Ավանդական բժշկություն Արևածաղիկ - Подсолнечник - Helianthus
Արևածաղիկ - Подсолнечник - Helianthus
Բույսի լատիներեն անվանումն է Helianthus, որը համահունչ է հայերենին՝ Արեւի ծաղիկ: Բույսն ունի նաեւ հայերեն ՝արեւելած, արեւերթիկ, այլ անվանումներ: Արեւածաղկի արեւամետ բնույթը բնորոշում է աուքսին բուսահորմոնը, որը կարգավորում է բույսի աճման ընթացքը. Կուտակվում է ցողունի ստվերոտ մասում, իսկ զամբյուղաթափքն ու տերեւները ուղղվում են դեպի արեւը: Սերմերը հասունանալուց հետո զամբյուղաթափքը այլեւս չի պտտվում ու մասամբ ուղղված է դեպի արեւելք: Արարիչը դասավորել է զամբյուղաթափքի սերմերն այնպես, որ յուրաքանչյուրի դիրքի կորդինատները հաշվարկվում են ըստ Ֆերմիի գալարագծի բանաձեւի:
Արեւածաղիկը բարդածաղկավորների (ըստ ժամանակակից դասակարգման՝ աստղածաղկավորների) ընտանիքի միամյա խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է մեկից մինչեւ 2,5 մետրի: Արմատն առանցքային է, ցողունը՝ ոչ ճյուղավորվող: Տերեւները հերթադիր են, կոթունավոր, սրտաձեւ: Ծաղիկները հավաքված են միայնակ զամբյուղներով: Արտաքին լեզվակավոր ծաղիկները դեղին են, ներքին ծաղիկները խողովակավոր են մուգ դեղնանարնջագույն: Պտուղը քառանկյուն սերմիկ է:
Բույսի հայրենիքը Հյուսիսային Ամերիկայի հարավային շրջաններն են, որտեղ հայտնի է եղել Ք.ա. 3-րդ հազարամյակում: Եվրոպա է բերվել Լատինական Ամերիկայից:
Ինկերը աստվածացրել են Արեւի ծաղիկը, հայտնաբերվել է բույսի ոսկեձույլ արձանիկը: Ի դեպ՝ հին աշխարհում ոսկին արեւի խորհրդանիշ մետաղն էր:
Իսկազբանե եվրոպացիները մշակում էին արեւածաղիկը որպես զարդաբույս, նույն նպատակով (1689 թ.) Ռուսաստան էր բերել Պետրոս Մեծը: Մեր օրերում որպես զարդաբույս հիմնականում մշակվում է արեւածաղիկ սրատերեւը:
Սերմից ստանում են արժեքավոր յուղ, ցողունի մեջ պարունակվող (43-48 % ) ցելյուլոզայից՝ թուղթ, որոշ տեսակներից՝ կաուչուկ:
Արեւածաղկի բոլոր մասերը պարունակում են օգտակար նյութեր, ինչի շնորհիվ բույսը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ:
Գիտական բժշկությունը կիրառում է զամբյուղաթափքի (առանց սերմերի) վերամշակման արդյունքում ստացված պեկտինը, որը կարգավորում է աղեստամոքսային համակարգի գործունեությունը՝ ճնշում է նեխում առաջացնող բակտերիաներն ու բարելավում աղիների օգտակար միկրոֆլորան:
ԵԶՐԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ
Ոգեթուրմն օգտագործում են մալարիայի բուժման համար եւ որպես ախորժակը լավացնող միջոց: Նույն ոգեթուրմը ժողովրդական բժիշկներն օգտագործում են նաեւ մարսողության խանգարման, եղնջատենդի, մրսածության բուժման ընթացքն արագացնելու նպատակով:
Ծաղիկները պարունակում են ներկող միացություններ, քոլին, բետաին, ֆենոլներ, ֆլավոնային նյութեր, սպիրտ, դառնանյութեր: Թուրմը խմում են որովայնի խիթերի ու բրոնխերի ասթմայի դեպքում: Եփուկն օգտակար է դեղնախտի, գրիպի, վերին շնչառական ուղիների ու սրտի հիվանդությունների բուժման ընթացքում: Եզրային վառ դեղին ծաղիկները հավաքեք ծաղկման սկզբում, փռեք 3-5 սմ շերտով, չորացրեք օդափոխվող սենյակում կամ ծածկի տակ:
Թուրմ: Մեկ ճ. գ. եզրային ծաղկաթերթերը մանրացրեք, 1 ժամթրմեք 300 մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ ուտելուց առաջ:
Եփուկ: Եզրային ծաղկաթերթերը մանրացրեք, 30 գրամ լցրեք 600 մլ եռջրի մեջ, 5 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 200-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ:
Ոգեթուրմ: Թարմ ծաղկաթերթերը լցրեք ապակյա տարայի մեջ, որքան հնարավոր է խիտ, ավելացրեք օղի՝ մինչեւ հումքը ծածկվի, կիպ փակեք երկաթյա կափարիչով, 2 ամիս թրմեք, քամեք, հումքը մզեք ու լցրեք հեղուկը ոգեթուրմի մեջ:
Պետք է ստացվի մուգ շագանակագույն լուծույթ: Ոգեթուրմից վերցրեք 1 թ.գ., լուծեք 100մլ ջրի մեջ, խմեք այդ չափաբաժնով օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Շարունակեք 10 օր, կրկնեք 3 օրից:
ԱՐՄԱՏ
Հավաքեք աշնանը, զամբյուղաթափքերը կտրելուց հետո: Հեռացրեք կողային մազարմատները, մաքրեք հողից, լվացեք հոսող ջրի տակ, չորացրեք օդափոխվող տարածքում կամ ծածկի տակ:
Ռուս գիտնական Գ.Ն. Ուժեգովը նկատել է, որ արմատի եփուկն ունի օրգանիզմում առաջացած վնասակար նյութերի նստվածքները տրոհելուու հեռացնելու հատկություն: Ուժեգովի եփուկն օգնել է բազմաթիվ մարդկանց՝ միզաքարային հիվանդության, արթրիտի, օստեոխոնդրոզի, ռեւմատիզմի, երբեմն նույնիսկ գլխացավի դեպքում:
Գրականությունում նկարագրված են եփուկի կիրառման բազմաթիվ օրինակներ: Շատերը գրում են ,որ հաջողվում է տրոհել ուրատային ու օքսալատային ծագում ունեցող քարերն ու իհարկե մոռանում են նշել հեղինակի անունը:
Ուժեգովի եփուկը: Չոր արմատը մանրացրեք որքան հնարավոր է փոքր կտորների, 200 մլ ծավալ զբաղեցնող հումքը լցրեք 3 լ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, քամեք: Հումքը լցրեք նույն ծավալի բաժակի մեջ ու պահեք սառնարանում,այն կարելի է օգտագործել եւս 2-3 անգամ: Երկրորդ անգամ եփեք 15 րոպե, իսկ երրորդ անգամ 20 րոպե՝ նույն քանակի ջրի մեջ:
Խմեք 200-ական մլ՝ օրը 6-8 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Այսինքն՝ բուժման ընթացքում պետք էսնվել փոքր չափաբաժիններով: Խմելուց առաջ կերեք կիտրոնի 1 օղակաձեւ կտրած շերտ, ընդամենը՝ օրը կես կիտրոն: Վնասակար նյութերի տրոհված նստվածքը, դուրս է բերվում մեզի հետ՝ բուժումը սկսելուց 15-20 օրհետո: Անցեք համապատասխան բուժզննում, շարունակեք մինչեւ մեզի գույնը պարզվի: Մշտապես խորհրդակցեք բժշկի հետ:
ՏԵՐԵՎԸ
Տերեւը պարունակում է ֆենոլկարբոնային թթուներ՝ քլորոգենի ու սուրճի ֆլավոնային նյութեր, խեժ, կարոտին, կումարին, փրփրանյութ (սապոնին): Հավաքեք նախքան ծաղկելը, չորացրեք մութ օդափոխվող տեղում, փոշիացրեք: Խմեք 1 ճ. գ., վաղ առավոտյան 50 մլ ջրի հետ: Միջոցը կարգավորում է Օդդիի փականի աշխատանքն ու մաքրում է լեղուղիները: Շարունակեք 20 օր, կրկնեք 1 շաբաթից:
Խորհուրդ է տրվում նաեւ փորկապության դեպքում:
Յուղամզվածք: Տերեւը հավաքեք մինչեւ ծաղկելը, աղացեք, 3 շաբաթ թրմեք արեւածաղկի յուղի մեջ(1:1), տաք արեւոտ տեղում, քամեք քառատակ ծալած թանզիֆով: Մշակեք մաշկը ցանի, ցելյուլիտի դեպքում:
ԶԱՄԲՅՈՒՂԱԹԱՓՔ
Ոգեթուրմն օգտակար է տղամարդկանց: Ծաղկմանսկզբում, նոր ձեւավորվող զամբյուղաթափքը մանրացրեք, 10 գ հումքը 10 օր թրմեք 100 մլ 70 %-անոց սպիրտի մեջ: Խմեք 30-ական կաթիլ՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ, լուծեք գոլ ջրի մեջ: Շարունակեք 20 օր, կրկնեք 10 օրից, ըստ անհրաժեշտության:
Զամբյուղաթափքն այն «միջավայրն» է որը սնում է սերմը՝ հատկապես ցինկով, ֆոսֆորով, ալֆա տոկոֆերոլով ( E վիտամին ), ամինաթթուներով, բուսական ստերոլներով, որոնք անհրաժեշտ են շագանակագեղձին:
Ոգեթուրմը ներմերսում են ռեւմատիզմի ու հոդատապի պատճառած ցավերը նվազեցնելու նպատակով:
Աղացած զամբյուղաթափքի ու շաքարավազի խառնուրդն (1:1) օգտակար է լեղապարկի, աղեստամոքսայինհամակարգի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ու դիսբակտերիոզի դեպքում: Խառնուրդից վերցրեք 1 թ. գ. լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ: Խմեք այդ չափաբաժինը օրը 3 անգամ ուտելուց առաջ:
ՑՈՂՈՒՆ
Արմատից բարձրացող օգտակար նյութերի որոշ մասը կուտակվում է ցողունի մեջ: Ժողովրդական բուժարարներն առաջարկում են բերքահավաքից անմիջապես հետո մանրացնել, չորացնել ու պահելթղթեպարկիկի մեջ:
Թուրմ. 10 գ հումքը 24 ժամ թրմեք 500 մլ ջրում,որից հետո եփեք 3-5 րոպե, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 10 օրից, ըստ անհրաժեշտության: Ազդեցիկ միջոց է, հանում է հոդերի ցավն ու լավացնում շարժունակությունը, հեռացնում է երիկամների ու միզուղիների մանր քարերն ու ավազը:
ՀեՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ.
Արեւածաղկի ցողունում պարունակվում է կաուչուկ:
Մշակվելեն արեւածաղկի հատուկ տեսակներ, որոնց մեջ պարունակվող կաուչուկը ստանում են ցողունի վրա բացվող ճեղքերից:
Արեւածաղկից ստացված կաուչուկը հազվադեպ է ալերգիա առաջացնում:
ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՄԵՂՐ
Մեղուն հավաքում է արեւածաղկի եզրային լեզվակավոր ծաղիկների հյութը: Մեղրը ոսկեգույն է, բյուրեղացածը՝ բաց սաթի, երբեմն կանաչավուն երանգի, ունի տտիպ համ ու թույլ բուրմունք, համային որակը լավացնելու համար երբեմն խառնում են լորենու կամ այլ բույսերի մեղրի հետ:
Պարունակում է զգալի քանակությամբ ճարպեր, որպես փափկեցնող միջոց հարմար է արտաքին ու ներքին օգտագործման համար:
Ճաքեր կրունկների վրա. քաղցր պղպեղի պտղամսի քերուկը խառնեք արեւածաղկի մեղրի հետ, քսեք քնելուց առաջ, ծածկեք լաթով, հագեք գուլպաներ:
Ոտնաթաթերի, կրունկների, մատների ճաքերի վրա քսեք մեղր, լվացեք 8-10 ժամ անց:
Հեմատոմա. Խառնեք 2 ճ. գ. կաթնաշոռ ու 1 ճ. գ. մեղր, դրեք վնասվածքի վրա, վիրակապեք, պահեք 2 օր:
ԱՐԵՎԱԾԱՂԻԿ. ՍԵՐՄԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Արեւածաղկի սերմը պարունակում է 4.73% ջուր, 3.02% մոխիր, 20.78% սպիտակուց, 51,46% ճարպեր, 20% ածխաջրեր, հանքային աղեր, այլ:
Սերմի 100 գ միջուկի էներգետիկ արժեքը 580 կկալ է, պարունակում է մարդու օրգանիզմինանհրաժեշտ բջջանքի 1 օրվա պահանջարկի 27%,պեկտին՝ 16%, խաղողաշաքար (գլյուկոզա )՝ 2.1%, մրգաշաքար ( ֆրուկտոզա)՝ 0.4%, նաեւ5-8.5գ օսլա ( 27% ), բուսաշաքար (սախարոզա)՝ 2.5 գ, օրգանիզմում դանդաղ լուծվող բարդ շաքարներ՝3 գ:
Արեւածաղկի սերմը B խմբի վիտամինների, E վիտամինի մեջ պարունակվող ալֆա տոկոֆերոլի, բազմաչհագեցված օմեգա-6 ճարպաթթուների, բուսական ստերոլների,ֆոսֆոլիպիդների՝ լեցիտին ու կեֆալին, ամինաթթուների, միկրո եւ մակրոտարրերի շտեմարան
Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս Ե Ր
Արեւածաղկի սերմը խորհուրդ է տրվում որպես դիետիկ սննդամթերք՝ հեպատիտի, կալցինոզի, սրտի իշեմիկ հիվանդության, հիպերտոնիայի, օստեոպորոզի, օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի, ալֆա տոկոֆերոլի ( E ), B1 ու B7 վիտամինների, մագնիումի, սելենի, պղնձի սակավության դեպքում: Պարունակում է զգալի քանակությամբ բոր, որը կարգավորում է մագնիումի, կալցիումի ու ֆոսֆորի փոխանակումը եւ ինսուլինի ազդեցությունը նմանակող վանադիում:
Արեւածաղկի հալվա: Ըստ պատմական աղբյուրների հալվայի պատրաստման եղանակը մշակվել է Պարսկաստանում(Ք. հ. 5-րդ դար), որպես հումք օգտագործվել է քնջութի սերմը: Մագնիումի պարունակությամբ այն մի փոքր գերազանցում է արեւածաղկի սերմին:
Աթերոսկլերոզ, զարկերակային բարձր ճնշում: Բուժման ընթացքը արագացնելու նպատակով կերեք 25-ական գրամ արեւածաղկի հալվա, օրը 4 անգամ:
Հետաքրքիր է իմանալ: Արեւածաղկի հալվա արտադրող առաջին գործարանը հիմնել է ռուս վաճառական Սվիրիդովը՝ 20-րդ դարի սկզբում:
Անքնություն: 100 մլ կաթի մեջ լուծեք 1 թ. գ. մեղր: Խմեք քնելուց 1 ժամ առաջ ու կերեք 20 գ արեւածաղկի սերմ: Կաթը եւ արեւածաղկի սերմը պարունակում են ամինաթթու տրիպտոֆան:
Այրուցք: Ուտելուց հետո կերեք 10-15 գ արեւածաղկի սերմ:
Հեպատիտ: Արեւածաղկի 20 գ սերմը տրորեք, խառնեք գարեջրի 5 գ խմորիչի հետ: Պահեք մութ տեղում: Կերեք 1-ական թ. գ., օրը 4 անգամ ուտելուց առաջ:
Խառնուրդը հարուստ է B1 վիտամինով, որը շատ արագ է յուրացվում ու արյան հոսքի հետ ուղղվում է լյարդի մեջ: Պարունակում է զգալի քանակությամբ նիացին ( PP), որը մաքրում է արյունատար անոթները ճարպից ու խոլեստերինից, կարող է հանել միգրենի ցավերը եւ ունի քնաբեր ազդեցություն: Խառնուրդը ակտիվացնում է պիրիդոքսինի (B6) ազդեցությունը, որի կարեւորագույն առաքելություններից է նաեւ գլիկոգենի փոխակերպումը գլյուկոզայի:
Խառնեք արեւածաղկի չբոված սերմ ու մեղր (1:1): Կերեք 1-ական ճ. գ. օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո: Միջոցն ունի հիպոտենզիվ ազդեցություն ու օգտակար է լյարդին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Արեւածաղկի սերմի կեղեւը վնասում է ատամի արծնը: Օրգանիզմը չի կարող 1 օրում յուրացնել 100 գրամից ավելի սերմ:
Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Տեղեկատվությունը. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն