Մանկական հիվանդություններ
Էսենցիալ և պայմանական էսենցիալ միկրոէլեմենտային կարգավիճակը նախադպրոցական տարիքի երեխաների օրգանիզմում
Կենսամիկրոէլեմենտները սննդի անփոխարինելի այն բաղադրիչներից են, որոնց համապատասխան քանակությամբ ներմուծումն օրգանիզմ անհրաժեշտ է առողջության և աշխատունակության ապահովման համար։
Նշված պայմանի խիստ ապահովումը հատկապես կարևոր է մանկական տարիքում` կապված ինտեսիվ աճի և զարգացման պայմաններում նյութափոխանակության գործընթացների լարվածության հետ` համակցված դրանց կարգավորման անկատարությամբ։ Ուստի, երեխաների օրգանիզմում միկրոէլեմենտներով ապահովվածության մոնիտորինգը և անհրաժեշտության դեպքում հայտնաբերված շեղումների շտկումը հանդիսանում են ադեկվատ աճի, զարգացման և առողջության անհրաժեշտ պայմաններից մեկը։ Կենսականորեն անհրաժեշտ միկրոէլեմենտների խտության իջեցումը կամ բարձրացումն օրգանիզմում կարող է հանգեցնել միկրոէլեմենտոզների (հանքային փոխանակության խանգարումների) [1,2]։
Ելնելով այն փաստից, որ մեր հանրապետությունում առ այսօր չի կատարվել նման հետազոտություն, և կարևորելով այն ուսումնասիրվել և գնահատվել է նախադպրոցական տարիքի երեխաների օրգանիզմում էսենցիալ և պայմանական էսենցիալ կենսաէլեմենտների պարունակությունը։
Նյութը և մեթոդները
Միկրոէլեմենտներով ապահովվածությունն ուսումնասիրվել է, Երևան քաղաքի տարբեր համայնքների մանկապարտեզների (Կենտրոն համայնքի թիվ 200, Աջափնյակի թիվ 108, Մալաթիա-Սեբաստիայի «Հեքիաթ», Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20, Շենգավիթի թիվ 298, Քանաքեռ-Զեյթունի թիվ 10, Նոր-Նորքի I զանգվածի «Հրաշք պալատ») և Արզական գյուղի մանկապարտեզ հաճախող գործնականորեն առողջ 100 երեխաների (47 տղա և 53 աղջիկ) օրգանիզմում։ Հետազոտության նյութ է հանդիսացել մազը, որը հանդիսանում է տվյալների ստացման պարզ և ոչ տրավմատիկ եղանակ։ Ի տարբերություն այլ կենսամիջավայրերի, էլեմենտների պարունակությունը մազերում թույլ է տալիս պատկերացում կազմել այդ էլեմենտների` օրգանիզմ ներմուծման մասին երկար ժամանակահատվածի ընթացքում։
Քանի որ մազերում քիմիական էլեմենտների պարունակությունը բնութագրում է շրջակա միջավայրի առանձնահատկությունները, այսինքն` կենսաերկրաքիմիական իրավիճակը, ուստի կատարվել է նաև մանկապարտեզների խմելու ջրի և դրանց տարածքի հողի նմուշների միանվագ հետազոտություն։
Մասս-սպեկտրոմետրիկ եղանակով (“Elan 9000”-ԱՄՆ), ինդուկտիվ կապված արգոնային պլազմայով որոշվել է 15 քիմիական էլեմենտների (Էսենցիալ` Fe, Cu, Co, Mn, Mo, Zn, Cr, Se և պայմանական էսենցիալ` As, B, Br, Li, Ni, V, Ti) պարունակությունը մազերում, խմելու ջրում և հողում։ Մազերում տվյալների վերլուծությունը կատարվել է ըստ տարիքի, սեռի և առանձին մանկապարտեզների։
Միկրոէլեմենտների բարձր կամ ցածր խտությունները մազերում գնահատվել են կենսաբանական թույլատրելի մակարդակների (ԿԹՄ) և ՌԴ տարբեր տարածաշրջանների պոպուլյացիոն հետազոտությունների անցկացման արդյունքում ստացված ցենտիլային միջակայքերի շեղումներից ելնելով [4]։
Ստացված տվյալների վիճակագրական վերլուծությունը կատարվել է ընդունված մեթոդներով` “Microsoft Excel-2003” համակարգչային ծրագրի օգնությամբ։ Հավաստիությունը գնահատվել է ըստ Ստյուդենտի չափանիշի։
Հետազոտության արդյունքները
Կատարված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ հետազոտված միկրոէլեմենտների պարունակությունը մազերում, խմելու ջրի և հողի նմուշներում գտնվում են թույլատրելի նորմայի սահմաններում։ Տարիքա-սեռային վերլուծությամբ պարզվեց, որ ըստ տարիքի միկրոէլեմենտների միջին պարունակությունը մազերում գրեթե չի տարբերվում, բացառությամբ մանգանի, որը հավաստիորեն բարձր է 5 տարեկանների օրգանիզմում` մոտ 1,5 անգամ (t=2,6)։ Կան սեռային հավաստի տարբերություններ շուրջ 7 էլեմենտների առումով` Zn, Se, Cr, Mn, B, Ni, V (Աղյուսակ)։ Մանկապարտեզների միջև նույնպես նկատվել է տարբերություն։
Այսպես, օրգանիզմում արյունաստեղծմանը մասնակցող միկրոէլեմենտների` պղնձի, երկաթի և կոբալտի խտություններն երկու սեռերի մոտ գրեթե նույնն են։
Ցենտիլային մեծությունների և ԿԹՄ հետ համեմատած` պղնձի միջին մեծությունները գտնվում են նորմայի սահմաններում, նույնիսկ ավելի մոտ վերին սահմանին։ ԿԹՄ-ից ավել մեծություններ գրանցվել են 33% աղջիկների և 22% տղաների մոտ։ Ստորին սահմանին մոտ` (10 մկգ/գ և պակաս) 8,3% աղջիկների և 9,4% տղաների շրջանում։
Աղյուսակ
Էսենցիալ և պայմանական էսենցիալ միկրոտարրերի պարունակությունը նախադպրոցական տարիքի երեխաների մազերում
Միկրոէլե-մենտներ |
Տղաներ |
Աղջիկներ |
Ցենտի- լային միջակայք 25-75 (Ը.Թ. 2003) |
ԿԹՄ ըստ տարբեր հեղինակ- ների |
|||||||
Նմուշ- ների թիվը |
Նվազա- գույն արժեքը Min |
Առա- վելա- գույն արժեքը Max |
M+ m |
Նմուշ- ների թիվը |
Նվազա- գույն արժե- քը Min |
Առա- վելա- գույն արժ- եքը Max |
M + m |
||||
Էսեն- ցիալ |
Cu |
47 |
8,16 |
29,72 |
17,256՞ 0,814 |
51 |
9,07 |
29,89 |
17,54՞ 0,859 |
8-12 |
6,5-20,0 |
Fe |
47 |
7,866 |
131,236 |
67,234՞ 5,998 |
52 |
13,586 |
209,19 |
69,36՞ 7,588 |
13-27 |
8-50 |
|
Co |
47 |
0,014 |
0,116 |
0,041 ՞ 0,005 |
52 |
0,01 |
0,112 |
0,04՞ 0,004 |
0,02-0,11 |
0,01-1,0 |
|
Zn |
47 |
30,105 |
243,986 |
140,184՞ 10,68* |
53 |
18,55 |
219,8 |
94,43՞ 7,825 |
94 -183 |
100-250 |
|
Se |
47 |
0,566 |
3,516 |
1,902՞ 0,151* |
52 |
0,541 |
2,654 |
1,402՞ 0,090 |
0,65-2,43 |
0,5-2,4 |
|
Mo |
46 |
0,097 |
0,8 |
0,301 ՞ 0,031 |
51 |
0,087 |
0,682 |
0,306՞ 0,026 |
- |
0,02-0,15 |
|
Cr |
47 |
0,303 |
1,654 |
0,852 ՞ 0,065 * |
51 |
0,121 |
1,634 |
0,63 ՞ 0,065 |
0,26-0,7 |
0,1-2,0 |
|
Mn |
47 |
0,253 |
4,427 |
1,346՞ 0,195* |
51 |
0,364 |
2,106 |
0,93 ՞ 0,081 |
0,32-0,93 |
0,2-3,0 |
|
Պայմա- նական էսեն- ցիալ |
B |
47 |
1,395 |
12,346 |
5,189՞ 0,445* |
52 |
0,816 |
6,87 |
2,644՞ 0,260 |
- |
0,1-3,5 |
Br |
45 |
1,123 |
31,677 |
10,34 ՞ 1,428 |
52 |
0,258 |
28,58 |
9,767՞ 1,185 |
- |
- |
|
As |
46 |
0,001 |
0,546 |
0,204 ՞ 0,026 |
53 |
0,0005 |
0,498 |
0,187՞ 0,023 |
0-0,69 |
0,005-0,1 |
|
Li |
47 |
0,004 |
0,128 |
0,039՞ 0,006 |
52 |
0,002 |
0,147 |
0,042՞ 0,006 |
0-0,04 |
0,01-0,25 0,007-0,023 |
|
Ni |
47 |
0,034 |
1,756 |
0,676՞ 0,084 * |
48 |
0,236 |
2,183 |
1,145՞ 0,085 |
0,15-0,55 |
0,05-2,0 <0,4 |
|
V |
44 |
0,137 |
0,731 |
0,368 ՞ 0,0383* |
52 |
0,086 |
1,386 |
0,6՞ 0,056 |
- |
0,005-0,5 |
|
Ti |
45 |
0,185 |
2,664 |
1,199՞ 0,134 |
49 |
0,126 |
1,824 |
0,735՞ 0,079 |
0,26-0,84 |
<1,0 |
* - տարբերությունը հավաստի է աղջիկների համեմատ
Ըստ առանձին մանկապարտեզների` պղնձի նորմայից ավել միջին մեծություն գրանցվել է Կենտրոնի թիվ 200 և «Հրաշք պալատի» մանկապարտեզի սաների մոտ։ Խմելու ջրի նմուշներում համեմատաբար ցածր քանակներ են հայտնաբերվել Շենգավիթի, Արզականի, Նոր-Նորքի թիվ 20, իսկ հողի նմուշներից` Նոր-Նորքի թիվ 20 և Աջափնյակի թիվ 108 մանկապարտեզներում։
Երկաթի միջին մեծությունները նույնիսկ գերազանցում են նորմայի սահմանը, սակայն յուրաքանչյուր խմբում մեկական հոգու մոտ արձանագրվել են նվազագույն արժեքներ (1 տղա` 7,86 մկգ/գ և 1 աղջիկ` 13,586 մկգ/գ)։ ԿԹՄ-ից ավել մեծություններ են ունեցել աղջիկների և տղաների 50%-ից ավելին։ Ըստ առանձին մանկապարտեզների, երկաթի պարունակությունը նորմայի սահմաններում է Շենգավիթում և Քանաքեռ-Զեյթունում, իսկ մյուսներում` բարձր նորմայից, ընդ որում, ինչպես և պղնձի պարագայում էր, «Հրաշք պալատում» և Կենտրոնում հավաստիորեն բարձր են մնացածների համեմատ։ Խմելու ջրի նմուշներում երկաթի համեմատաբար ցածր քանակներ հայտնաբերվել են Աջափնյակի թիվ 108 և Արզականի, իսկ հողի նմուշներում` Նոր-Նորքի թիվ 20, Աջափնյակի թիվ 108, Քանաքեռ-Զեյթունի թիվ 10 մանկապարտեզներում։
Կոբալտի միջին պարունակությունը երկու սեռերի մոտ նույնն է և գտնվում է նորմայի սահմաններում, թեև ստորին սահմաններին մոտ մեծություններ (0,01-0,025 մկգ/գ) կան աղջիկների 29,7% և տղաների 34% մոտ։ Հավաստիորեն բարձր մակար-դակներ են ունեցել Կենտրոնի, ‚Հրաշք պալատիե և Արզականի երեխաները։ Խմելու ջրում համեմատաբար բարձր է Շենգավիթում (3 անգամ շատ մյուսներից), իսկ հողում` Շենգավիթում, «Հեքիաթում» և «Հրաշք պալատում»։
Ցինկի միջին պարունակությունը չի գերազանցում նորմայի վերին սահմանը և կա արտահայտված տարբերություն երկու սեռերի միջև (t=3,45)։ Նորմայից ցածր մակարդակներ են գրանցվել 55,3% աղջիկների և 21,87% տղաների, իսկ մանկապարտեզներից` «Հեքիաթ» մանկապարտեզի երեխաների մազերում։ Համեմատաբար բարձր քանակներ հայտնաբերվել են Արզականի և Կենտրոնի թիվ 200 մանկապարտեզի երեխաների մազերում։ Նշված էլեմենտի պարունակությունը խմելու ջրի բոլոր նմուշներում գրեթե նույնն է, միայն «Հեքիաթում» մոտ 6 անգամ շատ է մնացածներից, իսկ հողում` Արզականի (3 անգամ) և Կենտրոնի (6 անգամ) նմուշներում։
Սելենի խտությունը հավաստիորեն բարձր է տղաների մոտ (t=2,8) և միևնույն ժամանակ գտնվում է թույլատրելի նորմայի սահմաններում։ Նորմայի ստորին սահմաններին մոտ մեծություններ (0,5-1,0 մկգ/գ) են ունեցել հետազոտված աղջիկների 24%, իսկ տղաների` 12,5%-ը։ Նորմայից ավել արժեքներ են ունեցել աղջիկների 5% և տղաների 22%-ը։ Առանձին մանկապարտեզներում սելենի միջին մեծությունները նորմայի սահմաններում են։ Հավաստիորեն ցածր է Շենգավիթում, իսկ «Հրաշք պալատում» և Արզականում` բարձր մյուսների համեմատ։ Սելենի հարա-բերականորեն քիչ քանակներ պարունակել է Արզականի մանկապարտեզի խմելու ջրի նմուշը, իսկ հողի նմուշների հետազոտության ժամանակ մոտ 10 անգամ շատ մյուսներից սելենի մակարդակ է գրանցվել Շենգավիթի մանկապարտեզում։
Մոլիբդենի միջին պարունակությունը երեխաների մազերում մոտ 2 անգամ գերազանցում է ԿԹՄ-ի սահմանները, այն բարձր է նորմայից աղջիկների 88,8% և տղաների 74%-ի մոտ։ Պատկերը նույնն է և ըստ առանձին մանկապարտեզների։ Հարաբերականորեն ավելի բարձր է մոլիբդենի քանակը Կենտրոնում, ‚Հրաշք պալատումե, Շենգավիթում։ Խմելու ջրի նմուշներում բոլոր մանկապարտեզներում մոլիբդենի մակարդակը նույնն է, բացի Շենգավիթից, որտեղ այն 10 անգամ ավել է։ Հողի նմուշներից միայն Նոր-Նորքում ստացված ցուցանիշը 10-ից ավել անգամ գերազանցում է մյուսներին։
Քրոմի թույլատրելի նորմայի սահմաններում բարձր պարունակությամբ առանձնանում են տղաները (t=2,3), իսկ աղջիկներից 8,3%-ի մոտ այն գտնվել է ստորին սահմանին (0,1-0,26 մկգ/գ)։ Հավաստիորեն բարձր է եղել քրոմի պարունա-կությունը «Հրաշք պալատում», Կենտրոնում և Արզականի երեխաների մազերում, մյուսներում` նույն մակարդակն է։ Քրոմի հարաբերականորեն ցածր ցուցանիշ է գրանցվել Արզականի խմելու ջրում, իսկ ամենաբարձրը` Շենգավիթում (6,5 անգամ ավել)։ Քրոմի քիչ քանակներ են պարունակել Նոր-Նորքի թիվ 20, Աջափնյակի թիվ 108 , Քանաքեռ-Զեյքունի թիվ 10 մանկապարեզների հողի նմուշները։
Մանգանի միջին խտությունը գտնվում է նորմայի սահմաններում և հավաստի բարձր է տղաների մազերում (t=2)։ Նորմայի ստորին սահմանին (0,2-0,32 մկգ/գ) մոտ մեծություններ են գրանցվել ավելի շատ տղաների (12,5% հետազոտվածներ) քան աղջիկների մազերում։ Համեմատաբար ցածր է մանգանի միջին պարունակությունը Նոր-Նորքում ու Շենգավիթում և բարձր` «Հեքիաթում»։ Հողի նմուշներում մյուսներից 4-5 անգամ քիչ է Նոր-Նորքի թիվ 20, Քանաքեռ-Զեյքունի թիվ 10, Կենտրոնի թիվ 200 մանկապարտեզներում, իսկ ջրի համարյա բոլոր նմուշներում նույն մակարդակն է, միայն ‚Հեքիաթումե է բարձր։
Պայմանական էսենցիալ միկրոէլեմենտներից բորը նույնպես հավաստիորեն բարձր է (t=4,9) տղաների օրգանիզմում` աղջիկների համեմատ մոտ 2 անգամ և գերազանցում է ԿԹՄ 1,7մկգ-ով։
Ըստ բրոմի պարունակության, սեռային տարբերություններ չկան և միջինում այն կազմել է մոտ 10 մկգ/գ։
Ըստ առանձին մանկապարտեզների, երեխաների մազերում բորի և բրոմի պարունակության պատկերը նույնն է։ Դրանց միջին քանակները հավաստիորեն բարձր են «Հրաշք պալատում» և Կենտրոնում։ Խմելու ջրի նմուշներում այս երկու միկրոտարրերը համեմատաբար ցածր են Արզականում, Նոր-Նորքում, Աջափնյակում և Կենտրոնում։ Հողի նմուշներում բորը մյուսներից մոտ 4 անգամ ավել է Շենգավիթում, իսկ բրոմը` Արզականում (3 անգամ) և Աջափնյակում (5 անգամ)։
Արսենի խտությունը երեխաների մազերում գտնվել է թույլատրելի մակարդակի սահմաններում և հավաստիորեն ավելի բարձր է (p
Լիթիումի միջին մեծությունները նորմայի սահմաններում են, ցենտիլային մեծությունից ավել արժեքներ են գրանցվել 35% աղջիկների և 31% տղաների մազերում։ Լիթիումի մակարդակը շուրջ 10 անգամ ավել է Կենտրոնի թիվ 200 մանկապարտեզի երեխաների օրգանիզմում։ Մյուսների համեմատ ցածր է լիթիումի խտությունը Արզականի, Աջափնյակի թիվ 108, Նոր-Նորքի թիվ 20 մանկապարտեզների ջրի նմուշներում, իսկ ամենաշատը` «Հեքիաթում», հողի նմուշներում` ամենաշատը Կենտրոնում, «Հրաշք պալատում»։
Նիկելը և վանադիումը, ի տարբերություն մնացած էլեմենտների, հավաստիորեն բարձր են աղջիկների օրգանիզմում, ընդ որում վանադիումի նորմայից ավել տվյալներ են գրանցվել նրանց 51%-ի, իսկ տղաների 27,5%-ի մոտ։ Այս էլեմենտի հավաստի քիչ քանակներ են ունեցել Արզականի և Աջափնյակի թիվ 108 մանկապարտեզի սաները, իսկ Կենտրոնի թիվ 200 և «Հրաշք պալատի» երեխաների մազերում այն հավաստիորեն բարձր է մյուսների համեմատ։ Ջրում վանադիումի քանակը ցածր էր նույն մանկապարտեզների երեխաների մազերում, իսկ հողում` Քանաքեռ-Զեյթունում, Նոր-Նորքի թիվ 20-ում։
Նիկելը երկու սեռերի մոտ թույլատրելիի սահմանում է։ Մանկապարտեզներից որոշների նկատմամբ միայն նիկելի խտությունը հավաստի բարձր է Կենտրոնում։ Ջրի նմուշներում` ամենաքիչը «Հեքիաթում», իսկ ամենաշատը` Շենգավիթում։ Հողում նույնպես համենատաբար բարձր է Շենգավիթում, այնուհետև «Հեքիաթում» և «Հրաշք պալատում»։ Ի դեպ, նիկելի մակարդակը մազերում, հողում և ջրում, ըստ առանձին մանկապարտեզների, շատ նման է կոբալտին։
Տիտանի պարունակության առումով նորմայից ցածր մեծություններ արձանագրվել են տղաների 7%-ի և աղջիկների 11,7%-ի, իսկ նորմայից ավել` համապատասխանաբար 63% և 32 %-ի մոտ։ Նորմայից ավել և հավաստիորեն բարձր միջին պարունակություն են ունեցել Կենտրոնի երեխաները։ Տիտանի համեմատաբար ցածր խտություն է հայտնաբերվել Արզականի մանկապարտեզի խմելու ջրում, իսկ ամենաշատը` ‚Հեքիաթումե։ Հողում հավասարապես ցածր մակարդակներ են գրանցվել Աջափնյակի, Նոր-Նորքի , Քանաքեռ-Զեյթունի, Կենտրոնի նմուշներում։
Եզրակացություն
- Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ուսումնասիրված 16 միկրոտարրերի պարունակությունը նախադպրոցական հասակի երեխաների մազերում գտնվում է թույլատրելի նորմաների սահմաններում, որոշ դեպքերում` գերազանցում այն։ Նկատվում է միայն ցինկի դեֆիցիտի զարգացման ռիսկ, որը 55% աղջիկների և 22% տղաների օրգանիզմում ցածր է եղել նորմայից, իսկ հայտնի է, որ ցինկը կարևոր դեր ունի աճի և սեռական զարգացման, ինչպես նաև հումորալ իմունիտետի ձևավորման գործընթացներում։ Միկրոտարրերը նորմայի սահմաններում են նաև մանկապարտեզների խմելու ջրի և տարածքի հողի նմուշներում։
- Չեն հայտնաբերվել տարիքային տարբերություններով պայմանավորված միկրոտարրերի քանակային փոփոխություններ, բացառությամբ մանգանի։ Սակայն տարբեր սեռերի տվյալների համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ որոշ էլեմենտների առումով կան էական տարբերություններ. Zn, Se, Cr, Mn, B-ը հավաստիորեն բարձր են տղաների մազերում, իսկ Ni, V-ը` աղջիկների։ Էլեմենտային կարգավիճակի սեռային տարբերությունը համընկնում է տարբեր երկրներում կատարված հետազոտությունների արդյունքների հետ և կարող է պայմանավորված լինել ինչպես կենսաբանական (հորմոնների ազդեցությունը), այնպես էլ սոցիալական գործոններով [3]։
- Ուսումնասիրված գրեթե բոլոր էլեմենտների համեմատաբար բարձր քանակ-ներ են հայտնաբերվել (որոշների համեմատ անգամ հավաստիորեն), Նոր-Նորքի I զանգվածի ‚Հրաշք պալատիե և Կենտրոնի թիվ 200 սաների մազերում, որտեղ հաճախում են առավել ապահով ընտանիքների երեխաները։ Մազերի միկրոէլեմենտային կազմով քաղաքային պայմաններում ապրող, մանկապարտեզ հաճախող երեխաները չեն տարբերվում գյուղում բնակվող իրենց հասակակիցներից։
- Շրջակա միջավայրի օբյեկտների` հողի և խմելու ջրի հետազոտության տվյալները վկայում են, որ դրանցում միկրոէլեմենտների խտության և մազերում համապատասխան տարրերի պարունակության միջև հիմնականում օրինաչափություն չի նկատվում, սակայն եզակի էլեմենտների դեպքում նկատելի է որոշակի օրինաչափություն` As, V, Mn-ը ` ջրի , Li -ը` հողի։
- Խմելու ջրի նմուշներում ուսումնասիրված միկրոտարրերի մեծ մասի համեմատաբար ցածր քանակներ հայտնաբերվել են հիմնականում Աջափնյակի թիվ 108, Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20 և Արզականի մանկապարտեզներում, բացառությամբ V, Ni, Cu և Fe-ի։ Վանադիումի և երկաթի պարագայում ամենացածրը Արզականում և Աջափնյակում է, Ni-ը` Մալաթիա-Սեբաստիայի ‚Հեքիաթե, Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20 և Կենտրոնի թիվ 200, Cu-ը` Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20, Արզականի և Շենգավիթի թիվ 298 մանկապարտեզներում։
- Հողի նմուշներում միկրոէլեմենտների հարաբերականորեն ցածր քանակներ գրանցվել են հիմնականում Նոր-Նորքի VI զանգվածի թիվ 20 և Քանաքեռ-Զեյթունի թիվ 10 մանկապարտեզների տարածքում, Ti, V, Ni, B, Cr-ի դեպքում` նաև Աջափնյակի թիվ 108, իսկ Li-ը` Մալաթիա-Սեբաստիայի «Հեքիաթ», Շենգավիթի թիվ 298, Քանաքեռ-Զեյթունի թիվ 10 և Արզականի մանկապարտեզների տարածքում։ Mo-ի մակարդակը նույնն է բոլոր մանկապարտեզներում, իսկ Նոր-Նորքում` ամենաբարձրը։
Նախադպրոցական երեխաների մազերում էսենցիալ և պայմանական էսենցիալ միկրոտարրերի ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները մեր տարածաշրջանի համար կարելի է համարել ֆոնային և օգտագործել այլ տարա-բնույթ հետազոտությունների ժամանակ։
Գրականություն
- Анке М., Мюллер Р., Шефер У./ Микроэлементы в медицине, 2005; Т6, вып. 2; 1-14.
- Сусликов В.Л.Геохимическая экология болезней .Т. 3, Атомовитозы-М., 2002г.
- Скальный А.В. Эколого-физиологические аспекты применения макро- и микроэлементов в восстановительной медицине/ ГОУ ОГУ, 2003г, 198с.
- Скальный А.В. Референтные значения концентрации химических элементов в волосах, полученные методом ИСП-АЭС (АНО Центр биотической медицины). Микроэлементы в медицине N 4 (1)։ 2003; 55-56.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. դեռահասներ, մարմնի զանգվածի ցուցանիշ (ՄԶՑ), գիրություն, ավելցու-կային քաշ, թերսնվածություն, տարածվածություն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն (ԱՀԿ), ստանդարտ շեղում (ՍՇ)...
Բանալի բառեր. վերարտադրողական առողջություն, դեռահաս, ռիսկային սեռական վար-քագիծ, դեռահասի ադապտացիա, սեռական դաստիարակություն
ՀՀ Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում...
ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգ)-ի պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկա նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...
ժամանակակից պերինատոլոգիայում գրանցված առաջընթացը հանգեցրեց նոր խնդիրների լուծման անհրաժեշտությանը, որոնք կապված են պտղի անտենատալ պաշտպանության և հեստացիոն պրոցեսի հետ [3,7,13,15]...
Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, երեխաներ, մազեր, մանկապարտեզ, կալցիում, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր...
Բանալի բառեր. նախադպրոցական տարիք, ծանր մետաղներ, մազեր, կապար, սնդիկ, արսեն, կադմիում
Շրջակա միջավայրի քիմիական կոնտամինանտների բազմազանության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում ծանր մետաղները (Pb, Hg, As, Cd և այլն), ինչը բացատրվում է դրանց բարձր թունոտությամբ...
Վերջին 30-40 տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների, այդ թվում նաև բրոնխային ասթմայի (ԲԱ) տարածվածության զգալի աճ հատկապես երեխաների շրջանում [5,10,16]։ Որպես կանոն, ԲԱ-ն ի հայտ է գալիս մինչև 20 տ. հասակը...
Դեռևս Դեմոկրիտը, Հիպոկրատն (մ.թ.ա.460-377 թթ.) իրենց աշխատություններում նշել են շրջակա միջավայրի, կլիմայի ազդեցությունը մարդու վարքի վրա: Դեմոկրիտն առանձնացրել է հատկապես ջրի ներգործությունը: Պլատոնը և Արիստոտելը կարևորել են նաև հողի դերը...
Շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտվածության հետևանքներից է ծանր մետաղների վերաբաշխումը կենդանի օրգանիզմում, որոնք իրենց բացասական ազդեցության հետևանքներով լուրջ մտահոգություն են հանդիսանում բնակչության տարբեր խմբերի առողջության համար...
Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթներով...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնասվածքների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...
Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտորոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...
Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է հանդիսանալ արդիական խնդիր օտորինոլարինգոլոգիայում:
Չնայած, օտովիրաբուժության հաջողությունների, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումների, լսողության խանգարումներով հիվանդները հանդիպում են բավականին մեծ քանակւթյամբ` հատկապես մանկական տարիքի երեխաներ և դեռահասներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն