Երեխա Հելմինթոզներ. դիֆիլոբոթրիոզ (մանկական տարիքի)
Հարուցիչները Diphylabothridae ընտանիքին պատկանող 11 տեսակի որդեր են։ Նրանցից ամենատարածվածը լայն երիզորդն է (Diphylabothrium Iatum), որն ամենաերկար որդն է, երկարությունը հասնում է 8-10 մ, իսկ երբեմն նույնիսկ՝ 20 մ։
Լայն երիզորդի ձվերը կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր և շարունակում են զարգանալ միայն այն դեպքերում, երբ նրանք ընկնում են սառը հոսող ջրի կամ կանգնած ջրամբարի մեջ։ Բարենպաստ պայմանների դեպքում ձվի մեջ տեղի է ունենում հարսնյակի զարգացման առաջին փուլը՝ կորացիդը, որից հետո նա հեռանում է ձվից և իր թարթիչների միջոցով ազատ լողում ջրում։ Հետագայում կորացիդը կլանվում է ցիկլոպների կողմից։ Ցիկլոպի աղիքներից կորացիդը ներ է թափանցում մարմնի խոռոչը, որտեղ 2-3 շաբաթվա ընթացքում փոխարկվում է հարսնյակի՝ պրոցերկոիդի։ Հետագա զարգացումը տեղի է ունենում լրացուցիչ տիրոջ՝ ձկան մարմնում։ Ձուկը կուլ է տալիս հարսնյակներով վարակված ցիկլոպներին։ Պրոցերկոիդները ներ են թափանցում ձկան աղիքի պատից և տեղակայվում մկաններում, ձկնկիթում կամ ներքին օրգանների մակերեսին։ Այստեղ նրանք վեր են ածվում երրորդ շրջանի հարսնյակների` պլերոցերկոիդների։
Մարդը վարակվում է լայն երիզորդի հարսնյակներով վարակված կիսահում, լավ չեփած և չտապակված ձուկ ուտելու հետևանքով։
Դիֆիլոբոթրիոզի, ինչպես և մյուս հելմինթոզների դեպքում, երեխաները գանգատվում են որովայնի ցավերից, սրտխառնությունից, ախորժակի վատացումից։ Նկատվում է նյարդային համակարգի խանգարում՝ ընդհանուր թուլություն, գլխացավեր, երբեմն էպիլեպտիկ բնույթի նոպաներ։ Դիֆիլոբոթրիոզը, ի տարբերություն մյուս հելմինթոզների, կարող է առաջացնել ծանր չարորականման սակավարյունություն։ Այդպիսի դեպքերում մաշկը խիստ գունատվում է, լյարդը և փայծաղը՝ մեծանում։ Սակավարյունությունից բացի լինում են նաև արյան գույնի բարձր ցուցանիշ, էոզինոֆիլիա, անիզոցիտոզ, պոյկիլոցիտոզ, էրիթրոցիտային շարքի երիտասարդ տարրեր։ Հաճախ նաև դիֆիբլոբոթրիոզի չարտահայտված ձևեր են հանդիպում։
Ախտորոշումը հիմնավորվում է կղանքում լայն երիզորդի ձվերի, ինչպես նաև երիզորդի հատվածների հայտնաբերմամբ։ Պատանիների խիստ արտահայտված սակավարյունությունը ցուցում է դիֆիլոբոթրիոզի վերաբերյալ հետազոտությունների կատարման համար։
Բուժումը։ Դեհելմինթացման նպատակով օգտագործվում է ֆենասալ՝ մինչև 5 տարեկան` 0,5-1 գ, 6-9 տարեկան` 1,5 գ, 10 տարեկան և բարձր՝ 2 գ։ Արտահայտված սակավարյունության դեպքում նշանակվում են վիտամին B12, hեմոստիմուլին, հեմատոգեն։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն