Առողջ ապրելակերպ Խաղող
Խաղողի մասին ամենահին լեգենդն առնչվում է Նոյ Նահապետի անվանը` տապանը Արարատ լեոանը նստելուց հետո:
Ստացվում է, որ մշակույթն սկսվել է Արարատյան դաշտավայրում:
Բաղադրությունը
Ջուր` 75-80%, շաքարներ` 18-20%, գինեթթու` 0.6-0.7%, խնձորաթթու` 0.4-0.6%, ազոտային նյութեր` 0.3-0.5%, հանքային նյութեր` 0.7-0.12%, այլ օրգանական թթուներ, կալցիումի, կալիումի, երկաթի աղեր, դաբաղանյութեր, ներկանյութեր, բազմաթիվ վիտամիններ, բջջաթաղանթ, օսլա, պեկտինային նյութեր: Տերևները պարունակում են 2% շաքար, վիտամին С և այլ արժեքավոր միացություններ:
Կիրառությունը
Դիոսկորիդը չհասունացած պտուղների հյութն օգտագործել է ջերմությունն իջեցնելու համար, անգինայի, բերանի խոցի, արյունաթքության դեմ: Կորիզներն ու պտղի կեղևը լուծի դեմ են: Չամիչը` հազի, միզապարկի հիվանդության դեմ է:
Պավել Էգինը խաղողի հյութն օգտագործել է ծարավի հագեցման, դիզենտերիայի, քարային հիվանդության ու ախորժակի բացակայության դեպքում:
Սալերանյան դպրոցը խաղողի հյութը նշանակել է որպես միզամուղ միջոց, չամիչը` թոքերի, անոթների, լյարդի հիվանդությունների և լուծի դեպքում:
Ֆլամանը` տերևներից ստացված ալյուրը 2-4 գր խմել հանձնարարելով, բուժում էր արգանդային արյունահոսությունները:
Կրյուշոն նշել է խաղողի հիանալի ազդեցությունը խռպոտության և ձայնի կորստի դեպքում:
Ցիմերմանը, Պրինգլեն խաղողն օգտագործել են թարախային լուծի, Րոզենհեյմր` սակավարյունության բուժման համար:
Հերպինը, համեմատելով խաղողի հյութի և մայրական կաթի բաղադրությունները, գտավ, որ նրանք համարյա իրարից չեն տարբերվում:
Խաղողով մոնոդիետան կարելի է կիրառել 10-15 օրով ուժասպառության, թոքախտի, քրոնիկական բրոնխիտի, սակավամիզության, սակավարյունության, փորկապության, թութքի, ստամոքսային հիվանդությունների (բարձր թթվայնություն), պոդագրայի, երիկամների ու լյարդի որոշ հիվանդությունների դեպքում: Ընդհանրապես, այս բուժումից օրգանիզմը միմիայն օգուտներ է քաղում:
Գիտական բժշկությունը խաղողն օգտագործում է ախորժակի կորստի, նյութափոխանակության անկման, նյարդային համակարգի հյուծվածության, նեֆրիտի, թոքախտի դեպքում: Խաղողից ստանում են նատուրոզա դեղամիջոցը, որն օգտագործվում է ներերակային սրսկումների ձևով արյան կորստի, կոլլապսի, շոկի դեպքում: Եթե խաղողային բուժումը մոնոդիետային տեսքով չի տրվում, բուժման կուրսը պետք է տևի 3-4 շաբաթ: Այդ դեպքում խաղողի օրական նորման պետք է սկսվի 1 կգ-ից և հասցվի 2-3 կգ, առավոտները կարելի է խմել 1-2 բաժակ թարմ հյութ` սոված վիճակում:
Ամիրդովլաթ Ամասիացին գրում է, որ սպիտակ, քաղցր խաղողն օգտակար է շնչառական հիվանդությունների, սեռական անկարողության, իսկ եփված հյութը (դոշաբ)` ստամոքսի խոցի, երիկամների ու միզապարկի հիվանդությունների դեպքում: Եթե գարնանը ճյուղը կտրեք և հավաքեք դուրս եկող հյութը ու գինու հետ խառնեք, կլուծի քարերը, իսկ մաշկին քսելուց (նախապես սոդայաջրով լվանալ)` կբուժի էկզեման: Ճյուղից դուրս եկող հյութը` ձիթապտղի յուղի հետ, նպաստում է մազերի աճին: Երիտասարդ ընձյուղներն ամրացնում են ստամոքսը: Ճյուղերից ստացված մոխիրը` քացախի հետ, թութքին քսելուց բուժում է: Եթե խակ խաղողի հյութն աչքի մեջ կաթեցվի, կօգնի կոպերի բորբոքման բուժմանը: Խակ խաղողի հյութը նաև օգնում է թոքախտի, ծաղկի, ժանտախտի, արգանդի հիվանդությունների, տենդի դեպքում: Այդ հյութով մարմինն օծելն օգտակար է:
Խաղողը մեղրի պես արագորեն թափանցում է արյան մեջ: Երևի հեռու չէ այն օրը, երբ կվերացվի խաղողը շաքարախտով հիվանդներին հանձարարելու արգելքը, ինչպես դա արվեց մեղրի կապակցութ յամբ: Եվ պատահական չէ, որ շտուդգարդցի բժիշկ Հեյնը բազմաթիվ ապացույցներ ունի խաղողի հյութով արյան շաքարի տոկոսը իջեցնելու վերաբերյալ: Ինչպես մյուս մրգերի, այնպէս էլ խաղողի դեպքում, անհրաժեշտ է խաղողն ուտել դատարկ ստամոքսին կամ` ուտելաց 2-3 ժամ հետո:
«Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Կարդացեք նաև.
ԼՈՒՐԵՐ




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն