Համալսարանական ատամնաբուժական պոլիկլինիկան սկսել է գործել 1995թ.-ից:
Պոլիկլինիկան ցուցաբերում է ատամնաբուժական ծառայությունների գրեթե ողջ ցանկը՝ ներառյալ մանկական, թերապևտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական օգնությունը
Թերապևտիկ ընդունելության ժամանակ իրականացվում է բարդացած դեպքերի էնդոդոնտիկ բուժում,ատամների պլոմբավորում և վերականգնում, ատամնաշարի վերականգնում, պարոդոնտի հիվանդությունների կոնսերվատիվ բուժում և այլն;
Վիրաբուժական բլոկում, բացի ատամների հեռացումից, իրականացվում են նաև ցիստոտոմիա, ցիստէկտոմիա, էկզոստոզների հեռացում, իմպլանտոլոգիա, պարոդոնտալ վիրաբուժություն և այլն:
Օրթոպեդիկ բաժնում իրականացվում են ժամանակակից պրոտեզավորում, ինչպես մետաղական, այնպես էլ ոչ մետաղական կերամիկայից կոնստրուկցիաների պատրաստում:
Մանկական ատամնաբուժական բաժանմունքում իրականացվում է կաթնատամների պլոմբավորում, ատամների պարզ հեռացում և փոքր վիրաբուժական միջամտություններ, ժամանակավոր պսակների պատրաստում, ատամնափառի հեռացում, վերահանքայնացնող բուժում, կաթնատամների և մշտական ատամների էնդոդոնտիկ բուժում, կարիեսի հսկում և կանխարգելում:
Օրթոդոնտիկ բուժման շրջանակներում իրականացվում է շարժական ապարատների և անտեսանելի բրեկետ-համակարգերի պատրաստում:
|