Երեխա Գուդպասչերի համախտանիշ (մանկական տարիքի)
Թոքերի հեմոսիդերոզի և գլոմերուլոնեֆրիտի զուգակցումն է։ Հիվանդության առաջացման մեխանիզմում գլխավոր դերը իմունաբանական պրոցեսներին է տրվում (տե՛ս «Թոքերի իդիոպաթիկ հեմոսիդերոզ»): Հիվանդությունը դասում են իմուն կոմպլեքսների այն ախտաբանությունների թվին, որոնք ընթանում են թոքերի և երիկամների անոթների միաժամանակյա ախտահարումով։
Վարակային կամ տոքսիկոալերգիկ գործոնների ազդեցության հետևանքով իմունաբանական ռեակցիան սկզբում զարգանում է թոքերում։ Թոքային հյուսվածքը հակածնային ընդունակություն է ստանում։ Սինթեզվող հակամարմինները, որոնք պատկանում են գերազանցապես IgG–ին, նստում են թոքերի ալվեոլային միջնապատերին և երիկամների կծիկների հիմնային թաղանթներում։ Հակածին-hակամարմին ռեակցիան մի կողմից առաջացնում է թոքային արյունահոսություն, իսկ մյուս կողմից՝ կարող է գլոմերուլոնեֆրիտի զարգացման պատճառ դառնալ (Hohnbach M., Steurlich F.)։ Սկզբում Գուդպասչերի hամախտանիշը արտահայտվում է թոքերի ախտահարման նշաններով՝ հազով, արյունախխումով, հևոցով։ Հետագայում միանում է նաև գլոմերուլոնեֆրիտը, որին բնորոշ են արյունամիզությունը, սպիտամիզությունը։
Հիվանդության կանխատեսումն անբարենպաստ է։ Հիվանդները կարող են մահանալ կա՛մ թոքային արյունահոսությունից, կա՛մ էլ երիկամային անբավարարությունից՝ միզարյունությունից։
Բուժումը։ Կորտիկոստերոիդներ, իմունոդեպրեսանտներ, պլազմայի փոխներարկում։ Եթե հիվանդ երեխայի մոտ առաջին հերթին ի հայտ են գալիս երիկամային ախտահարման նշանները, ապա բուժման նպատակով կատարում են դիալիզ կամ երիկամազերծում՝ երիկամի հետագա փոխպատվաստումով։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն