Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Արյան ձևավոր տարրերի ագրեգացիոն հատկությունների փոփոխությունը լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ

Բանալի բառեր. լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, արյան ռեոլոգիական հատկություններ, արյան ձևավոր տարրերի ագրեգացիա

Խոլեցիստիտը պատկանում է առավել տարածված վիրաբուժական հիվան­դություն­ների թվին: Վերջին տասնամյակների ընթաց­քում այս պաթոլոգիայով հիվանդների թիվն աննկուն աճել է և այժմ կազմում է վիրաբու­ժա­կան բաժանմունքի որովայնային պրոֆիլի հիվանդների 20%-ից ավելին [1,3]: Շատ հե­ղի­­նակների տվյալներով, լեղաքարային հի­վան­դությամբ տառապում են յուրաքանչյուր 5-րդ կինը և յուրաքչյուր 10-րդ տղամարդը [1–3];

 

Պետք է նշել, որ վերջին 10 տարվա ընթաց­քում հիվանդության այսպիսի վիճակագրա­կան բաժանումը փոխվել է, հատկապես մե­ծա­հասակների մոտ: Շատ հեղինակներ հակ­ված են այն կարծիքին, որ երկրագնդի 60 տա­րե­կանից բարձր անձանց քառորդ մասը և 70 տարեկանից բարձր անձանց մեկ երրորդը տա­ռա­պում են լեղաքարային հի­վան­դու­թյամբ: Միաժամանակ նկատվում է հի­վան­դության աճի միտում երիտասարդ և միջին տարիքի անձանց մոտ [5,6,8]:

 

Չնայած առաջին կատարված խոլե­ցիստ­էկ­տոմիայից (Landenbuch, 1882) անցել է ավելի քան 100 տարի, բայց խոլելիթիազի բուժ­ման վիրահատական մեթոդը պահ­պանում է իր առաջնային դիրքը` կոնսեր­վատիվ բուժման նկատմամբ, ընդ որում, ոչ միայն հիվանդացության քանակի ավելաց­ման հետ կապված, այլև լապարոսկոպիկ վի­րա­հա­տական տեխնոլոգիայի լայն ներ­դրմամբ [1,5,9]: Գոյություն ունեն շուրջ 20 մոտե­ցումներ դասական խոլեցիստէկտո­միա­ների համար, որոնցից յուաքանչյուրն էլ ունի իր առավելությունները` վիրահատական դաշ­տի լայն տեսանելիություն, վիրաբույժի հա­մար ազատ աշխատելու հնարավորություն և այլն: Սակայն դասական խոլեցիստէկտո­միան ունի նաև իր թերությունները` հյուս­վածք­ների մեծածավալ վնասում, վաղ հետ­վի­րա­հատական շրջանի արտահայտված ցա­վային համախտանիշ, մեծ հետվիրա­հատա­կան սպի, երկարատև անկողնային ռեժիմ: Քիչ չեն հետվիրահատական շրջանի բարդու­թյուն­ները, որոնցից վերքի թարախակալում լինում է 2.7-3.1%, հետվիրահատական ճող­վածք 1.3-1.7% դեպքերում [7-9]:

 

Սուր խոլեցիստիտով հիվանդների մոտ 70%-ը կազմում են միջին և բարձր տարիքի ան­ձիք, որոնք ունեն ուղեկցող հիվան­դու­թյուն­ներ, այդ իսկ պատճառով բուժման ար­դյունք­ներն այս խմբի մոտ մնում են ոչ լի­ար­ժեք, մահացու ելքի տոկոսը` բարձր (մոտ 26%) և չունի կայուն նվազման հակում [1,4,5]:

 

Վերջին 10 տարվա ընթացքում լա­պա­րոս­կո­պիկ խոլեցիստէկտոմիան ստացել է լայն կիրառություն ամբողջ աշխարհում և դարձել է լեղաքարային հիվանդության բուժման գլխա­վոր եղանակը: Վեջինիս առա­վելու­թյունն ակնհայտ է ավանդական խոլեցիստ­էկտո­միայի նկատմամբ` նվազ ինվազի­վու­թյուն, պրակտիկորեն բացակայում է որովայ­նի առաջային պատի վնասումը և նրա բար­դություն­ները, հետվիրահատական կարճա­տև, բարվոք ընթացքը և այլն:

 

Սակայն, վերջինիս բնորոշ են բար­դու­թյուն­­ները, մանավանդ միջին տարիքից բարձր այն անձանց մոտ, որոնք ունեն հա­րա­­կից հիվանդություններ` սրտի իշեմիկ հի­վան­դություն, սրտի ռիթմի խանգարում, հի­պեր­տոնիկ հիվանդություն, շաքարային դիա­բետ, ճարպակալում և այլն: Այսօր արդիա­կան է համարվում ներ- և հետվիրահա­տա­կան բարդությունների նվազեցման հարցը, նոր, ավելի արդյունավետ միջոցառումների կիրա­ռումը վիրահատական ռիսկի նվազեց­ման նպատակով, ընդհանուր առմամբ բուժ­ման արդյունքների բարելավումը:

 

Այս հարցերի պատասխանը պետք է փնտրել պաթոլոգիական պրոցեսի առաջաց­ման նախնական մակարդակում [9,11]:

 

Վերջին տարիների ընթացքում կլինիկա­կան պրակտիկայում մեծ նշանակություն է ձեռք բերել միկրոշրջանառության ուսումնա­սի­րումը: Չկա կլինիկական բժշկության մի աս­պարեզ, որի համար պրակտիկ նշանա­կություն չունենա հիվանդի միկրոշրջանա­ռության մասին ինֆորմացիան, քանի որ հենց ար­յան շրջանառության համակարգի այս օ­ղա­կում են ամենից առաջ տեղի ունենում փո­փո­խություններ, որոնք հետագայում ախ­տո­րոշ­­վում են որպես հիմնական պաթոլոգի­ա­կան փոփոխությունների բարդություն, բայց ըն­թանում են արդեն կարևոր օրգանների ֆունկ­ցիաների ախտահարումների ֆոնի վրա:

 

Միկրոշրջանառության հունի պաթոլո­գիա­կան փոփոխությունների վաղ ախտորոշումը կարող է ապահովել հիվադության վաղ ախ­տո­րոշումը, նպատակաուղղված բուժումը և հե­տա­գա բարդությունների կանխումը [10,13,14]:

 

Ներկա աշխատանքի նպատակն է հետա­զո­տել արյան ռեոլոգիական հատկություն­ների (էրիթրոցիտների և թրոմբոցիտների ագրե­գացիոն հատկություններ) փոփո­խու­թյուն­ները լապարոսկոպիկ խոլեցիստէկտո­մի­այի վաղ հետվիրահատական շրջանում:


Նյութը և մեթոդները

 

Հետազոտմանը մասնակցել են 40-65 տա­րե­կան, արական և իգական սեռի 48 հիվանդ­ներ, որոնք ենթարկվել են լապարոսկոպիկ խո­լեցիստ­էկտոմիայի լեղաքարային հիվան­դու­թյան կապակցությամբ: Հիվանդների մոտ կատարվել է արյան ձևավոր տարրերի (էրի­թրո­ցիտների և թրոմբոցիտների) ագրեգա­ցիոն հատկությունների հետազոտում նախա­վիրա­հատական և վաղ հետվիրահատական (վիրահատման առաջին օրը) շրջանում: Հե­տա­զոտման արդյունքները ներկայացված են աղ. 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Ցուցանիշներ

Նորմա

Նախավիրահ.

Հետվիրահ.

Թրոմբոցիտների ագրեգացիա

ԱԴՖ

7.01(0.41

13.02(0.8

30.12(2.1

Ադրենալին

20.88(0.38

31.8( 1.2

44.22(3.2

Ագրիստին

16.8(0.75

36.2(5.2

50.75(2.1

Էրիթրոցիտների ագրեգացիա

 

18.23(0.78

29.1(2.6

36.11(1.5

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Հետազոտության արդյունքում պարզվեց, որ վաղ հետվիահատական շրջանում տեղի է ունենում արյան ձևավոր տարրերի (էրիթրո­ցիտ­ներ և թրոմբոցիտներ) ագրեգացիոն հատ­կությունների կտրուկ բարձրացում, ընդ որում թրոմբոցիտների ագրեգացիոն հատ­կու­թյուններն առավել արտահայտված են որ­պես ինդուկտոր ԱԴՖ–ի կիրառման դեպքում, էրիթրոցիտների ագրեգացիան բարձրացնում է մոտ 80-85%-ով:

 

Հետազոտման արդյունքները հավաստի են և կարող են կիրառվել հետվիրահա­տա­կան թրոմբոէմբոլիկ բարդությունների կան­խար­­գելման համար:

 

Արյան ռեոլոգիական հատկությունների կարգավորումը հնարավորություն կտա խու­սա­փել հետվիրահատական թրոմբոէմբոլիկ բարդությունների հնարավոր զարգացումից` լավացնելով հիվանդների կյանքի որակը:

 

Գրականություն

 

  1. Гришин И.Н. Холецистэктомия. 1996, М., с. 18.
  2. Золлингер Р. Атлас хирургических операций, 1991, М., с. 105.
  3. Гельфанд Б.Р., Гологорский В.А., Буревич С.З., Гельфанд Е.Б., Топазова Е.Н., Алексеева Е.А. Антибактериальная терапия абдоминальной хирургической инфекции. Пособие для врачей./Под ред. Савельева В.С. М.: Зеркало, 2000.
  4. Дадвани С.А., Ветшев П.С., Шулудко А.М., Прудков М.И. Желчнокаменная болезнь. М.: Видар-М, 2000.
  5. Королев Б.А., Пиковский Д.Л. Экстренная хирургия желчных путей. М.: Медицина, 1990.
  6. Родионов В.В., Филимонов М.И., Могучев В.М. Калькулезный холецистит. М.: Меди­ци­на, 1997. Руководство по неотложной хирур­гии органов брюшной полости. /Под ред. Савельева B.C.. M.: Медицина, 1986.
  7. Малков И.С., Шаймарданов Р.Ш. Ким И.А., Эндохирургические вмешательства при острых заболеваниях органов брюшной полости (практическое руководство). Казань: Эндо­хирур­гия Татарстана, 1996.
  8. Частная хирургия (учебник) /Под ред. проф. М.И. Лыткина. Л., 1990.
  9. Джозеф М. Хендерсон. Патофизиология ор­га­нов пищеварения. Бином паблишерс, 1997.
  10. Барбара Бэйтс, Линн Бикли, Роберт Хекельман и др. Энциклопедия клинического обследования больного (пер. с англ.) М.: Геотар медицина, 1997.
  11. Баркаган З.С., Момот А.П. Диагностика и контролируемая терапия нарушений гемос­та­за. М.: Ньюдиамед,2001.
  12. Баркаган З.С., Момот А.П. Диагностика и контролируемая терапия нарушений гемос­та­за. М.: Ньюдиамед, 1999.
  13. Балуда В.П., Деянов И.И., Балуда М.В. и др. Профилактика тромбозов. Изд. Саратовского университета, 1992.
  14. Ройтман Е.В., Фирсов Н.Н., Дементьева М.Г. и др. Термины, понятия и подходы к исследованиям реологии в клинике. Тромбоз, гемостаз и реология, 2001, 3, с. 5–12.

Հեղինակ. Յու.Ա. Հարությունյան, Ա.Հ. Մելիքյան Էրեբունի Բժշկական Կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2.2005 (23) 12-14
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com
Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com

Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...

Նյարդաբանություն
Հեռակա արդյունքները տասներկումատնյա աղու թափածակված խոցի լապարասկոպիկ կարումից հետո. armeniamedicalcenter.am
Հեռակա արդյունքները տասներկումատնյա աղու թափածակված խոցի լապարասկոպիկ կարումից հետո. armeniamedicalcenter.am

Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...

Գաստրոդուոդենալ խոցերի վիրահատական բուժման ժամանակ անաստոմոզիտների կանխարգելումը և բուժումը

Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում

Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ

Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Բուժման մեթոդներ Առողջապահություն 4.2011
Բիպոլյար ներմիզուկային մասնահատում` «ոսկե ստանդարտի» նոր խոսք (գրականության տեսություն)

Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ Առողջապահություն 2.2011
Սուր պերիպրոստատիկ հեմատոման որպես շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի հազվադեպ հանդիպող բարդություն (կլինիկական 2 դեպքի նկարագրություն)

Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...

Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ներորովայնային հիպերտենզիայի դերը թոքային բարդություններում որովայնի համակցված վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ

Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Արտասովոր դեպքեր պրակտիկայից

Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ
Ստամոքսի եվ 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժություն

Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում

Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...

Ընդհանրացնող հոդվածներ Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցիշուրջ

Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ

Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...

Նյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ