Ավանդական բժշկություն Փիսիկխոտ - Котовник кошачий - Nepeta cataria
Փիսիկխոտ - Котовник кошачий - Nepeta cataria
Փիսիկխոտը՝ նույնն է կատվադաղձը շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող 45-100 սմ բարձրության հասնող բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է: Ցողունը ճյուղավոր է, ծածկված բարակ, գորշագույն, կարճ կեռված՝ թավշյա մազիկներով: Տերեւները կոթունավոր են, սրտաձեւ, ատամնաեզր, ցածրի երեսին մոխրագուն, աճում են հակադիր զույգերով: Ծաղիկները սպիտակ կամ բաց վարդագույն են, կառուցվածքը անկանոն՝ ոչ համաչափ է: Ծաղկապսակի ներքեւի թերթիկի վրա կան մանուշակագույն բծեր: Ծաղկաբույլը խիտ հուրանաձեւ հասկ է: Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամիսներին: Բարձր մեղրատվություն ապահովող բույս է՝ մինչեւ 400 կգ մեկ հեկտարից: Մեղրն ունի սաթի գույն, կիտրոնի բուրմունք, հաճելի համ, բյուրեղանալուց հետո բաց կրեմագույն: է:
ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈւԹՅՈւՆԸ
Բույսի կանաչ զանգվածում հայտնաբերվել են. 0.7% եթերային յուղ, որը պարունակում է գերանիոլ, ցիտրալ, լիմոնեն, դառնանյութեր, ասկորբինաթթու (C վիտամին) : Տանին՝ 11%: Բույսին բնորոշ նեպետա-լակտոն: Թթու փրփրանյութեր (սապոնին)` 0.26%: Կոճղարմատում հայտնաբերվել է ալկալոիդ նուֆարին, որի քիմիական բանաձեւը գտել են Երեւանի բուսաբանական այգու մասնագետները:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ: Փիսիկխոտը հաճախ անվանում են փիսիկխոտ կիտրոնային, քանի որ բույսը՝ հատկապես ծաղկման շրջանում կուտակում է զգալի քանակությամբ կիտրոնաթթու: Գիտական անվանումն է՝ Nepeta cataria:
ՀՀ բնական պայմաններում փիսիկխոտը տարածված է Արագած լեռան ստորոտում: Աճում է ճանապարհների եզրին, թփուտներում, աղբոտ վայրերում:
ՕԳՏԱԿԱՐ ԱԶԴԵՑՈԻԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Բուժական նպատակներով օգտագործելու համար խոտաբույսը հավաքում են ծաղկման շրջանում: Հումքը հարկավոր է չորացնել ստվերում եւ պահել չոր տեղում: Փիսիկխոտը կիրառվում է միայն ժողովրդական բժշկությունում: Բույսի թուրմն ունի սրտի ռիթմերն արագացնող, լեղամուղ, հակամանրէ ազդեցություն, լավացնում է ախորժակը, բարձրացնում է ստամսահյութի թթվայնությունը: Նպաստում է լեղապարկի ու լեղուղիների մաքրմանը, լեղու արտազատմանը:
ԹՈւՐՄ. 2 ճ.գ. մանրացրած հումքը, 8 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ տաք (50- 60° C) ջրի մեջ, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ՝ հեւոցի, բրոնխիտի, հազի, սրտի նեւրոզի, դեպրեսիայի, դաշտանի խանգարման, գլխացավի, փորկապության դեպքում:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության, տախիկարդիայի դեպքում, ինչպես նաեւ հղիներին եւ անհատական անընկալունակության պարագայում:
ՔԱՐԵՐ ԼԵՂԱՊԱՐԿՈւՄ Հարկավոր է. Նարդոսի ծաղիկներ՝ 50 գ Պատրինջի տերեւ՝ 50 գ Գետնամորու՝ հատապտուղ՝ 50 գ Գետնամորու տերեւ՝ 50 գ Ուրցի խոտ՝ 100 գ Փիսիկխոտ՝100գ Դաղձի տերեւ՝ 100 գ: Բաղադրամասերի չափաքանակը նշված է չոր հումքի համար: Հումքը մանրացրեք, խառնեք, լցրեք թղթե պարկիկի մեջ: Պատրաստման եղանակը. Խառնուրդից վերցրեք 1 թ. գ. , լցրեք 200 մլ տաք ( 50- 60°C ) ջրի մեջ, 8 ժամ թրմեք ջերմապահում, քամեք: .Օգտագործման կարգը. Խմեք 100-ական մլ՝ վաղ առավոտյան ու քնելուց 1 ժամ առաջ (երեկոյան 10-11-ը):
Բաղադրատոմսի բացառիկ առանձնահատկության մասին
Ա. Ուրցը սիրում է աճել ժայռերի ճեղքերի մեջ, գետնամորին հաճախ աճում է սակավահող լանջերին: Այս բույսերն ունեն լեղապարկում գոյացող խիտ սեւ մաղձն ու քարերը տրոհելու հատկություն, որոնք պետք է նաեւ հեռացնել օրգանիզմից:
Բ. Նարդոսը կանխում է բորբոքման վտանգը:
Գ. Փիսիկխոտը, դաղձն ու պատրինջը շարժում են տրոհման հետեւանքով առաջացած մասնիկները եւ ուղղում դեպի միզուղիները: Բուժման արդյունքը սկսում է երեւալ յոթ օրից մեզի հետ հեռացվող պղտոր մաղձի տեսքով, որից հետո դուրս են բերվում ավազի հատիկները:
Դ. Վերոգրյալ չափաբաժինը կբավարարի մոտ երեք ամիս, սակայն կախված հիվանդի վիճակից բուժման ժամկետը հնարավոր է երկարի մինչեւ մեկ տարի:
Ե. Որպես օրենք թուրմի օգտագործման պարագայում ցավեր չեն առաջանում: Բուժման ընթացքը պետք է վերահսկվի բժշկի կողմից՝ վիզուալ, անալիզներ, բուժզննում համապատասխան սարքերի միջոցով:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն