Առողջ ապրելակերպ Ընկույզ
Բաղադրությունը
Ջուր` 4.5-5%, ճարպեր` 51-62%, ազոտային նյութեր` 8.6-19%, էքստրակտային ազոտազուրկ նյութեր` 11-20%, բջջաթաղանթ` 2.7-10%, մոխրացող մնացորդ` 1.5-2.5%: A և В խմբի վիտամիններ քիչ կան, իսկ ոչ հասուն պտուղներում կա 1000-3000 մգ վիտամին С (հաշվարկը, ինչպես միշտ, 100 գ չոը նյութի քաշով է արված):
Կիրառությունը
Հիպոկրատը և Դիոսկորիդը պտղի շուրջը գտնվող կանաչ կեղևի եփուկը տալիս էին խմելու ճիճուների դեմ: Հալենը և Պլենկը` երիտասարդ, կանաչ ընկույզների հյութը մեղրի հետ, տալիս են խմելու բերանի խոցերի բուժման համար: Բոիլը ընկույզի յուղը կիրառել է քարերի դեմ: Գուֆֆեյանդը մի քանի կաթիլ յուղ էր կաթեցնում աչքերի մեջ` ծաղկային հիվանդությունից, կարմրուկից տեսողությունը պահպանելու համար, օգտագործում էր նաև պտուկների ճաքերի բուժման դեպքում: Յուղը բարերար ազղեցություն է թողնում նաև վերքերի, խոցերի բուժման ժամանակ:
Տուրնեֆորտը ծառի կեղևը` գինու մեջ որոշ ժամանակ պահելուց հետո, տալիս էր ճիճուների դեմ, ու դադարած դաշտանի վերսկսման համար:
Բացի դրանից, տերևների ջրային թուրմը, գինու թուրմը օգտագործել են կոկորդային հեղձուկի, խոցերի ողողման համար: Այն` խմելու դեպքում, դեդնախտի դեմ է: Ջրային թուրմով լոգանքները բուժում են մաշկային թոքախտը:
Վանյեն տերևներից ստացված էքստրակտը հաջողությամբ կիրառել է ոախիտի, դեղնախտի, թոքախտի բուժման համար:
Բացի դրանից, ընկուզենու տերևներն օժտված են տոնուսը բարձրացնող, նյութափոխանակությունր լավացնող, թարախային վերքերը բուժող, բորբոքային պրոցեսները ճնշող հատկություններով: Կարելի է նույն նպատակների համար օգտագործել նաև սպիրտային լուծույթը: Գերադասելի է տերևներն ու երիտասարդ ընկույզներն այդ նպատակով հավաքել գարնանը: Չորացած տերևներից պաարաստում են քսուք` ձեթի և մոմի հետ միասին, որը նույնպես օժտված է տերևներին հատուկ բուժիչ հատկություններով:
Ներկայացնենք կիրառական դեղատոմսերից մի քանիսը.
- 1 ճաշի գդալ չոր տերևները 2 ժամ պահել նոր եռացրած 1 բաժակ ջրի մեջ (ամանի բերանը փակել) և քամել: Երեխաներին տալ օրական 3 անգամ` 1 թեյի գդալով, դեղնախտի, ռախիտի և վերը նշված հիվանդությունների դեպքում: Այդ թուրմով կարելի է նաև ողողել կոկորդն ու բերանը` բորբոքային պրոցեսների դեպքում:
- 3 թեյի գդալ չոր տերևներն ավելացնել 2 բաժակ եռացող ջրին և վերցնելկրակից: Խմել թեյի ձևով` օրական 2-3 ընդունումով:
- 200-300 գ չոր տերևները եփել 1 լ ջրի մեջ և այն օգտագործել լվացումների, լոգանքի համար:
Ամիրդովլաթ Ամասիացին նույնպես լայն կիրաոություն էր գտել ընկույզի համար: Նա նշում է, որ եթե չոր կեղևը վառվի և ցանվի խոցի վրա, վերջինս արագ կլավանա: Ընկույզը հազեցնում է, թզի հետ ընկույզը թունավորման դեմ է: Ստամոքսի ցավերի դեպքում կարելի է ընկույզը ծեծել և դնել պորտի վրա ու կապել:
Կեղևի մոխիրը` գինու ու ձիթապտղի յուղի հետ տրորելուց հետո, գլխին քսելուց արագացնում է մազերի աճը և կանխում ճաղատացումը: Եթե միջուկի ամբողջությունը պահող կեղևի մոխիրը խառնվի գինուն և տրվի կանանց՝ հեշտոց մտցնելու, կդադարեցնի դաշտանր: Եթե այդ նույն միջուկը ծամվի ու դրվի չարորակ ուռուցքի վրա, կօգնի:
Կանաչ պտղակեղևի միջուկով բերանը ողողելու դեպքում ամրացնում է ատամները: Ընկուզենու ստվերում պառկելը նիհարեցնում է: Եթե մարդը ծոմ պահի և ուտի միայն ընկույզ, դա կօգնի նյարդային համակարգին: Եթե կանաչ պտուղներից քամած հյութը եփվի խաղողի հյութի հետ` մինչև թանձրանալը, և դրանով ողողումներ արվի, կնպաստի կոկորդի ուռուցքի բուժմանը, կամրացնի շարժվող ատամները: Հասուն պտղակեղևի ալյուրն ընդունելուց` կբուժվի միզակապությունը: Պտուղներից ստացված յուղն ավելի օգտակար է, քան նուշի յուղը: Կանաչ պտղակեղևով կարելի է սև գույն ներկել մազերը: Եթե պտղակեղևի հյութը մեղրի հետ կաթեցվի աչքի մեջ, փառը կանհետանա: Պտղակեղևի հյութն օգտակար է նաև դիֆթերիայի, մրսածության, կույր աղիի բորբոքման դեպքում:
Կանաչ պտղակեղևն արգելակում է հղիությունը:
Ահա թե Հայաստանում ինչպիսի մեծ կիրառություն է գտել ընկուզենին` իր տերևներով ու պտուղներով: Նշենք նաև, որ ընկույզը հարուստ սպիտակուցային միրգ է և կարող է մեծ հաջողությամբ փոխարինել մսին:
«Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Կարդացեք նաև.
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Վիտամինների պահոց ողջ տարվա համար
ԼՈՒՐԵՐ




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն