ՆԿԱՐԱԳԻՐԸ |
Պոլիկլինիկան ստեղծվել է 1982թ., որպես «Թիվ 2 պոլիկլինիկա»: 30.10.2003թ. «Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման շրջանակներում մի շարք բաժնետիրական ընկերություններ և պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու մասին» հ.1413-Ն որոշման համաձայն Երևանի քաղաքապետարանի «Թիվ 1 կլինիկական ծննդատուն»-ը , «Թիվ 2 պոլիկլինիկա»-ն ,«Թիվ 10 պոլիկլինիկա»-ն և «Թիվ 21 պոլիկլինիկա»-ն միաձուլման միջոցով վերակազմակերպվում են «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ-ի:
|
Երևանի քաղաքապետի որոշմամաբ 01.10.2012թ. «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն վերակազմակերպվել է առանձնացման ձևով` ստեղծելով «Նոր Արեշ» պոլիկլինիկա, «Սարի թաղ» պոլիկլինիկա» և «Նուբարաշեն» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերություններ։
|
(Ընկերության միակ բաժնետերը Երևան համայնքն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը։
|
Պոլիկլինիկան իրականացնում է մասնագիտական կոնսուլտացիաներ և համապատասխան բուժում, բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակություն և Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության կողմից արտոնագրված այլ կանխարգելիչ միջոցառումներ, մասնակցում բժշկական ստանդարտների մշակմանը, ներդրմանը և բժիշկների, միջին բուժական անձնակազմի որակավորման բարձրացման, հետդիպլոմային վերապատրաստմանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է առողջապահական և այլ հիմնարկների, իրավաբանական անձանց հետ։)
|
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ |
|
|
|
|
Ընկերության գործունեության հիմնական տեսակն է` առողջապահական, բուժօգնության կազմակերպում և սպասարկում։ Իր առջև դրված նպատակների տեսակ է` նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար: |
|
|
|
|
Նեղ մասնագիտական կոնսուլտացիայի և մասնագիտացված բուժման կարիք ունեցող անձանց ժամանակին ուղարկում է համապատասխան բժշկական հիմնարկներ կամ մասնագետների մոտ, |
|
|
|
Մասնակցում է բժշկական ստանդարտների մշակմանն ու ներդրմանը, |
|
|
|
Իրականացնում է բնակչության բժշկահիգիենիկ դսատիարակություն և Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության կողմից արտոնագրված այլ կանխարգելիչ միջոցառումներ, |
|
|
|
Ըստ սահմանված կարգի մասնակցում է բժիշկների և միջին բուժ. անձնակազմի որակավորման բարձրացման, հետդիպլոմային վերապատրաստմանը, |
|
|
|
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է առողջապահական և այլ հիմնարկների, իրավաբանական անձանց հետ։ |
|
|
|
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
|
Գործունեության հիմնական ոլորտներն են. |
|
|
|
պետական պատվերի շրջանակներում բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, |
|
|
|
պետական պատվերի շրջանակներից դուրս արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում: |
|
|
|
|
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
|
Մատուցվում են հետևյալ ծառայությունները. |
|
|
|
թերապևտիկ ծառայություններ, |
|
|
|
մանկաբուժական ծառայություններ, |
|
|
|
նեղ մասնագիտացված բժշկական օգնություն, |
|
|
|
լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություններ, |
|
|
|
զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննություն և բուժում: |
|
|
|
Ժամանակավոր անաշխատանուկության փորձաքննություն |
|
|
|
Հիվանդների ներկայացում ԲՍՓՀ |
|
|
|
Անհետաձգելի ամբուլատոր բժշկական օգնության ցուցաբերում |
|
|
|
Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովում |
|
|
|
հիվանդությունների ախտորոշում, բուժում` ներառյալ ներարկումներ (ներակնային, հարակնային և այլն…), |
|
|
|
փոքր միջամտություններ (օտար մարմնի հեռացում, արցունք-քթային խողովակի զոնդավորում), |
|
|
|
հիվանդների դիսպանսեր հսկողություն: |
|
|
|
|
Պոլիկլինիկայում գործում են հետևյալ նեղ մասնագիտական ծառայությունները. |
|
|
|
ակնաբուժական (վիզիոմետրիա, տոնոմետրիա, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, սկիասկոպիա, ռետինոսկոպիա (ռեֆրակցիայի որոշում միջազգային ստանդարտներին համապատասխան մեթոդով, որը միակն է Երևանի պոլիկլինիկաներում)), |
|
|
|
քիթ-կոկորդ-ականջաբանական, |
|
|
|
էնդոկրինոլոգիական, |
|
|
|
սրտաբանական, |
|
|
|
վիրաբուժական, |
|
|
|
ուրոլոգիական, |
|
|
|
վնասվածքաբանական, |
|
|
|
մաշկավեներական, |
|
|
|
նյարդաբանական, |
|
|
|
ֆթիզիատրիկ, |
|
|
|
ուռուցքաբանական, |
|
|
|
ինֆեկցիոն, |
|
|
|
գաստրոէնտերոլոգիական, |
|
|
|
ստոմատոլոգիական: |
|
|
|
|