Երեխա Սրտի բնածին արատներ. թոքային զարկերակի նեղացում (ստենոզ)
Թոքային զարկերակի մեկուսացված նեղացումը հաճախ փականային բնույթ է կրում։ Հեմոդինամիկայի խանգարումն այս արատի ժամանակ արտահայտվում է նրանով, որ դժվարանում է արյան հոսքը աջ փորոքից դեպի թոքային զարկերակ։ Արյան փոքր շրջանառության մեջ արյան քանակը պակասում է։ Ստենոզի աստիճանին համապատասխան աջ փորոքում բարձրանում է սիստոլային ճնշումը, աջ նախասրտում և ամբողջ երակային համակարգում առաջանում է արյան կանգ։
Կլինիկական ախտանիշների արտահայտվածությունը կախված է թոքային զարկերակի նեղացման աստիճանից։ Թեթև արտահայտված նեղացումը կարող է ընթանալ առանց կլինիկական նշանների։ Երե-խաները մեծ մասամբ գանգատվում են հևոցից, սրտի խփոցից, ֆիզիկական լարման ժամանակ առաջացող կապտուկից, ծանր դեպքերում կարող է նկատվել վերջույթների կապտուկ նույնիսկ հանգիստ ժամանակ։
Զննելիս հայտնաբերվում է սրտային կուզ, շոշափելիս՝ սիստոլային դողոց՝ կրծոսկրի ձախ եզրին մոտ։ Սրտի սահմանները մեծացած են, ավելի շատ՝ աջից։ Ականջելիս լսվում է կոպիտ սիստոլային աղմուկ, որի էպիկենտրոնը II-III միջկողային տարածությունն է, կրծոսկրի ձախ եզրի մոտ։ II տոնը թոքային զարկերակի վրա լինում է թուլացած։ Զարկերակային ճնշումը նորմալ է։ Լյարդը հաճախ մեծանում է։
Էլեկտրասրտագրի վրա հայտնաբերվում է աջ փորոքի հիպերտրոֆիա՝ սիստոլային ծանրաբեռնվածությամբ։
Ռենտգենյան հետազոտությամբ դիտվում է թոքային դաշտերի թափանցելիության ուժեղացում, սրտի աջ փորոքի և նախասրտի չափավոր մեծացում։ Թոքային զարկերակի աղեղն արտափքվում է հետստենոզային լայնացման պատճառով և ունի ուժեղ պուլսացիա։
Սրտի զոնդաժի ժամանակ աջ փորոքում հայտնաբերվում է բարձր, իսկ թոքային զարկերակում՝ ցածր ճնշում։
Այդպիսի երեխաների մոտ զարկերակային արյան ճնշումը բարձր է լինում ծնվելուց անմիջապես հետո, կյանքի առաջին իսկ օրերին։ Երեխաների մեծ մասի առաջին գանգատները սկսվում են ավելի բարձր տարիքում։
Սրտի սահմանները մեծանում են դեպի ձախ, լսվում է կոպիտ սիստոլային աղմուկ՝ աջից II միջկողային տարածությունում, որը հաղորդվում է դեպի սրտի բոլոր հատվածները և նույնիսկ մեջքը (միջթիակային տարածություն)։ Սրտի II տոնը աորտայի վրա լինում է ուժեղացած։
Էլեկտրասրտագիրը տալիս է էլեկտրական առանցքի թեքում դեպի ձախ, նկատվում են ձախ փորոքի հիպերտրոֆիայի նշաններ, Հիսի խրձի ձախ ոտիկի ոչ լրիվ բլոկադա։ Ռենտգեն քննությամբ հայտնաբերվում է սրտի լայնքի մեծացում դեպի ձախ, սրտի իրանը լինում է լավ արտահայտված, աորտայի վերելքի մասը՝ լայնացած։ Աորտոգրաֆիկ հետազոտությամբ որոշվում է նեղացման տեղակայումը։
Աորտայի կոարկտացիայով հիվանդները հաճախ մահանում են ուղեղի արյունազեղումից, աորտայի պատռվածքից կամ ծանր էնդարտերիիտից, որը կարող է զարգանալ նեղացման տեղում և աորտայի փականների շրջանում։
Կոարկտացիայի մանկական տիպի դեպքում, երբ առկա է բաց բոտալյան ծորանը, անոթային հունի բեռնաթափումը կատարվում է նեղացումից ավելի բարձր, որի պատճառով էլ զարկերակային հիպերտոնիան վերին վերջույթներում կարող է բացակայել կամ լինել թույլ արտահայտված, բայց այս ձևի դեպքում արյան փոքր շրջանառության մեջ բարձրանում է ճնշումն ու առաջանում է թոքային հիպերտենզիա։ Այդպիսի երեխաների մոտ շուտ է հայտնվում կապտուկը, հևոցը, գերհոգնածությունը, մեծանում է սրտի աջ սահմանը։ Սիստոլային աղմուկից բացի, լսվում է նաև դիաստոլային աղմուկ,որը պայմանավորվում է բաց բոտալյան ծորանով։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն