Ավանդական բժշկություն Եղեսպակ դեղատու - Шалфей лекарственный - Salvia officinalis
Եղեսպակ դեղատու - Шалфей лекарственный - Salvia officinalis
Եղեսպակ բժշկականը շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչեւ 75սմ բարձրության հասնող բազմամյա խոտաբույս է:
Ընձյուղները բազմաթիվ են: Տերեւները կոթունավոր, ամբողջաեզր, ձվաձեւ, երկարավուն, նոր բացվողները՝ սպիտակ խավապատ են: Ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ մանուշակագույն: Ծաղկաբույլը հուրանաձեւ է: Մեղրատու բույս է՝ 70-150 կգ համեղ ու բուրավետ մեղր 1 հեկտարից: Պարունակում է եթերային յուղեր՝ մինչեւ 2.5%, ասկորբինաթթու՝ 500մգ/100գ, օսլա, սպիտակուցներ, խեժ:
Քչերին է հայտնի որ բույսը պարունակում է ապիգենին ու լյութեոլին ֆլավոններ, որոնք ունեն հակաբորբոքային, հակաօքսիդանտ, քաղցկեղային բջիջները տրոհող, ուղեղի աշխատանքն ակտիվացնող ու հիշողությունը լավացնող ազդեցություն: Հայտնաբերվել են նաեւ օլեինի, ուրսոլի, ֆումարի, քլորոգենի, սուրճի ու այլ թթուներ, նիկոտինամիդ:
Եղեսպակն ունի նյարդերը հանգստացնող, քնաբեր, հակասնկային, արյունարգել հատկություն: Թուրմով լվանում են գլուխը միգրենի (նաեւ մազաթափության ) դեպքում, չոր խոտի փոշու հոտը վերադարձնում է ուշագնաց մարդու գիտակցությունն ու կանխում է գլխապտույտը: Նվազեցնում է շաքարի պարունակությունն արյան մեջ: Պարունակում է էսթրոգենանման նյութեր՝ կիրառվում է կանանց հիվանդությունների ու դաշտանադադարի դեպքում: Ուսումնասիրվել է եղեսպակի ազդեցությունն ուղեղի կոգնիտիվ ֆունկցիայի ու, հատկապես, Ալցհայմերի հիվանդության վրա: Եղեսպակի տերեւից ու ծաղկից ստացված պատրաստուկներն օգտակար են տարեցներին: Բուժական նպատակներով ու որպես համեմունք օգտագործելու համար հավաքում են ցողունի վերին հատվածն ու տերեւը, ծաղկման սկզբից մինչեւ հոկտեմբեր: Բույսի եթերային յուղն օգտագործվում է օծանելիքի ու օճառի արտադրությունում:
Եղեսպակի կիրառությունը հայկական բժշկությունում. դեղատոմսեր
Բույսի հայերեն այլ անվանումներն են մատնոցխոտ, մեղրթերթ, քարձանձ, իսկ Ամիրդովլաթ Ամասիացին անվանել է՝ «ըղտու լեզու», հավանաբար այն պատճառով, որ ծաղիկը երկշուրթ է: Բույսի բուժիչ հատկությունների մասին նա գրել է. «Եթե կինը խմի եղեսպակի եփուկի ջուրը, դաշտանը կառատանա եւ արգանդը կմաքրվի մեռած պտղից: Այս բույսի հյութով գլուխը լվանալու դեպքում մազերը սեւ գույն կստանան:
Եփուկի ջրով լողանալու դեպքում կանցնի մաշկի քորը, ցանը, կբուժվեն խոցերը: Եթե մեկ կարաս գինուն 200 գրամ եղեսպակ (10:1) խառնեն, ապա կօգնի երիկամների, միզապարկի ցավի, հազի, մարմնի թուլության դեպքում եւ դաշտան կառաջացնի»:
Թուրմ. չորացրած, փոշի դարձրած եղեսպակի 2 ճ.գ. խոտի վրա լցրեք 400 մլ եռջուր, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 130-ական մլ, օրը 3 անգամ` բրոնխիտի, երիկամների, ստամոքսի, աղիների, միզապարկի, լեղապարկի ու լյարդի բորբոքումների, խոլեցիստիտի դեպքում: Թարախային վերքերը լվացեք ավելի խիտ թուրմով (4 ճ.գ.) կամ դրեք թրջոց:
Հիշողությունը լավացնող. եղեսպակի չոր, տերեւն ու ծաղիկը դարձրեք փոշի, խառնեք (2:1): Հումքի 1 թ.գ. 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում: Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Լնդերի, կոկորդի հիվանդություններ. լցրեք 1-ական թ.գ. եղեսպակի տերեւ ու կաղնու կեղեւ տարբեր տարաների մեջ, ավելացրեք 100-ական մլ եռջուր, 10 րոպե եփեք, 30 րոպե թրմեք: Քամելուց հետո եփուկները խառնեք եւ կատարեք ողողում:
Ստամոքսի խոց. եղեսպակի ու ջղախոտի (եզան լեզու) չոր տերեւները մանրացրեք, խառնեք (1:1): 1 թ.գ. հումքը լցրեք 150 մլ եռջրի մեջ, խառնեք, 5 րոպե եփեք, 1 ժամ թրմեք: Խմեք օրը 1 անգամ՝ 100մլ: Շարունակեք 20 օր: Խորհրդակցեք բժշկի հետ:
Անգինա. եղեսպակի 2 ճ.գ. չոր խոտն ու սխտորի 4-5 ատամիկ մանրացրեք, ավելացրեք 1լ եռջուր, տարան ծածկեք, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, 45 րոպե թրմեք, քամեք: Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ կատարեք ողողոմ:
Մրսածություն. եղեսպակի չոր տերեւը փոշի դարձրեք, խառնեք մեղրին (1:10): Կերեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ՝ 100 մլ գոլ հանքային ջրի հետ:
Եղեսպակի 10 գ չոր, փոշի տերեւը լցրեք 1լ սպիտակ գինու մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 3 րոպե եփեք, 1 ժամ թրմեք: Խմեք 50-ական մլ՝ ժամը 1 անգամ:
Դաշտանադադար. խմեք օրը 3 անգամ, 2-ական թ.գ. ղեսպակի տերեւից քամված թարմ հյութ:
ԶԳՈւՇԱՑՈւՄ: Նվազեցնում է կերակրող մայրերի կաթը: Հակացուցված է հղիներին, վահանագեղձի ցածր ֆունկցիայի, անհատական անընկալունակության դեպքում: ՀՀ-ում մշակվում են Բրազիլիայից բերված եղեսպակ փայլունն (S. Splendes) ու այլ տեսակներ՝ ծաղկազարդարման համար: Բուժման նպատակով օգտագործեք միայն դեղատնից գնվածը:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն