Երեխա Լեղաքարային հիվանդություն (մանկական տարիքի)
Բնորոշվում է լեղապարկում, հազվադեպ՝ լեղուղիներում քարերի առաջացումով։
Էթիոլոգիան։ Քարագոյացման մեջ առաջնակարգ դեր է հատկացվում երեք գործոնի՝ խոլեսթերինային փոխանակության խանգարմանը, լեղու կանգին և լեղուղիների բորբոքմանը։ Մեծ նշանակություն է տրվում լեղու կազմության փոփոխությանը, մասնավորապես լեղու մեջ տաուրո- և գլիկոխոլաթթուների պարունակության նվազմանը, որոնք, ինչպես ապացուցված է, արգելակում են լեղապիգմենտների և խոլեսթերինի նստվածքների առաջացմանը։ Խոլելիթիազին նպաստում են նաև ժառանգական նախահակումը, լյարդի հիվանդությունները (վիրուսային հեպատիտ, քրոնիկական հեպատիտ, լյարդի ցիռոզ), լեղուղիների զարգացման արատները, արագացած հեմոլիզը (հեմոլիտիկ անեմիաներ)։
Պաթոգենեզը։ Քարերի գոյացման մեխանիզմը վերջնականապես ուսումնասիրված չէ։ Ախտածագման առումով նշանակություն է տրվում (կապված նյարդաներզատական, միկրոբային և այլ ազդեցություններից) լեղապարկի և ծորանների տեղային բորբոքաալերգիկ պրոցեսներին, որոնց հետևանքով զարգանում է լեղապարկի դիսկինեզիա և լեղու ախտաբանական փոփոխություն։ Նման պայմաններում լեղուց ավազանման կամ ավելի խոշոր գոյացություններ են առաջանում, որոնք վերածվում են քարանման նստվածքի։ Տարբերում են պրոցեսի զարգացման երեք շրջան։ Առաջին շրջանում ձևավորված քարերը բացակայում են, սակայն լեղապարկի պատը ենթարկված է լիպոիդային ինֆիլտրացիայի (լեղապարկի խոլեստերոզ)։ Երկրորդ շրջանում առկա են մանր ավազանման գոյացություններ (միկրոլիթիազ)։ Երրորդ շրջանում հայտնաբերվում են ձևավորված քարեր։
Ըստ իրենց քիմիական կազմության, լեղաքարերը բաժանվում են երեք խմբի՝
- խոլեսթերինային
- պիգմենտակրային,
- խառը, որոնք կազմված են խոլեսթերինից, պիգմենտից և կրից։
Կլինիկան։ Հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է չարտահայտված ձևով և ուղեկցվում է ծանրության կամ ցավի զգացումով վերորովայնային և աջ թուլակողի շրջաններում։ Ցավերը ծագում են հաճախ ուտելուց հետո։ Նշվում են դիսպեպտիկ երևույթներ՝ սրտխառնոց, գխտոց, բերանի դառնություն։ Լեղաքարային հիվանդության բնորոշ պատկերը լյարդային խիթն է (կոլիկա)։ Այն սովորաբար զարգանում է հանկարծակի, բնորոշվում է վերորովայնային շրջանի խիստ սուր ցավերով և հատկապես ուժեղ՝ աջ թուլակողմում։ Ցավերը, որպես կանոն, ճառագայթում են դեպի աջ թիակն ու ուսը։ Սկսվում է փսխում, բարձրանում է ջերմությունը։ Երեխան շատ անհանգիստ է, ցավից ճչում է, հարմար դիրք չի գտնում։ Շոշափման դեպքում հայտնաբերվում է որովայնի լարվածություն։ Դրական են Գրեկով-Օրտների, Ֆրենիկուս ախտանիշները։ Արտահայտված մկանային լարվածության պատճառով որովայնի խորը շոշափում սովորաբար հնարավոր չէ կատարել։ Ցավային նոպան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ ու կախված է քարի մեծությունից, տեղադրությունից, լեղածորաններով անցնելու տևողությունից։ Լյարդային խիթի առաջացումը սովորաբար հրահրվում է դիետայի խախտումներից, ֆիզիկական և նյարդային գերլարվածությունից, կրած վարակներից։ Նոպաները դադարում են ինքնուրույն կամ սպազմոլիտիկների ներմուծումից։
Լեղուղիների խցանման ժամանակ կարող է զարգանալ մեխանիկական դեղնուկ, որն արտահայտվում է մեզի մգացումով, կղանքի գունազրկումով, մաշկի և լորձաթաղանթների դեղնությամբ, արյան մեջ բիլիռուբինի, խոլեսթերինի, լեղաթթուների կուտակումով։ Մի շարք դեպքերում միանում է վարակը և զարգանում է սուր խոլեցիստիտ։
Լյարդային խիթի ժամանակ արյան ուսումնասիրությունը հայտնաբերում է լեյկոցիտոզ, նեյտրոֆիլոզ՝ ձախ թեքումով, արագացած ԷՆԱ, մեզի քննությունը՝ ուռոբիլին, չափավոր սպիտամիզություն։ Դուոդենալ զոնդավորման ժամանակ «B» նմուշում հայտնաբերվում են մանր քարեր, ավազ, խոլեսթերինի բյուրեղներ, բիլիռուբինատներ։ Ախտորոշման հաստատման համար ցավային համ ախտանիշի մեղմացումից հետո անհրաժեշտ է ռենտգենաբանական հետազոտություն կատարել։
Բուժումը։ Բուժական միջոցառումները, առաջին հերթին, ուղղվում են լյարդային խիթի կասեցմանը։ Որովայնամզի գրգռման ախտանիշների ժամանակ լյարդի շրջանում դրվում է ռետինե սառցապարկ։ Հիվանդության ենթասուր ընթացքի դեպքում և որովայնամզի գրգռման բացակայության ժամանակ օգնում է ջերմակը։ Խիթի դադարից հետո առաջարկվում է լեղամուղ թեյ։ Նշանակվում է խիստ անկողնային ռեժիմ, տրվում են տաք հեղուկներ՝ քաղցր թեյ, գոլացրած Բորժոմի, Ջերմուկ։ Բորբոքման ախտանիշների առկայության դեպքում նշանակվում են լայն ազդեցության հակաբիոտիկներ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն