Վարակաբանություն
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին, հակաբիոտիկներն օրգանիզմին զրկում են նաև օգտակար մանրէներից, որի արդյունքում խախտվում է աղիների միկրոբային հավասարակշռությունը, իջնում է օրգանիզմի իմունիտետը և, արդյունքում, շատանում են վտանգավոր մանրէները: Բացի այդ, ժամանակի ընթացքում մանրէները դառնում են կայուն պատրաստուկների նկատմամբ:
Մասնագետները խորհուրդ են տալիս հակաբիոտիկներ նշանակել միայն հետևյալ դեպքերում.
- հիվանդություններ, որոնք դժվար է բուժել առանց հակաբիոտիկների,
- այլ մարդկանց փոխանցման մեծ վտանգ ունեցող հիվանդություններ,
- հիվանդություններ, որոնց բուժումն առանց հակաբիոտիկների շատ երկարատև կլինի,
- լուրջ բարդությունների վտանգով հիվանդություններ:
Պետք է իմանալ, որ հակբիոտիկներն ազդում են միայն բակտերիաների վրա, վիրուսների դեմ նրանք ընդունակ չեն պայքարել: Սակայն որոշ գիտնականներ գտնում են, որ աղիների միկրոֆլորան օգնում է վիրուսին ավելի հեշտ բազմանալ օրգանիզմում: Այդ պատճառով, երբեմն հակաբիոտիկները նշանակվում են նաև վիրուսային հիվանդությունների դեպքում, օրինակ` կորոնավիրուսի:
Ներկայում կարծիք կա, որ թոքերն անմիջապես կապված են աղիների միկրոբիոմի հետ: Ուստի աղիների և՛ վտանգավոր, և՛ օգտակար միկրոբները դեր ունեն թոքերի հիվանդությունների գործընթացում: Իսկ հակաբիոտիկները՝ ոչնչացնելով նրանց, խանգարում են այդ գործընթացին:
Առանց բժշկի ցուցումների խորհուրդ չի տրվում հակաբիոտիկով բուժել հետևյալ հիվանդությունները.
- մրսածություն, հարբուխ,
- բրոնխիտ,
- վիրուսային վարակ,
- կոկորդի ցավ (ստրեպտոկոկային վարակից բացի),
- Հեղուկ` միջին ականջում (միջին օտիտ):
Չնայած հակաբիոտիկների արդյունավետությանը միկրոբների դեմ պայքարում, դրանց ընդունումը կարող է մի շարք կողմնակի ազդեցություններ առաջացնել.
Ալերգիկ ռեակցիա՝ ցան, քոր, դիարեա, փորկապություն, փքվածություն, դեմքի և շնչուղիների այտուց, շնչառության հետ կապված խնդիրներ:
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հակաբիոտիկների օգտագործումը մինչև 1 տարեկան երեխաների մոտ բարձրացնում է ասթմայի, ալերգիկ ռեակցիաների և աուտոիմուն խնդիրների զարգացան վտանգը:
Անտիբիոտիկների նկատմամբ կայունությունը
ԱՀԿ տվյալներով, մոտակա տասնամյակում սպասվում է վարակներից մահացության կտրուկ աճ: Դա կապված է օգտագործվող հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունության հետ:
Հակաբիոտիկների լայն օգտագործումն առաջացնում է աղիների միկրոֆլորայի դիսբալանս: Այդ պատճառով դրանք պետք է ընդունել միայն բժշկի ցուցումով և չշեղվել օգտագործման կանոններից:
Սակայն, եթե արդեն անցկացվում է հակաբիոտիկոթերապայի կուրս, այն պետք է շուտ չընդհատել, այլապես դա կնպաստի հակաբիոտիկների կայուն ձևերի առաջացմանը:
Որոշ մթերքներ չեն համակցվում հակաբիոտիկների հետ. դրանցից է գրեյպֆրուտը, որն իջեցնում է դեղի արդյունավետությունը, կամ՝ հակառակը, և նպաստում է կողմնակի ազդեցությունների առաջացմանը: Այդ պատճառով, դրա օգտագործումը պետք է բացառել:
Կալցիումով հարուստ մթերքները նույնպես իջեցնում են հակաբիոտիկների ազդեցությունը:
Ալկոհոլը ևս համատեղելի չէ. պատրաստուկները կարող են ուժեղացնել ալկոհոլի ներծծումը, մեծացնել կողմնակի ռեակցիաները՝ սրտխառնոց, փսխում, քնկոտություն: Ալկոհոլը որոշ պատրաստուկների (իզոնիազիդ և այլն) հետ ընդունելիս քայքայում է լյարդի բջիջները:
Հակաբիոտիկը պետք է խմել ջրով, որովհետ որոշ հյութեր և սուրճ պարունակող ըմպելիքներ կարող են դեղի հետ փոխազդել և իջեցնել նրա արդյունավետությունը, կամ առաջացնել կողմնակի երևույթներ:

Կարդացեք նաև

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...


Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...


Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...


Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...


Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...


Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...


1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...


Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...


Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...


Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...


Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն