Ավանդական բժշկություն Առյուծագի հնգաբերան - Пустырник пятилопастный - Leonurus quinquelobatus Gilib
Առյուծագի հնգաբերան - Пустырник пятилопастный - Leonurus quinquelobatus Gilib
Ռուսերեն անվանումները՝ пустырник пятилопастный, обыкновенный, собачья крапива, сердечная трава:
Բելոռուսերեն՝ сардэчник пянцилопасцевы:
Ուկրաիներեն՝ собача кропива п'ятилопатева, глуха кропива:
Առյուծագի հինգթիականին բազմամյա, 2 մ բարձրությամբ, փայտային արմատներով խոտաբույս է՝ խուլեղինջազգիների ընտանիքից: Ցողունը քառանիստ է՝ կողերում կարճ գանգրամազիկներով: Տերևները կանաչ են, ծածկված են փափուկ մազիկներով: Ցողունային տերևները երկարապոչ են, կլորացած, սրտանման: Ծաղկում է հուլիս-օգոստոսին, ծաղկման տևողությունը 15-20 օր է: Պտուղները հասնում են օգոստոս-սեպտեմբերին: Բազմանում է հիմնականում սերմերով: Աճում է թարմ ավազային և կավային հողերի վրա փշատերև և խառը անտառներում: Գերադասում է հումուսով հարուստ հիմքեր լուսավոր վայրերում: Առյուծագու՝ բուժական նպատակներով կիրառելու տվյալները պատկանում են 10-րդ դարին: Այն օգտագործում էին «սրտխփոցի», «ստամոքսի ծանրության» ժամանակ, ինչպես նաև որպես հանգստացնող միջոց:
Հումքի հավաքն ու չորացումը
Բուժական նպատակներով կիրառվում է առյուծագու խոտը (Herba Leonuri): Հավաքում են մինչև 30-40 սմ երկարությամբ ցողունների վերին հատվածները՝ 5 մմ-ից հաստ ցողունների կտրումը թույլ չտալով, երբ ստորին հատվածի ծաղիկների 2/3-ը ծաղկում են, իսկ վերին հատվածի ծաղիկները գտնվում են բուրբոնիզացման փուլում: Հումքը հավաքում են չոր եղանակին, ցողն իջնելուց հետո: Չորացնում են բացօթյա և ստվերի պայմաններում: Առյուծագու ճիշտ հավաքի դեպքում միևնույն տեղում հումքը կարելի է հավաքել մի քանի տարի շարունակ, որից հետո թփերին 1-2 տարի հանգիստ են թողնում: Հումքի պիտանելիության ժամկետը 3 տարի է: Հումքի ունի թույլ բնորոշ հոտ, շատ դառը համ:
Քիմիական կազմը
Առյուծագու խոտը պարունակում է շաքարներ, գլիկոզիդներ, ալկալոիդներ (до 0,4%), եթերային յուղեր (до 0,05%), ֆլավոնոիդներ (կվերցետին, ռուտին և այլն), ինչպես նաև Aնախավիտամին, ասկորբինաթթու, դաբաղանյութեր (մինչև 2,14%), ներկանյութեր, դառնանյութեր և հանքային աղեր: Այժմ բույսի քիմիական կազմը դեռ շարունակում են ուսումնասիրել: Առյուծագու մեջ կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակական պարունակությունը կախված է վեգետացիայի փուլից, (առավելագույն քանակություն կուտակվում է ծաղկման փուլում), ինչպես նաև աճեցման պայմաններից: Ազդող նյութերի առավելագույն քանակություն պարունակվում է այն բույսերում, որոնք աճել են չափավոր խոնավեցված կավային հողերի վրա: Այսպես, ծաղկման փուլում խոնավ կավային հողերից հավաքված առյուծագու տերևներում միջինում պարունակվում է 3,19%, իսկ թարմ ավազի վրա աճածի տերևներում՝ 2,56%: Սերմերում պարունակվում է մինչև 30% արագ չորացող ճարպայուղ:
Դեղաբանական հատկությունները
Առյուծագու պրեպարատներն օժտված են սեդատիվ հատկությամբ (ավելի ուժեղ, քան կատվախոտի պրեպարատները), կարգավորում են կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, իջեցնում են զարկերակային ճնշումը, նվազեցնում են սրտի կծկումների հաճախականությունը և մեծացնում դրանց ուժը: Բարենպաստ ազդեցություն են ցուցաբերում ածխաջրային և ճարպային փոխանակության վրա, նվազեցնում գլյուկոզի, կաթնաթթվի, պիրոխաղողաթթվի, խոլեստերինի, ընդհանուր լիպիդների մակարդակն արյան մեջ, կարգավորում սպիտակուցային փոխանակության ցուցանիշները: Բացի այդ, բույսն օժտված է սպազմոլիտիկ, հակաջղակծկումային ազդեցությամբ:
Առյուծագու պրեպարատները բժշկության մեջ սկզբում կիրառվում էին որպես կարդիոտոնիկ և սրտի ռիթմը կարգավորող միջոց սիրտանոթային նևրոզների, ստենոկարդիայի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Եվ միայն 20-րդ դարի սկզբին առյուծագին սկսեցին կիրառել որպես սեդատիվ միջոց:
Կիրառությունը բժշկության մեջ
Արմատներից պատրաստված եփուկն օգտագործում են դիզենտերիայի ժամանակ:
Վերգետնյա մասը բժշկության մեջ կիրառվում է կարդիոսկլերոզների, միոկարդիտի և միոկարդիոդիստրոֆիայի, նևրաստենիայի, սրտի արատների և բազեդովյան հիվանդության ժամանակ: Գինեկոլոգիայում կիրառվում է հիպոմենստրուալային համախտանիշի և վեգետատիվ անոթների արտահայտված դիստոնիայով ուղեկցվող պաթոլոգիկ կլիմաքսի ժամանակ: Ավանդական բժշկությունում կիրառվում է որպես հանգստացնեղ, սեդատիվ միջոց սրտի հիվանդությունների, հիպերտոնիկ հիվանդության ժամանակ, միզամուղ, հեմոստատիկ միջոց, էպիլեպսիայի, անեմիայի, իմպոտենցիայի, հևոցի ժամանակ, թուրմը՝ ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ: Հյութը՝ սիրտանոթային հիվանդությունների, սրտի արատների, հիպերտոնիկ հիվանդության, կարդիոսկլերոզի, սրտամկանի բորբոքման ժամանակ, որպես հանգստացնող միջոց՝ անքնության, հիստերիայի ժամանակ, բազեդովյան հիվանդության թեթև ձևերի դեպքում: Մտնում է հանգստացնող թեյի կազմի մեջ: Կիրառվում է նաև հոմեոպաթիայում:
Տերևներից պատրաստված թուրմը, ոգեթուրմը, հեղուկ մզվածքը փոխարինում են կատվախոտի ոգեթուրմին:
Դեղաձևերը, կիրառման եղանակները և դեղաչափերը
Առյուծագու խոտի թուրմ (Infusum herbae Leonuri)- հումքի 15 գ.-ը (4 ճաշի գդալ) տեղավորում են էմալապատ ամանի մեջ, լցնում 200 մլ տաք եռացրած ջուր, կափարիչով փակում և 15 րոպե տաքացնում եռացող ջրում (ջրային բաղնիքի վրա)՝ հաճախակի խառնման պայմաններում, 45 րոպեի ընթացքում սառեցնում սենյակային ջերմաստիճանում, ֆիլտրում, մնացած հումքը ճզմում: Ստացված թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնում են 200 մլ-ի: Ընդունում են 1/3 բաժակ օրը 2 անգամ ուտելուց 1 ժամ առաջ:
Առյուծագու ոգեթուրմ (Tinctura Leonuri)- պատրաստում են 70% սպիրտով 1:5 հարաբերությամբ: Իրենից ներկայացնում է կանաչագորշավուն գույնի թափանցիկ հեղուկ՝ դառը համով և թույլ հոտով: Ընդունում են 30-50 կաթիլ օրը 3-4 անգամ: Կատվախոտի կաթիլներից ուժեղ է ազդում:
Առյուծագու հեղուկ էքստրակտ (լուծամզվածք) (Extractum Leonuri fluidum)- գորշականաչավում հեղուկ է՝ դառը համով և յուրօրինակ թույլ հոտով: Պատրաստում են 70% սպիրտով: Ընդունում են 15-20 կաթիլ օրը 3-4 անգամ:
Առյուծագու խոտի հյութը քամում են թարմ խոտից, ընդունում են 30-40 կաթիլ 2 ճաշի գդալի համար օրը մի քանի անգամ ուտելուց 30 րոպե առաջ:
Հակացուցումները և հնարավոր կողմնակի էֆեկտները
Առյուծագու պրեպարատները չի կարելի կիրառել զարկերակային հիպոտենզիայի, բրադիկարդիայի ժամանակ:
Կիրառությունն այլ բնագավառներում
Սերմերից ստացված ճարպայուղը պիտանի է բարձրորակ լաքերի պատրաստման համար, ինչպես նաև թղթի և գործվածքների տոգորման համար՝ դրանք անջրանցիկ դարձնելու նպատակով: Բույսից կարելի է ստանալ վուշին և չինական կանեփին որակով նման մանրաթել: Վերգետնյա մասը գործվածքները ներկում է մուգ կանաչավուն գույնի: Անասնաբուժությունում առյուծագու խոտի թուրմը կիրառվում է որպես միզամուղ միջոց:
Աճեցման գյուղատնտեսական տարրեր
Առյուծագին նախընտրում է բերքատու, դրենաժացված հողատարածքներ: Մշակման համար անհրաժեշտ է ընտրել անստվեր հողեր: Նպատակահարմար է ցանքսը կատարել շարքերով ձմռան շեմին՝ աշնանացան (հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին): Սերմերը ցանում են 1-2 սմ խորության վրա: Գարնանացանքսի ժամանակ օգտագործում են շերտավորված սերմեր, ինչի համար դրանք խառնում են խոնավ գետային ավազի հետ 1:3 հարաբերությամբ և ձմռանը պահում ձյան տակ 30-40 օր: Հողամասի մշակումը սկսվում է հողի փխրեցմամբ և մոլախոտի հեռացմամբ:
Թարգմանությունը` Հռիփսիմե Ազիզյան
Ռուսերեն աղբյուրը` lekmed.ru
Հայերեն աղբյուրը` med-practic.com
Տեղեկատվություն. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն