Երեխա Կրկնվող բրոնխիտներ (մանկական տարիքի)
Ախտաբանական վիճակ է, որը տարվա ընթացքում կրկնվում է 3-4 անգամ, երկարատև կլինիկական արտահայտությունների հակում ունի (2 շաբաթ և ավելի) և բնորոշվում է բրոնխաթոքային համակարգի արտահայտված սկլերոզային փոփոխությունների բացակայությամբ։ Կլինիկորեն ռեցիդիվն արտահայտվում է ջերմության չափավոր բարձրացումով, մեծ մասամբ թաց հազով, որը տևում է 3-4 շաբաթ։ Հաճախ գերիշխում է հազը։ Ընդբախման օգնությամբ սովորաբար փոփոխություններ չեն հայտնաբերվում, չնայած երբեմն ենթաթիակային շրջաններում առկա է թոքային հնչյունի կարճացում։ Ականջելիս լսվում են տարբեր հնչողության, ըստ բնույթի և տեղակայման՝ փոփոխվող թաց և չոր խզզոցներ։ Արյան քննության ցուցանիշները հաճախ նորմայից շեղված չեն կամ շատ արագ վերադառնում են նորմայի սահմաններին։ Միջնոպայական շրջանում շնչական օրգանների կամ այլ համակարգերի կողմից նկատելի որևէ փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Հազն առաջանում է հաճախ աննշան մրսելու, ֆիզիկական ծանրաբեռնվածության, առանց բրոնխիտի սրացման նշանների ընթացող սուր շնչական հիվանդությունների դեպքում։
Ռենտգենաբանական հետազոտությունները կրկնվող բրոնխիտին բնորոշ որևէ ախտահատուկ փոփոխություններ չեն հայտնաբերում։
Բրոնխոսկոպիկ հետազոտության ժամանակ էնդոսկոպիական պատկերում սովորաբար շեղումներ չեն նկատվում։
Բրոնխների ախտահարման ամենահաճախ հանդիպող արտահայտությունը արտադրուկի առկայությունն է։ Խորխը լորձային է, երբեմն լորձաթարախային բնույթի և քիչ քանակությամբ։ Որպես կանոն, խորխը լինում է ոչ թե բրոնխների լուսանցքում, այլ առանձին գուղձերի կամ ֆիբրինային փառի ձևով, որոնք հեշտությամբ են անջատվում։ Բրոնխների փոփոխությունները տարածուն կամ ավելի արտահայտված են լինում վերին բաժիններում, մասնավորապես շնչափողում և գլխավոր բրոնխների վերին հատվածներում (Ս.Վ. Ռաչինսկի և ուրիշներ)։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն