Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am

Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am

Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։

Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և  քութեշով հիվանդացության դեպքեր, ընդ որում, ջրծաղիկով հիվանդացության դեպքեր` նաև մեծահասակների շրջանում:

Ի՞նչ պետք է իմանալ Ձեր նշած վարակների մասին։

Ջրծաղիկով, ինչպես կարմրուկի դեպքում, կյանքում հիվանդանում  են մեկ անգամ, կրկնվել հնարավոր է խիստ հազվադեպ դեպքերում:

Հիվանդության  միակ աղբյուրը հիվանդ մարդն է: Ընդ  որում, միևնույն վիրուսը կարող է առաջացնել 2 հիվանդություն՝  ջրծաղիկ և գոտևորող որքին, որը դիտվում է մեծահասaակների մոտ: Վարակի տարածումը օդակաթիլային է: Վարակելիությունը շատ բարձր է՝ ինկուբացիոն շրջանի վերջին 10 օրից մինչև վերջին ցանային էլեմենտի կեղևաթափվելը, միջինը՝ 8-10 օր: Ջրծաղիկով հիվանդանում են հիմնականում երեխաները, մոտավորապես 10% դեպքերում` մեծահասակները:

Ջրծաղիկի ինկուբացիան 11- 21 օր է: Հիվանդության սկիզբը սուր է. բարձր ջերմություն, անհարմարավետության զգացողություն, ցավ` բկանցքում, գլխացավ, ախորժակի վատացում: Ցանային էլեմենտներին բնորոշ է փուլային զարգացումը՝ ռոզեոլա, պապուլա, վեզիկուլա, կեղևակալման շրջան: Ցանավորումը տևում է 2-15 օր: Սովորաբար, ցանն ուղեկցվում է քորով: Ցանի քանակը տարբեր է՝ մի քանիսից մինչև մի քանի հարյուր: Ցանային էլեմենտները հիմնականում տեխակայված են գլխի մազածածկ հատվածում:

Հիվանդների համար կարևոր նշանակություն ունի անձնական հիգիենայի ճիշտ պահպանումը, կարևոր է հետևել անկողնու մաքրությանը:

Ծնողները պետք է ուշադիր լինեն, որպեսզի երեխան չքորի, չվնասի բշտիկավոր ցանը: Խորհուրդ են տրվում լոգանքներ:

Ինչպիսի՞ն են հիվանդության ընթացքը, բուժումը, ելքը։

Հիվանդությունը  հիմնականում բարենպաստ ելք ունի: Առավել հաճախ բարդություններից են էնցեֆալիտը, մաշկի մանրէային բորբոքումը, թոքաբորբը:

Ջրծաղիկի բուժումը թեթև ձևերի դեպքում ախտանշանային է, միջին և ծանր դեպքերում՝ հակավիրուսային:

Ինչպե՞ս է արտահայտվում քութեշը։

Քութեշը սուր վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է տենդը ինքնազգացողության վատացումը, անգինան` տիպիկ կետային ցանավորումով:

Ավելի հաճախ հիվանդանում են 3-7 տարեկան երեխաները: Հիվանդությունն ունի սեզոնային բնույթ. հիվանդության դեպքեր գրանցվում են հատկաես աշուն-ձմեռ սեզոնին:


Վարակի աղբյուրը ստրեպտակոկային վարակով հիվադներն են և ստրեպտակոկակիրները:


Ինկուբացիան 3-5 օր է, հազվադեպ՝ մինչև 11 օր: Վարակի տարածման հիմնական ուղին օդակաթիլային է, սակայն վարակը կարող է փոխանցվել նաև երրորդ անձի միջոցով (վարակված կենցաղային իրերի օժանդակությամբ):

Հիվանդության սկիզբը սուր է: Մարմնի ջերմությունը կարող է բարձրանալ մինչև 40 աստիճան, ախտահարվում է բկանցքը: Զարգանում է առաջնային լիմֆադենիտ՝ պարանոցային ավշահանգույցները մեծացած են և ցավոտ: Ցանն առաջանում է հիվանդության առաջին օրից: Հիվանդության 4-րդ-5րդ օրը  ցանային էլեմենտներն անգունանում են, սկսվում է թեփոտման շրջանը:

Ընկալունակությունը քութեշի նկատմամբ մինչև 40% է: Մեկ անգամ հիվանդանալուց հետո զարգանում է անընկալություն տվյալ վարակի նկատմամբ, կրկնակի հիվանդացության դեպքերը հազվադեպ են: Բարդություններ չզարգանալու դեպքում հիվանդության ելքը բարենպաստ է:

Քութեշով հիվանդացած անձանց շարունակական հսկողությունը 1 ամիս է: Բուժումը ներառում է հակաբակտերիալ դեղեր:


Հորդորում եմ մեր ազգաբնակչությանը՝ ինքնաբուժումով չզբաղվել և առաջին իսկ գանգատների ի հայտ գալուց անպայման դիմել բժշկի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները
ԵՊԲՀ. Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները

Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները...

Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները
ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները

Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...

ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր
ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր

Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...

ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում
ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում

Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը
Հերպես (herpes simplex virus 1,2),  igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը

1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:


Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...

Բժշկի ընդունարանում
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Մազերի խնամք
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...

Դեղամիջոցներ
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am

Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:

Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի  գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան

Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։


Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ