Վարակաբանություն
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանն ազատ է պոլիոմելիտից, կարմրուկից և կարմրախտից. Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը
2004 թվականից եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակը հանրության շրջանում իրազեկությունը բարձրացնելն է, հետևաբար և պատվաստումների միջոցով բնակչությանը զերծ պահելը վարակիչ հիվանդություններից: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը:
«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության թեմայի շուրջ մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
– Տիկին Սահակյան, որո՞նք են իմունականխարգելման հիմնախնդիրները։
– Հիմնական խնդիրն ամբողջ աշխարհում մնում է պատվաստումներից հրաժարվելը: Գնալով այն գերխնդիր է դառնում: Դա էլ պատճառ է դառնում այն հիվանդությունների, համաճարակների բռնկումների, որոնք 10 տարի առաջ ավելի վերահսկելի էին: Հաջորդ գերխնդիրը որոշ հիվանդությունների հարցում վերացման կամ արմատական վերացման խնդիրն է, խոսք վերաբերում է պոլիոմելիտ, կարմրուկ, կարմրախտ հիվանդություններին: Ճիշտ է, պոլիոմելիտի հարցում աշխարհի շատ երկրներ զգալի արդյունքներ են գրանցել, որոնցից շատերը համարվում են պոլիոմելիտից ազատ երկրներ, սակայն այսօրվա դրությամբ 3 երկրներ շարունակում են արձանագրել տեղական դեպքեր: Դրանք են` Աղվանստանը, Պակիստանը, Նիգերիան:
2010թ. սկսած կարմրուկի և կարմրախտի վարակը կրկին սկսեց շրջանառվել շատ երկրներում: Հայաստանի հարևան երկրներում այս խնդիրը բավականին լուրջ է դրված: Վրաստանում համաճարակային իրավիճակ է ստեղծվել: Ամբողջ աշխարհում այս խնդիրներից հատուկ ուշադրության է արժանանում պատվաստումներից հրաժարումը, սակայն դա այդքան լուրջ խնդիր չէ մեզ մոտ`Հայաստանում, որքան այլ երկրներում: Բնակչության այն խումբը, որը ենթակա է պատվաստումների, բավականին մեծ տոկոսայնությամբ ընդգրկված է պատվաստումների ծրագրերում, այսպես. բնակչության 95%-ը պատվաստվում է: Սա բավականին լուրջ ցուցանիշ է, ինչի մասին խոսում է այն փաստը, որ միջազգային չափանիշներին համապատասխան բարվոք է համարվում այն երկիրը, որտեղ հիվանդության դեմ պատվաստման ենթակա խմբաքանակի նվազագույնը 90%-ը ստանում է պատվաստում: Մեզ մոտ միայն 5%-ը չի պատվաստվում, բայց այդ խմբի մեջ մտնում են, և´ հրաժարվողները, և´ բժշկական հակացուցումներ ունեցողները, և´ երկրից ժամանակավոր բացակայողները:
– Ի՞նչն է, այնուամենայնիվ, շարունակում մտահոգել, ո՞րն է մնում կարևորագույն խնդիր Հայաստանում:
– Մտահոգիչ է բնակչության միգրացիան: Բնակչության տեղաշարժը կարող է լուրջ հետևանք ունենալ: Երեխաները թերի կամ ամբողջովին չպատվաստված կարող են դուրս գալ երկրից կամ մտնել երկիր: Տարբեր երկրներից վերադառնալով` երեխաներն իրենց հետ բերում են նաև տարբեր հիվանդությունների հարուցիչներ: Եվ հարուցիչի հանդեպ ընկալունակ երեխաները հեշտությամբ վարակվում են: Խնդիր է դառնում նաև, որ երեխան իր տարիքային խմբի պատվաստումը բավականին մեծ ուշացումով է ստանում: Այսօր մենք պատվաստումներում ընդգրկման խնդիր չունենք, այլ հարց է` ժամանակի՞ն է կատարվում, թե` ոչ: Հայաստանում իմունոլոգիայի հիմնական խնդիրներից մեկը հատկապես սա է:
– Իսկ ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:
– Ապրիլի 22-ից մեր երկրում ևս մեկնարկեց «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որն ամեն տարի իրականանում է եվրոպական բոլոր երկրներում: Տարվում են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ, որպեսզի բնակչության շրջանում կարևորվի պատվաստում ստանալու անհրաժեշտությունը: Հայաստանում այժմ հիանալի պայմաններ են, որպեսզի չթողնենք հիվանդությունները գլուխ բարձրացնեը, արդյունքում գրանցված դեպքեր չկան: Մի կողմից սա հրաշալի է, մjուս կողմից` մտահոգիչ, քանի որ մարդիկ չեն առնչվում հիվանդության հետ, և քանի դեռ Հայաստանում ծանր դեպքեր չեն գրանցվում, մարդիկ, անգամ բժիշկները, պարզապես կարող են մոռանալ հիվանդությունների, նրանց հետևանքով առաջացած հնարավոր խնդիրների, բարդությունների մասին։
– Ինչպիսի՞ն է վերաբերմունքը դեղորայքային բուժմանը։
– Ես դեմ եմ այն կարծիքին, թե ավելի լավ է բուժվել: Ճիշտը կանխարգելելն է: Կանխելու դեպքում օրգանիզմը պաշտպանողական համակարգ է ձեռք բերում, և քանի որ այս դեպքում առողջ օրգանիզմը պատրաստ է դիմակայելու, իսկ բնական ճանապարհով վարակվելու դեպքում հայտնի չէ հիվանդությունն ինչպես կզարգանա:
– Կարծում եմ` պատվաստման չդիմելու ամենակարևոր պատճառներից մեկը պատվաստումից հետո զարգացող հնարավոր բարդությունների հանդեպ վախն է:
– Այո, բայց ուզում եմ տեղեկացնել մարդկանց, որ պատվաստումից հետո ակնկալվող ռեակցիաներին մենք սպասում ենք: Պատվաստելով` օտարածին մարմին է ներմուծվում, որին օրգանիզմն ինչ-որ կերպ պետք է պատասխանի: Հիմնականում դա արտահայտվում է ջերմային ռեակցիայի տեսքով, կարող է արտահայտվել նաև թեթև ցան: Այս ամենը բնական է և սպասելի: Բնավ պետք չէ վախենալ նման պատասխան ազդեցությունից: Պատվաստմանը պատասխանատու բժիշկներին դասընթացների ժամանակ առանձնահատուկ ուշադրությամբ սովորեցնում ենք, ինչպես ցուցաբերել անհետաձգելի առաջին օգնություն: Անսպասելի ռեակցիայի դեպքում բժիշկն անմիջապես առաջին օգնություն ցույց կտա, և իրավիճակը, այսպես, թե այնպես, դուրս չի գա վերահսկողությունից: Պատվաստումից հետո 30 րոպե հիվանդը պետք է լինի բժշկի հսկողության տակ, քանի որ հնարավոր բարդությունները կարող են առաջանալ առաջին 30 րոպեների ընթացքում: Մենք պարտադրում ենք նաև, որ բոլոր հիվանդասենյակները, որտեղ իրականացվում են պատվաստումները, հագեցած լինեն առաջին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար նախատեսված դեղորայքով և տեխնիկայով:
– Դուք մասնակիորեն անդրադարձաք Հայաստանում իմունիզացիայի նվաճումներին, կմանրամասնե՞ք:
– 1995թ. հետո մեզ մոտ պոլեոմելիտի դեպք այլևս չի գրանցվել: Նախկինում յուրաքանչյուր տարի ունենում էինք առնվազն 2-3 դեպք, 95-ից հետո, շնորհիվ զանգվածային պատվաստումների, նման դեպքեր չարձանագրվեցին: Փառք Աստծո, որ մինչ այսօր իրավիճակը կարողանում ենք պահպանել: Օրինակ, Տաջիկստանում 2010թ. պոլիոմելիտի սուր բռնկում սկսվեց` արդյունքում հիվանդացած 458 մարդուց 29-ը մահացան, մյուսները դարձան հաշմանդամ: Գրականության մեջ պոլիոմելիտը ներկայացվում է մանկական ողնուղեղային լուծանք, բայց Տաջիկստանի դեպքը ցույց տվեց, որ մեծերը նույնպես կարող են հիվանդանալ և մահանալ պոլիոմելիտից: Պետք է հատկապես նշել կարմրուկի և կարմրախտի մասին: 2007թ. մենք զանգվածային պատվաստումներ իրականացրեցինք մինչև 28 տարեկանների շրջանում, ինչը տվեց իր դրական արդյունքը: Վրաստանում շուրջ երեք ամիս է համաճարակը մոլեգնում է, իսկ մեզ մոտ որևէ դեպք չի արձանագրվել: Միայն վերջերս մի դեպք գրանցվեց: 17-ամյա մի երիտասարդ, ով բժշկական ուսումնական հաստատություն էր հաճախում, վարակվել էր, սակայն արագ արձագանքի շնորհիվ այդ մեկ դեպքով սահմանափակվեց և տարածում չգտավ համաճարակը: Մեր երեխաների 98%-ը ստանում է կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված պատվաստումներ:
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն