Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աղիքների դիսբակտերիոզ

Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա: Աղիքներում բնակվող մանրէների հավաքակազմը ձևավորվում է կյանքի առաջին օրերից սկսած:
Նորմալ մանրէների ձևավորմանը նպաստող հիմնական գործոնը բնական սնունդն է: Հայտնի է, որ կրծքի կաթը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են աղիքներում առողջ, օգտակար մանրէների քանակի ավելացմանը: Հետևաբար, երեխայի կյանքի առաջին օրերի ոչ նպաստավոր պայմանները, հատկապես ստամոքսաաղիքային համակարգի գործունեության անկանոնությունները, աղիքների մանրէների կազմում առաջացնում են ծանր հետևանքներ ունեցող տեղաշարժեր: Հատկապես վնասակար է նորածիններին երկար ժամանակ հակաբիոտիկներ տալը:
Աղիքներում մանրէների հավասարակշռության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ կամ աղիքների դիսբիոզ (կենսաձևի խախտում), որի հիմնական պատճառներն են մարսողական համակարգի հիվանդությունները, հատկապես դրանց խրոնիկական ընթացքը, սխալ սնվելը, անորակ սնունդը, հիմնականում հակաբիոտիկների և այլ դեղորայքի չարաշահումը, ինչպես նաև վերին շնչուղիների բորբոքումները, որոնք ճնշող ազդեցություն ունեն իմունային համակարգի վրա: Վերջին տարիներին աղիքների դիսբակտերիոզը հաճախ տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում և դրա հետ կապված հիվանդացության աճը հիմնականում մեծ քանակությամբ դեղորայք և անորակ սնունդ օգտագործելու հետևանք է: Որոշակի դեր ունի նաև պատահական աղբյուրների, չստուգված խմելու ջրի օգտագործումը:
Տարբերակում են աղիքների դիսբակտերիոզի բարդության չորս աստիճան: Առաջին աստիճանի դեպքում աղիքներում մի փոքր նվազում է առողջ մանրէների` հիմնականում բիֆիդում լակտոբակտերիա կոչվող ու լիարժեք աղիքային ցուպիկների քանակը, իսկ մնացած ցուցանիշները դեռևս գտնվում են նորմայի սահմաններում: Որպես կանոն, հիվանդության սկզբնական շրջանում աղիքների ֆունկցիայի զգալի խանգարումներ չեն նկատվում: Փաստորեն այդ շրջանը համարվում է գործնականորեն առողջ մարդու օրգանիզմի ռեակցիան այնպիսի անբարենպաստ գործոնների նկատմամբ, ինչպիսիք են սնվելու ռեժիմի խանգարումը, հատկապես լայն սպեկտրի հակաբիոտիկների հաճախակի օգտագործումը, վերին շնչուղիների կատառալ բորբոքումները: Չնայած այս փուլում մարդն իրեն լավ է զգում, սակայն ցանկալի է բուժումը սկսել հենց այդ շրջանում, երբ բուժման արդյունավետությունը բարձր է:
Դիսբակտերիոզի երկրորդ աստիճանի ընթացքում աղիքներում բնակվող բիֆիդում բակտերիաների, լակտոբակտերիաների, ինչպես նաև աղիքային օգտակար ցուպիկների արտահայտված պակաս և ախտածին մանրէներիª ստաֆիլոկոկի, սնկերի, Proteus կոչվող բակտերիաների աճ է արձանագրվում: Աղիքների գործունեությունը փոքր-ինչ խանգարվում է: Կղանքը պարբերաբար դառնում է ջրիկ, կանաչ երանգ և տհաճ հոտ է ունենում: Հիվանդները հազվադեպ գանգատվում են փորկապությունից, որովայնի փքվածությունից, սրտխառնուքից: Նկատվում են ալերգիկ երևույթներ:
Աղիքների դիսբակտերիոզի երրորդ աստիճանի ժամանակ զգալիորեն ավելանում են ագրեսիվ, ախտածին մանրէները: Դրանց թիվը հասնում է տասնյակ միլիոնների: Հետազոտվող կղանքի նմուշներում հայտնվում են ախտածին մանրէների` ոսկեգույն ստաֆիլոկոկի, պրոտեուսի, հեմոլիտիկ էնտերոկոկի, կլեբսիելայի, էնտերոբակտերիաների, ցիտրոբակտերիաների մեծ քանակ: Այս փուլում հիվանդները գանգատվում են որովայնի փքվածությունից, ախորժակի վատացումից, վատ ինքնազգացումից, թուլությունից, լուծից, կղանքը լինում է չձևավորված, հաճախ կանաչ գույնի: Հիվանդը դառնում է անաշխատունակ: Քաշը պակասում է: Նկատվում են նաև ալերգիկ նշաններ` հատկապես դեմքի վրա:
|
![]() |
Նշված երևույթներն ավելի են արտահայտվում աղիքների դիսբակտերիոզի չորրորդ աստիճանի ժամանակ:
Աղիքների դիսբակտերիոզի հիմնական ախտորոշիչ մեթոդը մանրէաբանական հետազոտությունն է, որը պետք է կատարվի պատշաճ մակարդակով. կղանքը ստերիլ փայտիկով դրվում է ստերիլ ապակյա ամանի մեջ և շտապ հասցվում մանրէաբանական լաբորատորիա: Երկու-երեք օրվա ընթացքում կատարվող հետազոտությունների հիման վրա բժիշկ-մանրէաբանը տալիս է իր եզրակացությունը, որի հիման վրա էլ սկսում է բուժումը: Կոպիտ սխալ է, երբ հիվանդն առանց բժշկի եզրակացության զբաղվում է ինքնաբուժմամբ, քանի որ բժիշկը ինչպես բուժումը սկսելիս, այնպես էլ` ընթացքում, հիմնվում է առաջին հերթին անձի ինքնազգացողության և լիարժեք զննման արդյունքների վրա: Այնուհետև նա ծանոթանում է կղանքի մանրէաբանական կրկնակի հետազոտությունների տվյալներին և որոշում իր հետագա անելիքը: Պատահում են դեպքեր, երբ կղանքի մանրէաբանական հետազոտության պատասխանը չի համապատասխանում հիվանդի վիճակին: Այդ դեպքում ևս կրկնակի հետազոտություն է կատարվում:
Աղիքների դիսբակտերիոզի ժամանակ բուժումը նշանակում են, ելնելով հիվանդության զարգացման աստիճանից: Առաջին և երկրորդ աստիճանի դիսբակտերիոզով հիվանդի բուժումը ցանկալի արդյունք է տալիս: Հիվանդությունը բուժելու համար առաջին հերթին պետք է վերացնել հիվանդության հիմնական պատճառը` բացառել հակաբիոտիկների օգտագործումը, որոնք էլ ավելի են խորացնում աղիքներում ախտածին և օգտակար մանրէների հավաքակազմերի հաշվեկշռի փոփոխությունները ի վնաս մարդու օրգանիզմի: Հիվանդները պետք է հիշեն, որ սննդում անհրաժեշտ է խիստ սահմանափակել թարմ հացի, թխվածքների, ճարպոտ, հատկապես ոչխարի և խոզի մսի օգտագործումը: Պետք է լայնորեն օգտվել բնական գործոններից, որոնք զգալի չափով նպաստում են կենսաբանորեն ակտիվ մանրէների քանակի ավելացմանը: Բավական արդյունավետ է «Նոր Նարինե» խտանյութի օգտագործումը (հատկապես լուծված «Ջերմուկ» հանքային ջրում), նաև բուժական միկրոհոգնաների ձևով: Բուժման այս եղանակն առաջարկվել է ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտում: Աղիքների ծանր դիսբակտերիոզի ժամանակ բժիշկը կարող է լրացուցիչ նշանակել օգտակար մանրէների քանակն ավելացնող դեղամիջոցներ:
Այսպիսով, աղիքների դիսբակտերիոզով հիվանդի բուժման արդյունավետության գրավականը ժամանակին ախտորոշելն ու նպատակային բուժումն իրականացնելն է, ուստի վերը նկարագրված երևույթները նկատելիս մի ուշացրեք, դիմեք բժշկի և նրա խորհուրդներն ու բուժումը ձեզ կազատեն դիսբակտերիոզի բարդություններից:

Մեդ-Պրակտիկ
15.11.2015
Հարգելի Silva, բարև Ձեզ: Մեր կայքի կոմպենտենցիայից դուրս է գնահատել որևէ կլինիկայի կամ սարքավորման աշխատանքի ճշգրտությունը, հայցում են Ձեր ներողամտությունը:




Silva
17.10.2015




Կարդացեք նաև

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...


Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...


Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...


Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...


Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...


Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...


Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...


Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...


Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...


Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...


Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...


Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...


Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...


Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...


Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն