Ընկերության գործունեության հիմնական նպատակն է առողջապահական, բուժօգնության կազմակերպումը և սպասարկումը.
նեղ մասնագիտական կոնսուլտացիայի և մասնագիտացված բուժման կարիք ունեցող անձանց ժամանակին ուղարկում է համապատասխան բժշկական հիմնարկներ կամ մասնագետների մոտ,
մասնակցում է բժշկական ստանդարտների մշակմանն ու ներդրմանը,
իրականացնում է բնակչության բժշկահիգիենիկ դսատիարակություն և Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության կողմից արտոնագրված այլ կանխարգելիչ միջոցառումներ,
ըստ սահմանված կարգի մասնակցում է բժիշկների և միջին բուժ. անձնակազմի որակավորման բարձրացման, հետդիպլոմային վերապատրաստմանը,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է առողջապահական և այլ հիմնարկների, իրավաբանական անձանց հետ։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Գործունեության հիմնական ոլորտներն են.
պետական պատվերի շրջանակներում բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում,
պետական պատվերի շրջանակներից դուրս արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԲՆՈՒԹԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մատուցվում են հետևյալ ծառայությունները.
թերապևտիկ ծառայություններ,
մանկաբուժական ծառայություններ,
նեղ մասնագիտացված բժշկական օգնություն,
լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություններ,
զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննություն և բուժում: