Երեխա Սուր օբստրուկտիվ բրոնխիտ (մանկական տարիքի)
Բրոնխիտի այս ձևն ուղեկցվում է բրոնխների խցանման համախտանիշով։ Օբստրուկցիան կամ շնչական ուղիների նեղացումը կարող է լինել այդ ուղիների լուսանցքում լորձի կուտակման, բրոնխների պատերի հաստացման, բրոնխային մկանունքի կծկման, թոքի կծկման (ռետրակցիայի) ուժերի թուլացման հետևանքով և այլն։ Շնչական ուղիների օբստրուկցիայի բնորոշ նշանը, որը հաճախ նկատվում է մանկական տարիքում, «սուլոցով արտաշնչումն է»։
Հիվանդության ախտանիշը՝ օբստրուկցիան, շատ հաճախ բրոնխիոլիտների և բրոնխիտների ժամանակ է նկատվում։ Այդ պատճառով էլ սուլոցով արտաշնչման դեպքում (էքսպիրատոր սուլոց, շնչառության էքսպիրատոր դժվարացում, էքսպիրատոր ստրիդոր) ճիշտ կլինի խոսել բրոնխների օբստրուկցիայի մասին («Ասթմային համախտանիշ» տերմինը կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ ասթմայի առկայությունը հաստատվում է այլ լրացուցիչ տվյալներով)։
Ռենտգենաբանորեն սուր բրոնխիտն արտահայտվում է թոքերի ու թոքարմատների պատկերի ուժեղացումով, հատկապես ստորին միջադիր գոտիներում՝ երկու կողմից։ Շատ կարևոր է թոքային հյուսվածքում օջախային և ինֆիլտրատիվ փոփոխությունների բացակայությունը։ Թոքապատկերի ռեակտիվ ուժեղացումը բրոնխիտի կլինի-կական արտահայտություններից առավել երկարատևն է (7-14 օր և ավելի)։ Սուր բրոնխիտով հիվանդ երեխաները սովորաբար ռենտ գենաբանական հսկողության կարիք չեն ունենում։ Թոքաբորբի ժխտման համար բավական է միայն մեկ ռենտգեննկարահանումը։ Ռենտգենաբանը իրավասու է ախտորոշել թոքաբորբ միայն այն դեպքերում, երբ թոքային հյուսվածքի ռենտգեննկարում ինֆիլտրատիվ փոփոխություններ են երևում։ Մանր օջախային ստվերները թոքաբորբի ախտորոշման հիմք չեն ծառայում, քանի որ պայմանավորված են գերարյունության հատվածում անոթների տանգեցիալ հատումով, որը սուր բրոնխային պրոցեսի ժամանակ հանդես է գալիս որպես օրինաչափ ռեակցիա (Օ.Ա. Սպորով)։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն