ԲՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ: Գալոաէրոզոլ-քրոմոքվանտային, մոդուլյացիոն պալատ
Միջավայրի կենսապահովման ֆիզիկական գործոնների օրինաչափ փոփոխության մեթոդով իմունո-հորմոնալ հոմեոստազի ուղղման կենսաֆիզիկական տեխնոլոգիա։
Բնական քարաղի էներգիայի կիրառմամբ բուժում։
Ասթմայից և այլ ալերգիկ հիվանդություններից ազատվելու բնաբուժական տեխնոլոգիա, բուժում, կանխարգելում և մեծահասակերի, երեխաների ու հղի կանանց ռեկրեացիա:
Քարաղային քարանձավի՝ «Հանրապետական սպելեոթերապևտիկ կենտրոն» անվամբ առողջարանի, բնական ֆիզիկական գործոնների բուժական-կանխարգելիչ արդյունավետությունը ապացուցված է գիտականորեն, փորձարկված է ժամանակի ընթացքում, ինչպես նաև ասթմայով, ալերգիկ և այլ հիվանդություններով հիվանդ ավելի քան 10 հազար մարդկանց բուժման փորձով:
Ոչ բոլոր բուժման կարիք ունեցողները կարող ընդմիջել կյանքի ռիթմը, չգնալ աշխատանքի կամ դասի, կտրվել առօրյա կյանքից 6 կամ ավել ժամ, այն էլ` առավոտյան: Սպելեոթերապիայի ժամը փոխել հնարավոր չէ, քանի որ աշխատում ենք հանքի քարաղի ստացման ժամանակին համընթաց, հակառակ դեպքում ստորգետնյա առողջարանի կենսագործունեության տեխնիկական ծախսեռը շատ անգամ ավելի կլինեին:
Նույնիսկ այն հիվանդները, ովքեր պատրաստ են ֆինանսական մեծ ծախսերի և ժամանակի հարցում խնդիր չունեն, միշտ չէ, որ կարող են օգտվել ասթմայի կամ ալերգիկ վիճակների ոչ ավանդական բուժման այդքան արդյունավետ մեթոդից: Սպելեոթերապիայի ժամանակ առաջացած խոչընդոտները կարող են ասթմայի բարդությունների կամ այլ հիվանդությունների հիմք դառնալ, ինչպիսիք են սրտի անբավարարությունը, լյարդի, երիկամների, անոթային հիվանդությունները, էպիլեպսիան կամ կոորդինացված շարժման խախտման այլ հիվանդությունները: «Քարանձավ առողջարանում» չեն կարող բուժվել հղիության առաջին շաբաթներում, առավել ևս պաթոլոգիկ հղիության, հետծննդաբերական շրջանում գտնվող կանայք, փոքր երեխաները և այլն։
Ի հետաքրքրություն բոլոր հիվանդների, առավել հասանելի և ժամանակի հարմարավետության համար մենք մշակել ենք հալո-աէրոզոլ-քրոմո-քվանտային մոդուլյացիոն պալատը: Դրա հիմքում ընկած են պատենտավորված երկու հայտնագործություն (АС №1193 А2; АС №61) և օգտակար հարմարանքներ: Մոդուլը պատրաստված և տեղադրված է «Բնաբուժություն» կորպորացիայի բժշկական կենտրոնում, ք. Երևան, փ. Գ. Նժդեհ, տուն նկուղային-7 հասցեով, հեռ.՝ +374 10 42 07 79, +374 10 44 73 73:
Բարձրակարգ բնաբուժական միջոցառումները կատարվում են բացառիկ, հարմարավետ, գեղեցիկ ու անկրկնելի առողջարան-պալատում, ուր մոդելավորվում են սպելեոառողջարանի բուժական-առողջարարական ֆիզիկական գործոնները, այդ թվում` համաչափ լույսի հոսքով բնական քարաղի բյուրեղների քվանտային էներգիան:
Կրկնակի էկրանավորումը պալատում գտնվող հիվանդներին մեկուսացնում է ինչպես արհեստական, այնպես էլ բնական էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից` օրգանիզմին ենթարկելով միայն երկրի մշտական մագնիսական դաշտի ազդեցությանը: Պալատում պահպանվում է հաստատուն ջերմություն (19.50 С) և օդի խոնավություն (32%): Պալատում օդը հագեցած է բուժական աէրոզոլով, իսկ հիվանդները վայելում են բուժիչ խոտերով պատրաստած թթվածնային կոկտեյլներ:
Այս ամենը իրականացվում է հարմարավետ պայմաններում, հիվանդները տեղավորվում են ռելաքսացիոն թիկնակային աթոռներում, իսկ գործընթացն ուղեկցվում է ձայնա- և տեսաթերապևտիկ լրացումներով: Անհրաժեշտության դեպքում թերապիան համադրվում է նաև ձեռքի մերսումով և ասեղնաբուժությամբ: Կատարվում են արոմոթերապիայի սենասներ:
Ցուցումներ.
- բրոնխիալ ասթմա,
- ալերգիա,
- շնչառական հիվանդություններ,
- տարած սուր հիվանդություններից հետո ընկած ժամանակահատված,
- մանկական ինֆանտալիլիզմ,
- հոգնածություն,
- իմունո-հորմոնալ ստատուսի դիսֆունկցիայով պայմանավորված ախտաբանական հղիություն և բեղմնավորում:
Հակացուցում.
- չարորակ նորագոյացություններ։
Չեն ընդունվում հիվանդներ.
- սուր վարակներով,
- հոգեկան խանգարումներով,
- վեներական հիվանդություններով։
Բուժման կուրսը. 10-40 սեանս, 45 րոպեից մինչև 1,5 ժամ: Բուժման կուրսը խորհուրդ է տրվում կրկնել 6-8 ամիս անց, մինչև իմունո-հորմոնալ հոմեոստազի ամբողջական վերականգնումը: Կարելի է հալո-աէրոզոլ-քրոմո-քվանտային թերապիային հաջորդել բնական սպելեոթերապիան: Բուժումը կատարվում է հիվանդի համար հարմար ժամին` նմանատիպ հիվանդների խմբում:
Հալո-աէրոզոլ-քրոմո-քվանտային բուժման ցուցումը սահմանվում է Բնաբուժություն կենտրոնի բժիշկների կողմից:
Բժշկական հետազոտությունը և անհրաժեշտության դեպքում` բուժումը, հիվանդի ցանկությամբ կարող է կատարվել ընտանեկան բժշկի կամ, ըստ ապրելու վայրի, պոլիկլինիկայի բժշկի կողմից:
Անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր.
- ուղարկող հաստատության կողմից հակիրճ էպիկրիզ,
- լեյկոֆորմուլայով արյան ընդհանուր անալիզ,
- կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն,
- դիսբակտերիոզի, հելմինտների հայտնաբերման համար կղանքի հետազոտություն,
- մաշկավեներաբանի եզրակացություն,
- բնակության վայրի համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկանք։




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն