Սեքսոլոգիա
Տղամարդկանց անպտղության ժամանակ սեքսուալ ֆունկցիայի խանգարումները
Բանալի բառեր. էրեկցիա, օրգազմ, սերմնահեղուկ, սեքսուալ դիսֆունկցիա, ֆերտիլություն, ինֆերտիլություն
Տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում: Հաճախ զույգի անպտղության բուժման ժամանակ բավարար ուշադրություն չի դարձվում ընտանիքում սեքսուալ ներդաշնակությանը, տղամարդու սեքսուալ առոողջությանը: Ընդհանուր անպտղության կառուցվածքում տղամարդու գործոնը կազմում է 50%, որպես ինքնուրույն գործոնч 35% :
Այն դեպքերում, երբ զույգի անպտղության վիճակը պայմանավորված է միայն տղամարդու գործոնով, սեքսուալ համակարգը դառնում է ավելի խոցելի պաթոգեն գործոնների համար, դիտվում է արտահայտված դեպրեսիա: Ենթադրվում է, որ ֆերտիլության խնդիրներով տղամարդիկ այս կամ այն չափով գնահատում են իրենց սեքսուալ ֆունկցիան որպես ոչ ադեքվատ և ունենում են էրեկցիայի և օրգազմի հետ կապված խնդիրներ:
Մինչև այժմ, տղամարդու անպտղության բուժման ժամանակ հիմնականում անտեսվում կամ բավարար չափով ուշադրություն չի դարձվում անպտղության` որպես հոգեբանական սթրեսոգեն գործոնի ազդեցությանը տղամարդու սեքսուալ ֆունկցիայի վրա, այդ իսկ պատճառով զույգերի միջև ի հայտ եկած միջանձնային դիսհարմոնիան իջեցնում է անպղության բուժման արդյունավետությունը և հաճախ հանգեցնում է շարունակական բուժումից հրաժարվելուն:
Մենք մեր առաջ խնդիր ենք դրել պարզաբանել տղամարդու անպտղության ժամանակ ի հայտ եկած սեքսուալ դիսֆունկցիաների ախտաբանությունը, կատարել այդպիսի դիսֆունկցիաների համակարգային և կառուցվածքային վերլուծություն, առաջարկել համապատասխան արդյունավետ բուժական մեթոդիկա, որը կբարձրացնի բուժման արդյունավետությունը:
Հետազոտման օբյեկտ են հանդիսանւմ այն տղամարդիկ, որոնց մոտ ախտորոշվել է տղամարդու անպտղություն և առկա են սեքսուալ խանգարումներ, ընդ որում, սեքսուալ խանգարումները զարգանում են այն բանից հետո, երբ ունենում են սեռական դժվարություններ և երբ ախտորոշվում են սերմնահեղուկի ֆերտիլության հետ կապված խնդիրներ:
Նյութը և մեթոդները
Հետազոտությունը կատարվել է Սեքսապաթոլոգիայի համալսարանական կենտրոնում: (ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոն):
Հետազոտման մեջ ընդգրկվել են այն տղամարդիկ, որոնց մոտ հայտնաբերվել է սերմնահեղուկի ֆերտիլության հետ կապված խնդիրներ: Ուսումնասիրության տևողությունը եղել է շուրջ 6 ամիս, որի ընթացքում ուսունմասիրվել են 70 անպտուղ ամուսնական զույգեր, որոնք դիմել են առաջնային անպղության գանգատուվ: Տղամարդկանց տարիքը եղել է 22–35տ: Ուսումնասիրության ընթացքում օգտագործվել են սեքսուալ ֆունկցիայի ուսունմասիրման միջազգային ինդեքսը` International Index of Erectile Function (IIEF-5), դեպրեսիայի գնահատման Հեմիլտոնի սանդղակը և սերմնահեղուկի ուսումնասիրման ստանդարտ հետազոտությունը` ԱՀԿ-ի հանձնարարականներով (The World Health Organization guidelines to determine sperm concentration and motility): Որպես սերմնաբջիջների ստանդարտ կոնցենտրացիա ընդունվում է ≥20*106/մլ , շարժունակությունը` ≥50%, նորմալ սերմնաբջիջների թիվը` ≥30%: Հետազոտությունը ընդգրկում է այն տղամարդկանց, որոնց մոտ առկա է որևէ չափանիշի խանգարում սերմնահեղուկի ուսումնասիրման ստանդարտ հետազոտությունում:
Մինչև անպտղության ախտորոշումը և բուժումը այդ տղամարդիկ սեքսուալ ոլորտին վերաբերվող գանգատներ չեն ունեցել: Ուսումնասիրության ժամանակ հիվանդները խմբավորվեցին ըստ առկա սեքսոլոգիական նոզոլոգիայի` 1-ին խումբ` գենիտալ ռեակցիայի անբավարարություն, 2-րդ խումբ` օրգազմի ֆունկցիայի խանգարում, 3-րդ խումբ` վաղաժամ սերմնաժայթքում: Ուսումնասիրման ընթացքից դուրս հանվեցին այն տղամարդիկ` թվով 5, որոնք մինչև հետազոտությունը արդեն ունենին սեքսուալ դիսֆունկցիա (IIEF-5-20):
Գենիտալ ռեակցիայի անբավարարություն, կամ էրեկտիլ դիսֆունկցիա ախտորոշովեց 38 հիվանդի մոտ (54.3%), օրգազմի ֆունկցիայի խանգարում`18-ի մոտ (25.7%) և վաղաժամ սերմնաժայթքում`14 հիվանդի մոտ (20%):
Ստացված արդյունքները խմբավորվել են և որոշվել է դրանց հավաստիությունը համապատասխան վիճակագրական մեթոդներով:
Արդյունքները և դրանց քննարկումը
Հետազոտության ժամանակ հայտնաբերված սեռական առողջության խանգարումների համակարգային կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ անպտղությունը` հանդես գալով որպես սթրեսոգեն հոգեախտաբանական գործոն, առաջ է բերում անձի սեքսուալ համակարգի արտահայտված խանգարումներ, ազդելով սեքսուալ ակտիվության գրեթե բոլոր դրսևորումների վրա:
Որպես առաջնային ախտահարման թիրախ, վնասելով հոգեբանական բաղադրիչը, աստիճանաբար ընդգրկում է էրէկցիոն և էյակուլյատոր բաղադրիչը, միաժամանակ ախտահարելով հոգեբանական և սոցիալ-հոգեբանական կոմպոնենտները: Էմոցիոնալ և հոգեբանական ծանրաբեռնվածությունը կրիզիսային փոփոխություններ է մտցնում տղամարդու շատ ֆունկցիոնալ ակտիվությունների մեջ: Կյանքի շատ սթրեսային գործոնների շարքում ինֆերտիլությունը զբաղեցնում է նեգատիվ առումով բավականին բարձր տեղ: Մեր հետազոտության մեջ տղամարդկանց 54.3%- ի մոտ ի հայտ եկան էրեկցիայի հետ կապված խնդիրներ, 25.7 % դեպքերում` օրգազմի հետ կապված խնդիրներ և 20%-ի մոտ` վաղաժամ սերմնաժայթքում: Վերոհիշյալ սեքսուալ դիսֆունկցիաները հոգեբանական բնույթի են և պայմանավորված են նաև ինֆերտիլության տևողությամբ ու տղամարդու սեռական կոնստիտուցիայիով (թույլ, միջին, ուժեղ):
Այսպիսով` հետազոտության արդյունքները թույլ են տալիս եզրակացնելու, որ տղամարդկանց անպտղության բուժման ժամանակ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել անձի մոտ ի հայտ եկած սեքսուալ առողջության խանգարումներին, քանզի դրանք մեծ թիվ են կազմում և չախտորոշվելու ու համապատասխան մասնագիտական բուժում չիրականացնելու պարագայում մեծապես տուժում է անպտղության բուժման արդյունավետությունը և ամուսնական զույգերը հիասթափություն ապրելով ընդհատում են բուժումը կամ ամուսնալուծվում են: Մենք առաջարկում ենք անպտղության ժամանակ բուժական ծրագիրն իրականացնել մուլտիդիսցիպլինար թիմով, որում ընդգրկված կլինի նաև սեքսապաթոլոգ, ինչը կբարձրացնի անպտղության բուժման արդյունավետությունը:
Поступила 04.05.07
Կարդացեք նաև
Բանալի բառեր. սեռական ցանկություն, սեռական մոտիվացիա, սեռական հարաբերություն,
սեռական ցանկության խանգարում, լիբիդո
Այսօր գիտագործնական սեքսոլոգիայում շրջանառում են սեռական ցանկության (լիբիդոյի) վերաբերյալ պատկերացումներ, որոնց համաձայն սեռական ցանկությունը սուբյեկտիվ հոգեկան ապրում է կամ վիճակ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն