Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ծնկան հոդի դեֆորմացնող արթրոզի բուժման մեջ արթրոսկոպիկ վիրահատության և հիալուրոնաթթվի պրեպարատների համակցված օգտագործումը
Բանալի բառեր. արթրոսկոպիա, ծնկան հոդի դեֆարթրոզ, հիալուրինաթթու
Դեֆորմացնող արթրոզը հոդի դեգեներատիվ-դիստրոֆիկ պոլիէթիոլոգիկ հիվանդություն է, կապված հոդաճառում հոմեոստազի առաջնային խանգարման հետ, որն էլ բերում է հոդաճառի լրիվ կամ մասնակի քայքայմանը՝ հոդը կազմող հյուսվածքների ոչ սպեցեֆիկ բորբոքային – պրոլիֆերատիվ - դեգեներատիվ փոփոխություններով և դրսևորվում է ցավերով ու հոդի ֆունկցիայի խանգարմամբ: Հոդաճառի դեգեներատիվ փոփոխություններին զուգընթաց դիտվում են նաև փոփոխություններ ոսկրերի, հոդաշապիկի, կապանների, սինովյալ թաղանթի և մենիսկների կողմից: Ոսկրային փոփոխությունները արտահայտվում են օստեոֆիտների, սուբխոնդրալ սկլերոզի և կիստոզ փոփոխությունների ձևավորմամբ: Սինովյալ թաղանթը բորբոքվում է` առաջացնելով հիպերտրոֆիկ ծալքեր, պատճառ դառնալով կայուն ցավային համախտանիշի: Կապանները հաստանում են, փուխրանում, թուլանում: Հոդաշապիկում առաջանում են ֆիբրոզ փոփոխություններ` ներհոդային կպումներով, որոնք սահմանափակում են հոդի շարժունակությունը: Հոդում կարող են առաջանալ աճառային կամ ոսկրաաճառային ազատ մարմնիկներ (դեգեներացիայի ենթարկված աճառներից, մենիսկներից, կամ սինովյալ մետապլազիայի հետևանքով): Նվազում է մենիսկների էլաստիկությունը և դիմադրողականությունը, առաջանում են նրանց դեգեներատիվ վնասվածքներ: Սինովյալ հեղուկի քանակը խիստ քչանում է, իջնում է նրա մածուցիկ-էլաստիկ հատկությունները, որն էլ բերում է հոդամակերեսների շփման ուժի մեծացմանը և աճառի ախտահարման արագացմանը: Սինովյալ հեղուկի մածուցիկ-էլաստիկ հատկությունների համար հիմնական պատասխանատու նյութը գլիկոզամինոգլիկանների խմբի գծային պոլիսախարիդ հիալուրոնատն է, որն ունի բուֆերային բարձր հատկություններ, իջեցնում է նաև աճառի քայքայմանը նպաստող ֆերմենտների ակտիվությունը՝ դժվարացնելով այդ ֆերմենտների մուտքը աճառի մեջ:
Դեֆորմացնող արթրոզների պաթոմորֆոլոգիական վերոհիշյալ առանձնահատկությունները հաշվի են առնվում բուժման պրոցեսում, երբ ցուցաբերվում է համալիր անհատական մոտեցում, ձգտելով օգտագործել բոլոր ժամանակակից մեթոդները:
Բուժման ծրագիրը ներառում է.
-
Կոնսերվատիվ բուժում.
-
բազիսային թերապիա, որը հիմնականն է և ուղղված է դեգեներատիվ պրոցեսի զարգացման կանխմանը, կայունացմանը և աճառի ռեպարացիայի խթանմանը;
-
ցավային համախտանիշի և ռեակտիվ սինովիտի դեմ պայքար;
-
հոդի ֆունկցիայի բարելավում:
-
Վիրահատական բուժում (արթրոսկոպիա, շտկող օստեոտոմիաներ, էնդոպրոթեզավորում):
Ծնկան հոդի արթրոզով հիվանդներին մենք բաժանում ենք երկու խմբի: Առաջին խմբի հիվանդների մոտ շարժումները հոդում գրեթե սահմանափակված չեն, կա լրիվ տարածում: Երկրորդ խմբի հիվանդների մոտ բացի ցավերից, քայլելու դժվարացումից, խրոնիկական սինովիտներից կա նաև շարժումների սահմանափակում, մասնավորապես բացակայում է լրիվ տարածումը: Երկու դեպքում էլ բուժումը սկսում ենք կոնսերվատիվ միջոցառումներից՝ օգտագործելով ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, խոնդրոպրոտեկտորներ, անհրաժեշտության դեպքում` ստերոիդների ներհոդային ներարկումներ:
Բուժման արդյունքին առաջին խմբի հիվանդների մոտ սպասում ենք 3-ից 4 շաբաթ, 2-րդ խմբում` 2 շաբաթ: Դրական տեղաշարժ ստանալիս շարունակում ենք կոնսերվատիվ բուժումը՝ հնարավորության դեպքում բուժմանը միացնելով հիալուրոնաթթվի պրեպարատների ներհոդային ներարկումներ, որոնք ավելի են ամբողջացնում և տևական դարձնում բուժման լավ արդյուքները՝ նվազեցնելով ցավերը և վերականգնելով շարժումները: Եթե վերոհիշյալ ժամանակահատվածում կոնսերվատիվ բուժումից նկատելի լավացում չենք ստանում, դիմում ենք արթրոսկոպիկ վիրահատությանը, որի ընթացքում կատարվում է հոդի լվացում, դեբրիդմենտ, պարցիալ սինովէկտոմիա, անհրաժեշտության դեպքում` մենիսկէկտոմիա, խոնդրոպլաստիկա: Հետվիարահատական շրջանում հիվանդները ստանում են հակաբիոտիկներ, ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ, ակտիվորեն զբաղվում են բուժական ֆիզկուլտուրայով: Բորբոքային պրոցեսների հանդարտվելուց հետո, երբ չկա սինովիտ, վիրահատությունից մոտ մեկ ամիս անց նորից սկսում ենք խոնդրոպրոտեկտորների ընդունումը և միացնում ենք հիալուրոնաթթվի դեղամիջոցների ներհոդային ներարկումներ:
Հիվանդների վիճակի գնահատման մեջ ելնում ենք օբյեկտիվ (սինովիտ, հոդում շարժումների սահմանափակում, քայլելիս օգնության անհրաժեշտություն) և սուբյեկտիվ (ցավ ցերեկային և գիշերային ժամերին, քայլելիս, շոշափելիս, հանգստի ժամանակ) գնահատականներից:
Սկսած 2004թ.-ի հեկտոմբերից Էրեբունի Բժշկական Կենտրոնի վնասվածքաբանության և ոսկրահարդարման բաժանմունքում բուժման մեջ են գտնվել ծնկան հոդի դեֆորմացնող արթրոզով 92 հիվանդներ, նրանցից 78 կին (85%), 14 տղամարդ (15%): Բոլորի մոտ բուժումը սկսել ենք կոնսերվատիվ միջոցառումներից, կամ էլ հիվանդները նախքան մեր կլինիկա դիմելը նախօրոք ստացել են կոնսերվատիվ թերապիայի տարբեր կուրսեր` առանց նկատելի արդյունքի:
63 հիվանդներ (69%) ստացել են միայն կոնսերվատիվ բուժում և ներկայումս շարունակում են մնալ հսկողության տակ: Նրանցից 13-ի մոտ (21%) կատարվել են հիալուրոնաթթվի դեղամիջոցների (օստենիլ, սինվիսկ, սուպլազին) 3 կամ 5 ներհոդային ներարկում 7 օրվա ընդմիջումներով: 12 հիվանդ երկրորդ կամ երրորդ ներարկումից հետո նշել են ցավերի քչացում, գիշերային ցավերի վերացում, քայլելը ավելի էր հեշտանում և կարող էին նույնիսկ հրաժարվել ձեռնափայտից: Օբյետիվորեն` չկար սինովիտ, շարժումները հոդում ավելի սահուն էին, պակասել էր ներհոդային ճարճատյունը: Մեկ հիվանդ (43 տարեկան երկկողմանի երրորդ աստիճանի գոնարթրոզով տղամարդ) երկրորդ ներարկումից հետո, չնշելով դրական դինամիկա, իքնակամ հրաժարվեց հետագա բուժումից և դուրս մնաց հսկողությունից: Ներհոդային ներարկումներ ստացած հիվանդների մոտ դրական փոփոխությունները պահպանվել են միջինը 6 ամիս: Հիվանդները շարունակում են մնալ հսկողության տակ:
29 հիվանդների, նախօրոք անցկացված կոնսերվատիվ բուժումներից հետո, կատարվել են արթրոսկոպիկ վիրահատություններ, որոնցից 3-ը (երեքն էլ տղամարդ) ավարտվել են շտկող վալգիզացնող օստեոտոմիայով: Բոլոր հիվանդների մոտ վիրահատությունից հետո դիտվել է նկատելի լավացում. ցավերը հանգստի ժամանակ վերացել են, քայլելիս` անհամեմատ թուլացել, շարժումների ծավալը նկատելի ավելացել է, մեծ մասի մոտ գրեթե լրիվ վերականգնվել է տարածումը: Հետվիրահատական սինովիտներ դիտվել են 9 հիվանդի մոտ, որոնցից 8-ի մոտ լիկվիդացվել են պունկցիաներից, ազդրի քառագլուխ մկանի իզոմետրիկ վարժություններից և ոչ ստերոիդային հակաբորբոքիչների ընդունումից հետո, իսկ մեկի մոտ (68 տարեկան 3-րդ աստիճանի գոնարթրոզով կին) անհրաժեշտ է եղել կատարել կենալոգ - 40-ի 2 ներհոդային ներարկում:
7 հիվանդի` վիրահատությունից 1-3 ամիս անց, ներարկել ենք հիալուրոնաթթվի դեղամիջոցներ (օստենիլ, սուպլազին): Բոլորի մոտ էլ կային արտահայտված խոնդրոպաթիաներ` սուբխոնդրալ ոսկրաշերտի մերկացումով, հատկապես ծնկան ոսկրի և ազդրոսկրի կոճերի շրջանում: Վաղ հետվիրահատական շրջանում դիտվող նկատելի լավացումից հետո, աստիճանաբար` վիրահատությունից մոտ 1-3 ամիս անց, նրանց մոտ նկատվել էր ցավերի որոշակի վերականգնում քայլելու ժամանակ, սակայն անհամեմատ ավելի թույլ նախավիրահատական ցավերի համեմատությամբ:
Այս հիվանդների մոտ հիալուրոնաթթվի դեղամիջոցի 2–3-րդ ներարկումից հետո ցավերը մեղմացան, հատկապես գիշերային ժամերին: 3–5-րդ ներարկումից հետո գիշերային ցավերը լրիվ վերացան 5 հիվանդի մոտ, իսկ քայլելիս` խիստ նվազեցին բոլորի մոտ: Բուժման վերջում առանց ձեռնափայտի կարող էին քայլել բոլոր հիվանդները: Դրական արդյունքները պահպանվել են 4-8 ամիս, շարունակվում է հիվանդերի մեծ մասի հսկողությունը:
2 հիվանդի մոտ վերոհիշյալ տակտիկայի անարդյունավետության պատճառով կատարվել է ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:
Այսպիսով, ելնելով մեր դիտարկումներից, կարելի է եզրակացնել, որ ծնկան հոդի արթրոզի կոնսերվատիվ բուժմանը չենթարկվող դեպքերի բուժման օպտիմալ տարբերակ է հանդիսանում արթրոսկոպիկ դեբրիդմենտը` համակցված հետվիրահատական շրջանում համալիր կոնսերվատիվ բուժուման հետ, որի մեջ կարևոր նշանակություն ունեն հիալուրոնաթթվի դեղամիջոցները: Վերջիններիս ներհոդային ներարկումները թույլ են տալիս բարելավել բուժման արդյունքները, կրճատելու բուժման տևողությունը և երկարացնելու ծնկան հոդի ծառայության ժամկետը:
Գրականություն
-
Kikuchi T., Yamada H., Shinmei M. Effect of high molecular weight hyaluronat on cartilage degeneration in a rabbit model in osteoarthritis, Osteoarthritis Cartilage, 4: 99-110, 1996.
-
Peyron J.G. Intra-articular hyaluronan injection in the treatment of osteoarthritis: state-of-the-art review, J. Rheumatol., 1993;20:10-15.
-
Adams M.E., Lussier A.J., Peyron J.G. A risk-benefit assessment of injection of hyaluronan and its derivatives in the treatment of osteoarthritis of the knee, Drug Safety, 2000 AUG: 23(2): 115-130.
-
Mc Donald C., Hantel S., Strohmeier M. A randomized, controlled study to compare the performance and safety of two sources of sodium hyaluronate given as a viscosupplement by intraarticular injection to patients with osteoarthritis of the knee, J. Clinic. Research, 2000; 3:41-50.
-
Лучихина Л.В. Артроз. Ранняя диагностика и патогенетическая терапия. М., 2001.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն...
Խորանիստ երակների թրոմբոզների (ԽԵԹ) և թոքային զարկերակի թրոմբոէմբոլիկ (ԹԶԹԷ) բարդությունների բուժման և կանխարգելման հարցերը ժամանակակից բժշկության հիմնախնդիրներից են...
Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք...
Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում...
Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...
Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...
Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...
Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...
Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական համակարգի հետաճման պրոցեսներ...
Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիա, վնասվածք, ծանրության վիճակը գնահատող սանդղակ
1991 թ.-ին American College Chest Physicians/Socety Critical Care Medicine հանձնախմբի կողմից սեպսիսի բնորոշումը հաստատելիս ձևակերպվեց նաև համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հասկացությունը...
Բանալի բառեր. օստեոպորոզ, օստեոպորոտիկ կոտրվածք, հակառեզորբտիվ դեղեր, դենսիտոմետրիկ հետազոտություն
Վնասվածքաբանի ամենօրյա աշխատանքում շարունակաբար աճում է օստեոպորոզով պայմանավորված կամ օստեոպորոտիկ կոտրվածքների թիվը...
Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...
Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...
Բանալի բառեր. հրազենային վնասվածք, վերքային վարակ, հրազենային վնասվածքների ախտորոշում և կանխարգելում, ռազմադաշտային վիրաբուժություն
Հրազենային վնասվածքների ախտորոշման և բուժման խնդիրները մտահոգել են մարդկությանը դեռ վաղ ժամանակներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն