ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ և ԱՐՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանում արյունաբանության և արյան ծառայության զարգացման ակունքները սկիզբ են առնում անցյալ դարի 30-ական թվականներից, երբ Մոսկվայից մեր հայրենակից պրոֆեսոր Ա.Ա.Բաղդասարովի առաջարկով և անմիջական ղեկավարությամբ մասնագետների հատուկ խումբ է ժամանում Երևան` դոնորության քարոզչության և արյան ծառայության կազմակերպման նպատակով:
1933 թվականին Երևանում Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի ստեղծմամբ հիմք է դրվում Հայաստանի արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի պատմությանը: 1939 թվականից Մոսկվայի արյան փոխներարկման ինստիտուտի հայկական մասնաճյուղը սկսում է գործել որպես Հայաստանի արյան փոխներարկման հանրապետական կայան: Միաժամանակ բացվում են արյան փոխներարկման բաժանմունքներ Լենինականում (Գյումրի)՝ Ս.Թովմասյանի ղեկավարությամբ և Կիրովականում (Վանաձոր)՝ Ե.Ասլանյանի ղեկավարությամբ: Երևանում 1947թ. մարտի 17-ին Նախարարների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, որը 1993թ. վերանվանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի (ԱԿ):
ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
1947-1955թթ.
Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի առաջին տնօրենը անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանն էր, որի անունն է կրում ինստիտուտը, ներկայումս` Արյունաբանական կենտրոնը:
1956-1972թթ.
Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի վաղաժամ մահվանից հետո ինստիտուտի տնօրեն է նշանակվում Քամեր Անտոնի Անտոնյանը։
1973-1988թթ.
Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտը ղեկավարել է հանրապետության առողջապահության համակարգի ականավոր գործիչ Արմիկ Մելիքսեթի Եղիկյանը:
Խորին շնորհակալությամբ նշում ենք, որ Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի պատմության վերաբերյալ գրառումների սկիզբը դրվել է Արմեն Իսահակյանի կողմից:
ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ.
Ս.Ս.Դաղաբաշյանի տնօրինության օրոք կենտրոնում կատարվեցին զգալի կառուցվածքային փոփոխություններ բաժինների վերակազմավորման և ժամանակակից ախտորոշման սարքավորումներով հագեցվածության ուղղությամբ: Վերակազմավորվեց կենտրոնի Գիտական խորհուրդը: Այն համալրվեց հանրապետության ճանաչված գիտնականներով և առաջատար մասնագետներով: