Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

ԵՊԲՀ. Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները

ԵՊԲՀ. Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները

Հելմինթոզ. տարածվածությունն ու կանխարգելման միջոցառումները

Գարնանամուտին, հողագործական աշխատանքների աշխուժացման և բնության հետ ավելի սերտ շփման հետ կապված, հարկ ենք համարում մեկ անգամ ևս հիշեցնել հողի միջոցով փոխանցվող վարակների և դրանց կանխարգելման անհրաժեշտության մասին: Այսօր հաճախ մեր հանրության շրջանում տեղ ունի սեփական նախաձեռնությամբ իրականացվող կանխարգելիչ դեհելմինթիզացիան, կամ «ճիճվաթափությունը» հատկապես երեխաների շրջանում, որը տարիներ առաջ ընդունված առողջապահական կանխարգելիչ միջոցառում էր, իրականացվում էր նախադպրոցական և դպրոցական հաստատություններում: Ինչքանով է այն նպատակահարմար, որոնք են դրա դրական և բացասական հետևանքները, այս հարցերի պատասխանը կփորձենք ներկայացնել ստորև:

Կանխարգելիչ զանգվածային դեհելմինթիզացիան կիրառվում է հիմնականում այն երկրներում, որտեղ հողային ճանապարհով փոխանցվող հելմինթոզները (STH – Soil-Transmitted Helminthiasis) լայն տարածում ունեն։ Այս մակաբույծները կարող են առաջացնել անեմիա, աճի դանդաղում, իմունային համակարգի թուլացում և այլ առողջական խնդիրներ, ունենալով տարբեր կլինիկական դրսևորումներ, ինչպես օրինակ` գիշերային թքահոսություն, ատամների կռճտոց, անհանգստություն, քոր հետանցքի շրջանում և այլն։ ԱՀԿ-ն (WHO) առաջարկում է զանգվածային դեհելմինթիզացիա այն տարածքներում, որտեղ երեխաների վարակվածության մակարդակը 20%-ից բարձր է։

Այսօր այդ երկրների թվին են պատկանում` Նիգերիան, Եթովպիան, Քենիան, Ուգանդան, Հնդկաստանը, Բանգլադեշը, Պակիստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպիները, Չինաստանի որոշ հատվածներ, Բրազիլիան, Պերուն, Բոլիվիան, Եմենը և այլն: Այս երկրներում դպրոցականների շրջանում զանգվածային դեղորայքային դեհելմինթիզացիա իրականացվում է հիմնականում ալբենդազոլով կամ մեբենդազոլով տեղական առողջապահական կառույցների ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ (WHO, UNICEF, The World Bank)։ Բացի դրանից անհրաժեշտություն կա հիգիենայի և սանիտարական պայմանների բարելավման, մասնավորապես՝ մաքուր ջրի և սանիտարական հարմարությունների։

Հայաստանում հելմինթոզների տարածվածության վերաբերյալ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալները սահմանափակ են։ Առկա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ հելմինթային վարակներ ավելի հաճախ են հանդիպում։ Մեր հանրապետությունում առավել տարածված հելմինթոզներից են՝

   

  • Էնտերոբիոզը (սրատուտ), առավել տարածված մանկական հելմինթոզներից է, որը հարուցվում է Enterobius vermicularis հելմինթով։ Փոխանցվում է ֆեկալ-օրալ մեխանիզմով՝ աղտոտված ձեռքերի, խաղալիքների կամ մակերեսների միջոցով։ Այն տարածված է հիմնականում նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում։
  • Ասկարիդոզը, հարուցվում է Ascaris lumbricoides հելմինթով և կարող է առաջացնել տարբեր օրգան-համակարգերի ախտահարումներ։ Վարակումը տեղի է ունենում հելմինթների ձվերով բաղարկված հողի, ջրի կամ սննդամթերքի միջոցով։ Հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ, հատկապես գյուղական համայնքներում։
  • Էխինոկոկոզը, հելմինթոզ է, որը հարուցվում է Echinococcus granulosus հելմինթներով և կարող է առաջացնել կիստաներ տարբեր օրգաններում, հիմնականում լյարդում։ Վարակումը տեղի է ունենում բաղարկված սննդի կամ ջրի միջոցով, ինչպես նաև վարակված կենդանիների հետ անմիջական շփման դեպքում։ Թեև համեմատաբար հազվադեպ է, սակայն լուրջ առողջական խնդիրներ կարող է առաջացնել։

Հելմինթոզների տարածվածությունը կարող է տարբեր լինել ըստ տարածաշրջանների և բնակչության խմբերի, քաղաքաբնակների և գյուղաբնակների։ Հետևաբար, կարևոր է պարբերաբար իրականացնել համաճարակաբանական հետազոտություններ՝ հիվանդացության մակարդակը գնահատելու և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։

Կանխարգելման միջոցառումները հիմնականում անցկացվում են 3 ուղղությամբ՝

Հիգիենայի խթանում: Ձեռքերի կանոնավոր լվացում, մրգերի և բանջարեղենի մանրակրկիտ լվացում, սննդի ճիշտ ջերմային մշակում։

Խմելու ջրի և սննդի անվտանգություն. ջուրը պետք է լինի մաքուր, նախընտրելի է եռացրած կամ ֆիլտրացված, միսը և ձուկը պետք է լիարժեք ջերմային մշակման ենթարկվեն։ Կենդանիների հետ շփման վերահսկում. տնային կենդանիներին պետք է պարբերաբար դեղորայքային դեհելմինտիզացիայի ենթարկել, երեխաներին սովորեցնել չշփվել անտուն կենդանիների հետ։

Կանխել երեխաների շփումն աղտոտված հողով (խաղահրապարակներում, այգիներում)։

   

  • Հասարակության իրազեկում: Կրթական ծրագրերի իրականացում՝ հելմինթոզների վտանգների և կանխարգելման մեթոդների վերաբերյալ։

Ծնողների և ուսուցիչների իրազեկումը մակաբույծների վտանգների և կանխարգելման միջոցառումների մասին։ Երեխաներին սովորեցնել տարրական հիգիենայի կանոնները։

 

  • Պարբերական հետազոտություններ: Ռիսկի խմբերի շրջանում պարբերաբար հետազոտությունների անցկացում՝ վաղ հայտնաբերման և բուժման նպատակով։

Այս միջոցառումները կարող են նպաստել հելմինթոզների տարածվածության նվազեցմանը և հանրային առողջության բարելավմանը Հայաստանում։

Այսպիսով, կանխարգելիչ դեհելմինթիզացիան երեխաների շրջանում իհարկե նվազեցնում է վարակվածության մակարդակը և նպաստում առողջության պահպանմանը, սակայն այն պետք է իրականացվի համալիր մոտեցմամբ՝ դեղերով կանխարգելման, հիգիենայի խթանման և հանրային իրազեկման միջոցով և խիստ անհատական, միայն բժշկի խորհրդով և հսկողությամբ։

Հայաստանում զանգվածային կանխարգելիչ դեհելմինթիզացիայի անհրաժեշտությունը վիճելի է, քանի որ հողային ճանապարհով փոխանցվող հելմինթոզները (որոնք դեհելմինթիզացիայի հիմնական թիրախն են) այստեղ լայն տարածում չունեն՝ համեմատած Աֆրիկայի կամ Հարավարևելյան Ասիայի երկրների հետ։

Եթե լայնածավալ ուսումնասիրությունները փաստում են, որ վարակվածության մակարդակը բարձր չէ, զանգվածային դեղորայքային կանխարգելումը կարող է անիմաստ կամ նույնիսկ վնասակար լինել (դեղորայքային կայունության զարգացում, դեղերի կողմնակի ազդեցություններ)։

Թիրախային, անհատական մոտեցումը նպատակահարմար տարբերակ է դեղորայքային բուժական և կանխարգելիչ միջոցառումների համար:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները
ԵՊԲՀ. Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս. ախտանշաններն ու բարդությունները

Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...

ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր
ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր

Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...

ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում
ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում

Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...

Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am
Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am

Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։

Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և  քութեշով...

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը
Հերպես (herpes simplex virus 1,2),  igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը

1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:


Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...

Բժշկի ընդունարանում
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Մազերի խնամք
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...

Դեղամիջոցներ
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am

Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:

Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի  գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան

Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։


Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ