Երեխա Մարսողական համակարգի դիսկինեզիա. էնկոպրեզ (կղանքի ֆունկցիոնալ անպահություն) (մանկական տարիքի)
(ԿՂԱՆՔԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱՆՊԱՀՈՒԹՅՈՒՆ)
Շատ դեպքերում կղանքի անպահությունը զարգանում է վախի, սարսափի հետևանքով, հոգեկանը ընկճող տպավորությունների ազդեցությունից։ Էնկոպրեզը հաճախ առաջ է գալիս կղման ցանկության սիստեմատիկ ճնշումից։ Այդպիսի երեխաները, որպես կանոն, հաճախում են մանկապարտեզ և զուգարան գնալու ցանկությունը վերանում է, երբ զուգարանը զբաղված է կամ մոտակայքում չի երևում դաստիարակչուհին։ Նման երևույթ, երբեմն նկատվում է բացասաբար տրամադրված այն երեխաների մոտ, որոնց ծնողները ստիպողաբար են պարտադրում կղել։ Հիվանդների ոչ մեծ մասի անամնեզում լինում են տվյալներ նախկինում կրած սուր ստամոքսաաղիքային հիվանդությունների մասին։
Անհրաժեշտ է հիշել, որ կղանքի անպահություն նկատվում է նաև կոնքի օրգանների նյարդավորման բնածին թերությունների, ողնուղեղի և գլխուղեղի վնասումների ժամանակ, ինչպես նաև թուլամիտ երեխաների մոտ։
Ֆիզիկապես առողջ երեխաների մոտ տարբերում են կղանքի անպահության 2 ձև՝
- իսկական ֆունկցիոնալ էնկոպրեզ
- կեղծ էնկոպրեզ (Ա.Ի. Լյոնյուշկին):
Հիվանդությունը հաճախ սկսվում է ի հայտ գալ նախադպրոցական տարիքում։ Երեխայի մոտ ոչ կամային ձևով սկսվում է արտադրվել շատ կամ քիչ քանակությամբ կղանք; Որոշ երեխաների մոտ կղանքը հայտնվում է ցերեկը՝ շարժուն խաղերի ժամանակ, ֆիզիկական շարժումներ կատարելիս, իսկ երբեմն առանց որևէ պատճառի, այլ երեխաների մոտ այն կարող է նկատվել նաև գիշերը։
Իսկական էնկոպրեզ (ցերեկային, գիշերային, խառը) սկզբում նկատվում է ամենօրյա ինքնուրույն արտաթորման ֆոնի վրա։ Հետանցքը բացված է, սֆինկտերը թուլացած։ Կղանքն ուղիղ աղիքում չի պահվում։ Շեքի և հետույքի մաշկը մշտապես աղտոտված է կղանքով և հաճախ խիստ գրգռված։
Կեղծ էնկոպորեզը (կղանքի արտասովոր կամ պարադոքսալ անպահություն) կապված է աղիքների պարունակության քրոնիկական կանգի և նրանց գերլցվածության հետ։ Ուղիղ աղիքում կղանքի գերկուտակման հետևանքով ճնշումն այնքան է բարձրանում, որ հաղթահարում է հետանցքի սեղմակի դիմադրությունը։ Ուշադրություն է գրավում կղանքի անսովոր, «ինչպես չափահասների մոտ» մեծ տրամաչափը։ Առանձին ծանր արտահայտված դեպքերում նկատվում է որովայնի ծավալի մեծացում՝ կապված նրա ստորին կեսի արտափքման հետ։ Երբեմն ուղիղ և սիգմայաձև աղիքներում կղանքային զանգվածների կուտակումները հայտնաբերվում են շոշափելու ժամանակ, որոնք զբաղեցնում են կոնքի բոլոր հատվածները։
Կեղծ էնկոպրեզն անհրաժեշտ է տարբերակել Գիրշպրունգի հիվանդությունից, քանի որ վերջինիս դեպքում ռենտգենաբանական հետազոտությամբ նույնպես հայտնաբերվում են ուղիղ, իսկ երբեմն նաև սիգմայաձև աղիքների զգալի լայնացում։ Տարբերակիչ ախտորոշմանն օգնում են ուղիղ աղիքի ամպուլային (լայնացած) հատվածի նպատակադրված ռենտգեննկարահանումը, ինչպես նաև սֆինկտերի տոնուսի հետազոտությունը։ Սֆինկտերի տոնուսի բարձրացումը, համապատասխան կլինիկական պատկերի զուգակցումով, վկայում է Գիրշպրունգի հիվանդության մասին, իսկ սեղմակի սովորական կամ իջած տոնուսը հիմք է ծառայում այն հերքելու համար (Ա.Ի. Լյոնյուշկին):
Բուժումը։ Կղանքի գլխավորապես գիշերային անպահության դեպքում անհրաժեշտ է երեխայի ցերեկային անբարենպաստ հուզումները վերացնել։ Սահմանում են նորմալ ռեժիմ։ Անհրաժեշտ է երեխային սովորեցնել քնելուց առաջ բնական արտաթորություն կատարել։ Նման բնական ռեֆլեքսի մշակման համար առաջարկվում է 10-15 օր երեկոյան մաքրող հոգնաներ կատարել։ Բարձիթողի, հատկապես էնուրեզի համակցման դեպքերում, կարելի է կիրառել հիպնոզային բուժում: Ցերեկային և խառն էնկոպրեզի դեպքերում աղիքների պարունակությունը կանոնավոր հեռացնելու նպատակով բուժումը սկսում են առավոտյան և երեկոյան կատարվող մաքրող հոգնաներով։ Հետագայում շատ կարևոր է երեխային սովորեցնել բնական արտաթորումը կատարել օրվա միևնույն ժամերին, ավելի լավ է առավոտյան, նախաճաշից հետո։ Ավելի ծանր դեպքերում (հոգնաներից արդյունքի բացակայության դեպքում) երեխային պետք է բուժել ստացիոնար պայմաններում, որտեղ զուգահեռաբար կիրառվում են բուժման մի քանի մեթոդներ՝ մաքրող հոգնաներ, ֆիզիոթերապևտիկ միջոցներ, սֆինկտերի մեխանիկական մարզումներ։ Համառորեն կատարվող կոնսերվատիվ բուժումից արդյունքի լրիվ բացակայության դեպքում կարելի է մտածել ուղիղ աղիքի պատի անվերադարձելի ֆունկցիոնալ փոփոխությունների մասին։ Նման դեպքերում դրվում է վիրահատման հարցը։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն