Առաջին օգնություն Ցնցումային նոպաներ
Վնասվածքի, հիվանդության, տենդի, վարակի, թույների ազդեցությունից գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը կարող Է դառնալ անկանոն։ Դա հանգեցնում է նրա գործունեության խանգարմանը և արտահայտվում Է տարբեր ձևի և հաճախականության ցնցումային նոպաներով։ Ցնցումային նոպան վիճակ Է, որն ուղեկցվում Է մկանների անկառավարելի կծկումներով և գիտակցության խանգարումներով։
Ցնցումային նոպա առաջացնող քրոնիկ հիվանդություններից է էպիլեպսիան։ Երեխաների մոտ ցնցումային նոպա կարող է զարգանալ մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով։
ԷՊԻԼԵՊՍԻԱ
էպիլեպսիան հիվանդություն է, որն ուղեկցվում է գիտակցության կորստով ընթացող տարբեր ձևի և տևողության նոպաներով: Որոշ հիվանդների մոտ նոպաները դրսևորվում են գիտակցության մի քանի ակնթարթ տևող կորստով։ Այդ ժամանակ հիվանդը կարող է պարզապես ընդհատել, իսկ նոպայի ավարտից հետո շարունակել կատարել գործողությունները՝ մինչև իսկ չհասկանալով, թե ինչ է կատարվել։ Այս վիճակները տուժածի կյանքին վտանգ չեն ներկայացնում և սովորաբար չեն պահանջում առաջին օգնություն։ Էպիլեպտիկ ցնցումային նոպան բնութագրվում է հանկարծակի վրա հասնող գիտակցության կորստով, որն ուղեկցվում է անկառավարելի ջղաձգումներով և սովորաբար տևում է մի քանի րոպե։
Մինչև բուն ցնցումային նոպայի զարգանալը որոշ հիվանդներ ունենում են մոտալուտ նոպայի յուրահատուկ նախանշաններ (աուրա), ինչպես օրինակ՝ տեսողական խաբկանքներ, տարօրինակ ձայներ, համեր, հոտեր։ Եթե անձը զգում է նախանշաններ, նա կարող է մինչև նոպայի սկսվելը առանձնանալ, ընդունել հարմար դիրք կամ զգուշացնել շրջապատող անձանց։ Նոպայի ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունը մեծ դժվարություն չի ներկայացնում, թեև դուք կարող եք վախենալ՝ անսպասելիորեն տեսնելով որևէ մեկին այդ վիճակում։ Հիշեք, որ ո՛չ հիվանդը, ո՛չ դուք չեք կարող կառավարել նոպան։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Մի՛ փորձեք դադարեցնել նոպան։ Մի բռնեք կամ զսպեք տուժածին, քանի որ դա կարող է հանգեցնել ոսկրամկանային համակարգի վնասվածքների։
- Պաշտպանեք տուժածին հնարավոր վնասվածքներից: Հեռացրեք մոտակա առարկաները։ Պաշտպանեք գլուխը՝ նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ։
- Մի՛ փորձեք ինչ-որ բան տեղադրել ծնոտների միջև։ Ցնցումների ժամանակ հիվանդները հազվադեպ են կծում լեզուն կամ այտերը այնպիսի ուժով, որ առաջանա ուժեղ արյունահոսություն։ Սակայն հնարավոր է որոշակի քանակությամբ արյան առկայություն։ Նոպայից հետո հիվանդը լինում է քնկոտ և ապակողմնորոշված։ Անմիջապես ցնցումների ավարտից հետո բերեք տուժածին կողքի ապահովության դիրքի, որպեսզի բերանի խոռոչում կուտակված հեղուկները՝ թուքը, արյունը, փսխման զանգվածները, կարողանան արտահոսել։
- Հանգստացրեք տուժածին։ Եթե նոպան տեղի է ունեցել մարդաշատ վայրում, հիվանդը կարող է անհարմար զգալ, շփոթվել։ Խնդրեք ներկաներին չհավաքվել նրա շուրջը։ Մնացեք տուժածի կողքին մինչև նրա գիտակցությունը լրիվ վերականգնվի և նա կարողանա շրջապատում կողմնորոշվել։ Ահազանգեք շտապ օգնություն:
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
ՏԵՆԴԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ
Տենդային ցնցումները հիմնականում հանդիպում են փոքր երեխաների մոտ։ Դրանք առաջանում են տարբեր հիվանդությունների ժամանակ բարձր ջերմության հետևանքով։
ՆՇԱՆՆԵՐԸ
- վատառողջ տեսք,
- մարմնի բարձր ջերմաստիճան (38°C և ավելի),
- տաք, կարմրած, քրտնած մաշկ,
- կուլ գնացած աչքեր, հնարավոր է շլություն,
- ողնաշարի կամարաձև ծռում,
- դեմքի մկանների ջղաձգություն,
- վերջույթների ցնցումներ,
- դեմքի և պարանոցի անոթների գերարյունություն,
- առատ թքարտադրություն։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Պաշտպանեք երեխային հնարավոր վնասվածքներից։ Հեռացրեք մոտակա առարկաները։ Պաշտպանեք գլուխը՝ նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ։
- Ձեռնարկեք միջոցառումներ՝ ջերմությունն իջեցնելու ուղղությամբ, սակայն խուսափեք երեխային գերսառեցնելուց։
- Հանեք երեխայի հագուստը, ապահովեք մաքուր օդի անհրաժեշտ քանակը։
- Երեխայի մարմինը շփեք գոլ ջրով թրջված սպունգով՝ գլխից դեպի ոտքեր (նկ.14.2)։
- Ցնցումների ավարտից հետո բերեք երեխային կողքի ապահովության դիրքի, մաքրեք բերանի խոռոչը, ապահովեք շնչուղիների անցանելիությունը։
- Ահազանգեք շտապ օգնություն: Տենդային ցնցումների դեպքում երեխան անհապաղ բժշկական օգնության կարիք ունի։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն