Վիրաբուժություն
Լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի հնարավոր թրոմբոէմբոլիկ բարդությունների վաղ ախտորոշման չափանիշների գնահատումը
Վերջին տարիները բնորոշվում են էնդոսկոպիկ վիրաբուժության արագ զարգացմամբ: Լապարասկոպիկ տեխնիկան կիրառություն է գտել պրակտիկորեն բոլոր վիրաբուժական մասնաբաժիններում, իսկ լեղաքարային հիվանդության բուժման գործում այն գրավում է առաջնակարգ դիրք: Վեջինիս առավելությունն ակնհայտ է ավանդական խոլեցիստէկտոմիայի նկատմամբ` նվազ ինվազիվություն, պրակտիկորեն բացակայում է որովայնի առաջային պատի վնասումը և նրա բարդությունները, հետվիրահատական կարճատև, բարվոք ընթացքը և այլն: Սակայն վերջինիս էլ բնորոշ են բարդությունները, մանավանդ միջին տարիքից բարձր այն անձանց մոտ, որոնք ունեն հարակից հիվանդություններ:
Պնևմոպերիտոնեումի ստեղծումը` ներորովայնային բարձր ճնշման առկայությունը, բերում են ստորին սիներակի և կոնքի երակների ճնշման, որի արդյունքում նվազում է երակային արյան հետհոսքը, միաժամանակ առաջանում է ստոծանու սեղմում, փոխվում է սրտի ֆիզիոլոգիական առանցքը` առաջացնելով արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարում: Սրա արդյունքում ստորին սիներակի համակարգում նվազում է արյան հոսքի արագությունը` ինչի արդյունքում մեծանում է արյան մածուցիկությունը: Նման պայմաններում թրոմբոէմբոլիկ բարդությունների առաջացման հավանականությունը կտրուկ բարձրանում է:
Նպատակը.
Հետազոտման նպատակն հանդիսանում է արյան ռեոլոգիական ցուցանիշների ուսումնասիրությունը լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայից առաջ և հետո:
Մեթոդները.
Հետազոտման նպատակի իրականացման համար ուսումնասիրվել են 158 հիվանդների (իգական և արական սեռի, 23-80 տարեկան) արյան ռեոլագիական հատկությունները (էրիթրոցիտների թրոմբոցիտների ագրեգացիա) լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայից առաջ և հետո:
Արդյունքները.
Հետազոտման արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր հիվանդների մոտ թրոմբոցիտների և էրիթրոցիտների ագրեգացիան մինչև վիրահատությունը գերազանցում է նորման 1,5 անգամ, իսկ վիրահատությունից հետո` 3 անգամ: Այս հիվանդների արյան ռեոլագիական հատկությունների ուսումնասիրման ընթացքում հայտնաբերվել է, որ արյան ձևավոր տարրերի ագրեգացիոն հատկությունները կտրուկ բարձրանում են լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայից հետո: Թրոմբոցիտների և էրիթրոցիտների ագրեգացիոն հատկությունների կտրուկ բարձրացում հայտնաբերվել է 97% հիվանդների մոտ` մինչև վիրահատությունը 65%-ի մոտ (P<0.005): Ակնհայտ է, որ սլաջ սինդրոմի առաջացումը նման պայմաններում բարձր հավանականություն ունի: Նրանց 56%-ի մոտ զուգահեռ առկա էր սպիտակ թրոմբի առաջացման հավանականությունը (մինչև վիրահատությունը` 38%): 41%-ի մոտ առկա էր սպիտակ և կարմիր թրոմբների առաջացման մեծ հավանականությունը (մինչև վիրահատությունը` 24%): 3%-ի մոտ բարձր էին միայն թրոմբոցիտների ագրեգացիոն հատկությունները:
Եզրակացություն.
Արյան ձևավոր տարրերի` էրիթրոցիտների և թրոմբոցիտների, ագրեգացիոն հատկությունների շեղումները կարելի է դիտարկել որպես լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ թրոմբոէմբոլիկ բարդությունների վաղ ախտորոշման ախտանշաններ, ինչպես նաև կիրառել թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման և բուժման սխեմաների մշակման նպատակով:
Կարդացեք նաև
Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...
Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...
Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ
Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն