ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ |
|
|
Տնօրեն | Գեորգի Գրիգորիի Օկոև, բ.գ.դ., պրոֆ. | +374 10 53 13 42 |
Փոխտնօրեն գիտության գծով | Կարինե Կարենի Առուստամյան, բ.գ.դ. | +374 10 53 01 72 |
Գիտական քարտուղար | Մարիամ Շահինյան, բ.գ. թ. | +374 10 53 20 72 |
Գլխավոր բժիշկ | Սարգիս Պատվականի Բարսեղյան | +374 10 53 08 82 |
Հասցե | ՀՀ, 0002, Երևան, Կենտրոն համայնք, Մաշտոցի պող., 22 շենք | Վեբ կայք | www.morevmankan.am | |
Հեռախոս | Տեղեկատու | +374 10 53 13 42 +374 10 53 06 41 |
Վերակենդանացման, անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
+374 10 53 12 42 |
Ընդունարան | +374 10 53 06 41 | Գիտա-մեթոդական բաժին | +374 10 53 13 52 | |
Ծննդաբերական բաժանմունք | +37410 53 34 82 | Բժշկա-գենետիկական խորհրդատվություն | +374 10 53 20 72 | |
Հետծննդյան բաժանմունք | +374 10 53 12 32 | Ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիա | +374 10 53 14 71 | |
Բարձր ռիսկի հղիների բաժանմունք | +374 10 53 14 70 | Ընտանիքի պլանավորման կաբինետ | +374 10 53 06 94 | |
Նորածնային բաժանմունք | +374 10 53 14 32 | Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի կաբինետ | +374 10 53 06 97 | |
Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք | +374 10 53 06 90 | Հաշվապահություն | +374 10 53 27 59 | |
Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք | +374 10 53 18 30 | |||
Էլ. հասցե | [email protected] | |||
Ֆաքս | +374 10 53 01 92 | |||
|
ՍՏԱՑԻՈՆԱՐ | ||||
I. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲԱԺԻՆ | ||||
. | ||||
1. Ծննդաբերական բաժանմունք | ||||
ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ | ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ | |||
Կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում մեկ տարվա ընթացքում կատարվում է 3000-ից ավել ծննդալուծում: Ծնունդներն ընդունվում են առանձնացված ծնարաններում: Յուրաքանչյուր ծնարանը հաշվարկված է․․․․>> |
||||
2. Հետծննդյան բաժանմունք | ||||
Ծննդկանները գտնվում են մոր և երեխայի համատեղ կեցության 1-, 2- և 3-տեղանոց հիվանդասենյակներում: Բոլոր հիվանդասենյակները ապահովված են փոքրիկ լողատաշտակով, փոքրիկի մահճակալով...>> | ||||
3. Բարձր ռիսկի հղիների բաժանմունք |
||||
Բաժանմունքում աշխատում են գերձայնային և ֆունկցիոնալ ախտորոշման, նաև կարդիոմոնիտորային հսկողության կաբինետներ: Բաժանմունքում հետազոտվում են հղիության վաղ, միջին և ուշ ժամկետներով...>> | ||||
II. ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԲԱԺԻՆ | ||||
Բաժանմունքը տարեկան սպասարկում է.
|
||||
III. ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԻՆ | ||||
|
|
|||
Գինեկոլոգիական բաժանմունքում օգտագործվում են ամենաժամանակակից վիրաբուժական տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս վերականգնել հիվանդի առողջությունը, կանանց խանգարված յուրահատուկ ֆունկցիաները և վերադարձնել առողջ մայրության բերկրանքը:
|
||||
1. Վիրաբուժական գինեկոլոգիա | ||||
Բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում ինչպես ավանդական (որովայնահատմամբ և հեշտոցային եղանակով), այնպես էլ լապարոսկոպիկ մուտքերով...>> | ||||
2. Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք | ||||
Բաժանմունքում անցկացվում են բուժական միջոցառումներ՝ ուղղված ամուսնական զույգի վերարտադրողական առողջության պահպանմանը և ամուսինների մոտ մանկածնության ֆունկցիայի վերականգնմանը...>> | ||||
IV. ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱ | ||||
|
|
|||
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա |
||||
ՄՄԱՊԳՀԿ-ի բժիշկ-անեսթեզիոլոգները կատարելապես տիրապետում են ընդհանուր և տեղային (ռեգիոնալ) ցավազրկման ժամանակակից մեթոդներին: Բաժանմունքը ցուցաբերում է շուրջօրյա մասնագիտացված օգնություն...>> | ||||
ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ |
||||
1. Ավանդական բժշկության կաբինետ | ||||
Կաբինետի առօրյա գործունեության հիմնական ուղղություններն են ասեղնաբուժությունը (ակուպունկտուրա), մանուալ թերապիան ("manus"` ձեռք), էլեկտրապունկտուրան (ազդեցություն ակուպունկտուրայի կետերի վրա էլեկտրական հոսանքով կամ էներգիայի այլ տեսակով), հոմեոպաթիան և ֆիտոթերապիան (բուսաբուժություն): | ||||
Ասեղնաբուժություն | ||||
Սկենար-թերապիա. Էլեկտրանեյրոստիմուլյատորը (էլեկտրանյարդախթանիչը) նախատեսված է ոչ ինվազիվ կենսակարգավորվող էլեկտրաիմպուլսային թերապիայի համար, ուղղված տարբեր ֆունկցիոնալ և օրգանական ախտաբանական կենսընթացների ժամանակ օրգանիզմի պահեստային հնարավորությունների ակտիվացմանը: |
||||
Քվանտային թերապիա կիրառվում է ինչպես ավանդական թերապիայի հետ համակցված, այնպես էլ ինքնուրույն: Դա ցածր էներգետիկ իմպուլսային լազերային և ինֆրակարմիր անընդմեջ ճառագայթման, ինչպես նաև ռեֆլեքսոգեն զոնաների վրա մշտական մագնիսական դաշտի ազդեցությունն է: | ||||
Բիոլազ-Օբեռոն ախտորոշումը նախատեսված է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի նախնական թեստավորման համար, և ավտոմատիկ հաշվարկների արդյունքում անց է կացվում ֆիզիոլոգիական առանձին համակարգերի և հոգեֆիզիոլոգիական վիճակի մեկնաբանում: | ||||
Մանուալ թերապիա Մանուալ թերապիան դա ձեռքային բուժական հնարքների համակարգ է, որոնց օգնությամբ կարելի է բավականին արդյունավետ ձերբազատվել գանգուղեղային նյարդերի, գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների, գանգի ոսկրերի, ներքին օրգանների, մկանային և կապանային համակարգի, հոդերի, ողնաշարի տարբեր հիվանդություններից և ախտաբանական փոփոխություններից: |
||||
Ռեֆլեքսոթերապիա | ||||
Կատարվում է ժամանակակից ռեֆլոքսոթերապիայի մեթոդներով ախտորոշում և բուժում: | ||||
2. Գինեկոլոգիական կաբինետ | ||||
Գինեկոլոգիական կաբինետում իրականացվում է հիվանդայցելուների ամբողջական հետազոտւմն ու բուժումը: Իրականացվում է խորհրդատվություն բեղմնականխման բոլոր տեսակների համար: Իրականացվում է հղիության պլանավորում, վարում և մինչհոսպիտալային սկրինինգ (ընտրույթային հետազոտություն), ինչպես առողջ, այնպես էլ տարբեր հիվանդություններ ունեցող կանանց մոտ: Անցանկալի հղիությունների դեպքում անցկացվում է խորհրդատվություն և հղիության արհեստական ընդհատման մեթոդի ընտրություն (դեղորայքային կամ վիրաբուժական): | ||||
3. Գենետիկայի կաբինետ |
||||
ՄՄԱՊԳՀԿ-ի Հանրապետական բժշկա-գենետիկական կոնսուլտացիան անցկացնում է ոչ միայն հղիների արյան շիճուկում РАРР-А (սպիտակուցներին կցված հատուկ պրոտեին) և AFP (ալֆաֆետոպրոտեին) սպիտակուցների որոշում, այլ նաև հղիության I եռամսյակում խորիոնի (թավկենու) բիոպսիա, երկրորդ եռամսյակում ամնիոցենտեզ (ջրաթաղանթահատում) և կորդոցենտեզ (պորտալարի ծակում): Ընդ որում ինտերֆազային (միջփուլային) խորիոնի ամնիոցիտների և կորիզների քրոմոսոմային քննությունը անցկացվում է 2 մեթոդով' կուլտիվացիայի (աճեցման) մեթոդով և FISH (ֆլյուոեսրցենտային in situ (տեղում) հիբրիդացում) մոլեկուլային-ցիտոգենետիկական մեթոդով: | ||||
4. Անդրոլոգիայի և էնդոկրինոլոգիայի կաբինետ | ||||
ՄՄԱՊԳՀԿ-ի անդրոլոգիայի և ներզատաբանության կաբինետը իրականացնում է էնդոկրին հիվանդություններով (շաքարային դիաբետ, թիրեոտոքսիկոզ, հիպոթիրեոզ, ճարպակալում և այլն) հղիների, ինչպես նաև անպտուղ հիվանդայցելուների, որոնց մոտ առկա է սպերմատոգենեզի խանգարումներ, ընդունելություն և բուժում: | ||||
5. Ատամնաբուժության կաբինետ | ||||
Կաբինետում հիվանդայցելուները ստանում են որակյալ ստոմատոլոգիական օգնություն, կատարվում է հղիների պլանային կանխարգելիչ ընդունելություն և բուժում հղիության տարբեր ժամկետներում` ժամանակակից ցավազրկող նյութերի օգտագործմամբ, որոնք չեն անցում հեմատոպլացենտային (արյուն-ընկերքային) պատնեշը: | ||||
ԱԽՏՈՐՈՇՈՒՄ | ||||
1. Ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիա | ||||
2. Լաբորատոր ախտորոշման ծառայություն | ||||
3. Պաթոհիսթոլոգիական լաբորատորիա | ||||
4. Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի լաբորատորիա | ||||
|
||||
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ | |
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը (ՄՄԱՊԳՀԿ) Հայաստանի հնագույն կլինիկաներից է` հիմնադրված դեռևս 1931 թ.: Հիմնադրման պահից մինչ օրս կլինիկայում մշտապես հոգ է տարվել մանկաբարձության և գինեկոլոգիայի հայրենական դպրոցի զարգացմանը, ինչը մեծապես նպաստել է ծննդօգնության ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը: |
|
Պատահական չէ, որ Հայաստանում մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատոլոգիայի, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, բժշկական գենետիկայի, վերարտադրողականության վերաբերյալ բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները առաջին անգամ մշակվել և ներդրվել են մեր կենտրոնում: |
|
ՄՄԱՊՀԳԿ կողմից առաջատարի վարկանիշը ձեռք է բերվել ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որի հիմքում ընկած է բարձր արհեստավարժությունը, հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքը: | |
ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ | |
Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ 1931թ. Երևանում ստեղծվեց "Մայրության և մանկության պահպանության ինստիտուտը", որը 1937թ. վերանվանվեց "Մանկաբարձության և գինեկոլոգիայի...>> | |
ԱՄԲԻՈՆՆԵՐ | |
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն | |
Ամբիոնը ՄՄԱՊԳՀԿ-ի բազայի վրա ստեղծվել է 1974 թ.: Ամբիոնում աշխատող բոլոր դասախոսները բժշկական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ են՝ մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողականության բնագավառի առաջատար մասնագետներ:Ամբիոնը ղեկավարում է պրոֆ. Գ.Գ.Օկոևը: Ամբիոնում աշխատում են ...>> | |
Նեոնատոլոգիայի ամբիոն | |
ՄՄԱՊԳՀԿ-ի նեոնատալ (նորածնային) բաժինը կլինիկական բազա է հանդիսանում ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի նեոնատոլոգիայի ամբիոնի համար: Այստեղ ամեն տարի կատարելագործվում են բժիշկներ և բուժքույրեր ողջ հանրապետությունից...>> | |
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
Կենտրոնի գիտական գործունեությունը ղեկավարում է Գիտական խորհուրդը`տնօրենի գլխավորությամբ: Գիտական խորհրդին կից գործում են փորձագիտական, նախապաշտպանական հանձնաժողովները...>> | |
Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները | |
|
|
ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |
|
|
ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |
|
|
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ | |
Շուրջ 30 տարի` այն պահից ի վեր, երբ 1981 թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի և ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ ստեղծվեց Մարդու... >> |
|
ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ | |
Գիտա-գործնական աշխատանքի հիմնական ուղղությունները |
|
|
|
ԱՄԲ ցուցումները | |
|
|
ԱՄԲ-ի մեթոդով անպտղության բուժումից առաջ կատարվում է հիվանդ այցելուների համալիր հետազոտություն: | |
ԱՄԲ մեթոդը բաղկացած է հետևյալ փուլերից. | |
Սաղմերի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում) | |
Այն դեպքում, երբ ԱՄԲ ծրագրի իրականացումից հետո մնում են ամուսնական զույգից վերցված լավորակ լրացուցիչ սաղմեր, զույգին առաջարկվում է դրանք սառեցնել և պահել: Սառեցված սաղմերի պահպանումը իրականացվում է հեղուկ ազոտի մեջ պահվող հատուկ նշագրված պլաստմասե անոթներում: Սաղմերի պահպանման ժամկետն անսահմանափակ է: Կատարվում է միայն լավ որակի սաղմերի կրիոկոնսերվացիա և միայն զարգացման կոնկրետ փուլում: Վատորակ սաղմերը ենթակա չեն սառեցման, քանի որ հալչելիս դրանք քայքայվում են: Մենք կատարում ենք սաղմերի կրիոկոնսերվացիա միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հիվանդայցելուին և նա տվել է համաձայնություն իր սաղմերի պահպանման համար: | |
"Ձվաբջջի դոնորություն" | |
1. Կինը՝ ձվաբջջի դոնորը, ընտրված անպտուղ զույգի կողմից, ենթարկվում է մանրազննին և բազմակողմանի հետազոտության՝ վարակային և ժառանգական հիվանդությունների հայտնաբերման նպատակով: 2. Ստորագրվում է համաձայնագիր մասնակից բոլոր կողմերի միջև: 3. Անպտուղ (չբեր) կինը՝ ռեցիպիենտը ընդունում է դեղամիջոցներ, որոնք նախապատրաստում են արգանդի լորձաթաղանթը սաղմի ընդունմանը: 4. Հասուն դոնորական ձվաբջիջը դուրս է բերվում դոնոր կնոջ ձվարանից և լաբորատոր պայմաններում արհեստականորեն բեղմնավորվում անպտուղ կնոջ ամուսնու սերմնաբջիջներով: 5. 3 օրվա ընթացքում սաղմերը զարգանում են փորձանոթում, որից հետո դրանք տեղադրվում են անպտուղ կնոջ արգանդի խոռոչ: |
|
"Փոխնակ մայրություն" | |
Անպտղության հաղթահարման մեթոդ է այն կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ): |
|
Պահանջները, որոնք ներկայացվում են փոխնակ մայրերին. | |
|
|
Արհեստական սերմնավորում ամուսնու (ԱՍԱՍ) կամ դոնորական սերմով (ԱՍԴՍ). | |
ԱՍԱՍ բուժմիջամտության էությունը կայանում է նրանում, որ սաղմնաբանական լաբորատորիայում ամուսնու նախապես մշակված սերմը ներարկվում է կնոջը ներարգանդային ճանապարհով: Սերմնավորումը կարելի է անցկացնել ինչպես բնական ցիկլի ժամանակ, այնպես էլ խթանված ձվազատման ֆոնի վրա: Ամեն դեպքում ԱՍԱՍ կատարման համար պետք է ստուգվի արգանդափողերի անցանելիությունը, քանի որ սերմնավորման ժամանակ, ինչպես բնական ճանապարհով հղիանալու դեպքում, բեղմնավորումը կատարվում է արգանդափողում: |
|
ԱՍԱՍ ցուցումները. | |
|
|
Սերմի դոնորություն. | |
Դա ծրագիր է, որը թույլ է տալիս երեխա ունենալ այն ընտանիքներին, որտեղ առկա է բացարձակ տղամարդկային անպտղություն կամ այն միայնակ կանանց, ովքեր չունեն սեռական զուգընկեր: Սերմի դոնորներ կարող են լինել ֆերտիլ (բեղմնունակ) սերմ ունեցող 20-40 տարեկան առողջ տղամարդիկ: | |
Սերմի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում). | |
Կլինիկայի պայմաններում հնարավոր է ամուսնու և/կամ դոնորի սերմի կրիոկոնսերվացիա՝ (սառեցում) դրանց հետագա օգտագործմամբ անպտղության բուժման ծրագրերում, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործմամբ: Սերմի սառեցումը կատարվում է հեղուկ ազոտում՝ հատուկ սարքավորումների օգնությամբ: Սառեցված վիճակում սերմը կարող է պահպանվել մի քանի տարի: Սերմի պահպանման լավագույն ժամկետը համարվում է 3 տարի, քանի որ այդ ժամկետն անցնելուց հետո սերմնաբջիջների բեղմնունակությունը նվազում է: | |
1933 թ. կենտրոնում գործում է գիտական գրադարան | |
Կենտրոնի վարչակազմի և աշխատակազմի ջանքերի շնորհիվ գրադարանը վերածվել է ժամանակակից, համացանցի հասանելիությամբ բժշկական գրադարանի՝ հագեցված ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն և օտար լեզուներով գրականությամբ: Գրադարանի ֆոնդը կազմված է 11.137 միավոր գրքերից, ամսագրերից, հանրագիտարաններից, բառարաններից, մեթոդական հանձնարարականներից, սեղմագրերից, ատենախոսություններից: Գրադարանում, շնորհիվ համացանցի, կենտրոնի աշխատակիցները ազատորեն օգտվում են գիտական մյուս գրադարաններից և ավելի քան 1000 օտարալեզու բժշկակենսաբանական ամսագրերից: | |
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ |