Վարակաբանություն
«Կանգնեցրե′ք տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան

1882թ. մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցիչի հայտնաբերման մասին: Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր, մարտի 24-ին ամբողջ աշխարհում նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը:
ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թթ. ազգային ծրագրի» շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավում: Տարեցտարի նվազող հիվանդացության ցուցանիշը 2012-ին կազմել է 37.1, իսկ մահացության ցուցանիշը ` 2 (100.000 բնակչի հաշվարկով): Տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը մոտ 3.3 անգամ ավելի բարձր է, քան կանանցը: 2012 թ. այն կազմել է 58.2, իսկ կանանց շրջանում՝ 17.8 : 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ դեղորայքակայուն տուբերկուլոզով 275 հիվանդ գտնվում է բուժման մեջ: Պետության, ինչպես նաև տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ֆինանսավորման շնորհիվ ներկայումս Հանրապետությունում առկա են տուբերկուլոզի ախտորոշման և բուժման համար պահանջովող բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներն ու դեղերը: Այս մասին մարտի 22-ին Առողջապահության ազգային ինտիտուտում ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ասուլիսին ասացին բանախոսներ, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը և Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը: Օրվա թեմային հարող մի քանի հարցեր փորձեցինք ճշտել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանից:
– Թեմայի հրատապությունն այսօր, եթե համեմատական զուգահեռ անցկացնենք նախորդ տարիների հետ: Կա՞ խնդրի լուծման առաջընթաց. եթե այո, ինչո՞ւմ:
– Վերջին տարիներին տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները նվազման միտում ունեն, և սկսած 2006թ. այդ թիվը մի քանի անգամ նվազել է: Այսօր 100.000 բնակչի հաշվով 37 հիվանդ ունենք: 2012թ. Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի 1125 դեպք, նախորդ տարվա համեմատ այն 120-ով նվազել է: Նույնը մահացության վերաբերյալ` 100.000 բնակչության հաշվով երկու մահվան ելք է եղել: Մահացությունների թվի մեջ դեր ունեն մեր այն հայրենակիցները, ովքեր վերադառնում են արտերկրից արդեն վարակված և հիվանդության բարդ փուլում, ինչն արդեն անարդյունավետ է դարձնում բուժումը: Այո, առաջընթաց միանշանակ կա, և դա ակնհայտ է:
– Դեղորայքակայուն ձևերի դեմ պայքարի այսօրվա մոտեցումն ինչպիսի՞ն է:
– 2010թ. Առողջապահության նախարարությունն իրականացնում է դեղորայքակայուն հիվանդների բուժման ծրագիր, և սկսած 2010 թ. մինչ այսօր արձանագրվել է 600 դեպք, որոնցից բուժման մեջ են 270-ը: Փաստացի 4 տարվա ընթացքում հիվանդների մեծամասնությունը բուժվել է, իսկ նրանցից 20-ի մոտ հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով:
![]() |
![]() |
![]() |
Ասուլիս` նվիրված Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան
|
– Ի՞նչ խոստումնալից հեռանկարներ կան:
– Իհարկե, խոստումնալից է, որ մենք այսօր ունենք 77% բուժման ելք։ Համեմատական կարգով ասեմ, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2015 թ. թիրախ է նշանակել 85% բուժման ելքերը: Կարծում եմ` մենք կհասնենք այս ցուցանիշին և նույնիսկ կանցնենք:
– 2013թ. կարգախոսն է «Կանգնեցրե′ք տուբերկուլոզը, քանի դեռ կենդանի եմ». այս կարգախոսի ներքո ի՞նչ գործունեություն և միջոցառումներ են ակնկալվում:
![]() |
|
![]() |
– Դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դրված կարգախոսն է, որը կոչ է անում արագ կանգնեցնել տուբերկուլոզը, քանի դեռ վտանգված չէ մարդու կյանքը: Այս կարգախոսի ներքո «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում զգալի աշխատանքներ ենք իրականացնում հիվանդների վաղ հայտնաբերման, ախտորոշման և անհապաղ բուժման համար: Մենք այսօր ունենք բավականաչափ դեղորայք, չունենք անհրաժեշտ դեղորայքի սպասող հիվանդների ցուցակ, բավարար են ախտորոշման ժամանակակից մեթոդները։ Սերտ է կապը առաջնային օղակի հետ, որպեսզի ավելի վաղ շրջանում հայտնաբերվի տուբերկուլոզը:
– Հայաստանում ինչպիսի՞ ծրագրեր են գործում կամ նախատեսվում:
– Գործում է 2007թ.-2015թթ. համար նախատեսված Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, և այսօր արդեն աշխատում ենք մեկնարկելու նոր ծրագիր 2015-ից:
– Պետության ստանձնած պարտավորությունները որքանո՞վ են կոմպենսացնում հիվանդների բուժման գործընթացը:
– Հայաստանում տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և բուժման ամբողջ ընթացքը հիվանդի համար լիովին անվճար է և իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Բոլոր ծախսերը հոգում է պետությունը` Առողջապահության նախարարության պետական բյուջեից զգալի մաս հատկացնելով տուբերկուլոզի ստացիոնար և ամբուլատոր բուժմանը: Ունենք հիմնական դոնոր` Գլոբալ հիմնադրամը, որի ծրագրերի շրջանակներում ձեռք են բերվում 1-ին և 2-րդ շարքի հակատուբերկուլոզային դեղորայք:

Կարդացեք նաև

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...


Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...


Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...


Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...


Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...


Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...


1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...


Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...


Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...


Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...


Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...


Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն