոցով, որն ավարտվում է էպիթելի անկանոնությամբ և մակերեսային անոթավորումով:
ԾԵ իր նյութափոխանակային պահանջները մասամբ բավարարում է լիմբի անոթային ցանցի միջոցով, ուստի անոթային ցանցի ցանկացած ախտաբանական փոփոխություն (մասնավորապես վասկուլիտները), իր ազդեցությունն է գործում ԾԵ-ի վրա: Վասկուլիտները կարող են հանգեցնել ԾԵ-ի արյունամատակարարման խանգարմանը: Բացի այդ, անոթային ցանցից մի շարք նյութերի թափանցումը ԾԵ կարող է առաջացնել վերջինիս պղտորում: Մյուս կողմից, ԾԵ-ի մեջ իմունագլոբուլինների և կոմպլեմենտի կուտակումը այս գոտին դարձնում է ենթակա մի շարք բորբոքային հիվանդությունների, որոնք կարող են ուղղված լինել կամ էկզոգեն հակածինների, կամ սեփական հյուսվածքի դեմ: Շաղկապենուն, էպիսկլերային և սպիտապատյանին մոտ գտնվելու պատճառով վերոհիշյալ թաղանթների ախտահարումների (տրախոմա, գարնանային կերատոկոնյունկտիվիտ, վերին լիմբային կերատոկոնյունկտիվիտ, էպիսկլերիտ, սկլերիտ) դեպքում պրոցեսի մեջ կարող է ներգրավվել նաև ԾԵ-ը:
ԾԵ-ի հիվանդությունների դասակարգումը
- Նեոպլաստիկ
ա) Լիմբային դերմոիդ
բ) Եղջերաթաղանթի/շաղկապենու ներէպիթելային նորագոյացություն (ԵՆՆ)
- Դեգեներատիվ
- Հարակից հյուսվածքների հետ զուգակցված
- Բորբոքային/Խոցային
- Վարակային (ինֆեկցիոն)
Եղջերաթաղանթի նորագոյացությունները (նեոպլազիաները) հազվադեպ են հանդիպում: Դրանցից է լիմբային դերմոիդը, որը բնածին է, չի պրոգրեսիվում, չի ենթարկվում չարորակ դեգեներացիայի, գրեթե միշտ տեղակայված է ստորին քունքային լիմբի շրջանում և կազմված է հաստ դերմայանման կոլագենից, որի մեջ գտնվում են մի շարք հավելյալ կառուցվածքներ (մազեր, ճարպագեղձեր կամ քրտնագեղձեր, ճարպ): Բուժումն ուղղված է կոսմետիկ արատի վերացմանը: Ուռուցքի մակերեսային տեղակայման դեպքում այն հեռացվում է լամելյար դիսսեկցիայի միջոցով: Իսկ եթե լիմբային դերմոիդը ընդգրկում է եղջերաթաղանթի և կարծրենու խորը շերտերը, անհրաժեշտ է կատարել լամելյար փոխպատվաստում:
Առաջնային ձեռքբերովի մելանոզը և երկրորդային չարորակ մելանոմաները լիմբի շրջանի կամ ԾԵ-ի նկատմամբ որևէ յուրահատուկ հակում չունեն: Այս դեպքում վերոհիշյալ շրջանները կարող են ընդգրկվել երկրորդաբար` պերիլիմբալ շաղկապենուց պիգմենտային բջիջների միգրացիայի միջոցով: Սակայն եղջերաթաղանթի/շաղկապենու ներէպիթելային նորագոյացությունը (ԵՆՆ) (corneal/conjunctival intraepithelial neoplasia – CIN) գրեթե միշտ ընդգրկում է լիմբը, հավանաբար այն պատճառով, որ այս ուռուցքները ծագում են էպիթելային ցողունային բջիջներից: Ռիսկի խմբին են պատկանում արևի ուղղակի ճառագայթների տևական ազդեցությանը ենթարկված սպիտակամաշկ անձինք, ինչպես նաև մարդու պապիլոմավիրուսի 16 և 18 շտամներով վարակվածները [1-3]:
ԵՆՆ-ը կարող է դրսևորվել թեթև դիսպլազիայից մինչև ինվազիվ թեփուկավոր բջջային կարցինոմայի (երբ ճեղքվում է էպիթելի հիմային թաղանթը) տեսքով: Դիսպլազիան հյուսվածաախտաբանորեն բնութագրվում է բջիջների հիպերպլազիայով, ատիպիկությամբ, հիմային էպիթելի հասունացման ապակազմավորմամբ (maturational disorganization) և կախված էպիթելի ներգրավման աստիճանից կարող է լինել թեթևից մինչև ծանր: Էպիթելի ամբողջ հաստությունն ընդգրկող դիսպլազիան կոչվում է carcinoma in situ: ԵՆՆ-ը կարող է դրսևորվել ժելատինային զանգվածի կամ լայն, հարթ հիմքով, ծոփքավոր եզրերով բարձրացած վահանիկի տեսքով, որը տեղակայվում է լիմբի շրջանում, տարածվում է շրջագծով և առաջացնում աչքի չափավոր գրգռվածություն [4]: Հազվադեպ, եղջերաթաղանթի օջախները ծագում են լիմբի բարորակ օջախից, ինչպիսիք են պտերիգիումը և պինգվեկուլան կամ de novo [4, 5]:
Ախտորոշումը կատարվում է ըստ բնորոշ կլինիկական պատկերի, իսկ կասկածելի դեպքերում կատարվում է բիոպսիա և Papanicolaou-ի ցիտոլոգիական հետազոտություն: ԵՆՆ-ի բուժումն ընդգրկում է լամելյար դիսսեկցիան` ռեզեկցիայի և շաղկապենային եզրի կրիոթերապիայի հետ: Կրիոթերապիան զգալիորեն նվազեցնում է ռեցիդիվների քանակը [6, 7]: ԵՆՆ-ի վիրահատական բուժման ժամանակակից եղանակ է հանդիսանում ամնիոտիկ թաղանթի պատվաստումը, որը ներկայումս կիրառվում է նաև Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:
Նյութեր և մեթոդներ
2005–2006 թթ. Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն են ընդունվել 2 հիվանդ (67 և 86 տարեկան)` գանգատվելով աչքում օտար մարմնի զգացումից և աչքի կոսմետիկ տեսքից:
Օբյեկտիվորեն հիվանդների մոտ հայտնաբերվել է լայն, հարթ հիմքով, ծոփքավոր եզրերով բարձրացած վահանիկ, որը մի դեպքում տեղակայված էր ստորին, մյուս դեպքում` վերին լիմբի շրջանում: Բնորոշ կլինիկական պատկերի հիման վրա ախտորոշվել է եղջերաթաղանթի կարցինոմա in situ: Կատարվել է նեոպլազիայի վիրահատական հեռացում, թերմոկոագուլյացիա և ամնիոտիկ թաղանթի պատվաստում: Հեռացված նեոպլաստիկ հյուսվածքը ուղարկվել է հյուսվածաբանական հետազոտության, որը հաստատել է կլինիկական ախտորոշումը: Հետվիրահատական շրջանում հիվանդներին նշանակվել են հակաբիոտիկի և ստերոիդի համակցված աչքի կաթիլներ (Neladex, Maxitrol)` 1 կաթիլից, օրը 4 անգամ, 2 շաբաթ տևողությամբ:
Արդյունքները և դրանց քննարկումը
Հիվանդների մոտ 2 շաբաթ անց արձանագրվել է էպիթելի լրիվ ռեգեներացիա և նշանակվել են արհեստական արցունքի կաթիլներ: 6 ամիս անց հիվանդները կրկին հետազոտվել են: Նորագոյացության ռեցիդիվ չի դիտվել, եղջերենու էպիթելը եղել է հարթ, հիվանդները աչքի արտաքին տեսքի հետ կապված որևէ գանգատ չեն ներկայացրել:
Այսպիսով, ամնիոտիկ թաղանթի կիրառումը` նորագոյացության ռեզեկցիայից հետո, զգալիորեն արագացնում է էպիթելի ռեգեներացիան, կանխում է բորբոքային պրոցեսի զարգացումը, ապահովում է հիվանդի նշանակալից հարմարավետությունը (ցավի, սուր ծակոցի զգացման բացակայություն) և նպաստում է արագ ապաքինմանը:
Литература
- McDonnell J.M., Mayr A.J., Martin W.J. DNA of human papillomavirus type 16 in dysplastic and malignant lesions of the conjunctiva and cornea, N. Engl. J. Med., 1989, 320: 1442-1446.
- Lauer S.A., Malter J.S., Meier J.R. Human papillomavirus type 18 in conjunctival intraepithelial neoplasia, Am. J. Ophthalmol., 1990,110: 23-27.
- Scott I.U., Karp. C.L., Nuovo G.J. Human papillomavirus 16 and 18 expression in conjunctival intraepithelial neoplasia, Ophthalmology, 2002, 109: 542-547.
- Waring G.O. 3rd, Roth A.M., Ekin’s M.B. Clinical and pathologic description of 17 cases of corneal intraepithelial neoplasia, Am. J. Ophthalmol., 1984, 97: 547-559.
- Cambell R.J., Bourne W.M.Unilateral central corneal epithelial dysplasia, Ophthalmology, 1981, 88: 1231-1238.
- Fraunfelder F.T., Wingfield D. Management of intraepithelial conjunctival tumors and squamous cell carcinomas, Am. J. Ophthalmol., 1983, 95: 359-363.
- Peksayar G., Soyturk M.K., Remiryont M. Long-term results of cryotherapy on malignant epithelial tumors of the conjunctiva, Am. J. Ophthalmol., 1989, 107: 337-349.
Կարդացեք նաև
Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...
Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշ գլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա (Нестеров А.П., Егоров Е.А., 2005; Netland R.A., Landry, Sullivan E.K. et all 2001)...
Բանալի բառեր. տեսողական օրգանի ախտահարում, ակնաբանական հիվանդներ, հաշմանդամություն
Տեսողական օրգանի ախտահարումով անձանց բժշկասոցիալական փորձաքննությունը և վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության...
Հանրապետությունում իրականացվող առողջապահության ոլորտի բարեփոխումների նպատակն է բազմակողմանիորեն բարձրացնել բուժօգնության որակը և հասանելիությունը: Ներոլորտային մակարդակում առաջնությունը տրվելու է առողջության առաջնային պահպանման օղակին` կարևորելով ընտանեկան բժշկության համակարգի զարգացումը: Այս ծրագրային խնդիրներից է թեթևացնել...
Հանդիսանալով տաք աշխարհագրական գոտիների հիվանդություն, պտերիգիումը ամբուլատոր կարգով հետազոտված կամ բուժված ակնաբուժական հիվանդությունների շարքում կազմում է 2–6,8%, իսկ աչքի հիվանդություններով հոսպիտալացված հիվանդների շրջանում հանդիպում է 3,24% դեպքերում: Միաժամանակ կան ընդհանրական տվյալներ, որ 35–400 զուգահեռների հատվածում ապրող...
Չնայած պտերիգիումի վերաբերյալ գոյություն ունեցող բազմաթիվ հետազոտությունների, մինչ այժմ չկա միակարծություն վերջինիս առաջացման և զարգացման վերաբերյալ, հայտնի չէ ինչպե՞ս է սկսում աճը կամ հանկարծակի կանգ է առնում, պարզ չէ թե ինչու՞ է աճը լինում դեպի կենտրոնաձիգ այլ ոչ թե ամբողջ ուղղությամբ, աճը կանգնում է երբ վերջինիս գլխիկը հասնում է եղջրենու կենտրոն...
Պտերիգիումը կոնյունկտիվաի դեգեներատիվ, հիպերպլաստիկ ախտահարում է, սովորաբար եռանկյունաձև գագաթով կամ գլխիկով, աճում է դեպի եղջերաթաղանթի կենտրոնական հատված և հատակով նայում է դեպի միջային ակնաճեղք...
Դիմային ներվի պարիեզը ուղեկցվում է կոպերի ոչ լիարժեք փակումով և դա պատճառ է հանդիսանում կերատոպաթիայի: Աչքի կողմից առաջանում են հետևյալ փոփոխությունները` եղջերաթաղանթի չորացում, ոչ լիարժեք թարթում, լագոֆթալմ, ստորին կոպի էկտրոպիոն, հոնքի պտոզ...
Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)
Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն