Ինտենսիվ թերապիա
Նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթի և մանիտոլի կիրառման արդյունավետությունն օսմոթերապիայի շրջանակներում
Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմոռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորագույն խնդիրը է հանդիսանում հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակառակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով, զարգանում են երկրորդային իշեմիկ խանգարումներ՝ անբարենպաստ անդրադարձ ունենալով հիվանդության ելքի վրա: Նորմալ գործունեության համար անհրաժեշտ 70 մմ սնդ. ս.-ից ոչ պակաս ուղեղի պերֆուզիոն ճնշում կարելի է ապահովել միայն ճիշտ ծրագրավորված ինֆուզիոն թերապիայով:
Այս պարագայում կատեխոլամինների կիրառումը չի կարող լինել արդյունավետ, քանի որ դրանք բարձրացնելով համակարգային զարկերակային ճնշումը, ամենևին չեն ավելացնում ուղեղային արյունահոսքը: Որոշ հեղինակներ խուսափում են ն/ե հեղուկների ներմուծումից՝ պատճառաբանելով, որ ջրի պահումն օրգանիզմում կարող է խորացնել ուղեղի այտուցը և բարձրացնել ներգանգային ճնշումը: Սակայն ծավալային համալրումը բացասաբար չի անդրադառնա ուղեղի այտուցի զարգացման վրա, եթե օսմոլյարությունը պահվի նորմայի սահմաններում և չբարձրանա հիդրոստատիկ ճնշումը ուղեղային մազանոթներում, այսինքն՝ ինֆուզիոն թերապիայի շրջանակներում պետք է կիրառել բացառապես իզոտոնիկ և իզոօսմոտիկ հեղուկներ:
Սակայն այս հիվանդների ինտենսիվ թերապիայում մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերօսմոլյարային բուժումը՝ հիպերտոնիկ լուծույթների կիրառմամբ: Ներանոթային հեղուկի օսմոտիկ ճնշման բարձրացումն ստեղծում է օսմոտիկ տարբերություն, որի շնորհիվ հեղուկն ինտերստիցիալ և ներբջջային տարածություններից անցնում է անոթային հուն՝ նվազեցնելով ուղեղի այտուցը միաժամանակ շտկելով վոլեմիան և պահպանելով ուղեղային պերֆուզիան:
Նպատակը.
Սույն աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ինտենսիվ թերապիայի շրջանակներում 7.5% NaCl-ի և մանիտոլի համեմատական ազդեցությունը՝ ԳՈւՎ-ով և հեմոռագիկ ինսուլտով հիվանդների մոտ:
Նյութը և մեթոդները.
Հետազոտության համար ընդգրկման չափանիշ հանդիսացել է 7.5 % NaCl-ի և մանիտոլի կիրառումը ԳՈւՎ-ով (n=25) և հեմոռագիկ ինսուլտով հիվանդների մոտ (n=14)՝ համակարգչային շերտանկարումով հաստատված ուղեղի այտուցի ժամանակ: 7.5% NaCl-ի լուծույթը ներմուծվել է կենտրոնական կամ ծայրամասային երակից շիթով 4 մլ/կգ դեղաչափով, մանիտոլը՝ ընդունված սխեմայով: Հիվանդների միջին տարիքը եղել է 44.7(19.2 (7–84) տարեկան, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ԻԹԲ) գտնվելու տևողությունը՝ 22.9(35.7 (3-143) oր, ծանրության աստիճանն` ըստ APACHE II 13.4(5.6 (7-24), գիտակցության մակարդակն ըստ Glasgow-ի սանդղակի ԻԹԲ ընդունվելիս՝ 8.3(4.1: Մահացիությունը կազմել է 53.8% (n=21):
Կատարված կլինիկա – լաբորատոր ցուցանիշներից տվյալ հետազոտության համար հաշվի են առնվել միջին զարկերակային ճնշումը (ՄԶՃ), պլազմայի օսմոլյարությունը և օրվա դիուրեզը: ՄԶՃ-ը որոշվել է 7.5%-անոց NaCl-ի կամ մանիտոլի ներարկումից անմիջապես առաջ (I փուլ) և ինֆուզիայի ավարտից անմիջապես հետո (II փուլ): Օսմոլյարությունը և դիուրեզը որոշվել են նախքան հիպերտոնիկ լուծույթի կամ մանիտոլի ներարկումը (I փուլ) և ներարկումից 24 ժ. անց (II փուլ):
Հետազոտության արդյունքները և նրանց քննարկումը.
Հիպերտոնիկ լուծույթի ներարկման դեպքում դիտվել է ՄԶՃ աճ 5.4%-ով (88.6(19.9 մմ սնդ. սյ.՝ I փուլում, 93.4(16.9 մմ սնդ. ս.՝ II փուլում, p=0.01), որը պահպանվել է առաջիկա 12 ժ. ընթացքում: Ընդ որում, այն հիվանդների մոտ, որոնց ՄԶՃ-ը եղել է 80 մմ սնդ. սյ.-ից ցածր՝ 59.5(8.5 մմ սնդ. ս. (n=13), 7.5%-անոց NaCl-ի ներմուծումից հետո դիտվել է ՄԶՃ-ի աճ շուրջ 20%-ով (71.4(10.6 մմ սնդ. սյ., p=0.01): Մանիտոլի ներարկումից հետո գրանցվել է ՄԶՃ-ի վիճակագրորեն հավաստի նվազում 3.4%-ով (p = 0.02):
Դիուրեզը մանիտոլի ներմուծումից հետո առանձնակի չի ավելացել (3.3(1.8 լ՝ I փուլում, 3.0(0.9 լ՝ II փուլում, p<0.05), սակայն, այնուհանդերձ, գրանցվել է ելային արժեքի համեմատ ակնհայտ հիպոտենզիա: Մինչդեռ NaCl-ի հիպերտոնիկ լուծույթը հիպոտոնիա չի առաջացրել, չնայած որ միաժամանակ դիտվել է դիուրեզի նկատելի աճ (2.6(1.4 լ՝ I փուլում, 3.1(1.9 լ՝ II փուլում, p=0.1):
Օսմոլյարության արժեքների աճ երկրորդ փուլում դիտվել է ինչպես հիպերտոնիկ լուծույթի (p=0.05), այնպես էլ՝ մանիտոլի (p=0.02) ներարկումից հետո:
Այսպիսով, ուղեղի այտուցի բուժման ժամանակ մանիտոլը և 7.5%-անոց NaCl-ի լուծույթն իրենց հակաայտուցային ազդեցությամբ ամենևին չեն զիջում մեկը մյուսին, սակայն նրանց ներգործումը հեմոդինամիկայի վրա և ուղեղ – ողնուղեղային պատնեշից անցնելու հավանականությունը լուրջ հիմք են հանդիսանում, որպեսզի մեկ անգամ ևս համակշռվի այս լուծույթների ճիշտ ընտրության խնդիրը:
Եզրակացություն
- Հիպոտոնիայից և հիպովոլեմիայից խուսափելու նպատակով անկայուն հեմոդինամիկայի պայմաններում օսմոթերապիայի ժամանակ առավելությունը տրվում է NaCl-ի հիպերտոնիկ լուծույթին:
- Հիպերտոնիկ լուծույթի վոլեմիկ ազդեցությունը նպաստում է նաև ուղեղային պերֆուզիայի լավացմանը, ինչը վճռորոշ նշանակություն ունի ուղեղային ախտահարում ունեցող հիվանդների բուժման ելքի համար:
- Քանի որ գանգուղեղային վնասվածքների ժամանակ ուղեղ - արյունային պատնեշի վնասման հավանականությունը մեծ է, ուստի՝ ներբջջային այտուցի զարգացումից և ներգանգային ճնշման երկրորդային բարձրացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել մանիտոլի այլընտրանքային միջոց՝ NaCl-ի հիպերտոնիկ լուծույթ, որը զերծ է նման կողմնակի ազդեցություններից:
21.04.2008 Կարդացեք նաև
Բանալի բառեր. սրտամկան, կենսունակ, ռեվասկուլյարիզացիա, ախտորոշում, հիբերնացիա
Կենսունակ սրտամկանի ախտորոշման անհրաժեշտությունը հատկապես կարևորվում է իշեմիկ կարդիոմիոպաթիայով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով...
Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիա, վնասվածք, ծանրության վիճակը գնահատող սանդղակ
1991 թ.-ին American College Chest Physicians/Socety Critical Care Medicine հանձնախմբի կողմից սեպսիսի բնորոշումը հաստատելիս ձևակերպվեց նաև համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հասկացությունը...
Բանալի բառեր. բորբոքում, սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, պրոկալցիտոնին
Բորբոքումը, որի դասական արտաքին նշանները հայտնի են հնագույն ժամանակներից ի վեր, ըստ В.А Руднов–ի [5]` իրենից ներկայացնում է կաթնասուններին բնորոշ տիպիկ պաշտպանական ռեակցիա...
29.10.2009
Բանալի բառեր. ցիտոկին, համակարգային բորբոքային ռեակցիա, իմունապարալիչ
Ներկայումս առանձնակի մեծ տեղ է տրվում համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի (ՀԲՌՀ) հիմնական պաթոգենետիկ պրոցեսների շտկմանն՝ ի հաշիվ օրգանիզմի ողջ հոմեոստազի վերականգմանը...
17.05.2009 Բանալի բառեր. ցիտոկին, համակարգային բորբոքային ռեակցիա, իմունապարալիչ
Այսօր խիստ աճել է հետաքրքրությունը ցիտոկինների նկատմամբ, քանի որ առանց դրանց մասին պատկերացում ունենալու դժվար է դիտարկել համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշը...
Բանալի բառեր. կոլոիդ լուծույթ, ինֆուզիոն թերապիա, ՀԷՕ
Ներածություն: Բազմաթիվ կրիտիկական վիճակների (սուր արյունահոսություն, սեպսիս, սեպտիկ շոկ, այրվածքներ, պերիտոնիտ, պանկրեատիտ, վնասվածքներ և այլն) բուժման հիմքում ընկած է կոլոիդ լուծույթների ինֆուզիան...
18.03.2009 Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...
Կյանքի ժամանակակից պահանջները և աշխատանքային պայմանները պարտադրում են արագ վերականգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամկետներում նրան վերադարձնել ակտիվ գործունեության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպերգլիկեմիա: Բժշկական գրականության մեջ երկար ժամանակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրեսորային, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...
23.04.2008 Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցավային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY2xtHuO' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ