Այլ հոդվածներ
Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների հիգիենիկ գնահատականը
Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո սկսվում է լակտացիայի շրջանը։ Այն ֆիզիոլոգիական վիճակ է, որի ժամանակ կնոջ օրգանիզմի կողմից սննդանյութերի և էներգիայի նկատմամբ պահանջն ավելի է մեծանում, քան հղիության ընթացքում։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել կերակրող մայրերի սննդային օրաբաժինները և տալ դրանց հիգիենիկ գնահատականը։
Նյութը և մեթոդները
Կերակրող մայրերի փաստացի սնունդն ուսումնասիրելու նպատակով հետազոտվել է Երևան քաղաքի 50 կերարկող մայրերի (առաջին 6 ամիսների ընթացքում) 350 սննդային օրաբաժիններ։
Հետազոտվածների փաստացի սննդի ուսումնասիրությունները կատարվել են 7 օր անընդմեջ [3]։ Դա հնարավորություն է տվել բացահայտելու օգտագործված սննդամթերքների տեսականին և կերակրատեսակների բնույթը։ Սննդային օրաբաժիններում մակրո և միկրոնուտրիենտների միջին պարունակության հաշվարկը կատարվել է սննդամթերքների քիմիական կազմի աղյուսակներով [ 5,6]։
Հետազոտվել են օրաբաժինների քիմիական կազմի այնպիսի ցուցանիշներ, որոնց պահանջը կանոնակարգված է ֆիզիոլոգիական նորմաներով [4]։ ՈՒսումնասիրվել են էներգետիկ արժեքը, սպիտակուցների ընդհանուր քանակությունը (այդ թվում` կենդանական), ճարպերի ընդհանուր քանակությունը (այդ թվում` բուսական), ածխաջրերը, վիտամինները (A, B1, B2, B6, B12, C, PP, ֆոլացին), հանքային նյութերը (Ca, P, Mg, Fe)։
Արդյունքները և քննարկումը
Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների նուտրիենտային կազմի միջին օրական ցուցանիշների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էներգակիր սննդանյութերի պարունակությունը հաշվեկշռված չէ, ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով (աղյուսակ)։ Այն բնութագրվում է բոլոր նուտրիենտների անբավարարության ֆոնի վրա սպիտակուցների նշանակալի անբավարարությամբ (29%), հատկապես կենդանական ծագման (27%), ինչպես նաև բուսական ճարպերի 45% անբավարարությամբ։ Հիմնական սննդանյութերի անբավարարության արդյունքում սննդային օրաբաժիններն ունեցել են ցածր էներգետիկ արժեք (22% անբավարարություն)։ Էներգակիր սննդանյութերի քանակական անբավարարության հետ մեկտեղ խախտվել է նաև դրանց փոխհարաբերությունը։ Այսպես, կերակրող մայրերի սննդային օրաբաժիններում սպիտակուց, ճարպ, ածխաջուր փոխհարաբերությունը կազմել է 1 ։ 1,1 ։ 3,5` հանձնարարվող 1 ։ 0,8 ։ 3,2-ի փոխարեն։
Սննդային օրաբաժիններում հայտնաբերվել է համարյա բոլոր վիտամինների արտահայտված անբավարարություն, մասնավորապես, վիտամիններ A, B1, B2, B6, PP, C։ Ֆոլացինի անբավարարությունը կազմել է 57%։ Ընդհանուր առմամբ, վիտամինային անբավարարությունը կրել է համակցված բնույթ, տատանվել 33-57% սահմաններում։
Վիտամինների պարունակությունը կրծքի կաթում անմիջականորեն կախված է կերակրող կնոջ սննդի վիտամինային կազմից, և նրանց ոչ լիարժեք սնունդը կարող է կրծքի երեխաների մոտ վիտամինային անբավարարության պատճառ հանդիսանալ [1,2]։
Կերակրող մայրերի օրաբաժիններին բնորոշ է նաև հանքային նյութերի անբավարարությունը։ Ca-ի նկատմամբ օրգանիզմի պահանջը բավարարվել է 54%-ով, P-ի` 61%-ով, Mg-ի` 63%-ով և Fe-ի` 49%-ով։ Ca։P։Mg փոխհարաբերությունը կազմել է 1 ։ 1,7 ։ 0,4` հանձնարարվող 1 ։ 1,5 ։ 0,4-ի փոխարեն։
Այսպիսով, կերակրող մայրերի սնունդն ըստ մակրո- և միկրոնուտրիենտների պարունակության` հաշվեկշռված չէ և ոչ ռացիոնալ է։
Աղյուսակ. Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների էներգետիկ արժեքը և նուտրիենտների պարունակությունը
| Սննդանյութեր | Նորմաներ | Փաստացի պարունակությունը M ՞ m | 
 Դեֆիցիտը % | 
| Էներգետիկարժեք (կկալ) | 2500 | 1955,57 ՞ 88,7 | 22 | 
| Սպիտակուցներ (գ) Ընդամենը | 101 | 71,28 ՞ 3,5 | 29 | 
| այդթվում` կենդանական | 60 | 44,08 ՞ 2,5 | 27 | 
| Ճարպեր (գ) Ընդամենը | 82 | 77,63 ՞ 3,4 | 5 | 
| այդթվում` բուսական | 25 | 13,69 ՞ 0,9 | 45 | 
| Ածխաջրեր (գ) | 329 | 249,13 ՞ 12,2 | 24 | 
| Վիտամիններ | |||
| A (մկգ) | 1200 | 544,36 ՞ 41,9 | 55 | 
| B1 (մգ) | 1,7 | 0,99 ՞ 0,04 | 42 | 
| B2 (մգ) | 1,8 | 0,97 ՞ 0,04 | 46 | 
| B6 (մգ) | 2,3 | 1,55 ՞ 0,07 | 33 | 
| B9 (մկգ) | 300 | 128,95 ՞ 6,7 | 57 | 
| B12 (մկգ) | 4 | 2,43 ՞ 0,4 | 39 | 
| C (մգ) | 110 | 71,63 ՞ 6,02 | 35 | 
| PP (մգ) | 19 | 12,30 ՞ 0,6 | 35 | 
| Հանքայիննյութեր | |||
| Ca (մգ) | 1200 | 646,88 ՞ 35,1 | 46 | 
| P (մգ) | 1800 | 1090,07 ՞ 49,5 | 39 | 
| Mg (մգ) | 450 | 281,52 ՞ 12,5 | 37 | 
| Fe (մգ) | 33 | 16,02 ՞ 0,8 | 51 | 
Սննդի լիարժեքությունը պայմանավորված է սննդային օրաբաժինների կազմում եղած սննդամթերքի տեսականիով և քանակով։ Կերակրող մայրերի փաստացի սննդում ընդգրկված պարենամթերքի հավաքածուի մեր ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ դրանց տեսականին աղքատ է և միօրինակ։
Կերակրող մայրերի սննդաբաժիններում մսի և մսամթերքի անբավարարությունը կազմել է 19%, կաթի և կաթնամթերքի անբավարարությունը` 81%, ձուկ-ձկնեղենն օգտագործվել են շատ հազվադեպ։ Բուսական յուղի նկատմամբ պահանջն, որն անփոխարինելի չհագեցած ճարպաթթուների հիմնական աղբյուր է, բավարարվել է 65%-ով։ Կերակրող մայրերի փաստացի սնունդը բնութագրվում է բանջարեղենի 84% և մրգերի 36% անբավարար օգտագործմամբ։ Կերակրող մայրերի օրաբաժինների անբավարար ապահովվածությունն էսենցիալ և ոչ էսենցիալ նուտրիենտներով բացատրվում է միատեսակ սննդով, սննդի մեջ ռաֆինացված մթերքների (հացաբուլկեղենի, ալրային մթերքների) մեծ տեսակարար կշռով, միաժամանակ թարմ բանջարեղենի և մրգերի ոչ բավարար օգտագործմամբ։
Եզրակացություն
Մեր կողմից հետազոտված 50 կերակրող մայրերի օրաբաժիններն, ընդհանուր առմամբ, չեն ապահովում սպիտակուցի, ճարպերի, ածխաջրերի նկատմամբ օրգանիզմի պահանջը։ Այն միօրինակ է, բնորոշվում է սպիտակուցների, հատկապես կենդանական ծագման, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և հանքային նյութերի ցածր պարունակությամբ։ Այդ ամենը պայմանավորված է սննդային օրաբաժինների ոչ ճիշտ կառուցվածքով, դրանում մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, ձկան, ձվի, բանջարեղենի, մրգերի, անբավարար քանակով և սահմանափակ տեսականիով։
Գրականություն
- Королев А.А., Гигиена питания. М։ Академия; 2007
- Мартинчик А.Н., Маев И.В., Янушевич О.О. Общая нутрициология. М։ 2005
- Методические рекомендации по вопросам изучения фактического питания и состояния здоровья населения в связи с характером питания. М; 1984
- Нормы физиологических потребностей в пищевых веществах и энергии для различных групп населения. (N5786-91), М;1991
- Скурихина И.М., Химический состав пищевых продуктов, М;1984
- Скурихина И.М., Химический состав пищевых продуктов, М;1994
 26.04.2010
26.04.2010                    Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Ani, բարև Ձեզ, երեխայի չկշտանալը կարող է կապված լինել ամենատարբեր պատճառներից, որից չի բացառվի նաև Ձեր գրած տարբերակը, խնդիրը ճիշտ կազմակերպելն է և ստուգիչ կշռումներ կազմակերպելը: Հետևեք և համոզվեք, քանի որ արհետական պտուկն անպայման պատճառ չէ չկշտանալու:
 
                     
                     
                     
                ani
02.04.2014
 
                     
                     
                     
                Կարդացեք նաև
Բանալի բառեր. թթենու տերեւներ, դեղաբանական նշանակությունը եւ կիրառումը
Թթենին մորացե (Moraceae, թթենազգիներ) ընտանիքին պատկանող բազմամյա տերևաթափ ծառ է 10-15մ բարձրությամբ: Ծաղկում է մայիս հունիս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին...
 
                                        
                                
                XXI դարում ներդրվել են ատամնաբուժական կրթության և ակադեմիական գիտության նոր ու առաջադեմ մեթոդներ, որոնք աստիճանաբար հայտնվում են նաև Հայաստանում...
 02.02.2010
02.02.2010                                    
Ի կատարումն ՀՀ Առողջապահության նախարարության «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ՀՀ բնակչության առողջության պաշտպանության ուղղությամբ 2008 թ. հիմնական միջոցառումների մասին» 14. 01. 2008 թ. թիվ 26-Ա հրամանի...
Բանալի բառեր. սակավաշարժություն, ճառագայթաձև լաբիրինթոս, երկարատև և աշխատանքային հիշողություն
Շարժողական ակտիվության սահմանափակումը` սակավաշարժությունը (ՍՇ), ժամանակակից մարդու կյանքում տարածված ռիսկի գործոն է (սթրեսոր): Գրականության տվյալները վկայում են...
 30.04.2009
30.04.2009                                    Ինքնասպանությունը կամ սուիցիդը (լատիներենից թարգմանաբար` sui caedere- ինքն իրեն սպանել)` ինքնուրույն, նպատակաուղղված, իր իսկ կողմից իրեն կյանքից զրկումն է...
Բանալի բառեր. շրջակա միջավայր, աշխատանքի հիգիենա, պղինձ, կապար, մոլիբդեն, հիվանդացություն
Բազմամետաղային հանքերից պղնձի արդյունահանումը, հանքաքարի հարստացումը, խտանյութից պղնձի կորզումը և մաքուր մետաղի ստացումը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից է...
 30.10.2008
30.10.2008                                    Բանալի բառեր. ուսանող, առողջական վիճակ, ֆիզիկական զարգացում
Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելն ուղեկցվում է ուսանողների շրջանում հարմարվողական մեխանիզմների բարդ պրոցեսներով, օրգանիզմի բոլոր համակարգերի լարվածությամբ...
 29.10.2008
29.10.2008                                    Բանալի բառեր. սակավաշարժություն, հիպոթալամուս, ճարպերի գերօքսիդացում, վիտամին E
Քաղաքակիրթ երկրներում ժամանակակից կենսակերպը բնութագրվում է սթրեսային ազդեցությունների հզոր աճով, որտեղ հատկապես կարևորվում է շարժողական ակտիվության սահմանափակման դերը` պայմանավորված օրգանիզմի վրա ախտաբանական ազդեցության բազմազանությամբ [1, 16, 25]...
 29.07.2008
29.07.2008                                    Բանալի բառեր. էլեկտրոմիոգրաֆիա, արհեստական նեյրոնային ցանց, ուժեղացուցիչ, փոխանջատվող ֆիլտր, ամպլիտուդա, մակերևութային էլեկտրոդներ
Պրոթեզների կառավարման ամենաբնական ուղին պետք է նույնը լինի, ինչ-որ ձեռքի կառավարման ժամանակ, այսինքն` նեյրոնային կառավարումով այն նյարդերի օգնությամբ, որոնք ստեղծված են ձեռքի կամ դաստակի կառավարման համար...
 30.04.2008
30.04.2008                                    2008 թվականի ապրիլից Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մեկտեղ ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետությունը պատրաստվածությունը այս կամ այն արտակարգ իրավիճակներին դիմակայելու և դրանց հետևանքները արդյունավետ վերացնելու: Առանձնացվել են երկու ուղղություններ. առաջինը՝ տեսական, փաստաթղթային բնույթ ունեցող...
Բանալի բառեր. երկրորդական ազդանշանային աղբյուր, օպերատիվ ադապտացիոն սխեմա, նեյրոպրոթեզ, Պուասոնյան պրոցես, Գամմա ֆունկցիա, Մոնտե-Կառլոյի պրոցեդուրա, կառավարող ազդանշան, նեյրոֆիզիոլոգիական տվյալներ
Փորձերը նկարագրում են, թե ինչպես պրոթեզային սարքը կարող է կառավարվել ուղեղի ազդանշանների կողմից: Այնուամենայնիվ, կայուն, շարունակական օգտագործման մեջ նեյրոպրոթեզները կարող են տուժել հիմնականում գրանցված ազդանշանի շարժունակությունից...
 29.01.2008
29.01.2008                                    Բանալի բառեր. աշխատանքի հիգիենա, մոլիբդենի, ֆերոմոլիբդենի, կալիումի պերռենատի արտադրություններ
Ժամանակակից տեխնիկական առաջընթացը անշեղորեն կապված է մետալուրգիական արդյունաբերության զարգացման մասնավորապես բարձրորակ պողպատների մետաղների բարդ համաձուլվածքների արտադրության նոր նյութերի օգտագործման ընդլայնման հետ...
 30.10.2007
30.10.2007                                    Բանալի բառեր. աուտոբորբոքային հիվանդություններ, պիրին, կրիոպիրին, մևալոնատ կինազ, PYD, IgD, ASC, TNF, IL-1, NFkB, ապոպտոզ
Աուտոբորբոքային հիվանդությունները համակարգային բորբոքային խանգարում-ների նոր դասակարգումն է, որոնք բնորոշվում են կրկնվող, այսպես կոչված առանց պատճառի ի հայտ եկող բորբոքային նոպաներով...
 12.10.2007
12.10.2007                                    Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ
Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...
 
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
     
     
    