Երեխա Հելմինթոզներ. տենիարինխոզ (մանկական տարիքի)
Հարուցիչը եզան երիզորդն է։ Սա մարդու ամենախոշոր հելմինթներից է, որի երկարությունը հասնում է 6-7 մետրի, լայնությունը՝ 1-2 մմ։
Եզան երիզորդի վերջնական տերը մարդն է, իսկ միջանկյալը՝ խոշոր եղջերավոր անասունները։
Հասուն հելմինթը պարազիտային կյանք է վարում բարակ աղիքներում։ Ձվերով լցված հասուն անդամիկներն անջատվում են պարազիտից և դուրս գալիս արտաքին միջավայր։ Անդամիկների արտազատումը կարող է տեղի ունենալ ոչ միայն արտաթորման ժամանակ, այլև հետանցքից՝ ինքնուրույն ձևով։
Սաղմը ձևավորվում է եզան երիզորդի ձվերում, այդ իսկ պատճառով արտաքին միջավայրում նա այլևս զարգացման չի ենթարկվում։ Որպեսզի սաղմը դառնա հարսնյակ, անհրաժեշտ է, որ երիզորդի ձվերն ընկնեն խոշոր եղջերավոր անասունների օրգանիզմը։ Կենդանու աղիքներում անդամիկները մարսվում են, օնկոսֆերան ձվից դուրս է գալիս, աղիքի պատով անցնում արյան կամ ավշի մեջ և տարածվում օրգաններում ու հյուսվածքներում։ Օնկոսֆերաների հիմնական զանգվածը տեղակայվում է միջմկանայհն շարակցական հյուսվածքում, որտեղ շարունակում է աճել ու վերափոխվել հարսնյակների՝ ֆինաների կամ ցիստիցերկների։ Ցիստիցերկի կյանքի տևողությունը 3-6 տարի է։
Մարդը եզան երիզորդով վարակվում է սննդի մեջ հում կամ լավ չեփված, չտապակված և կենսունակ ֆինաներ պարունակող տավարի մսից։
Մարդու աղիքներում մարսողական հյութերի և լեղու ազդեցության տակ ֆինայի մեջ գտնվող սկոլեքսը դուրս գալով իր պարկից, կպչում է աղիքի լորձաթաղանթին։ Անդամիկները սկսում են աճել գլխիկից և 2-3 ամիս հետո զարգանում է հասուն պարազիտը, որն ապրում է մի քանի տասնյակ տարի։
Մարդու օրգանիզմում մեծ մասամբ հանդիպում է 1 եզան երիզորդ, բայց կարող են լինել և մի քանիսը։
Սկզբնական շրջանում հիվանդությունն ընթանում է առանց նշանների։ Հետագայում առաջ են գալիս ոգնածություն, գլխապտույտ, մարմնի զանգվածի կորուստ, սրտխառնություն, առավոտյան ցավեր էպիգաստրալ շրջանում, երբեմն՝ փսխում։ Կարող է լինել լուծ կամ փորկապություն։
Ախտորոշումը կատարվում է կղանքի քննությամբ։ Հաճախ հիվանդն ինքն է հայտնաբերում սպիտակ, լապշայի նմանվող անդամիկների արտազատումը։
Բուժումը։ Նույնն է, ինչ հիմենոլեպիդոզի ժամանակ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն