Երեխա Հելմինթոզներ. հիմենոլեպիդոզ (մանկական տարիքի)
Առաջանում է գաճաճ երիզորդից՝ Hymenolepis nana (hին անվանումը՝ Taenia nana) : Գաճաճ երիզորդի երկարությունը hաճախ 15-20 մմ է։ Պարազիտի զարգացումը, ի տարբերություն մյուս ցեստոդների, կատարվում է առանց միջանկյալ տիրոջ առկայության։ Գաճաճ երիզորդը պարազիտ կյանք է վարում մարդու բարակ աղիքների ստորին հատվածում։ Հասուն անդամիկները քայքայվում են աղիքներում և կղանքի հետ մեծ քանակությամբ ձվեր են արտազատում արտաքին միջավայր։ Ձվերը արտաքին միջավայրում հետագա զարգացում են պահանջում։
Մարդու աղիքներն ընկած գաճաճ երիզորդի ձվից անջատվում է սաղմը, որը թափանցելով աղիքի թավիկի մեջ, որոշ ժամանակ անց վեր է ածվում հասուն պարազիտի։ Այսպիսով, գաճաճ երիզորդի ամբողջ զարգացումը՝ ձվից մինչև հասուն շրջան, տեղի է ունենում մարդու օրգանիզմում։
Երեխայի աղիքներում գաճաճ երիզորդը սովորաբար լինում է մեծ քանակությամբ։
Հիմենոլեպիդոզի տարածման ուղին նման է էնտերոբիոզին, բայց գաճաճ երիզորդի ձվերը, ի տարբերություն սրատուտի ձվերի, ավելի անկայուն են արտաքին միջավայրում և արագ ոչնչանում Են։ Նրանք չեն լինում բանջարեղենի, մրգերի վրա, հողում։ Գաճաճ երիզորդի ձվերով երեխայի ձեռքերը կեղտոտվում են հիվանդի գիշերանոթից օգտվելիս, զուգարանում կամ հիմենոլեպիդոզով հիվանդի հետ անմիջապես շփվելիս։ Քանի որ երեխաների կենցաղահիգիենիկ սովորությունները հաճախ դեռևս թերի են, այդ իսկ պատճառով նրանք ավելի հեշտ են վարակվում, քան մեծերը և ավելի դժվար են բուժվում, որովհետև անընդհատ տեղի են ունենում ինքնավարակում (աուտոինվազիա):
Հիմենոլեպիդոզի կլինիկական պատկերը բազմազան է։ Ամենից հաճախ նկատվում են ստամոքսաաղիքային համակարգի խանգարման երևույթներ։ Երեխաները գանգատվում են որովայնի ցավերից, որոնք տեղակայվում են պորտի շուրջը կամ նրանից աջ և նոպայաձև բնույթ են ունենում։ Հաճախ դիտվում է փորլուծություն, երբեմն լորձի և արյան խառնուրդով։ Լինում են նյարդային երևույթներ, ուշագնացություն, էպիլեպսիային նմանվող նոպաներ և այլն։
Բուժումը։ Օգտագործվում է ֆենասալ, արական պտերի մզվածքի (Extr. Filicis maris), դդմի սերմեր։ Ճիճվաթափության հիմնական սկզբունքը կրկնակի, ցիկլային ձևով անցկացվող բուժումն է 4-7 օրյա ընդմիջումով։ Բուժումից մեկ ամիս hետո անhրաժեշտ է անց կացնել մեկ hակառեցիդիվային ցիկլ։ Այդ ցիկլերի միջև ընկած ժամանակաշրջանում նշանակվում են օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ՝ B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու, կալցիումի գլիցերոֆոսֆատ և այլն։
Ֆենասալը նշանակվում է. օրական (միանվագ) մինչև 5 տարեկան՝ 0,5-1 գ, 6-9 տարեկան՝ 1-1,5 գ, 10-12 տարեկան՝ 1,5-2գ և 13-15 տարեկան՝ 2 գ։ Ֆենասալը տրվում է վաղ առավոտյան կամ գիշերը քնելուց առաջ։ Առաջին դեպքում պատրաստուկն ընդունվում է քաղցած։ Երկրորդ դեպքում թեթև ընթրիքից 3 ժամ hետո hիվանդն ընդունում է ջրի մեջ լուծված 1/4 թեյի գդալ սոդա և 10 րոպե hետո քաղցր ջրի մեջ լուծված ֆենասալ։ Լուծողական չի նշանակվում։
Արական պտերի մզվածքով բուժումը կատարվում է երեք ցիկլով և 7-օրյա ընդմիջումով։ Յուրաքանչյուր ցիկլի տևողությունը 3 օր է՝ 2 օր հիվանդի նախապատրաստում և 1 օր դեղորայքի ընդունում։ Պատրաստուկը տրվում է հետևյալ դեղաչափերով. 3-4 տարեկանում` 0,3գ, 5-6 տարեկանում` 0,5գ, 7-8 տարեկանում` -0,6 գ, 9-10 տարեկանում` 0,7 գ, 11-12 տարեկանում` 0,9 գ 13-14 տարեկանում` 1,0 գ, 15 տարեկան և բարձր` 1,5 գ։
Դդմի սերմերով բուժումը սկսելուց 2 օր առաջ երեխային նշանակում են առանց բանջարեղենի և մրգերի սնունդ, ամեն օր առավոտյան կատարելով հոգնա, իսկ երեկոյան` տալով աղային լուծողական։ Հում դդմի սերմերը մաքրում են կեղևից, իսկ կանաչ թաղանթը թողնում են։ Մինչև 3-4 տարեկան երեխաներին նշանակում են 75 գ, 5-7 տարեկան` 100գ, 8-10 տարեկան` 150գ, 11-15 տարեկան` 200-250 գ։ Սերմերի անհրաժեշտ քանակությունը տրորվում է սանդում (կարելի է տրորել փոքր բաժիններով), ավելացնում են 50-100 գ մեղր, մուրաբա կամ ջեմ և տալիս են երեխային ուտելու։ Սերմերն ուտելուց 4 ժամ հետո երեխային աղային լուծողական են տալիս և ½ ժամ անց, կղման գործողությունից անկախ կատարում են հոգնա։ Ստամոքսի առաջին գործելուց հետո երեխային թույլատրվում է կերակրել։
Դդմի սերմերը կարելի է տալ և չմաքրված ձևով։ Այս դեպքում սերմերի անհրաժեշտ քանակությունը աղում են մսաղացով, վրան ավելացնում կրկնակի քանակությամբ ջուր և թույլ կրակի վրա 1,5-2 ժամվա ընթացքում գոլորշիացնում առանց եռացման։ Ստացված զանգվածը քամում են մառլայով, որից հետո եփուկի մակերեսից հեռացնում ճարպը։ Եփուկը խմեցնում են դանդաղ, 20-30 րոպեի ընթացքում։ Եփուկը ընդունելուց 3 ժամ հետո տրվում է լուծողական, իսկ ½ ժամ հետո էլ կատարվում է հոգնա:
Օգտագործման այս եղանակի ժամանակ սերմերը նշանակվում են հետևյալ քանակով. 3-4 տարեկանում 100-150գ, 5-7 տարեկանում` 200 գ, 10 տարեկանում` 300 գ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն