|
|
ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱՎԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1969թ.: Հիմնադրման ժամանակ գործել է որպես մաշկավեներաբանական հարնրապետկան դիսպանսեր, 1993թ. Երևանի քաղաքային մաշկավեներաբանական դիսպանսերը միավորվել է նրան: |
|
|
Կենտրոնը հանդիսանում է ԵրՊԲՀ «Մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի» ամբիոնի, ԱԱԻ «Մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի» ամբիոնի, բժշկական ուսումնարանների, քոլեջների կլինիկական բազա: Կենտրոնում կան 3 ստացիոնար բաժանմունքեր` մաշկաբանության, սնկաբանության և սեռավարակաբանության, ինչպես նաև ամբուլատոր-կլինիկական բաժին, որոնք իրականացնում են հանրապետության ազգաբնակչության կոնսուլտատիվ-բուժական օգնություն: |
|
Կենտրոնում գործում է Հայաստանի մաշկավեներաբանների գիտական ընկերությունը, որում ընդգրկված են ոչ միայն կենտրոնի աշխատակիցները, այլ նաև հանրապետության բոլոր մաշկավեներաբանները: Մաշկավեներաբանների գիտական ընկերությունը բոլոր մաշկավեներաբանների համար ծառայում է որպես alma mater բժշկական նորությունների, կազմակերպչական և մեթոդական նոր մոտեցումների մասին տեղեկանալու հարցում: |
|
Լինելով միակ մասնագիտական հիմնարկը հանրապետությունում, այն հանդիսանում է կազմակերպչական-մեթոդական կենտրոն ոչ միայն մաշկավեներաբանների համար, այլ նաև հարակից մասնագետների` մանկաբարձ-գինեկոլոգների, ուռոլոգների, սեքսոպաթոլոգների, ընտանեկան բժիշկների համար: |
|
Կլինիկայի ուժերով պատրաստվել և հրապարակվել են բազմաթիվ ձեռնարկներ, ժողովածուներ, բուկլետներ: Վերջին հրապարակումներից է «Սեռավարակների վարման ազգային ուղեցույցը»: Մեծ ուշադրություն է դարձվում նաև ազգաբնակչության սեռական դաստիարակության, սեռական կյանքի հիգիենայի, վերարտադրողական առողջության հարցերին: Պարբերաբար իրականացվում են վարժանքներ, սեմինարներ բժիշկների և հասարակության տարբեր շրջանների համար: Սեռավարակների կանխարգելման միջոցով իրականացվում է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելում: |
|
Տեխնիկական հագեցվածությունը բավարար է: Կենտրոնը ունի 100 մահճակալ:Կլինիկայում աշխատում են չորս գիտությունների դոկտորներ-պրոֆեսորներ, երկու գիտությունների թեկնածուներ: Կլինիկայի աշխատակիցները տարբեր գործնական այցեր են իրականացրել մոտ և հեռակա երկրներ: Կենտրոնում որակավորում են ստանում բազմաթիվ կլինիկական օրդինատորներ: |
|
|
|
|
Կազմակերպության ստորաբաժանումները