Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Կազմակերպություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նոր, հարմարավետ հարկի բացումը. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նոր, հարմարավետ հարկի բացումը. erebunimed.com

2018 թվականի հուլիսի 20-ին «Էրեբունի» ԲԿ ղեկավարության աջակցությամբ, ի դեմս գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի, «Էրեբունի» ԲԿ ծննդատան 9-րդ հարկում բացվեց նոր հարմարավետ “PREMIUM” բաժանմունքը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհակալագիր հանձնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին. izmirlianmedicalcenter.com
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհակալագիր հանձնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին. izmirlianmedicalcenter.com

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհակալագիր հանձնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին՝ Երևանի ամառային փորձառության ծրագրի մասնակիցներին ընդունելու և մասնագիտական զարգացումն ապահովելու համար...

Վիրաբուժությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. izmirlianmedicalcenter.com
Վիրաբուժությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. izmirlianmedicalcenter.com

Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք

«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը հիմնադրվել է 2000թ.-ին՝ պրոֆ.Ա.Ի.Ադամյանի կողմից...

Ռադիոյոդոթերապիան շուտով հասանելի կլինի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Ռադիոյոդոթերապիան շուտով հասանելի կլինի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Այս շաբաթը նշանավորվեց հերթական կարևոր ձեռքբերմամբ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ռադիոյոդոթերապիայի ներդրման ծրագրի իրագործման ուղղությամբ. ՈՒԱԿ-ի միջուկային բժշկության ստորաբաժանումը համալրվեց...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Իզմիրլյան ԲԿ-ում հերթական անգամ կյանք փրկվեց. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան ԲԿ-ում հերթական անգամ կյանք փրկվեց. izmirlianmedicalcenter.com

Պացիենտ Ա․Մ․, շտապ կարգով, ընկերների ուղեկցությամբ բերվել է «Իզմիրլյան» ԲԿ` ծարահեղ ծանր վիճակում: Միանգամից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ հրատապ կազմակերպվել է նախավիրահատական հետազոտություն...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Ճառագայթային ախտորոշիչ ծառայություն. arabkirjmc.am
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի  Ճառագայթային ախտորոշիչ ծառայություն. arabkirjmc.am

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի  Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունն ունի տասնամյակների պատմություն և ձևավորված ավանդույթներ: Շարունակելով հին ավանդույթները` ծառայությունն այսօր  համապատասխանում  միջազգային չափանիշների պահանջներին...

Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ. armeniamedicalcenter.am

Պացիենտը` տղամարդ, 46 տարեկան, ամուսնացած է, ունի երկու երեխա, վարել է ակտիվ կյանք: Պացիենտի մոտ առկա են ռիսկի գործոններ. ակտիվ ծխող (օրական մինչեւ երկու տուփ), խոլեսթերինի բարձր ցուցանիշ:

Ս/թ փետրվարի 27-ին դիմել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST- սեգմենտի էլևացիայով առաջային պատին (STEMI): Շտապ կատարվել է կորոնարոգրաֆիա, որպես մուտք օգտագործվել է աջ ճաճանչային զարկերակը (right radial artery): Արդյունքում իրականացվել է ստենտավորում մեկ ոչ դեղապատ ստենտով, Abbott Vascular MULTI-LINK 8LL 3.5mm x 38mm (BMS) stent` /27.02.2018/-in stent 100% total occlusion with thrombus): Դուրս է գրվել բավականին բարձրացած կծկողական ֆունկցիայով` 33-35%:

Որոշ ժամանակ անց պացիենտը երկու օր չի ընդունել դեղը (Պլավիքս), ինչը հանգեցրել է ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի:

Ս.թ. ապրիլի 19-ին պացիենտը նորից դիմել է «Արմենիա» ՀԲԿ:  Հիվանդի մոտ առկա էր շնչարգելություն, հեւոց, շատ փոքր լարվածությունից՝ հոգնածություն, շնչահեղձություն, և կրծքավանդակի հետկրծոսկրային ուժեղ սեղմող բնույթի ցավեր: Այս անգամ նույնպես ախտորոշվել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Ներկայում բարդությունը նրանում էր, որ սրտամկանի ինֆարկտն ուղեկցվում էր սրտի ռիթմի լուրջ խանգարումներով. Հիսի խրձի աջ ոտիկի պաշարում, փորոքային եւ վերփորոքային էքստրասիստոլաներ NYHA III:

Նույն օրը` ապրիլի 19-ին իրականացվել է սելեկտիվ ռեկորոնարոգրաֆիա: Արդյունքում հայտնաբերվել է, որ կորոնար անոթավորումն աջ դոմինանտ տիպի է, ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակը (LAD) աթերոսկլերոտիկ ախտահարված է, մոտակա-միջին հատվածում վաղ իմպլանտացված ոչ դեղապատ ստենտը տոտալ խցանված է ՝100% թրոմբոտիկ զանգվածի առկայությամբ: Գոտևորող կորոնար զարկերակը (CX)-աթերոսկլերոտիկ ախտահարված է՝ առանց տեսանելի նեղացումների, աջ կորոնար զարկերակը  (RCA) աթերոսկլերոտիկ ախտահարված է՝ առանց տեսանելի նեղացումների:

Շտապ կատարվել է Ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակի (LAD) ռեվասկուլյարիզացիա եւ բազմակի բալոն դիլատացիա:

Ինտուբացվել է Ձախ կորոնար զարկերակի հիմնական ցողունը (LM):

Լարն անցել է (LAD) հեռակա հատվածները:

Կատարվել է (LAD) մոտակա եւ միջին հատվածների in stent բազմակի բալոն դիլատացիա Medtronic Solarice 3.5 mm x 20 mm բալոնով:

Արդյունքում վերականգնվել է արյան անտեգրատ հոսքը (TIMI III):

Վիրահատությունն իրականացրել է ինտերվենցիոն սրտաբան Պողոս Հրայրի Սարգիսյանը:

Այսպիսով, հաջողվեց հիվանդի կյանքին վտանգ սպառնացող վիճակից դուրս բերել:

Մենք հորդորում ենք հիվանդներին չդադարեցնել դեղերի ընդունումը:

Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ

«Արմենիա» ՀԲԿ

ինտերվենցիոն սրտաբան` Պողոս Հրայրի Սարկիսյան

Էլ.հասցե. boghosss@yahoo.com

Հեռախոս. +374 96 07 06 69

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«ՀԻՍՏՈՋԵՆ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԿԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
«ՀԻՍՏՈՋԵՆ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԿԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Օրերս «ՀԻՍՏՈՋԵՆ» կենտրոնին «TOP TEN AWARD INTERNATIONAL NETWORK» հեղինակավոր կազմակերպությունը  շնորհեց որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2015 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ...

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Ապրիլյան քառօրյայի, արցախյան ազատամարտի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 15 զինվորական այսօր բուժական զննություն անցան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am
«ՄԵԼԱՆՈՄԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ» Թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարն ՈՒԱԿ-ում. oncology.am

Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ մելանոմային նվիրված «Մելանոման կարելի է կանխարգելել» թեմայով 3-րդ գիտապրակտիկ սեմինարը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հարցազրույց «Արաբկիր» ԲՀ Ապահովագրական եւ պայմանագրային հիվանդների սպասարկման ծառայության ղեկավար Քրիստինե Մովսեսյանի հետ. arabkirjmc.am
Հարցազրույց «Արաբկիր» ԲՀ Ապահովագրական եւ պայմանագրային հիվանդների սպասարկման ծառայության ղեկավար Քրիստինե Մովսեսյանի հետ. arabkirjmc.am

1. Ինչպե՞ս է կազմակերպվում  սպասարկումը, ներկայացրեք, խնդրեմ, բաժանմունքի ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագրությունը:

Ապահովագրական եւ պայմանագրային հիվանդների սպասարկման ծառայությունը գործում է շուրջ տասը տարի...

Փոքրիկ տոնախմբություն ՈՒԱԿ մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքում. oncology.am
Փոքրիկ տոնախմբություն ՈՒԱԿ մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքում. oncology.am

Սույն թվականի ապրիլի 19-ին ՈՒԱԿ-ի Մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքի ցերեկային ստացիոնարի մանկական բաժինը լի էր տոնով և ուրախությամբ, քանզի բաժանմունքը պատրաստվում էր տոնել...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Արգանդի միոմայի բուժում առանց արգանդը հեռացնելու, առանց կտրվածքի, առանց ընդհանուր անզգայացման: Արգանդային զարկերակի էմբոլիզացիա. oncology.am
Արգանդի միոմայի բուժում առանց արգանդը հեռացնելու, առանց կտրվածքի, առանց ընդհանուր անզգայացման: Արգանդային զարկերակի էմբոլիզացիա. oncology.am

ՈՒԱԿ է դիմել պացիենտ, 35 տ., իրեն հիվանդ  է համարում 2013 թվականից, երբ հերթական հետազոտություններից հետո հայտնաբերվել է արգանդի բազմահանգույցային միոմա: Պացիենտը գտնվել է դինամիկ հսկողության պայմաններում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՈՒԱԿ համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբեռումները. oncology.am
ՈՒԱԿ համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբեռումները. oncology.am

Հետևողական մնալով վերջին տարիներին իր որդեգրած ուղուն, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է համալրվել միջազգային ստանդարտներին համապատասխանող նորագույն ճշգրիտ սարքավորումներով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ՀՀ ԱՆ. armeniamedicalcenter.am
Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ՀՀ ԱՆ. armeniamedicalcenter.am

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությանը միության նախագահ Սուրեն Ստեփանյանի (Հայաստան) և գլխավոր քարտուղար Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ. armeniamedicalcenter.am
Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ. armeniamedicalcenter.am

Վիրաբուժության եվրոպական միության նախագահության պատվիրակությունը միության նախագահ Սուրեն Ստեփանյանի և գլխավոր քարտուղար Յան Կուլիգի (Լեհաստան)  գլխավորությամբ ապրիլի 26-29 Երևանում անցկացրել է նախագահության նիստ...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ-ը՝ PHILIPS MEDICAL SYSTEMS (NETHERLANDS) ընկերության ՀՀ պաշտոնական գործընկեր
ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ-ը՝ PHILIPS MEDICAL SYSTEMS (NETHERLANDS) ընկերության ՀՀ պաշտոնական գործընկեր

 Ըստ ՀՀ-ում իրականացված վերջին վիճակագրական տվյալների, սիրտ-անոթային անբավարարությունը` որպես ախտորոշում,  հանրության շրջանում զբաղեցնում է առաջին տեղը: ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ-ը՝ հանդիսանալով...

Ախտորոշում
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության ծառայության նոր որակ ՈՒԱԿ-ում. oncology.am
Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության ծառայության նոր որակ ՈՒԱԿ-ում. oncology.am

Սիրելի հայրենակիցներ,

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Կրծքի պլաստիկ վիրահատություն.խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից
Կրծքի պլաստիկ վիրահատություն.խորհուրդներ պլաստիկ վիրաբույժից

Կուրծքը մայրության, գեղեցկության և առհասարակ կանացիության խորհրդանիշն է: Գեղեցիկ կուրծքը ոչ միայն ցանկացած կնոջ երազանքն է այլ նաև նրա հպարտությունը, սակայն միշտ չէ որ այն գոհացնում է կնոջը: Եթե նախկինում կանայք ստիպված էին համակերպվել դրա հետ...

Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ