Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա

Հետմենոպաուզալ խանգարումների բուժման համալիրում CaD3 Նիկոմեդի կիրառումը

Բանալի բառեր. պերիմենոպաուզա, էստրոգեն, պրոգեստերոն, ոսկրային զանգվածի կորուստ, CaD3 Նիկոմեդ

Պերիմենոպաուզան՝ անցումային շրջանը, կնոջ կյանքում ամենաարտահայտված հոր­մո­նալ տեղաշարժերի շրջանն է: Այն ընդ­գրկում է մի քանի տարի մինչև մենոպաուզա (վերջին ինքնուրույն դաշտան) և առաջին 1,5-2 տարի դրանից հետո: Յուրաքանչյուր կնոջ մոտ անցումային շրջանի տևողությունը տար­բեր է, անհատական: Երբ օրգանիզմը մոտենում է մենոպաուզային, կնոջ օրգա­նիզ­մում վերականգնողական համակարգը սկսում է հանգչել: Առաջին հերթին պակա­սում է ձվարաններում պրոգեստերոնի ար­տա­դրությունը: Դա առաջացնում է անկանոն դաշտան, փոփոխվում է նրա բնույթը՝ դառ­նում է անկանոն, առատ կամ քիչ: Տևո­ղու­թյունը կարող է տատանվել՝ երկարել կամ կարճանալ, կարող է առաջանալ ընդմիջում մի քանի ամիս, որը կարող է ավարտվել ան­սո­վոր առատ դաշտանով: Հատկապես այդ շրջա­նում` էստրոգենների քանակի քչաց­մանը զուգընթաց, ի հայտ են գալիս ֆիզիկա­կան և էմոցիոնալ տեղաշարժեր: Օրգանիզ­մում խախտվում է էստրոգենների և անդրոգն­ների հավասարակշռությունը: Էստրո­գեն­ների քանակի քչացումը պերիմենոպաուզայի շրջանում հանգեցնում է սիրտ-անոթային, ոսկրային և կենտրոնական նյարդային հա­մա­կարգերում լուրջ բարդությունների առա­ջաց­մանը:

 

Ոսկրային զանգվածի առավելագույն կո­րուս­տը նկատվում է մենոպաուզայից հետո առաջին 2-3 տարիների ընթացքում: Սեռա­կան հորմոնների պակասը անցումային շրջա­­նում կենտրոնական նյարդային համա­կար­գի վրա ունենում է անբարենպաստ ազդեցություն, պայմանավորում է ուշադրու­թյան վատացում, հիշողության և աշխատու­նա­կության իջեցում: Հիպոէստրոգենեմիան հանգեցնում է սոմատիկ խանգարումների առաջացմանը՝ հորդանք, գիշերային քըրտ­նար­տա­դրություն, հաճախացած սրտխփոց, գլխապտույտ, գռգռվածություն: Այս երևույթ­ները ուղեկցվում են այնպիսի տեղաշար­ժե­րով, ինչպիսիք են՝ անհանգստությունը, ուշա­դրու­թյան անկումը, հիշողության իջեցումը, դեպրեսիաները:

 

Հաստատված է, որ մենոպաուզայի շրջա­նում կանանց 85%-ի մոտ առաջանում են վազո­մոտոր խանգարումներ՝ ընդ որում 30%-ի մոտ դրանք արտահայտվում են բավական ծանր ձևով, իսկ 7%-ի մոտ տևում են ավելի քան 10 տարի [1]: Հետմենոպաուզայի շրջանում ձվարանների ֆունկցիայի անկումը հանգեց­նում է ոսկրային հյուսվածքի ներծծման ուժե­ղաց­մանը և օստեոպորոզի առաջացմանը: Օս­տեոպորոզը դա ոսկրային զանգվածի կորուստն է և ոսկրի միկրո­կառուց­վածքի վա­տացումը: Ինչպես հայտնի է, էստրո­գեն­ները կանխում են ոսկրային հյուսավածքի վնա­սումը՝ խթանելով կալցիտոնինի արտա­դրու­թյունը և ոսկրի օստեոկլաստային ռե­զորբ­ցի­ան: Էստրո­գենները իջեցնում են օս­տեո­կլաստ­­ներին խթանող ցիտոկինների կոն­ցեն­տրա­ցիան և այդպիսով ընկճում ոսկրերի ներ­ծը­ծումը: Էստրոգենային անբավարա­րու­թյան դեպքում ուժեղանում է օստեոկլաստ­ների ակտի­վությունը և նրանց առաջացումը [3]:

 

Մենոպաուզայի շրջանում ոսկրային հյուս­ված­քի կորուստը՝ կազմելով տարեկան 4-5%, հանգեցնում է ոսկրերի փխրունությանը և կոտրվածքների առաջացմանը: Առաջանում է դիֆուզ դեմիներալիզացիա [2]: Մենոպա­ու­զա­յից հետո առաջին 5 տարիների ընթաց­քում ոսկրային հյուսվածքի կորստի արագու­թյու­նը բարձրանում է 5-10 անգամ՝ համեմա­տած վերարտադրողական շրջանի հետ: Վիճակագրությամբ 50-ամյա կնոջ մոտ տար­բեր կոտրվածքների հաճախա­կանու­թյունը կազմում է 40%:

 

Ապացուցված է, որ այն կանանց մոտ, որոնք օգտագործում են 1000 մգ/օրը Ca, ազդրի գլխիկի կոտրվածքները հանդիպում են 75%–ով հազվադեպ, քան այն կանանց մոտ, որոնք օգտագործում են 2 անգամ քիչ՝ 500 մգ: Ca-իոնը այն կապող օղակն է, որը հաջորդում է կմախքային մկանային բջջի և միոկարդիոցիտի գրգռականությունը և կծկո­ղա­կանությունը:

 

Բացասական Ca-ական և դրական P-ա­կան բալանսը խախտում են Na/Ka էլէկտրո­լիտային հավասարակշռությունը: Սա հան­գեց­նում է բջջային թաղանթի թափանցե­լի­ու­թյան խախտմանը, մասնավորապես նյար­դա­յին բջիջներում սինապսների շրջանում բևեռացման պրոցեսների փոփոխության, նյարդա­մկա­նային գրգռականության, ընդ­հուպ մինչև վեգետատիվ ռեակտիվակա­նու­թյան բարձրացմանը: Հիպոմագնեմիայի պայ­­ման­ներում ուժեղանում է Na-ի ներ­թա­փան­ցումը բջիջ, իսկ Ka -ի իոնների ար­տա­հոսքը բջջից զգալիորեն բարձրացնում է նյարդամկանային գրգռականությունը:

 

Նյութը և մեթոդներ

 

Ընտրվել են տիպ 2 շաքարային դիա­բե­տով՝ տառապող 40 կին հետմենոպաուզալ շրջանում: Կատարվել է ողնաշարի գոտկա­յին հատվածի ողների ռենտգեն հետազո­տու­թյուն: Մեծ մասի մոտ հայտնաբերվել է գոտ­կային ողների շրջանում օստեոպորոզ:

 

Հիվանդների 90%-ի մոտ նկատվել է հոր­դանք, 76%-ի մոտ՝ անհանգիստ քուն, 77%-ի մոտ՝ դեպրեսիաներ, 85%-ի մոտ՝ տրամա­դրու­թյան անկում, 20%-ի մոտ՝ գոտկային շրջա­նի ցավեր:

 

Հիվանդները ստացել են CaD3 Նիկոմեդ, օրը 2 դեղաչափով 6 ամիս տևողությամբ: Որպես շաքարը իջեցնող թերապիա ստացել են 30-60 մգ դեղաչափով դիաբետոն MR. Հիվանդների մոտ գլիկեմիայի մակարդակը տատանվել է 8-14 մմոլ/լ սահմաններում: Հսկիչ խմբում ընդգրկված 10 կանայք CaD3 Նիկոմեդ չեն ստացել: Երեք ամիս անց հիվանդների մոտ դեպրեսիվ վիճակների և հորդանքների հաճախականությունը իջել է, կարգավորվել է քունը:

 

Աղյուսակ

Ախտանիշներ

Հիվանդների քանակը %

Մինչևբուժումը

Բուժումից հետո 6 ամիս անց

Հսկիչ խումբ՝ 6 ամիս անց

Հորդանք

90

25

80

Անհանգիստ քուն

75

35

80

Դեպրեսիաներ

77,5%

50

70

Տրամադրության անկում

95

37,5

80

Գոտկային շրջանի ցավեր

25

12,5

20

 

Հետազոտության արդյունքները հսկիչ խմբի համեմատությամբ ներկայացված են աղյու­սակում:

 

Եզրակացություն

 

Այսպիսով, համաձայն մեր դիտար­կում­ների, տիպ 2 շաքարային դիաբետով հի­վանդ­ների մոտ հետմենոպաուզալ շրջանում CaD3 Նիկոմեդի-ի կիրառումը հանգեցրել է մի շարք ախտանիշների՝ հորդանքի, անհան­գիստ քնի, դեպրեսիաների, տրամադրության տատանումների, գոտկային շրջանի ցավերի հաճախականության նվազեցմանը:

 

Հաշվի առնելով վերը նշվածը, խորհուրդ է տրվում CaD3 Նիկոմեդի-ի 500-1000 մգ/օրը կիրառումը հետմենոպաուզալ շրջանում:

 

Գրականություն

 

  1. Oldenhave A., Netlenbos C. Pathogenesis of climacteric complaints: ready for the change? Lancet , 1994.
  2. կՏրՑՎպվՏտՈցջՈսՖվօռ ՏրՑպՏտՏՐՏջ Ռ իթՁ. ԾպՋ­Պց­վՈՐՏՊվօռ ո՚սսպՑպվՖ: ՎպվՏտՈցջՈ. 2002, 4.
  3. Callangher J.C. Role of estrogens in the management of postmenopausal bone loss, Osteoporosis Rheumat. Dis. Clin. N. Am., 2001, 27; p. 143-156.

Հեղինակ. Է.Մ. Հայրապետյան, Ա.Ռ. Ավագյան Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2.2005 (23) 9-11
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վուլվայի քաղցկեղի տեղային կրկնողության և մետասթազավորման առանձնահատկությունները

Բանալի բառեր. վուլվայի քաղցկեղ, կրկնողություն, մետասթազավորում, հասարակ վուլվէկտոմիա, արմատական վուլվէկտոմիա, վիրահատական, համակցված, ճառագայթային բուժում...

Ուռուցքաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Ուրոլոգիա Վեներաբանություն Առողջապահություն 2.2011 Դեղագիտություն
Ուրոլոգիական հիվանդությունների ազդեցությունը հղիության ընթացքի վրա

 

Ներածություն

Հղիների մոտ էքստրագենիտալ պաթոլոգիաների մեջ միզային համակարգի հիվանդությունները զբաղեցնում են երկրորդ տեղը, զիջելով սիրտ-անոթային համակարգի ախտա-բանություններին: Հղիության ընթացքում միզային...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44)
Էնդոմետրիումի հիպերպլաստիկ պրոցեսների ուլտրաձայնային հետազոտությունը որպես արգանդի մարմնի քաղցկեղի կանխարգելման մեթոդ

Բանալի բառեր: արգանդի մարմնի քաղցկեղ, գերձայնային հետազոտություն, արգանդի խոռոչ, կանխարգելում, էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն Ախտորոշիչ մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42)
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիա կամ պտղի ալկոհոլային համախտանիշ

Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...

Առողջապահություն 1.2010
Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Գենիտալ պրոլապսի բուժման ժամանակակից մեթոդների (Prolift &TVT) արդյունավետության գնահատումը

Բանալի բառեր. Prolift and TVT, սթրեսային անմիզապահություն, գենիտալ պրոլապս

Կոնքի հատակի արտանկման և սթրեսա­յին անմիզապահության դեպքում կոնքի հա­տակի ռեկոնստրուկցիայի նպատակով մեր կողմից կիրառվել են PROLIFT™ համա­կար­գը` TVT տեխնոլոգիայով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41)
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Առողջապահություն 1.2009
Հղիների հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը նախապատրաստման նոր մոտեցումներ

Վերջին տարիներին բժշկական գիտության նորագույն նվաճումների ներդրմամբ մանկաբարձության ոլորտը գերբժշկայնացվեց: Հղիությունն ու ծննդաբերությունը դիտվում էին որպես բժշկական գործընթացներ, և անգամ նորմալ ընթացքով հղիության և...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Էստրոգենների ու պրոգեստերոնի կիրառումը շուրջ և հետդաշտանադադարային շրջանում (համակարգված վերլուծությունների հիման վրա ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Գնահատել շուրջ և հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց հորմոն փոխարինող թերապիայի (ՀՓԹ) նշանակման հիմնավորվածությունը, ինչպես նաև այս շրջանին բնորոշ էական մի շարք ցուցանիշների վրա ՀՓԹ ունեցած ազդեցությունը...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Ամնիոտոմիա` կատարել, թե՞ ոչ (համակարգված վերլուծությունների հիման վրա) ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Բացահայտել ամնիոտոմիայի իրական ազդեցությունը ծննդաբերության տևողության վրա:

Հետազոտության նյութն ու մեթոդաանությունը. Քոքրեյնի տվյալների բազայից ընտրվել է թեմային վերաբերող երեք տասնյակից ավելի հետազոտություն...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Շարունակական աջակցությունը հղիության ընթացքում (համակարգված վերլուծությունների հիման վրա) ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագիր

Հետազոտության նպատակը. Գնահատել հղիության և ծննդաբերության ընթացքում շարունակական հուզահոգեբանական աջակցության արդյունավետությունն ինչպես մոր, այնպես էլ նորածնի համար...

Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Պիելոնեֆրիտը որպես հղիության կրելախախտի պատճառ

Հղիության ընթացքում հաճախակի հանդիպող էքստրագենիտալ պաթոլոգիաներից է պիելոնեֆրիտը, որի հաճախականությունը տատանվում է 6-12% սահմաններում: Տվյալ հետազոտության նպատակն է պարզել պիելոնեֆրիտի ազդեցությունը հղիության ընթացքի վրա և հնարավոր բարդությունների վերհանումը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35) Նեֆրոլոգիա
Կանանց սթրեսային անմիզապահության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. սթրեսային անմիզապահություն, TVT ժապավեն, Դրիպտան

Ներածություն. Կանանց անմիզապահության հանդիպման հաճախականությունը բոլոր տարիքային խմբերում հասնում է մինչև 30-35%-ի, ընդ որում...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)
Արգանդի միոմայի կապակցությամբ կատարված հիստեր է կտոմիայի ազդեցությունը կնոջ կյանքի որակի վրա

Բանալի բառեր. հիստերէկտոմիա, արգանդի միոմա, արգանդի էքստիրպացիա, դաշտանադադար, կյանքի որակ

Աշխարհի շատ երկրներում հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված գինեկոլոգիական վիրահատություններից մեկը: Այս վիրահատությունը առավել հաճախ...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ