Հիվանդություններ Կոմա
Կոման (կոմատոզ վիճակը) (հուներեն κῶμα - խորը քուն) սուր զարգացող ծանր ախտաբանական վիճակ է, որը բնութագրվում է ԿՆՀ-ի ֆունկցիաների հարաճող ճնշմամբ, գիտակցության կորստով, արտաքին գրգռիչների նկատմամբ ռեակցիայի խանգարմամբ, շնչառության, արյան շրջանառության և օրգանիզմիկենսագորունեության ապահովման այլ ֆունկցիաների աճող խանգարումներով։ Այս իմաստով “կոմա” հասկացությունը նշանակում է ԿՆՀ-ի ճնշման ամենածանր աստիճանը (որին հետևում է ուղեղի մահը), որը բնութագրվում է ոչ միայն գիտակցության լրիվ բացակայությամբ, այլ նաև առեֆլեքսիայով և օրգանիզմի կարևոր ֆունկցիաների կարգավորման խանգարումներով։
Կլինիկական պրակտիկայում ամրացել է “կոմա” հասկացությունը, որպես հաճախ իր զարգացման մեջ որոշակի փուլայնություն ունեցող, սպառնալի ախտաբանական վիճակ,որն այդպիսի դեպքերում պահանջում է անհապաղ ախտորոշում և թերապիա ԿՆՀ-ի ֆունկցիաների խանգարման հնարավոր վաղ փուլերում, երբ դրանց ճնշումը դեռ չի հասել ծայրահեղ աստիճանի։ Դրա համար կոմայի կլինիկական ախտորոշումը դրվում է ոչ միայն դրան բնութագրող բոլոր նշանների, այլ նաև ԿՆՀ-ի ֆունկցիաների մասնակի ճնշման ախտանիշների (օրինակ` ռեֆլեքսների պահպանմամբ, գիտակցության կորստի դեպքում ) առկայության դեպքում, երբ այն գնահատվում է որպես կոմատոզ վիճակի զարգացման փուլ։
- Արթուն կոմա (լատ. coma vigile ) շրջապատի և իր նկատմամբ լրիվ անտարբերության և անմասնակցության վիճակ է, աուոպսիխիկայի, իսկ որոշ դեպքերում և ալլոպսիխիկ կողմնորոշման պահպանմամբ։
- Սոմնոլենտ կոմա ( coma somnolentum, լատ. somnolentus. քնկոտ) բարձրացած քնկոտության ձևով մշուշապատ գիտակցության վիճակ է։
ԿՆՀ-ի սկզբնական կամ չափավոր արտահայտված ճնշման դռսևորումների գնահատման համար հիմք են ծառայում կոմայի զարգացման ընդհանուր օրինաչափությունների հասկացումը և այն հիվանդությունների և ախտաբանական պրոցեսների իմացումը, որոնց դեպքում կոման բնորոշ բարդություն է, յուրահատուկ կապված է հիմնական հիվանդության ախտածնության հետ և որոշում է դրա վիտալ կանխատեսումը, որն ենթադրում է նաև անհապաղ օգնության տակտիկայի որոշակի յուրահատկություն։ Այսպիսի դեպքերում կոմայի ախտորոշումն ունի ինքնուրույն նշանակություն և արտացոլվում է ախտորոշման ձևակերպման մեջ, օրինակ` բարբիտուրատներով թունավորում, երրորդ աստիճանի կոմա։ Սովորաբար կոման չի ընդգծվում ախտորոշման մեջ, երե դրա մեջ ընդգծված է այլ ախտաբանական վիճակ, որի դեպքում գիտակցության կորուստն ենթադրվում է որպես արտահայտման բաղկացուցիչ մաս, օրինակ` անաֆիլակտիկ շոկի, կլինիկական մահվան ժամանակ։
Էթիոլոգիան
Կոման ինքնուրույն հիվանդություն չի, այն ի հայտ է գալիս կամ որպես մի շարք, ԿՆՀի գործունեության պայմանների զգալի փոփոխություններով ուղեկցվող, հիվանդությունների բարդություն կամ որպես գլխուղեղի գոյացությունների առաջնակի վնասման արտահայտություն, օրինակ` ծանր գանգուղեղային տրավմայի ժամանակ։ Միաժամանակ, ախտաբանության տարբեր ձևերի դեպքում կոմատոզ վիճակները տարբերվում են ախտածնության և արտահայտման տարբեր տարրերով, որով և պայմանավորված է տարբեր ծագման կոմաների ժամանակ տարբերակված թերապևտիկ տակտիկան։
Դասակարգումը
Էթիոլոգիական սկզբունքի վրա հիմնված կոմայի դասկարգումների մեջ նկարագրված է դրա ավելի քան 30 տեսակները, որոնցից մի մասը չի դասվում առանձին հիվանդություններին, այլ հիվանդությունների և համախտանիշների խմբերին։
Առաջնային ուղեղային կոմա
Այս տեսակի կոմաների հիմքում ընկած է գլխուղեղի առաջնային ախտահարման հետևանքով առաջացած ԿՆՀ-ի ֆունկցիաների ճնշումը
- Տրավմատիկ կոմա (coma traumaticum) - գանգուղեղային տրավմայի ժամանակ ԿՆՀ-ի ախտահարմամբ պայմանավորված կոմա
- Էպիլեպտիկ կոմա (coma epilepticum) - էպիլեպտիկ նոպայի ժամանակ զարգացող կոմա
- Ապոպլեկտիկ կոմա (coma apoplecticum) - գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների զարգացող կոմա
- Մենինգյալ կոմա (coma meningeale) - մենինգիտների ժամանակ ինտոքսիակցիայի հետևանքով զարգացող կոմա
- .Ապոպլեկտիֆորմ կոմա (coma apoplectiforme) - գլխուղեղի արյան շրջանառության երկորդային խանգարումներով պայմանավորված կոմա, օրինակ` միոկարդի ինֆարկտի ժամանակ
- Ուռուցքային կոմա - ուղեղի և դրա թաղանթների ուռուցքների ժամանակ զարգացող կոմա։
Էնդոկրին կոմա
Հորմոնների անբավարար սինթեզի, դրանց ավելցուկ արտադրման կամ հորմոնալ դեղամիջոցների գերդոզայով պայմանավորված կոմա։
Հեղինակ : | Հ.Մ. Մանվելյան |
Աղբյուր : | Նեյրոֆարմակոլոգիա |
Տեղեկատվություն : | med-practic.com |
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն