Երեխա Կեղծ կրուպ
Կոկորդի սուր բորբոքային պրոցես է, որը հաճախ ընդգրկում է շնչափողն ու բրոնխները, հանդիպում է, որպես կանոն, սուր շնչական վիրուսային հիվանդությունների ժամանակ։ Հատկապես հաճախ է լինում ալերգիկ դիաթեզով տառապող երեխաների մոտ։ Կեղծ կրուպը սովորաբար սկսվում է սուր, հանկարծակի և մեծ մասամբ գիշերը։ Որոշ երեխաների մոտ հիվանդության առաջացմանը նախորդում են լարինգիտի ախտանիշները՝ չոր «հաչոցով» հազը, հարբուխը, փռշտոցը։ Երեխան հանկարծակի հազի նոպայից արթնանում է, անմիջապես առաջանում է դժվարացած շնչառություն։ Երեխան վախեցած է, անհանգիստ, տեղ չի գտնում անկողնում, քիթ-շրթունքայրն եռանկյան շրջանում առաջանում է ցիանոզ։ Կարևոր է նշել, որ ի տարբերություն դիֆտերիային բնորոշ կրուպի, որի դեպքում շնչափողի նեղացման պահին, որպես կանոն, զարգանում է ձայնի կորուստ (աֆոնիա), կեղծ կրուպի դեպքում, չնայած ձայնը լինում է խռպոտ, սակայն ճչալու ժամանակ գրեթե միշտ լսվում են ձայնեղ հնչյուններ:
Պարագրիպային և ադենովիրուսային վարակների դեպքում կրուպի ընթացքը սովորաբար ավելի թեթև է, քան գրիպի ժամանակ։ Ընդ որում սուր զարգացող նեղացումը տաքացնող միջոցներից արագ պակասում է կամ մի քանի ժամ հետո լրիվ վերանում։ Որոշ դեպքերում կրուպի երևույթները կարող են կրկնվել հաջորդ գիշերը և բարեհաջող անցնել ինչպես և առաջին անգամ։ Գրիպի դեպքում կրուպը կարող է ավելի ծանր ընթանալ, կրել ալիքաձև բնույթ՝ օրվա ընթացքում մերթ ուժեղանալով, մերթ թուլանալով, տևել 7-10 օր։ Գրիպային կրուպի ծանրությունը և տևողությունը կախված են ոչ միայն կոկորդի, շնչափողի և բրոնխների արտահայտված նեկրոզային պրոցեսներից, այլև հաճախ միացող թոքաբորբերից:
Կրուպ կարող է զարգանալ նաև կարմրուկից։ Կարմրուկային կրուպը կարող է լինել վադաժամ, եթե ծագել է կարմրուկի նախանշանային շրջանում, և ուշացած, եթե հայտնվում է պիգմենտացիայի շրջանում։ Վաղաժամ կրուպը թեթև է ընթանում, սովորաբար չի ուղեկցվում ծանր ստենոզով և ցանի հայտնվելու պահին զգալի թուլանում է։ Ավելի ծանր է ընթանում կարմրուկային ուշացած կրուպը։ Այդ դեպքում կոկորդի և շնչափողի փոփոխությունները հաճախ նեկրոզային բնույթ են ունենում, և հիվանդության ընթացքը կարող է լինել բավականին ծանր։
Բուժումը։ Վերոհիշյալ պատճառներից առաջացած կրուպի դեպքում, առաջին հերթին, անհրաժեշտ է կազմակերպել ճիշտ խնամք և պահպանողական ռեժիմ, վերացնելով բոլոր այն պահերը, որոնք նպաստում են երեխայի չափից ավելի գրգռմանը։ Ցուցված են տաքացնող միջոցներ՝ ընդհանուր կամ ոտքերի տաք լոգանք (38°Ց, 7-10 րոպե), տաք հեղուկների ընդունում (թեյ, սոդայով կաթ), մանանեխային սպեղանի կրծքավանդակին, սոդայի, էֆեդրինի լուծույթով գոլորշու ինհալացիա։ Պարտադիր են հակահիստամինային և հանգստացնոդ դեղամիջոցները։ Եթե տաքացնող և փարատիչ միջոցները արտահայտված արդյունք չեն տալիս և նեղացման երևույթները սաստկանում են, անհրաժեշտ է պարբերաբար խոնավացված տաք թթվածին տալ։ Երկրորդ աստիճանի նեղացում զարգանալիս խորհուրդ է տրվում ներքին ընդունման համար օգտագործել պրեդնիզոլոն։ Պիպոլֆենը և սեդուքսենը ներարկում են միջմկանային։
Շնչական ուղիների լորձաթաղանթի այտուցը պակասեցնելու նպատակով ներերակային ճանապարհով ներարկում են հիպերտոնիկ լուծույթներ, սրտային դեղամիջոցներ, միզամուղ, նեյրոպլեգիկ պատրաստուկներ։
Վերջիններս պետք է տրվեն զգուշությամբ, որպեսզի հազային ռեֆլեքսը չընկճվի։ III աստիճանի նեղացման դեպքում (շնչառության զգալի դժվարացում, կրծքավանդակի փափուկ մասերի ներդրում, շրթունքների, վերջույթների ցիանոզ` հիպոքսեմիայի աճող նշաններով). ցուցված է պրեդնիզոլոնի ներերակային սրսկումը, բուժական լարինգոսկոպիան, որի դեպքում արտածծվում է բորբոքային հեղուկը, հեռացվում են չոր կեղևիկները և կոկորդի լորձաթաղանթին քսվում է էֆեդրինի լուծույթ, դեղձի, ծիրանի յուղ։ Երբեմն կոկորդազննումը (լարինգոսկոպիան) կրկնում են մի քանի անգամ։ Եթե բոլոր նշված միջոցներն արդյունք չեն տալիս և շնչահեղձուկի ախտանիշներ են զարգանում, ներփողարկում (ինտուբացիա) կամ տրախեոստոմիա են կատարում։
Կեղծ կրուպի դեպքում ելքը, որպես կանոն, բարենպաստ է։ Այն կախված է հիմնական հիվանդությունից և ժամանակին կատարվող բուժումից։ Կեղծ կրուպի նշված ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն