Երեխա Ծննդաբերական վնասվածքներ
Այսպես են անվանվում երեխայի այն վնասվածքները, որոնք առաջանում են ծննդաբերության ընթացքում։ Ծննդաբերական վնասվածքները հաճախ ախտաբանական հղիությունների և ծննդաբերությունների ժամանակ են առաջանում։ Պատճառներն են՝ վիրահատական միջամտությունները, ձգձգված, ինչպես նաև արագընթաց ծնունդը, պտղաջրերի վաղաժամ հեռացումը, հետույքային առաջադրությունը, կոնքի և պտղի չափերի անհամապատասխանությունը (խոշոր պտուղ, նեղ կոնք) և այլն։ Ծննդաբերական վնասվածքների առաջացման գործում մեծ դեր ունի նաև ծննդաբերության ընթացքի սխալ վարումը։ Սակայն չի կարելի միայն մեխանիկական ազդեցությունները ծննդաբերական վնասվածքների պատճառ համարել։ Այստեղ պետք է նկատի ունենալ նաև մոր թերվիտամինոզները, սրտանոթային համակարգի հիվանդությունները, հղիության տոքսիկոզները, սակավարյունությունը, լյարդի, ներզատական գեղձերի և այլ օրգանների հիվանդությունները։
Ծննդաբերության հետևանքով առաջացած վնասվածքներն ամենից հաճախ տեղակայվում են նորածինների առաջադիր մասերի՝ կողմնոսկրի, դեմքի կամ հետույքի շրջանում՝ նայած պտղի առաջադրությանը։
Ծննդաբերական ուռուցքը (caput succedaneum) առաջանում է հյուսվածքներում` արյան և ավշի կանգի հետևանքով։
Երկարատև և ծանր ընթացող ծնունդների դեպքում հյուսվածքների երկարատև ճնշման հետևանքով կարող է առաջանալ նույնիսկ ենթամաշկային ճարպաշարակցական շերտի մեռուկ (նեկրոզ)։ Այն արտահայտվում է ծնվելուց 10-15 րոպե հետո ինֆիլտրատի ձևով։ Այդ շրջանում մաշկը լինում է չփոխված կամ թեթևակի կարմրած։ Գլխի ծննդաբերական այտուցը (ուռուցք) բարորակ ընթացք է ունենում և առանձնապես բուժում չի պահանջում։
Կեֆալոհեմատոմա։ Գլխի արյունային ուռուցք է, որն առաջ է գալիս ոսկրի և վերնոսկրի միջև գոյացած արյունազեղման հետևանքով։ Հաճախ այն տեղակայվում է կողմնոսկրի շրջանում և ախտորոշվում է ծնվելուց մի քանի ժամ կամ օր հետո։ Փափուկ, ծփացող (ֆլուկտուացվոդ) ուռուցք է։ Կեֆալոհեմատոման սովորաբար ներծծվում է մի քանի շաբաթվա ընթացքում։ Հազվադեպ կարող է թարախակալվել: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:
Կեֆալոհեմատոման պետք է տարբերել ուղեղային ճողվածքից: Վերջինիս համար բնորոշ է անոթազարկի (պուլսացիայի) առկայությունը, տեղակայումը ոսկրերի միջև, լացի ժամանակ չափերի մեծացումը: Ուղեղային ճողվածքի սեղմումը որոշ երեխաների մոտ կարող է ցնցումների պատճառ դառնալ:
Ծննդաբերական վնասվածքների հետևանքով կարող են առաջանալ ոսկրերի կոտրվածքներ: Հաճախ հանդիպում են անրակի կոտրվածքներ, որոնք կարող են լինել մանկաբարձական միջամտությունների հետևանք՝ արագընթաց, ինչպես նաև նորմալ ծննդաբերությունների դեպքում։ Անրակի կոտրվածքները կարող են մնալ աննկատելի և ախտորոշվել ծնվելուց 6-7 օր հետո, երբ առաջանում է ոսկրային կոշտուկը։
Ախտորոշման համար նշանակություն ունի շոշափման ժամանակ առաջացող ճարճատյունը (կրեպիտացիան) և ռենտգենաբանական հետազոտությունը։ Անրակի կոտրվածքները նորածինների մոտ աճակցվում են արագ։ Անրակը սևեռվում է 6-7 օրվա ընթացքում։ Վիրահատական միջամտությունների ժամանակ կարող են հանդիպել և պարալիզներ։
Նորածնային շրջանի ախտաբանությունում առանձնահատուկ տեղ է գրավում ներգանգային ծննդաբերական վնասվածքը։ Ներգանգային ծննդաբերական վնասվածքի առաջացման համար մեծ դեր ունեն նաև նախատրամադրող հանգամանքները։ Դրանցից է K վիտամինի անբավարարությունը, որն ի hայտ է գալիս կյանքի առաջին 2-3 օրում, որպես ֆիզիոլոգիական հիպոպրոթրոմբինեմիա։ Այն առանձնապես արտահայտված է լինում անհաս երեխաների մոտ և կապված է հիմնականում լյարդի ֆունկցիոնալ անբավարարության հետ։ Բացի այդ, ներգանգային վնասվածքի առաջացմանը նպաստում է նորածինների մազանոթների թույլ դիմադրողականությունը, որը կապված է կոլագենային թելերի սակավարյունության հետ։ Անոթային թափանցելիությունը առանձնապես բարձր է լինում անհաս երեխաների մոտ։
Ներկայումս ներգանգային արյունազեղումների առաջացման մեջ մեծ տեղ է տրվում հիպոքսեմիային։
Ըստ պրոցեսի տեղակայման տարբերակվում են արյունազեղումների հետևյալ ձևերը.
- վերկարծրենային (էպիդուրալ) հեմատոման տեղակայվում է կարծր ուղեղաթաղանթի և գանգոսկրի ներքին մակերեսի միջև։ Այս տարատեսակն առաջանում է գանգոսկրերի վնասման հետևանքով| (ճաքեր, կոտրվածքներ, ներդրումներ)։ Վերկարծրենային հեմատոմաներն իրավամբ համարվում են cephalohaematoma internum,
- ենթակարծրենային (սուբդուրալ) արյունազեղումներն առաջանում են saggitalis superior և transversus սինուսների մեջ բացվող երակների վնասումից,
- ենթաոստայնային (լեպտոմենինգիալ) արյունազեղումները տեղակայվում են փափուկ ուղեղաթաղանթում և ենթաոստայնային տարածությունում։ Այս տարատեսակի դեպքում արյունային ուռուցքը (հեմատոման) տեղակայվում է ուղեղի մակերեսին,
- ներուղեղային տեղակայմամբ արյունազեղումները ավելի հազվադեպ են։
Ծննդաբերական ներգանգային վնասվածքի կլինիկան չափազանց բազմազան է։ Նորածնի կյանքի առաջին իսկ ժամերից նկատվում է նրա ընդհանուր վիճակի փոփոխություն։ Երեխան լինում թույլ կամ գրգռված։ Խանգարվում է կլման պրոցեսը, երեխան հրաժարվում է կրծքից։ Եսթաոստայնային արյունազեղումների ժամանակ երեխաները կարող են ծնվել շնչահեղձուկով կամ շնչահեղձուկի նոպաներ ունենալ: Նկատվում է շնչառության խանգարում։ Մկանները լինում են թոորշոմած, հրպոտոնիկ, երբեմն էլ հակառակը՝ դիտվում է մկանային բարձր տոնուս։ Բնորոշ է դեմքի վախի արտահայտությունը՝ լայն բացված աչքերով (facies cerebralis)։ Հաճախ դիտվում են ինքնածին (սպոնտան) նիստագմ, կայուն զկռտոց, ծամելու անկանոն շարժումներ: Ծանր ձևերի դեպքում, գերծավալուն արյունազեղումները տեղակայվում են կենսական կարևոր կենտրոններում, նորածինը կարող է մահանալ ծնվելուց անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց։
Ներգանգային արյունազեղումների ժամանակ կանխագուշակումը անբարենպաստ է և կախված է հեմատոմայի տեղակայումից, մեծությունից, երեխայի ընդհանուր վիճակից, հասունության աստիճանից և այլն։ Եթե առաջին 3-4 օրվա ընթացքում հիվանդության ախտանիշները չեն նվազում, ապա կանխագուշակումը վատանում է։ Փորձը ցույց է տալիս, որ հիվանդության ելքը ավելի բարենպաստ է ենթակարծրենային արյունազեղումների դեպքում։ Եթե պրոցեսը տեղակայված է ուղեղի փափուկ թաղանթներում և ուղեղանյութում, ապա կանխագուշակումը վատանում է՝ առաջացող բարդությունների (հիդրոցեֆալիա, էնցեֆալոպաթիաներ, ապուշություն, վերնոտություն, մանկական պարալիզ և այլն) հետևանքով։
Բուժումը։ Ներգանգային արյունազեղումով տառապող երեխային պետք է պառկեցնել գլուխը բարձր, գլխին դնել սառցապարկ, |ակ ոտքերին՝ ջերմակ։ Անհրաժեշտ է կերակրել կթած կրծքի կաթով, շատ զգույշ, իսկ եթե կուլ տալու պրոցեսը խանգարված է՝ զոնդով։
Նշանակում են K, C վիտամիններ, ռուտին, կալցիումի քլորիդի կամ գլյուկոնատի 5%-անոց լուծույթ՝ թեյի գդալով։ Ցնցումների դեպքում նշանակում են հանգստացնող պատրաստուկներ։ Ախտածնական տեսակետից հիմնավորված է խոնավացված թթվածնի նշանակումը։ Անհաս երեխաներին նպատակահարմար է տեղավորել կյուվեզում՝ 32-34°C և 65% օդի հարաբերական խոնավության պայմաններում։ Եթե շնչահեղձուկի և կապտուկի (ցիանոզ) նոպաները կրկնվում են, ցուցված է լորձի արտածծումը։ Ուղեղի այտուցի դեմ պայքարելու համար` դեհիդրատացիա և այլն:
Ավելի ուշ շրջանում, որպես խթանող միջոցներ, նշանակվում է արյան փոխներարկում, մերսում, մարզում և այլն։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն