Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Կարելի է նվազեցնել վիրուսի` օրգանիզմ ներթափանցելու հնարավորությունը` սահմանափակելով մարդկային շփումները. ysmu.am

Կարելի է նվազեցնել վիրուսի` օրգանիզմ ներթափանցելու հնարավորությունը` սահմանափակելով մարդկային շփումները. ysmu.am

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sars-CoV-2  վարակի  և իմունոլոգիայի միջև կապը։ Արդիական այս թեմային է անդրադարձել ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը։

Ե՞րբ են սկսում արտադրվել կորոնավիրուսի հանդեպ հակամարմինները և ինչքան ժամանակ են պահպանվում:

Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Եվրոպական կենտրոնի տվյալների, SARS-CoV-2-ով վարակվածների մեծ մասի շրջանում արյան մեջ հակամարմիններ սկսում են հայտնաբերվել վարակվելուց հետո 10-20-րդ օրերի ընթացքում՝ գագաթնակետին/ամենաբարձր թվերին/ հասնելով 18-22-րդ օրերին: Առաջինը օրգանիզմում սկսվում է արտադրվել IgM-ը: 3 շաբաթից անց IgM-ի մակարդակը սկսում է դանդաղ իջնել: Ախտանիշների զարգացումից հետո12-րդ և 14-րդ օրերը համարվում են սեռոկոնվերսիայի միջին  ժամանակահատվածը, երբ   IgM-ը սկսում է փոխարինվել IgG հակամարմիններով: Հիվանդության մեղմ ընթացքի դեպքում սեռոկոնվերսիան կարող է լինել ավելի ուշ (չորս շաբաթ կամ ավել) և, հազվադեպ, հակամարմինները ընդհանրապես չեն հայտնաբերվում:

Ի՞նչ տվյալներ են հայտնի կրկնավարակների մասին:

Հայտնի է, որ կորոնավիրուսների ընտանիքի այլ անդամների նկատմամբ հակամարմինները ժամանակի ընթացքում պակասում են (միջինում՝ 3-13 ամիս անց) և բոլոր սեզոնային կորոնավիրուսներով էլ հնարավոր է կրկնավարակ, պաշտպանիչ իմունիտետի մոտ 6-12 ամիս տևողությունից հետո։

Ներկայումս, COVID-19-ով կրկնավարակի հստակ դեպքեր գրանցված չեն, ինչը  թույլ է տալիս ենթադրել հակամարմիններով գոնե ժամանակավոր  պաշտպանության մասին։ Այնուամենայնիվ, հակամարմինների պաշտպանության երկարակեցությունը դեռևս անհայտ է, այնպես, ինչպես անհայտ է, թե արդյո՞ք հակամարմիններ ունեցող անձը պաշտպանված է կրկնավարակից, և եթե պաշտպանված է, ապա ո՞րն է նվազագույն շեմը:

Օրգանիզմը վիրուսի դեմ պայքարում է ոչ միայն հակամարմիններով, այլ նաև T-բջիջներով, որոնք վիրուսի կրկնակի մուտքի դեպքում ակտիվացնելով իրենց հիշողությունը ,պայքարում վիրուսի դեմ: Ըստ շվեդների կողմից արված վերջին հետազոտության, խոսքը T-քիլլերների մասին է, որոնց թիվը բարձր էր նույնիսկ այն անձանց շրջանում, ովքեր հիվադությունը տարել են առանց ախտանիշների և ունեն հակամարմինների ցածր մակարդակ արյան մեջ:

Ի՞նչ է կոլեկտիվ իմունիտետը և ինչու՞ է այն  կարևոր:

Կոլեկտիվ իմունետետը զարգանում է այն ժամանակ, երբ համայնքի մեծ մասը դառնում է անընկալունակ հիվանդության հանդեպ՝ հիվանդության տարածումը մարդուց այլ անձի դարձնելով անհավանական:

Բնակչության ո՞ր տոկոսը պետք է  լինի իմունիզացված, որպեսզի  հասնի կոլեկտիվ իմունիտետի:

Այդ թիվը տատանվում է հիվանդությունից հիվանդություն: Որքան վարակիչ է հիվանդությունը, այնքան մեծ է բնակչության այն մասնաբաժինը, որը պետք է անընկալունակ լինի հիվանդության հանդեպ` դրա տարածումը կանգնեցնելու համար: Օրինակ, կարմրուկը խիստ վարակիչ հիվանդություն է: Ենթադրվում է, որ բնակչության 94%-ը պետք է անձեռնմխելի լինի փոխանցման շղթան ընդհատելու համար:

Ինչպե՞ս է ձեռք բերվում կոլեկտիվ իմունիտետը:

COVID-19-ի համար երկու ճանապարհ կա. պատվաստանյութերը և վարակը: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը իդեալական մոտեցում է կոլեկտիվ իմունիտետի  հասնելու համար: Պատվաստանյութերը ստեղծում են պաշտպանություն՝ առանց հիվանդություն պատճառելու կամ բարդությունների առաջացման: Օգտագործելով  կոլեկտիվ իմունիտետի հայեցակարգը՝ պատվաստանյութերը հաջողությամբ վերահսկողություն են սահմանել այնպիսի  մահացու վարակիչ հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են  պոլիոմիելիտը, դիֆթերիան և շատ ուրիշներ:

Պատվաստման միջոցով կոլեկտիվ իմունիտետի հասնելը ունի իր թերությունները: Որոշ պատվաստանյութերից պաշտպանությունը ժամանակի ընթացքում կարող է թուլանալ, ինչը պահանջում է կրկնակի պատվաստումներ: Բացի այդ, որոշ մարդիկ  դեմ  են պատվաստումներին, ինչը կարող է իսկական մարտահրավեր հանդիսանալ  կոլեկտիվ իմունիտետի համար:

Կոլեկտիվ իմունիտետին  հնարավոր է հասնել նաև այն դեպքում, երբ բնակչության բավարար մասը բուժվել է հիվանդությունից և առաջացրել է հակամարմիններ հետագա վարակի դեմ: Այնուամենայնիվ, COVID-19-ի դեպքում կոլեկտիվ իմունիտետի առաջացումը ունի մի քանի խնդիրներ: Նախ, դեռևս պարզ չէ, թե արդյոք COVID-19 վիրուսով վարակումը մարդուն դարձնում է անձեռնմխելի հետագա վարակի դեմ: Նույնիսկ եթե կորոնավիրուսով վարակվելը երկարատև պաշտպանություն  է առաջացնում, մեծ թվով մարդիկ պիտի վարակվեն, որպեսզի հասնեն կոլեկտիվ իմունիտետի շեմին: Փորձագետների գնահատմամբ, ԱՄՆ-ում բնակչության 70%-ը՝ ավելի քան 200 միլիոն մարդ, պետք է  վերականգնվի  COVID-19-ից՝ համաճարակը դադարեցնելու համար: Եթե մեծ քանակով  մարդիկ միանգամից հիվանդանան COVID-19-ով, առողջապահական համակարգը կարող է արագորեն ճնշվել: Վարակման այս մեծ քանակը կարող է միլիոնավոր մարդկանց մոտ հանգեցնել լուրջ բարդությունների և մահվան:

Ինչպե՞ս կարող ենք դանդաղեցնել COVID-19-ի փոխանցումը:

Մինչև COVID-19 պատվաստանյութի մշակումը, շատ կարևոր է դանդաղեցնել COVID-19 վիրուսի տարածումը և պաշտպանել ծանր հիվանդության ռիսկի ենթարկված անձանց, ներառյալ տարեցներին և քրոնիկ հիվանդություններով անձանց:

Կարևոր է նշել, որ օրգանիզմում իմունիտետի առանձնահատկությունից և ներթափանցած վիրուսի գումարային դոզայից է կախված, թե տվյալ անձի մոտ կզարգանա հիվանդություն, թե ոչ  և ինչպիսին կլինի հիվանդության ընթացքը: Վիրուսի ամենամեծ դոզա ներշնչում են առաջնագծում աշխատող բժիշկները: Հետազոտությունների համաձայն, երիտասարդ տարիքում մահացածության ամենամեծ ցուցանիշը բաժին է ընկնում հենց այս թիրախ խմբին:  Կարելի է նվազեցնել վիրուսի` օրգանիզմ ներթափանցելու հնարավորությունը` հնարավորինս սահմանափակելով մարդկային շփումները։

Սկզբնաղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները
ԵՊԲՀ. Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները

Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները...

Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները
ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները

Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...

ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր
ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր

Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...

ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում
ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում

Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...

Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am
Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am

Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։

Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և  քութեշով...

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը
Հերպես (herpes simplex virus 1,2),  igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը

1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:


Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...

Բժշկի ընդունարանում
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Մազերի խնամք
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...

Դեղամիջոցներ
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am

Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:

Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի  գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան

Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։


Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ