Վիրաբուժություն
Ռելապարոսկոպիայի կիրառումը հետվիրահատական բարդությունների ժամանակ
Գիտատեխնիկական բուռն զարգացման արդի դարաշրջանում էապես փոխվել, բարելավվել են հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդները։ Դեղորայքային հզոր զինանոցը թույլ է տալիս զգալի բարձրացնել բուժման արդյունավետությունը՝ դրանով իսկ իջեցնելով հետվիրահատական բարդությունների քանակը։ Սակայն, դրանով իսկ հանդերձ, դժվարանում է հետվիրահատական բարդությունների ժամանակին ախտորոշումը և լիկվիդացումը։ Հետվիրահատական ներորովայնային բարդությունների դեպքում կրկնակի վիրահատական միջամտության ուշացումը պայմանավորվում է ինչպես կլինիկական նշանների խառնաշփոթով, այնպես էլ վիրաբույժի հոգեբանական արգելքի առկայությամբ, որը հաճախ բերում է անհարկի երկարատև կոնսերվատիվ բուժման, անտեղի ժամանակի կորստի, որով և բարձրանում է մահացության տոկոսը։ Մյուս կողմից հետվիրահատական ընթացքի բնույթի և կլինիկական նշանների անհամապատասխանությունը բերում է անհարկի ռելապարատոմիաների՝ զգալի ծանրացնելով հիվանդի վիճակը։
Լապարասկոպիան, լինելով մինիմալ ինվազիվ մեթոդ, աստիճանաբար լայն կիրառում է գտնում նաև հետվիրահատական բարդությունների ախտորոշման և բուժման բնագավառում։
Ռելապարասկոպիա ասելով հասկանում ենք լապարասկոպիկ վիրահատություններից հետո տարբեր ժամկետներում կրկնակի պնևմոպերիտոնեումի ստեղծումը, որովայնի խորոչի ստուգումը, համապատասխան գործողությունների կատարումը, որի արդյունքում վերացվում է բարդության աղբյուրը։
1992-2008թթ.-ին Մալաթիա Բժշկական Կենտրոնի Լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում կատարված 2850 վիրահատություններից 21 հիվանդների մոտ կատարվել է ռելապարասկոպիա (0,73%)։ Նրանցից 16(76%) դեպքում կրկնակի վիրահատությունը շարունակվել է լապարասկոպիկ եղանակով, 2(9,5%) դեպքում կատարվել լապարատոմիա։ 3 հիվանդների մոտ ներորովայնային պաթոլոգիա չի հայտնաբերվել։ Բուժական լապարոսկոպիան կրել է վաղ և շտապ բնույթ։ Հիվանդներից 5-ի մոտ եղել է լեղահոսություն լեղապարկի բունոցից, կատարվել է բունոցի կոագուլյացիա, որովայնի խոռոչի սանացիա, տուալետ, դրենավորում։
Միջամտությունից հետո 3-5-րդ օր եղել է քիչ քանակի լեղահոսություն միայն ենթալյարդային շրջանի դրենաժից, որը ինքնուրույն դադարել է։ 2 հիվանդների մոտ հայտնաբերվել է ընդհանուր լեղածորանի պատի դեֆեկտ1-2մմ տրամագծով, կատարվել է ընդհանուր լեղածորանի դրենավորում, դեֆեկտի կարում, որովայնի խոռոչի սանացիա, տուալետ, դրենավորում։ 7 հիվանդների մոտ եղել է ներորովայնային արյունահոսություն, կատարվել է հեմոստազ, որովայնի խոռոչի սանացիա, տուալետ, դրենավորում։
2 հիվանդների մոտ հայտնաբերվել է հետվիրահատական ստրանգուլյացիոն աղիքային անանցանելիություն, կատարվել է սեղմող ձգանանման կպումի անջատում, աղիների անցանելիության վերականգնում, որովայնի խոռոչի սանացիա, տուալետ, դրենավորում։ 2 հիվանդների մոտ վնասված են եղել բարակ աղեգալարները, հիվանդները նախկինում վիրահատված են եղել որովայնի տարբեր հարկերի պաթոլոգիաների կապակցությամբ և տարածուն կպումային պրոցեսը թույլ չի տվել կատարել լիարժեք գործողություններ, որի պատճառով կատարվել է լապարոտոմիա, աղիների վնասվածքների վերականգնում, որովայնի խոռոչի սանացիա, տուալետ, դրենավորում։ Բոլոր հիվանդները դուրս են գրվել 5-7օրը առողջացումով։
Մեր փորձը ցույց է տալիս, որ ռելապարոսկոպիան շատ և շատ ավելի քիչ տրավմատիկ միջամտություն է, քան լապարոտոմիան և առավել ևս ռելապարոտոմիան։ Դրա հետ կապված վիրաբույժը ավելի հեշտ է հաղթահարում կրկնակի վիրահատական միջամտություն կատարելու հոգեբանական արգելքը, հիվանդները ավելի հանգիստ են տանում նորից վիրահատվելու ստրեսային վիճակը։ Ռելապարոսկոպիայից հետո հիվանդները շատ արագ են վերականգնվում և հետագա ֆիզիկական ծանրաբեռնվածության վրա այն որևէ էական ազդեցություն չի գործում։
Այսքանից կարելի է անել հետևություն, որ ռելապարոսկոպիան քիչ տրավմատիկ և բարձր արդյունավետությամբ միջամտություն է, այն հայտնաբերում է բարդության պատճառը, ունենում է բուժական արդյունք և թույլ է տալիս հիվանդին կրկնակի վիրահատական միջամտությունից հետո արագորեն վերադառնալ նորմալ կենսագործունեության։
Կարդացեք նաև
Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...
Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...
Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ
Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն