Երեխա Ծուռթաթություն
Հաճախ հանդիպող բնածին ձևախախտումներից մեկն է, որոք տղաների մոտ ավելի հաճախ է նկատվում, քան աղջիկների։ Ախտահարումը կարող է լինել միակողմանի և երկկողմանի։ Երբեմն բնածին Ծուռթաթությունը զուգակցվում է այլ բնածին արատներով։
Հիվանդության պատճառագիտությունը վերջնականապես պարզաբանված չէ։ Գոյություն ունեն տարբեր տեսակետներ մեխանիկական գործոնի ազդեցության, նյարդային խանգարումների, արգանդում պտղի ոչ ճիշտ դիրքի, սաղմնային զարգացման արատների վերաբերյալ և այլ։
«Բնածին ծուռթաթություն» հասկացողության տակ միավորվում են ոտնաթաթի բնածին ձևախախտման տարբեր ձևերը, որոնք բաժանվում են երկու խմբի՝
- տիպիկ
- ոչ տիպիկ։
Ծռաթաթության տիպիկ ձևը արտահայտվում է ձևախախտման երեք բաղադրամասերի պարտադիր առկայությամբ.
- ոտնաթաթի առաջնային հատվածի առբերում (adductio), երբ ոտնաթաթի երկայնակի առանցքը և ծայրային հատվածը աղեղնաձև կորացած են դեպի ներս,
- ոտնաթաթի վերհակում (supinatio), երբ ներբանային մակերեսը շրջված է դեպի ներս, իսկ թիկնայինը՝ դեպի դուրս,
- ներբանային ծալում (aquinus), երբ ոտնաթաթի առաջնային մատնային հատվածը կախված է, իսկ կրունկը բարձրացած, աքիլլեսյան ջիլը լարված է ու կարճացած։
Ծուռթաթության ոչ տիպիկ ձևերն առաջանում են ջրաթաղանթային (ամնիոնային) ձգվածության, արթրոգրիպոզի, ոսկրերի բնածին արատների, բնածին կծկումնային պարալիզների հետևանքով։
Ձևախախտման աստիճանը տատանվում է լայն սահմաններում՝ հազիվ նկատելիից մինչև խիստ արտահայտված ձևը։ Ըստ ծանրության աստիճանի տարբերում են
- թեթև,
- միջին
- ծանր։
Ծծկեր տարիքի երեխաների բնածին ծուռթաթությունների բուժումը սկսում են հետծննդյան շրջանի 7-10-րդ օրվանից։ Միայն ամենաթեթև դեպքերում կարելի է արդյունքի հասնել փափուկ վիրակապային փաթաթաններով անշարժացնելու, ձևախախտումն ուղղող մարզումների և մերսումների օգնությամբ։ Արտահայտված ձևերի դեպքում կիրառվում են փուլային գիպսակապեր։ Սկզբում գիպսակապը փոխում են յուրաքանչյուր 7-րդ օրը, իսկ 3-5 ամիս բուժելուց հետո՝ 9-12-րդ օրը, երբ ոտնաթաթերը միջին դիրք են ընդունում։ Գիպսակապը դնելիս անհրաժեշտ է սրունքի և ոտնաթաթի ցցուն կետերում ու փոսացման շրջաններում այն ձևավորել ուշադիր և խնամքով։ Ոտնաթաթի մատների ծայրերը պետք է թողնել ազատ, որպեսզի հնարավոր լինի հետևել արյան շրջանառության վիճակին։ Բուժման ընթացքում անհրաժեշտ են հատուկ մարզումներ՝ ձևախախտման ուղղման և սրունքի մկանների ամրացման համար։ Ծուռթաթության կոնսերվատիվ բուժման ոչ լիարժեք արդյունքների կամ ձևախախտման սրացումների դեպքում փափուկ հյուսվածքների և ջլակապանային ապարատի վիրահատական միջամտություն է կատարվում։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն